Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կերպվեց «հյուսիսային բևեռ–1» լողացողկայանը, իսկ մինչև 1972-ը ստեղծվել է այդպիսի 21 կայան, գործում են նաև լողացող ավտոմատ կայաններ։ Միջազգային երկրա–ֆիզիկական տարվա ծրագրով Ա–ում լայն ուսումնասիրություններ են ծավալել շատ երկրներ։
Բնակչությունը։ Ա․ նոսր է բնակեցված։ Ա–ի սովետակաև մասում 1 կմ2 վրա բնակվում է 0, 1-0, 2 մարդ։ Ապրում են յակուտներ, նենեցներ, էվենկներ, չուկչիներ և ՍՍՀՄ այլ ժողովուրդներ։ Բնակչությունն աճեց սովետական իշխանության տարիներին՝ կապված եղջերվաբուծության, գազանորսության, ձկան, լեռնահանքային և մշակող արդյունաբերության զարգացման հետ։ Կարևոր արդ․ կենտրոններն են Մուրմանսկը (չսառչող նավահանգիստ), Նորիլսկը, Վորկուտան, Սալեխարդը, Նարյան–Մարը։ Ա–ի արտասահմանյան մասում 1 կմ2 վրա բնակվում է 0, 03 մարդ (էսկիմոսներ)։ Կառուցվում են լեռնահանքային կենտրոններ ու ռազմական բազաներ։ Բնակավայրերից են Բառոուն (ԱՄՆ), Ինուվիկը և Ռեզոլյուտը (Կանադա), Տուլեն, Էզեղեսմինեն (Գրենլանդիա) ևն։
Տնտեսությունը։ ՍՍՀՄ արկտիկական շրջանների տնտ․ դերը մեծացավ սովետական իշխանության տարիներին։ Խիբինի ապատիտների հայտնագործումով ապահովվեցին Սովետական Միության ֆոսֆատային հումքի պահանջները։ Այդ հանքերը պարունակում են նաև նեֆելին և հազվագյուտ մետաղներ։ Նորիլսկում ստեղծվեց լեռնամետալուրգիական խոշոր կոմբինատ։ Պեչորայի ավազանում հայտնաբերվեց ածուխ (Վորկուտա), նավթ, ծայրագույն հյուսիսում ստեղծվեց վառելիքա–էներգետիկ բազա։ Հետախուզվում են անագի, ոսկու, վոլֆրամի, սնդիկի և այլ հանքավայրեր։ Ա–ի յուրացման համար մեծ նշանակություն ունեցավ Հյուսիսային ծովային ուղին։ Կարևոր դեր ունեն օդագնացությունը, գետային նավագնացությունը։ Քաղաքների և արդ․ կենտրոնների շրջակայքում ստեղծվում են բևեռային հողագործության օջախներ։ Ա–ի արտասահմանյան մասում կատարվում են հետախուզական աշխատանքներ նավթի (Ալյասկայի հս․ շրջան), ոսկու, պղնձի (Քուփերմայն գետի ավազան), երկաթի (Բաֆինի երկրի հս․) հայտնաբերման համար։ Տնտեսության հիմնական ճյուղերն են գազանորսությունը և ձկնորսությունը։
Վորկուտա․ պիոներների և դպրոցականների պալատը
Կառուցվում են ստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհներ, նավահանգիստներ, օդանավակայաններ։ Տուլեումկա խոշոր ռազմաօդային բազա (ԱՄՆ), Ալյասկայի արմ–ից մինչև Գրենլանդիայի արլ․ ափերը, հս․ լայնության 70°-ի երկայնքով անցնում է ռադիոլոկացիոն կայանների գիծ։
Պատկերազարդումը տես աղ․ VII, 48-49 էջերի միջև՝ ներդիրում։
Գրկ. Горбацкий Г․ В․, Физико-географическое районирование Арктики, ч․1, Л․, 1967; Визе В․ Ю․, Моря Советской Арктики․ Очерки по истории исследования, (3 изд․ ), М․-Л․, 1948; Гаккель Я․ Я․, Наука и освоение Арктики, Л․, 1957; Советская Арктика․ Моря и острова Северного Ледовитого океана, М․, 1970․


ԱՐԿՏՈՒՐ, Եզնարածի, աստղային երկնքի Հյուսիսային կիսագնդի պայծառագույն աստղը։ Աշխարհագրական միջին լայնություններում երևում է ձմռանը, գարնանը և ամռանը։


