կինոթատրոնը, 1934–36, երկուսն էլ՝ Դ․ Լ․ Կրիչնսկու հետ), բնակելի զանգված– ների շինարարությանը։ 1927-ին Գ–ի նա– խագծով Ռազլիվում կառուցվել է Վ․ ի․ Լենինի հուշարձան–հոլիկը։
ԳԵԳԵՉԿՈՐԻ Եվգենի Պետրովիչ (1881 – 1954), վրացի մենշևիկ։ 1907–12-ին III Պետական դումայի պատգամավոր Քու– թայիսի նահանգից։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո բուրժ․ ժամա– նակավոր կառավարության Անդրկովկաս– յան հատուկ կոմիտեի և Թիֆլիսի խորհըր– դի նախագահության անդամ էր, 1917-ի նոյեմբերից՝ Անդրկովկասյան կոմիսարիա– տի նախագահ, 1918-ի մայիսից՝ Վրաստա– նի մենշևիկյան կառավարության արտա– քին գործերի մինիստր։ Վրաստանում սովետական իշխանություն հաստատվե– լուց հետո վտարանդվել է Ֆրանսիա (1921-ի մարտ)։ Գ․ սովետական իշխանու– թյան մոլի թշնամի էր։ Я-ԵԴ (Guesde) ժյուլ (իսկական անունը և ազգանունը՝ Մատյո Բազի լ–Basile, 1845–1922), ֆրանսիական և միջազգային սոցիալիստական շարժման գործիչ, II Ին– տերնացիոնալի ղեկավարներից։ 1876-ից մասնակցել է բանվորական շարժմանը, Պ․ Լաֆարգի հետ պրոպագանդել մարք– սիզմը։ 1877-ին հիմնադրել է «էգա– լիտե» («Egalite») սոցիալիստական թեր– թը, որը նախապատրաստեց բանվորական կուսակցության հիմնադրումը (1879)։ 1880–1901-ին գլխավորելով բանվորա– կան կուսակցությունը՝ պայքարել է բան– վորական շարժման մեջ մանրբուրժուա– կան հոսանքների՝ պրուդոնիզմի, անար– խիզմի և պոսիբիլիզմի դեմ։ 1893-ին ըն– տըրվել է ֆրանս․ պառլամենտի անդամ, դարձել սոցիալիստական ֆրակցիայի ղե– կավարը։ Սակայն Գ․ թույլ տվեց տեսա– կան ու տակտիկական սխալներ, իսկ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մտավ Ֆրանսիայի ռեակցիոն բուրժուական կառավարության մեջ։ Երբ ձախ գեդիստները մասնակցեցին Ֆրան– սիայի կոմկուսակցության հիմնադրմանը (1920), Գ․ մնաց սոցիալիստական կու– սակցության շարքերում։
ԳԵԴԵՎԱՆՈՎ Գեդեոն Բարսեղի, տես Միրաղյան Գեդեոն Բարսեղի։
ԳԵԴԻԿԵ Ալեքսանդր Ֆեոդորովիչ [20․2 (4․3)․1877, Մոսկվա - 9․7․1957, Մոսկվա], սովետական կոմպոզիտոր, երգեհոնա– հար։ ՌՍՖՍՀ ժող․ արտիստ (1946)։ Ար– վեստագիտության դոկտոր (1940)։ 1898-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ Ա․ Գ․ Ռուբինշտեյնի անվ․ մրցույթի դափ– նեկիր (1900, Վիեննա, կոմպոզիցիայի գծով)։ Գ․ սովետական երգեհոնային դըպ– րոցի հիմնադիրն է։ Գրել է չորս օպերա, երեք սիմֆոնիա, այլ ստեղծագործու– թյուններ։
ԳԵԴԻՄԻՆ, Գեդիմինաս (ծն․ թ․ անհտ․– 1341), Լիտվայի մեծ իշխան 1316-ից։ Պայքարել է գերմ․ ասպետների դեմ և տարել մի շարք հաղթանակներ։ 1325-ին դաշինք է կնքել Լեհաստանի Վլադիսլավ I թագավորի հետ։ Նվաճել է արևմտա–ռուս․ հողերը և ռուս, շատ իշ– խանների դարձրել իր վասալները։ Իրեն կոչել է «լիտվացիների և ռուսների թագա– վոր»։ Խոչընդոտել է ռուս, հողերը միավո– րելու՝ Մոսկվայի իշխանության քաղաքա– կանությանը և, հենվելով Տվերի իշխանու– թյան հետ ունեցած դաշինքի վրա, ձգտել է ձեռք բերել Պսկովն ու Նովզորոդը։ Ըստ ավանդության, Գ․ եղել է Լիտվայի մայ– րաքաղաք Վիլնոյի (Վիլնյուս) հիմնադի– րը։ Սպանվել է գերմ․ Բաերբուրգ ամրոցի պաշարման ժամանակ։
