րիզ), գյուղ Հայկական ԽՍՀ Սևանի շրջանում, Հրազդան գետի ձախ ափին,
շրջկենտրոնից 7 կմ արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ,բուժկայան, գրադարան, կինո, հիվանդանոց, մանկական առողջարան։
Գեղամավան
Գեղամավանի արևելյան մասում պահպանվել են եկեղեցի–մատուռի ավերակներ։ Բնակիչները եկել են Մակուից (1830-ական թթ․)։
Գ. Ստեփանյան
Գեղամյան (Հայկունի) Եղիշե (1840, Ախալցխա – 1920, Թիֆլիս), հայ
պատմաբան, հրապարակագիր, քահանա։ Ավարտել է Թեոդոսիայի Խալիբյան ղպրոցը։ Աշխատակցել է «Հայկական աշխարհ», «Արարատ», «Մեղու Հայաստանի», «Մշակ», «Փորձ», «Արձագանք» պարբերականներին, «Հովիվ» և «Հովիտ» շաբաթաթերթերին։ Հայ ազատագրական շարժման հարցերին նվիրված աշխատություններում (հայերի ազատագրական շարժումները XIX և XX դարերում, 1915–1917, և այլն) Գեղամյան ցարիզմի վարած քաղաքականությունը զնահատել է ազգապահպանության կղերական տեսանկյունից։ Հայ ժողովրդի ներկան և ապագան պատկերացրել է հայ եկեղեցու և բուրժ․ կարգերին համակերպված կղերի ղեկավարությամբ։ Գեղամյանի դեմ էր ազգային–ազատագրական և սոցիալ դասակարգային շարժումներին։ Իր ժամանակակիցներին կոչ է արել հեռու մնալ քաղաքական շարժումներից, նվիրվել «քաղաքակրթական խաղաղ, շինարար» աշխատանքի։
Երկ․ Պատմական քաղվածներ, պր․ 1 – 10, Բաքու, 1909 – 15։ Պատմության դասերը, Բաքու, 1915։ Պատմական նյութեր, Բաքու, 1915։ Ռուս բյուրոկրատիան և հայերը, 2 հրտ․, Բաքու, 1917։ Պատմական զրույցներ, Բաքու,
1917։
Ն․ Սարուխանյան
Գեղամյաններ, հայ ազնվականական տուն Երևանի խանությունում XVIII – XIX դարերում, գրվում էին նաև Գեղամացի, Հազարապետյան։ Մելիքության իրավունքով նրանց կառավարմանն էին հանձնված Կըրխբուլաղի (Կոտայքի) և Գյոկչայի (Գեղամա) գավառները, մասնավորապես՝ Զաք, Ելղովան, Արզնի, Արամուս, Բաշքենդ, Գյամրիզ և Դան գյուղերը։ Վարում էին Երեանի խանության հայկական հետևակ (սարբազների) գնդի մինբաշու (հազարապետի) պաշտոնը և մոտ էին կանգնած խանական արքունիքին։ Նրանց էր հանձնարարված նաև Երևան–Սևանա լիճ–Թիֆլիս ճանապարհի առևտրական քարավանների պաշտպանությունը, որի համար
մաքս էին գանձում։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո թիուլային իրավունքով նրանց էր պատկանում Բջնի գյուղը։ Գեղամյանները (ամենանշանավոր դեմքը Գաբրիել յուզբաշին էր) գործուն մասնակցություն են ունեցել հայ ազգային–ազատագրական պայքարին։ 1780-ական թթ․ նրանք Արարատյան հայերի անունից դիմել են ռուս, կառավարությանը և օգնություն խնդրել՝ ազատագրվելու խանական լծից։ 1804-ի ռուս, զորքերի երևանյան առաջին ձախողված արշավանքից հետո Գաբրիել, Հովհաննես և Բարսեղ Գեղամյանները իրենց պատկանած գյուղերի բնակչության հետ անցան Վրաստան, որտեղ նրանց շնորհվեց ռուս, ազնվականի կոչում։ Գտնվելով նյութական ծանր պայմաններում՝ մի քանի տարի անց Գեղամյանները կրկին վերադարձան Երևանի խանություն և վերագրավեցին իրենց նախկին դիրքը։ Կալվածատեր Գեղամյանների դեմ երկարատև պայքար են մղել նրանց ենթակա գյուղերի, մասնավորապես Բջնիի գյուղացիները։
Վ․ Դիլոյան
Գեղանիստ (մինչև 1948-ը՝ Ղոլղաթ), գյուղ Հայկական ԽՍՀ Արթիկի շրջանում, Շարա լեռան ստորոտին, շրջկենտրոնից 11 կմ հյուսիս–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կապի բաժանմունք։ Գեղանիստը հիմնադրել են Արևմտյան Հայաստանի Տուրուբերան նահանգի Խնուս գյուղից գաղթածները, 1828-ին։
Ա․Հովհաննիսյան
Գեղանիստ (մինչև 1949-ը՝ Գյոյգմբեթ), գյուղ Հայկական ԽՍՀ Մասիսի
