«Ա․» վերսկսեց իր գործունեությունը փոքր մասշտաբներով և դադարեց երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին։
Գրկ․ Волков Փ․ Д․, Англо-советские отношения․ 1924 - 1929 гг․, М․, 1958․
ԱՐԿՍԷԿԱՆՍ (<լատ․ arcus - աղեղ և սեկանս), տես Շրջանային ֆունկցիաներ։
ԱՐԿՍԻՆՈՒՍ (<լատ․ arcus - աղեղ և սինուս), տես Շրջանային ֆոուկցիաներ։
ԱՐԿՏԱՆԳԵՆՍ (<լատ․ arcus - աղեղ և տանգենս), տես Շրջանային ֆունկցիաներ։
ԱՐԿՏԻԿԱ (<հուն․ άρχτιχός - հյուսիսային), երկրագնդի հյուսիսային բևեռային շրջանը, ընդգրկում է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի ծայրամասերը և գրեթե ամբողջ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը (բացառությամբ Նորվեգական ծովի արևելյան և հարավային մասերի) իր բոլոր կղզիներով (բացի մերձափնյա Նորվեգական կղզիների), ինչպես նաև Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների նրան հարող մասերը։
Քարտեզները տես 80-81 էջերի միջև՝ ներդիրում։
Բնությունը։ Ընդունված է Ա–ի հվ․ սահմանն անցկացնել ցամաքում հուլիսյան 10°C, իսկ ծովում՝ 5°C իզոթերմերով։ Այդ սահմաններում Ա–ի տարածությունը մոտ 27 մլն․ կմ2 է, որից ցամաքը՝ 10 մլն․ կմ2։ Ա–ի բնությանը յուրահատուկ են՝ ռադիացիոն ցածր հաշվեկշիռը, մթնոլորտային կոշտ տեղումները, մայր ցամաքային սառցադաշտերը, ստորգետնյա սառույցները, հավերժական սառցույթը, անտառազուրկ ցամաքը, ինչպես նաև ծովային տարածության սառցածածկույթը։ Ա․ բաժանվում է արկտիկական անապատների և տունդրայի զոնաների։
Ռելիեֆը։ Ա–ի մայր ցամաքային մասի մակերևույթը գերազանցապես հարթավայրային է։ Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքային մասում մեծ տարածություն են զբաղեցնում 400-700 մ բարձրության բլրավոր սարահարթերը։ Ամենաբարձր կետը Գունբյորն լեռն է (3700 մ), Գրենլանդիայի արլ–ում։ Լավ է արտահայտված առափնյա մայրցամաքային ծանծաղուտը (180 մ միջին խորությամբ)։ Ա–ի կենտրոնական մասը՝ Արկտիկական ավազանը, խորջրյա իջվածքների (մինչև 5449г/, Նանսենի գոգավորություն) և ստորջրյա լեռնաշղթաների (Լոմոնոսովի, Մենդելեևի լեռնաշղթաներ ևն) շրջան է։
Երկրաբանական կաոուցվածքը։ Ա․ կազմված է մինչքեմբրյան, պալեոզոյան և մեզոզոյան նստվածքներից ու տարբեր բաղադրության մագմատիկ գոյացումներից։ Տարածքի մեջ մտնում են բայկալյան, կալեդոնյան, հերցինյան և մեզոզոյան ծալքավոր համակարգերով մասնատված հնագույն պլատֆորմային մարզերը (Արևելա–Եվրոպական և Սիբիրական պլատֆորմների, Կանադական վահանի հյուսիսային մասերը ևն), որոնցից առավել երիտասարդ ծալքավոր կառուցվածքներ են հերցինյան (Պայխոյ–Նոր երկրի, Թայմիր–Հյուսիսային երկրի) և մեզոզոյան (Նորսիբիրական–Չուկոտյան և Հյուսիսային Ալյասկայի) ծալքավոր համակարգերը։ Ա–ում կան բազմաթիվ օգտակար հանածոներ, հայտնաբերված են գորշ ածուխ, լիգնիտ, քարաղ, գունավորու հազվագյուտ մետաղներ ևն։
