Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/704

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԳԱՈՒՍԻ ՍԿ&ԲՈՒՆ*, փոքրագույն հարկադրման սկզբունք, մե– խանիկայի վարիացիոն սկզբունքներից․ իդեալական կապերով մեխանիկական հա– մակարգի կինեմաաիկորեն հնարավոր շարժումներից իրական է այն շարժումը, որի Z հարկադրումը նվազագույնն է (ժա– մանակի յուրաքանչյուր պահին)։ Սահ– մանել է Կ․ Գաուսը (1829)։ m զանգվածով ազատ նյութական կետը F ուժի ազդե– F ցությամբ ստանում է արագացում։ Եթե կետի շարժումը կաշկանդված է մե– խանիկական կապերով, ապա նույն ուժի ազդեցության տակ կետը կստանա մեկ այլ արագացում (w)։ Այս երկու արագա– ցումների տարբերությունը՝ «կորսված» արագացումը –w j համեմատական է համապատասխան տեղափոխություննե– րի տարբերությանը։ Այդ տարբերության քառակուսուն համեմատական Z մեծու– թյունը կոչվում է հարկադրում։ Ш /F Նյութական կետի համար Z=-yI –-wJ, իսկ մեխանիկական համակարգի համար ո Z = “շ՜2 mi –Wi j ։ Գ․ ս․ օգտա– i=l mi գործվում է մեխանիկական համակարգի շարժման հավասարումները կազմելու, ինչպես նաե այդ շարժումն ուսումնասի– րելու համար։

ԳԱՈՒՍՅԱՆ ԿՈՐՈՒԹՅՈՒՆ, տես Լրիվ կորություն։

ԳԱՈՒՍՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (CGS), էլեկտ– րական և մագնիսական մեծությունների չափման միավորների բացարձակ համա– կարգ․ հիմնական միավորներն են սան– տիմետրը, գրամը U վայրկյանը։ Դ․ հ–ում դիէլեկտրիկ (e) և մագնիսական (ա) թափանցելիությունները չափազուրկ մե– ծություններ են և վակուումում հավասար են միավորի։ Դ․ հ–ում էլեկտրական մե– ծություններն արտահայտվում են բացար– ձակ էլեկտրաստատիկական համակարգի (CGSE), իսկ մագնիսական մեծություն– ները՝ բացարձակ էլեկտրամագնիսական համակարգի (CGSM) միավորներով։ Դ․ հ–ում էլեկտրական միավորները հատուկ անվանումներ չունեն, իսկ մագնիսական– ների համար հայտնի են մաքսվեչ, գաուս, հիւբերտ, էրստեդ միավորները։

ԳԱՈՒՍՕՍՏՐՈԳՐԱԴՍԿՈՒ ԲԱՆԱՁԵՎ, ինտեգրալային ձևափոխության բանաձև։ Եռակի ինտեգրալն ըստ Տ եզր ունեցող G տիրույթի ձևափոխում է մակերևութա– յին ինտեգրալի ըստ Տ–ի․ Jtf(^+^+^)dxdydz=Jf Xdydz+ +Ydzdx+Zdxdy, որտեղ X, У, Z-երը G-ի (х, у, z) կետի ֆունկցիաներ են։ Կիրառվում է հիդրոդինամիկայում, հոծ միջավայրերի մեխանիկայում, հիդրոստա– տիկայում ևն։

ԳԱՈՒՐԻՇԱՆԿԱՐ, Դ ա ու ր ի զ ա ն– կար, լեռնագագաթ Հիմալայներում (Նե– պալում)։ Բարձրությունը 7144 մ է։ Մինչև 1913-ը սխալմամբ նույնացվել է նրանից 60 կմ արլ․ գտնվող երկրագնդի ամենա– բարձր լեռնագագաթի՝ Ջոմոչունգմայի հետ։