«ԱՐՀԵՍՏ ՀԱՄԱՐՈՂՈՒԹԵԱՆ», հայերեն առաջին մաթեմատիկական տպագիր գիրքը (Մարսել, 1675)։ Առաջաբանը և վերջաբանը գրաբարով են, տեքստը՝ աշխարհաբարով։ Թարգմանությունն է գերմանացի մաթեմատիկոս Քրիստափոր Կլավիոսի (1537-1612) երկասիրության։
Հայերեն առաջին տպագիր մաթեմատիկական աշխատության անվանաթերթը
Գրքում մաթեմատիկական սահմանումներ և ապացույցներ չկան, տրված են միայն գործնական հաշվումներ կատարելու եղանակներ, գործածված են տարբեր երկրների (Իտալիա, Ֆրանսիա, Իրան) չափի ուկշռի միավորներ։ Եղել է հայ առևտրականների գործնական պահանջները բավարարող ձեռնարկ։
Գրկ․ Պետրոսյան Գ․ Բ․, Մաթեմատիկան Հայաստանում հին և միջին դարերում, Ե․, 1959։


«ԱՐՀԵՍՏ ՃԱՐՏԱՍԱՆՈՒԹԵԱՆ» (լրիվ խորագիրը՝ «Յաղագս արհեստի ճարտասանութեան»), հռետորական, անտիպ դասագիրք, որ պատրաստված է XVII դ․ առաջին կեսից ոչ ուշ (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ N: 8333)։ Հեղինակն անհայտ է։ Բաղկացած է 6 գրքից։ XVII դ․ կեսերին այս երկից է համառոտվել, վերամշակվելու վերաշարադրվել Հովհաննես Հոլովի «Համառօտութիւն ճարտասանականի արհեստի» գիրքը (հրտ․ 1674)։ XVIII դ․սկզբներին խաչատուր Էրզրումեցին, իր «ճարտասանութիւն» երկը (հրտ․ 1713) հորինելիս, օգտագործել է այս նույն դասագիրքը՝ գրեթե ամբողջությամբ որդեգրելով նաև նրա տերմինաբանությունը։
Հ․ Անասյան


ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱ, տես Կոոպերացիա։


ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ, պրոֆեսիոնալ–տեխնիկական ուսումնական հաստատություն ՍՍՀՄ–ում։ Ժողովրդական տնտեսության տարբեր ճյուղերի համար պատրաստում է որակյալ բանվորական կադրեր (մետաղագործներ, քիմիագործներ, շինարարներ, լեռնագործներ, էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի, կիսահաղորդիչների ու էլեկտրա–վակուումային արդյունաբերության, տրանսպորտի աշխատողներ ևն)։ Ա․ ու–ների ցանցը զարգացավ ՍՍՀՄ գերագույն սովետի Նախագահության 1940-ի․ հոկտ․2-ի՝ «ՍՍՀՄ պետական Աշխատանքային ռեզերվների մասին» հրամանագրից հետո։ Ա․ ու․ ընդունվել կարող են 8-րդ դասարանն ավարտած պատանիներ ու աղջիկներ, իսկ տեխնիկական ուսումնարաններ (ստեղծվել են 1954-ից)՝ միջնակարգ կրթություն ունեցողները։ Սովորողներին տրվում է անվճար սնունդ, հագուստ, հանրակացարան։ Ուսման տևողությունը 1-2 տարի է, իսկ բարդ մասնագիտությունների գծով՝ մինչև 3 տարի։ 1959-ին ֆաբրիկա–գործարանային ուսուցման դպրոցները, արհեստագործական և այլ տիպի մասնագիտական ուսումնարանները վերակազմվեցին՝ դառնալով միասնական՝ քաղաքային և գյուղական պրոֆեսիոնալ–տեխնիկական ուսումնարաններ։ ՍՄԿԿ XXIV համագումարի որոշմամբ ստեղծվել են միջնակարգ պրոֆեսիոնալ–տեխնիկական ուսումնարաններ, որոնց շրջանավարտները նախասիրած մասնագիտության հետ ստանում են նաև միջնակարգ կրթություն։
ՀՍՍՀ–ում դեռևս 1940-50-ական թթ․ստեղծվել է Ա․ ու–ների լայն ցանց։ 1953-ին գյուղատնտեսության մեխանիզացիայի գծով կադրերի պատրաստման Ա․ ու–ներ կազմակերպվեցին Երևանում, Հոկտեմբերյանում և Ախուրյանում։ Մինչև 1959-ը ՀՍՍՀ–ում գործում էր 15 Ա․ ու․ (Երևանում, Լենինականում, Ղափանում, Արթիկում, Ալավերդում ևն)։ 1974/75 ուս․ տարում ՀՍՍՀ–ում գործում էր 78 Ա․ ու․ (ավելիքան 33 հզ․ սովորող)։ Ա․ ու–ներն ունեն Երևանի № 9 տեխնիկական ուսումնարան