Կլիման։ Արեգակնային ռադիացիան տարվա ընթացքում ծայրահեղ անհավասարաչափ է։ Ռադիացիոն հաշվեկշիռը հվ․ շրջաններում դրական է, 2-3 անգամ ցածր, քան բարեխառն լայնություններում, իսկ Արկտիկական ավազանում՝ բացասական։ Ա–ի համարյա ամբողջ մերձատլանտյան հատվածի կլիման գտնվում է Հյուսիս–Ատլանատյան հոսանքի ազդեցության տակ։ Ձմռան ինտենսիվ ցիկլոնային գործունեության հետ են կապված Ա–ի մեծ մասի օդի բարձր ջերմաստիճանները, առավելագույն ամպամածությունն ու տեղումները, եղանակի կտրուկ փոփոխությունները և հաճախակի ուժեղ քամիները ձմռանը։ Ասիական, կանադական մասերում և Գրենլանդիայում ձմռանը զարգանում է անտիցիկլոնային շրջանառությունը։ Ամենացուրտ ամսվա (հունվար) միջին ջերմաստիճանը տատանվում է - 2°С, -4°C-ից (Ատլանտյան շրջանի հվ․) մինչև -45°С, -50°C(Կանադայի հս․, Արկտիկական ավազան), նվազագույնը՝ -55°С, -60°С։ Հուլիսի միջին ջերմաստիճանը -10°C-ից– 12°Cէ (Գրենլանդիայի կենտրոնական մաս), առավելագույնը՝ ծովափնյա մասում 20°С-25°С։ Քամիները հվ–ում ունեն սեզոնային (մուսոնային) բնույթ։ Քամու արագությունը Ա–ի կենտրոնական մասում սովորաբար փոքր է, հվ–ում մեծ՝ 15 մ/վրկև ավելի։ Լեռնային շատ վայրերում իշխում է բորա քամին՝ մինչև 40 մ/վրկ արագությամբ։ Օդի հարաբերական խոնավությունը շատ բարձր է՝ 80-90%, իսկ Արկտիկական ավազանում՝ 95-98%։ Տարեկան տեղումները 100-120 մմ–ից (կանադական շրջան) մինչև 350-400 մմ են (հվ–ում), հիմնականում՝ ձյուն։
Գետերն ու լճերը․ Ա–ում են գտնվում Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի խոշոր գետերի՝ Պեչորա, Օբ, Ենիսեյ, Խատանգա, Անաբար, Լենա, Յանա, Ինդիգիրկա, Կոլիմա, Մակենզի և այլ գետերի գետաբերանային շրջանները, որոնք 9-10 ամիս սառցակալում են։ Մայրցամաքային տունդրայի գոտու և կղզիների բազմաթիվ լճերից խոշորը Թայմիրն է։ Ա–ի ջրային տարածության մեծ մասի մակերեսային շերտի տարեկան միջին ջերմաստիճանը մոտ -2°Cէ։ Աղիությունը՝մոտ 30°/00։
Ծովային սառույցները և սառցադաշտերը․ Ա–ի ջրային տարածությունը՝ ձմռանը մոտ 11 մլն․ կմ2, ամռանը՝ 8 մլն․ կմ2, ծածկված է 0, 8-15 մ հաստության լողացող սառույցներով, հանդիպում են սառցասարեր և սառցակղզիներ։ Արկտիկական կղզիներում և մայրցամաքային մասի լեռներում ավելի քան 2 մլն․ կմ2 տարածություն ծածկված է 700-1000 մ հաստության սառցադաշտերով։ Գրենլանդիայում սառցադաշտերի միջին հաստությունը 1515 մ է, առավելագույնը՝ 3408 մ։
Բուսական և կենդանական աշխարհը։ Բուսածածկը խիստ նոսր է, տեսակներով՝ աղքատ (ծաղկավորներից Գրենլանդիայում կա 450 տեսակ, Նոր երկրում՝ 208, Ֆրանց Իոսիֆի երկրում՝ 36)։
Փոկերը Արկտիկայի սառույցներում
