Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/697

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հարուստ գանձերով։ Դարեհ III-ի սպա– նությունից և նրան Պերսեպոլսի Աքեմեն– յան տոհմի գերեզմանոցում մեծ շուքով թաղելուց հետո, Ալեքսանդրն իրեն հռչա– կել է Աքեմենյանների օրինական ժառան– գորդը։ Գրկ․ Энгельс Փ․, Армия, Маркс К․, Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 14; Նույնի, Кавалерия, նույն տեղում։ Պ լ ու տ ui ր– ք ո ս, Զուգակշիոք, հ․ 5, Վնտ․, 1834, էշ 67 – 81։ Арриан, Поход Александра, М․ – Л․, 1962; Курций Руф, Квинт, Исто– рия Александра Македонского, М․, 1963, с․ 114–24; Разин Е․ А․, История военного искусства, т* 1, М․, 1955, с․ 231–34․

ԳԱՎԻԱԼՆԵՐ (Gavialidae), կոկորդիլոս– ների ընտանիք։ Խոշոր կենդանիներ են, մարմնի երկարությունը՝ մինչև 6,6 ւ/։ Բնո– րոշ է երկար և նեղ դունչը։ Ատամները երկար են, բարակ, սուր։ Մեջքը պատված է զրահով՝ կազմված չորս շարք երկայնա– կան ոսկրային թիթեղներից։ Ձվադրում են ավազի մեշ՝ դնելով մինչև 40 ձու։ Աըն– վում են ձկներով, թռչուններով և մանր կաթնասուններով։ Միակ տեսակը՝ G․ gangeticus, ապրում է Հնդկաստանում՝ Գանգես, Բրահմապուտրա և Ինդոս գե– տերում։ Ֆ․ Դանիեչյան

ԳԱՎԻԹ (Ժ ա մ ա տ ու ն), հայկական միշնադարյան ճարտարապետությանը բնորոշ շինության տիպ՝ տարածված X– Հայկական գավիթների տիպե– ր ը (հատակագիծ–աքսոնոմետրիա), /․ կենտ– րոնակազմ հորինվածք, ա․ քառասյուն (Տո– ոոմոս, Սանահին, Գոշավանք, Տառիճ, Գե– ղարդ են), p․ երկսյուն (Այրիվանք՝ Սևան, Շխմուրադ), գ․ խաչաձևող կամարներով (Հո– ոոմոս, Խորակերա, Գանձասար, Հաղբաւո, Արատես ևն), ղ․ արտաքին պատերին դըր– ված ծածկով (Նորավանք՝ Ամաղու, Ցաղաց– քար), 2․ երկայնական հորինվածք, ա․ կամա– րակապ, թաղածածկ դահլիճ (Վահանավանք, Քարկոփ ևն), p․ եոանավ դահլիճ (Սանահնի «Նախագավիթը»), 3․ սրահատիպ գավիթ (Քո– բայր, Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցի, Սեդ– վի, Կիրանց) Սանահնի Ս․ ԱմենաՓրկիչ եկեղեցու գավիթը (1181, աքսոնոմետրիկ կտրվածք) Հովհաննավանքի գավիթը (1250) Գեղարդավանքի գավթի (1225) ներքին տեսքի մի մասը XIV դարերում։ Կառուցվում էին գլխավո– րապես նշանավոր պաշտամունքային կենտրոններում։ Գ–ում են հրավիրվել աշխարհիկ ամենատարբեր բնույթի հա– վաքույթները։ Գ–ների մեծ մասը եղել է իշխանական տների տոհմային դամբա– րան։ Աշխարհիկ կյանքի ու աշխարհիկ մտածողության զարգացման հետ կապված, նոր սոցիալ–քաղաքական իրադրության արգասիք Գ–ներն իրենց ակունքներն ունեն վաղ միշնադարյան ժողովասրահ– պալատների ձևերում։ Հնագույն Գ–ները հայտնի են X դ․ (Քարկոփ, Վահանավանք, Գնդեվանք) և հիմնականում արմ–ից արլ․ ձգված թա– ղածածկ դահլիճներ են՝ հպված եկեղեցի– ների արմ․ ճակատներին։ XI դ․ սկզբին ձևավորվել է չորս կենտրոնական սյուներ և վրանաձև երդիկ ունեցող կառուցվածքի տիպը (Հոռոմոս), որտեղ իրենց արձա– գանքն են գտել վաղ միշնադարյան ժողո– վասրահների կառուցողական որոշ սկըզ– բունքներ, թեև անհամեմատ ավելի փոքր մասշտաբներով։ Այս հորինվածքն զգալի տարածում է գտել՝ դրսևորվելով մեծ վար– պետությամբ կառուցված մի շարք հու– շարձաններում (Սանահին, Գոշավանք, Կեչառիս, Սաղւ1ոսավանք, Հաոիճ ևն)։ Իրենց կոնստրուկտիվ լուծումների բազ– մազանությամբ աչքի են ընկնում կենտ– րոնական հատվածի երդիկի ծածկերը։ Բացի վրանաձև ծածկերից (Տեղեր) հան– դիպում են շթաքարե գմբեթներ (Գե– ղարդ), ռոտոնդաձև ծածկեր (Հովհա– նավանք), հատվող կամարների վրա հեն– վող ծածկեր (Արզական)։ Զգալի տարա– ծում են գտել ամբողջ ներքին տարածու– թյունը գոտկող խաչաձևվող կամարներով ծածկված հորինվածքները, կառուցված– քային մի տիպ, որն աչքի է ընկնում ներ– քին տարածությունների միասնականու– թյամբ (խորակերտ, Գանձասար, Մշկա– վանք)։ Այս տիպի շենքերում հանդիպակաց պատերին հպված երկու զույգ որմնամույ– թերից բարձրացող կամարները հատվում են զգալի բարձրության վրա՝ կենտրոնում պահելով վրանաձև երդիկը։ Գրկ․ Мнацаканян С․ X․, Архи– тектура армянских притворов, Е․, 1952․ Ս․ Մնացական յան