ԳԵԴԻՍՏՆԵՐ, քաղաքական հոսանք ֆրան– սիական բանվորական շարժման մեջ, XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին՝ ժ․ Գեդի գլխավորությամբ։ 1879-ին հիմնադրելով ֆրանսիական բանվորական կուսակցու– թյունը՝ Գ․ մեծ դեր խաղացին մարքսիզմի տարածման գործում, սակայն 90-ական թթ, թույլ տվեցին օպորտունիստական սխալ– ներ։ 1901–05-ին Գ․ կազմեցին Ֆրանսիա– յի սոցիալիստական կուսակցության մի– ջուկը, 1905-ին մտան ֆրանսիական միաց– յալ սոցիալիստական կուսակցության մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմին նախորդող տարիներին Գ–ի մեծամասնու– թյունն անցավ ցենտրիզմի, իսկ պատե– րազմի տարիներին, ժ․ Գեդի հետ միասին՝ սոցիալ–շովինիզմի դիրքերը։ 1920-ին ձախ Գ–ի մի մասը Մ․ Կաշենի գլխավորությամբ հիմնադրեց Ֆրանսիայի կոմկուսակցու– թյունը։ Я-ԵԴՐՌՅՅ Կոնստանտին Կաետանովիչ [25․3(6․4)․1872, Բենդերի (այժմ՝ Մոլդա– վական ՍՍՀ–ում) – 5․10․1932, Մոսկվա], սովետական հողագետ և ագրոքիմիկոս, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929)։ 1927-ին ընտրվել է Հողագետների միջազգային ընկերության նախագահ։ Գիտական հ fa– in սնոտությունները վերաբերում են հողե– րի կոլոիդային քիմիային։ Հայտնի է նրա հողերի դասակարգումն ըստ փոխանակա– յին կատիոնների կազմի։ Բացահայտել է հողերի աղիության բնույթը, մշակել ուս– մունք աղուտների և սոլոդների մասին։ Երկ․ Избр․ соч․, т․ 1–3, М․, 1955․ ԳէձԵՆԿ (գերմ․ Gesenk), դեպի երկրի մակերևույթ անմիջական ելք չունեցող ստորգետնյա ուղղաձիգ հանքափորվածք։ Նախատեսվում է օգտակար հանածոն ծանրության ուժի ազդեցությամբ կամ հատուկ անոթներով ստորին հորիզոն իջեցնելու համար։
ԳԵԼԱԹ, Գ և լաթի, միջնադարյան վանք Վրաստանում (Քութայիսից 11 կմ հեռավորության վրա), վրացական ճար– տարապետության նշանավոր հուշարձան։ Հիմնադրել է վրաց թագավոր Գավիթ Շինարարը XII դ․ սկզբին։ Գ․ հարստա– ցել է թագավորների և առանձին անձանց հողային ու այլ նվիրատվություններով։ Գ․ ենթարկվում էր թագավորին, կրոնա– կան հարցերում՝ կաթողիկոսին, որի նըս– տավայրն էր սկսած XVI դ․ 2-րդ կեսից մինչև 1814-ը։ XII դ․ հիմնադրվել է Գ–ի բարձրագույն դպրոցը։ Գ․ միջնադարում եղել է վրաց․ գեղարվեստական մշակույթի և առաջավոր փիլ․ մտքի կենտրոն։ Այժմ վանքը Քութայիսի պատմա–ազգագրական թանգարանի մասնաճյուղն է։ Գ ի ճարտ․ համակառույցը կազմում են գմբեթավոր խաչաձև տաճարը (1106–25), Ա․ Գևորգի խաչագմբեթավոր և Ս․ Նիկոլի երկհարկա– նի եկեղեցիները, եռահարկ զանգակա– տունը (բոլորը՝ XIII դ․) և բարձրագույն դպրոցի շենքը (XII դ․, արլ․ սյունասրահը՝ XIV դ․)։ Գ–ում է թաղված Գավիթ Շինա– րարը։ Գլխավոր տաճարը գարդարող խճա– նկարը, որը պատկերում է աստվածամորը մանկան հետ, միջնադարյան արվեստի նշանավոր հուշարձան է։ Պահպանվել են XII–XVIII դդ․ որմնանկարներ՝ պատմա– կան անձանց պատկերներով։ Գրկ․ Мсписашвили Р․, Архитек– турный ансамбль Гелати, Тб․, 1966․ Я-ԵԼԷՆձԻԿ, քաղաք ՌՍՖՍՀ Կրասնոդա– րի երկրամասում, Սև ծովի Գելենջիկյան ծովախորշի ափին, Նովորոսիյսկից 38 կմ հարավ–արևելք։ Վերջինիս^ հետ կապված է ավտոխճուղային և ծովային ճանապարհ– ներով։ 31 հզ․ բն․ (1974)։ Ունի սննդար– դյունաբերության ձեռնարկություններ։ Շրջակայքում զարգացած են պտղաբուծու– թյունը և այգեգործությունը։ Կուրորտային կենտրոն է։ Ընդգրկում է Գիվնոմորսկոյե, Ջանխոտ, Կաբարդինկա և Արխիպո–Օսի– պովկա մերձծովային կլիմայական առող– ջարանները։ Կլիման միջերկրածովային է, ամառը՝ շատ տաք (օգոստոսին միջին ջերմաստիճանը՝ 25°С), ձմեռը՝ մեղմ (փե– տըրվարին միջին ջերմաստիճանը՝ –4°С), տարեկան տեղումները՝ մոտ 750 մմ։ Բուժ– ման միջոցները՝ օդա–, արևա–, ցեխա– բուժություն, խաղողաբուժություն (սեպ– տեմբերից հոկտեմբեր)։ Բուժվում են շըն– չառական, նյարդային համակարգերի հի– վանդություններով և արյան շրջանառու– թյան խանգարումներով տառապողները։ Գ–ում կան առողջարաններ, հանգստյան տներ և պանսիոնատներ։ ԳէԼԻԵԳԵՄՍՈՒՐ, գյուղ Արևմտյան Հա– յաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասուն գավառում։ 1909-ին ուներ 198 հայ բնա– կիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել Է, մի մասին հաջողվել է անցնել Արևելյան Հայաստան։
ԳԵԼԻԵԳԷՆՄԱՆ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Վանի վիլայեթի Շատախ գավա– ռում։ XIX դ․ սկզբին ուներ 40 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ։ Նրանք տե– ղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար եր– կըրներ։ ԳԵԼ ՄԱՆ (Gell-Mann) Մարի (ծն․ 15․9․ 1929, Նյու Ցորք), ամերիկացի ֆիզիկոս– տեսաբան, ԱՄՆ–ի գիտությունների ազ– գային ակադեմիայի անդամ։ Ավարտել է Ցեյլի համալսարանը (1948)։ Կալիֆոռ– նիայի տեխնոլոգիական ինստ–ի պրոֆե– սոր (1956)։ Դաշտի քվանտային տեսու– թյան, տարրական մասնիկների և միջու– կային ֆիզիկայի բնագավառում աշխա– տանքները էական նշանակություն են ունեցել ժամանակակից տեսական ֆի– զիկայի զարգացման համար։ Գ–Մ․ բա– ցատրել է (ճապոնացի ֆիզիկոս Նիշի– ջիմայի հետ միաժամանակ) տարօրինակ մասնիկների հատկությունները։ Առաջար– կել է տարրական մասնիկների ունիտար սիմետրիան, որը նույն նշանակությունն ունեցավ տարրական մասնիկների ֆիգիկա– յում, ինչ Մենդելեևի պարբերական օրեն– քը՝ քիմիայում։ Գ–Մ․ առաջիններից մեկն էր, որ արտահայտեց տարրական մասնիկ–