ԳԱՓՈՒ–ԳԱՅԱ, հայաբնակ գյուղ Թուր– քիայում, Սամսուն նահանգի Չարշամպա գավառում։ 1915-ին ուներ 160 տուն բնա– կիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Կար եկեղեցի (Ս․ Մինաս, հիմնադրված՝ 1819-ին) և վար– ժարան։ Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը, ինքնապաշտպանական կռիվներ մղելով, ապաստանել է լեռներում, ապա բնակություն հաստատել Աբխազական ԻԱԱՀ–ում և Կրասնոդարի երկրամասում։ Բ․ Թոուաքյան

ԳԱՖՈՒՐՈՎ Աբութալիբ Գաֆուրովիչ (21․11․1882, Շունի աուլ - 28․4․1975, Մա– խաչկալա), Դաղստանի ժողովրդական բա– նաստեղծ։ «Նոր աշխարհ» (1934) գիրքը նվիրված է սովետական մարդկանց աշ– խատանքային սխրագործությանը, կոլ– տնտեսային կյանքին։ Դրել է մանրավե– պեր, մանկական բանաստեղծություններ։

ԳԴԱՆՍԿ (Gdansk), քաղաք և նավահան– գիստ Լեհաստանում, Դդանսկի խորշի ափին։ Դդանսկի վոյեվոդության կենտրո– նըն է։ 372,6 հզ․ բն․ (1970)։ Դդինյա և Աո– պոտ քաղաքների հետ կազմում է քաղա– քային ագլոմերացիա՝ Տրույմյաստո (Եռա– քաղաք)։ Արդյունաբերության առաջատար ճյուղը մեքենաշինությունն է, հատկապես նավաշինությունը։ Մշակութային կարևոր կենտրոն է։ Ունի համալսարան, պոլիտեխ– նիկական, մանկավարժական, բժշկ․, ծո– վային ինստ–ներ, գիտահետազոտական հիմնարկներ, օպերային և դրամատիկա– կան թատրոններ։ Դ․ հիշատակվում է 997-ից։ X–XIII դդ․ եղել է Արևելա–Պո– մորյան իշխանության կենտրոնը։ 1308-ին Դ–ին տիրել է Տետոնական օրդենը։ 1466-ին վերամիավորվել է Լեհաստանին, 1793-ին Դ․ անցել է Պրուսիային և մինչև 1918-ը գտնվել գերմ․ տիրապետության տակ4 անվանվելով Դանցիգ։ Վերսալի հաշտու– թյան պայմանագրով (1919) դարձել է «Ազատ քաղաք Դանցիգ», որին կառավա– րել է Ազգերի լիգան։ 1939-ին ֆաշիստա– կան Դերմանիան գրավեց Դ․, իսկ 1945-ին ազատագրվեց սովետական բանակի կող– մից։ Հ․ Գբգեարրսն