ԳԱՎՈՒԳ93ԱՆ Մարտիրոս Սարգսի (ծն․ 8․8․1908, Նիգդե, Թուրքիա), հայ սովե– տական ճարտարապետ։ ՀՍՍՀ վաստ․ ճարտարապետ (1972)։ Ավարտել է Բեյ– րութի Ամերիկյան համալսարանի ճարտ․ ինժեներական ֆակուլտետը (1934)։ Եղել է Մոսուլի (Իրաք) գլխավոր ճարտարա– պետը (1941–46)։ Իրաքում նախագծել ու կառուցել է հասարակական և բնակելի շենքեր։ Նրա գլխավոր հատակագծերով են կառուցվում Իրաքի Մոսուլ, էրբիլ, Ամադիա քաղաքների արվարձանները։ Գ․ եղել է Իրաքի «Սովետական Հայաստանի բարեկամների ընկերակցության* հիմնա– դիրներից և առաջին քարտուղարը, մաս– նակցել հայրենադարձության կազմակերպ– մանը և իրագործմանը, հայրենասիրա– կան, հայագիտական–պատմաբանասիրա– կան հոդվածներով հանդես է եկել սփյուռ– քահայ առաջադիմական մամուլում։ 1947-ին հայրենադարձվելով Երևան՝ աշ– խատել է «Ռեսպուբլիկական նախագծա– յին ինստ–ում» (1951-ից «Հայարդնախա– գիծ»), 1966-ից որպես նախագծի գլխավոր ճարտարապետ։ Գ–ի նախագծերով Երե– վանում և հանրապետության մյուս քա– ղաքներում կառուցվել են բնակելի և հա– սարակական շենքեր։ Զբաղվում է նաև գիտական–տեսական հետազոտությամբ։ 1973-ին Բեյրութում հրատարակվել է նրա