շրջանում, Հրազդանի աջ ափին, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս։ Խորհրդային տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և այգեպտղաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան, մանկապարտեզ։
Գ․ Միրզոյան
Գեղանիստ
Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանը Գեղանիստում
Գեղանկարչություն, երփնագիր, կերպարվեստի տեսակ, ներկերի օգնությամբ որևէ պինդ հարթության վրա ստեղծված գեղարվեստական երկ։ Գեղանկարչությունը մարդկային աշխատանքի բարձր զարգացած ձևերից մեկն է, առարկայական գեղագիտական արժեքների ստեղծման ոլորտ։ Ինչպես և արվեստի մյուս տեսակները, գեղանկարչությունը ճանաչողական և գաղափարական խնդիրներ է իրագործում, ստեղծում մարդու, բնության, առարկաների, պատմական և հասարակական երևույթների գեղարվեստական պատկերներ։ գեղանկարչությունը արտացոլում և գաղափարական այս կամ այն կոնցեպցիաների լույսի տակ գնահատում է դարաշրջանի հոգևոր բովանդակությունը, նրա սոցիալական զարգացումը, այդ պատճառով էլ գեղանկարչությունը ինքն է դառնում հասարակական կյանքի պայքարի ոլորտ։ Գեղանկարչության բազմաթիվ ստեղծագործություններ ունեն փաստա–ինֆորմացիոն արժեք։ գեղանկարչությունը օգտվում է գույնի, գծանկարի, կոմպոզիցիայի, ռիթմի, լույսի և ստվերի ընձեռած հնարավորություններից, որոնք նպաստում են հարթության վրա վերակենդանացնել իրականությունը, ստեղծել ծավալի ու տարածության պատրանք, հոգեբանական կերպարներ, իրադրություններ, բնապատկերի հարաճուն փոփոխություններ, կենդանի և անշունչ առարկաների ստատիկ և շարժուն վիճակներ այնպես լիարյուն, որ կերպարվեստի մյուս տեսակների համար անիրագործելի է։ գեղանկարչությունը հարուստ է ժանրերով (պատմական, կենցաղային, անիմալիստական և այլն)։ Նշանակությամբ, կատարման բնույթով և կերպարներով տարբերվում են՝ մոնումենտալ–դեկորատիվ գեղանկարչությունը (որմնանկար, առաստաղապատկեր, պաննո), հաստոցային նկար, բեմանկարչություն, սրբանկարչություն, մանրանկարչություն։ գեղանկարչությյան տարբերակներից են՝ տրամապատկերը և համայնապատկերը։ Ներկանյութը կապակցող նյութերի բնույթով, հարթության վրա նրա ամրանալու տեխնոլոգիայով տարբերվում են՝ յուղաներկ գեղանկարչություն, ջրում լուծվող ներկերով գեղանկարչություն՝ թաց (ֆրեսկո) և չոր (ասեկկո) հիմնածեփի վրա, տեմպերա, սոսընձաներկով գեղանկարչություն, մոմանկարչություն,արծն. սիլիկատային խեցեգործական ներկերով գեղանկարչություն և այլն։ Անմիջականորեն գեղանկարչություններին են հարում խճանկարը և վիտրաժը։ Գեղանկարչական գործեր ստեղծելիս կիրառվում են նաև ջրաներկը, գուաշը, պաստելը, տուշը։
գեղանկարչության հիմնական արտահայտչամիջոցը գույնն է։ Կազմակերպված և իմաստավորված գույնը՝ կոլորիտը, ոչ միայն տալիս է ռեալ իրականության գունապատկերը, այլև օժտված է զգայական ներգործության մեծ ուժով։ Յուրաքանչյուր պատկերում կոլորիտն ունի իր գունաշարը (գամմա)։ Գոյություն ունի նաև մեկ գույնի երանգներով գեղանկարչություն (միագույն գեղանկարչություն)։ Գունային կոմպոզիցիան ապահովում է ստեղծագործության գունային որոշակի ամբողջականությունը։ Գեղանկարչության մյուս արտահայտչամիջոցը՝ գծանկարը (գիծ և լուսաստվեր), ռիթմով և կոմպոզիցիայով գույնի հետ կազմակերպում են պատկերը։
Պայմանականորեն տարբերվում են գեղանկարչական պատկերման երկու տիպ՝
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/709
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է