ԳԴԻՆՅԱ (Gdynia), քաղաք և նավահան– գիստ Լեհաստանում, Բալթիկ ծովի Դդանսկի խորշի ափին։Մտնում է Դդանսկի վոյեվոդության մեջ, Աոպոտի և Գդանսկի հետ կազմում քաղաքային ագլոմերացիա՝ Տրույմյաստո (Եռաքաղաք)։ 183,7 հզ․ բն․ (1970)։ Գէ Նիկոլայ Նիկոլաևիչ [ 15(27)․2․18311 Վորոնեժ – 1(13)․6․1894, Իվանովսկի խու– տոր, այժմ՝ Տ․ Դ․ Շևչենկոյի անվ․, Չեռ– նիգովի մարզ], ռուս նկարիչ։ Սովորել է Պետերբուրգի Դեղարվեստի ակադեմիա– յում (1850–57), ապա աշխատել Հռոմում և Ֆլորենցիայում։ Ակադեմիական ար– վեստում ընդունված ավետարանական թե– մաների ավանդական լուծումներին Դ․ հակադրել է դրամատիզմ ու բարոյախոսա– կան խնդիրներ («Խորհրդավոր ընթրիք», 1863, Ռուսական թանգարան, Լենինգրադ)։ Քաղաքացիական բարձր հնչեղության են հասել Դ–ի պատմանկարչական ժանրի Ն․ Ն․ Դե․ «Ո՝րն է ճշմարտությու– նը» (1890, Տրետ– յակովյան պատ– կերասրահ, Մոսկ– վա) գործերը («Պետրոս I Պետերհոֆում հար– ցաքննում է թագաժառանգ Ալեքսեյ Պեւո– րովիչին», 1871, «IVրն է ճշմարտությունը», 1890, երկուսն Էլ՝ Տրետյակովյան պատկե– րասրահում)։ Դ–ի «Դրող Ի․ Ա․ Տուրգենևի դիմանկարը» (1871) և «Սարը Վիկոյի մոտ» աշխատանքները գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում։ ԳԵԱ(Րղ<հուն․ yfj– երկիր, հող), Երկրի աստվածուհին հու՛նական դիցարանում։ Քաոսի դուստրը, Ուրանոսի (երկնքի), Պոնտոսի (ծովի), Օվկիանոսի, Հապետո– սի մայրը։ Դ–ից և Ուրանոսից են ծնվել գիգանտները, տիտաններն ու այլ հրեշ– ներ։ Համարվել է ամենայն երկրայինի մայրը, խորհրդանշել է կյանքը, երբեմն նաև մահը։ Պատկերվել է կիսով չափ գետ– նի մեջ թաղված, առատության եղջյուրը ձեռքին։ Հին հռոմեական դիցաբանության մեջ Դ–ին համապատասխանել է Թելլուսը։

ԳԵԱԲՈԼՈՆ, գյուղ Արևմտյան Հայաստա– նի Բիթլիսի վիլայեթի Բուլանըխ գավա– ռում։ 1909-ին ուներ 85 տուն բնակիչ (60-ը՝ հայ, 25-ը՝ չերքեզ)։ Զբաղվում Էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ։ Հայերը տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։

ԳԵՐԵԼՍ (Goebbels) Ցոզեֆ Պաուլ (29․10․ 1897, Ռեյդ – 1․5․1945, Բեռլին), ֆաշիս– տական Դերմանիայի գլխավոր ռազմական հանցագործներից։ 1927–33-ին «Անգրիֆֆ» («Angriff») նացիստական թերթի հրատա– րակիչն Էր, ֆաշիստների կողմից իշխա– նությունը զավթելուց (1933) հետո՝ ժող․ լուսավորության և պրոպագանդայի կայ– սերական մինիստրը։ 1944–ին եղել Է համընդհանուր զորահավաքի կայսերա– կան լիազոր։ Ֆաշիստական պրոպագան– դան, որին ուղղություն էր տալիս Դ․, քա– րոզում է ռասայականություն, գովաբա– նում բռնությունն ու զավթողական պա– տերազմները։ Դ–ի համար բնորոշ Էր դեմագոգիան ու փաստերի նենգափոխու– մը։ Աովետական զորքերի՝ Բեռլին մտնե– լուց հետո Դ․ ինքնասպան եղավ։

ԳԵԳԵԼԼՈ Ալեքսանդր Իվանովիչ [10(22)․ 7․1891, Եկատերինոսլավ, այժմ՝ Դնեպրո– պետրովսկ– 11․8․1965, Մոսկվա], սովե– տական ճարտարապետ։ ԱՍՀՄ ճարտ․ ակադեմիայի վիցե–պրեզիդենտ (1950– 1953)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ավարտել է Քաղաքացիական ինժեներների ինստի– տուտը (1920), Դեղարվեստի ակադեմիան (1923) Պետրոգրադում։ Մասնակցել է Լե– նինգրադի հասարակական շենքերի նոր տիպերի մշակմանը (Ա․ Մ․ Դորկու անվ․ մշակույթի պալատը, 1925–27, «Դիգանտ»