Հվ․մասում տիրապետում են մամուռների, քարաքոսերի, խոտերի և թփուտների 2-3 հարկանի համակցություններ։ Զարգացած է թփուտային տունդրան (գաճաճ կեչի, ուռենի ևն)։ Ծովային ջրերում զարգացած է բուսական և կենդանական պլանկտոնը։ Կենդանական աշխարհին առավել բնորոշ են սպիտակ արջը՝ ցամաքում, ծովացուլը և փոկը՝ օվկիանոսում։ Կանադայի հս–ում և Գրենլանդիայում պահպանվել է խոյացուլը։ Թռչունները շատ են ամռանը («թռչնաշուկաներ»)՝ այդերուկներ, բադեր, սուզաբադեր ևն։ Ա–ի կենդանական աշխարհը հարուստ է նաև ձկներով (ձողաձուկ, - պերկես ևն)։ Սողուններ և երկկենցաղներ չկան։
Միջազգային իրավական վիճակը։ Ա․ բաժանված է 5 հատվածների, որոնց սահմանազատման հիմքը ՍՍՀՄ–ի, ԱՄՆ–ի, Կանադայի, Դանիայի, Նորվեգիայի հս․սահմաններն են, իսկ կողային սահմանները՝ միջօրեականները, գագաթը՝ Հյուսիսային բևեռը։ Սովետական հատվածի մեջ մտնում են Մուրմանսկի մարզի հս․ շրջանները, Նենեցական, Յամալո–Նենեցական, Թայմիրի և Չուկոտական ազգային օկրուգները, Կոմի և Յակուտական ԻՍՍՀ–ների հս․ շրջանները, ինչպես նաև Ֆրանց Իոսիֆի երկիրը, Նոր երկիրը, Հյուսիսային երկիրը, Նորսիբիրական և Վրանգելի կղզիները։
Հետազոտման պատմությունը։ Ա․ հնուց իվեր իր վրա է բևեռել մարդկանց ուշադրությունը։ X դ․ նորմանները հայտնագործեցին Գրենլանդիան։ Ռուս պոմորները XII դ․ յուրացրին Ա–ի եվրասիական ափերը, իսկ XVI 1դ Ս․ Դեժնեը, շրջանցելով Չելյուսկին հրվանդանը, հայտնագործեց Ասիան Ամերիկայից բաժանող նեղուցը (1648)։ XIX-XX դդ․ կարևոր հայտնագործություններ և ուսումնասիրություններ են կատարել ռուս․ (Ֆ․ Լիտկե, Պ․ Անժու, Ֆ․ Վրանգել, Պ․ Պախտուսով, Գ․ Սեդով ևն), ամեր․ (Ջ․ Դե–Լոնգ), նորվեգական (Ֆ․ Նանսեն), անգլիական (Ջոն Ռոս, Ջեյմս Ռոս) արշավախմբերը։ 1909-ի ապրիլի 6-ին ամերիկացի Ռ․ Պիրին աոաջինը հասավ Հյուսիսային բևեռ։ Շվեդացի Ա․ Նորդենշելդը «Վեգա» նավով 1878-79-ին անցավ Հյուսիս–Արևելյան ծովանցքը արմ–ից արլ․, իսկ Բ․ Վիլկիցկու ռուսական արշավախումբը 1914 - 15-ին՝ արլ–ից արմ․։ Ա–ի ուսումնասիրության նոր դարաշրջան բացվեց 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Սովետական արկտիկական արշավախմբերը ուսումնասիրություններում առաջինն օգտագործեցին սառցահատները, ավիացիան, ռադիոն և տեխնիկական այլ միջոցներ։ 1920-ական թթ․կարևոր հետազոտություններ կատարեցին Լողացող ծովային գիտական ինստ–ը, Հյուսիսային գիտա–արդյունագործական արշավախումբը։ 1932-ին առաջին անգամ մեկ նավարկության ընթացքում «Սիբիրյակով» սառցահատը Օ․Շմիդի ղեկավարությամբ անցավ Հյուսիսային ծովային ուղին, այնուհետև «Չելյուսկին» սառցահատը կրկնեց այդ նավարկությունը (1933) և հավաքեց բազմազան ու հարուստ գիտական նյութ։ 1937-ին բևեռի շրջանում Դ.Պապանինի ղեկավարությամբ կագմա–