Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Хармандарян И․ Г․, ные купольные здания, М․, Մ․ Հասրաթ յան, Болыпепролет- 1972․ Ա․ Ս աե փան յան

ԳՄԲԵԹԱՎՈՐ ԴԱՀԼԻՃ, գմբեթավոր սրահ, պաշտամունքային կառուց–վածքի ճարտարապետական տիպ, որն ստեղծվել է Տայաստանում, VI դարում։ Այն արևելքից արևմուտք ձգված ուղղան–կյուն դահլիճ է՝ ընդերկայնական պատե–րից դուրս եկող երկու զույգ որմնամույ– թերով։ Նրանց կապող կամարներով ստաց– վում է գմբեթատակ քառակուսին, որից տրոմպների կամ առագաստների միջո–ցով իրականացվում է անցումը դեպի գըմ– բեթի թմբուկը։ Արևելքից աղոթասրահը ավարտվում է ավագ խորանով։ Այդ տի–պի մեզ հայտնի առաջին օրինակը Տա– յաստանում Զովանիի Ս․ Պողոս–Պետ– րոս եկեղեցին է, որը հնագույն բազիլի–կից Գ․ դ–ի վերակառուցվել է V–VI դդ․։ VI–VII դդ․ ձևավորվել է Գ․ դ–ի դասական հորինվածքը, որով կառուցված ենՊտղնա– վանքի (VI դ․), Գդմաշենի՝ Ս․ Թադնոս Առաքյալ և Արուճի՝ Ս․ Գրիգոր տաճար–ները (VII դ․)։ Այս հուշարձաննևրում գըմ– բեթը բարձրացել է ամբողջ շենքի (աղոթա–սրահը և աբսիդը միասին վերցրած) կենտ–րոնում՝ ողջ կառույցի հետ օրգանական ամբողջություն կազմելով։ Բևմի երկու կ ողմերում ուղղանկյուն հատակագծով Արուճի (Ս․ Գրիգոր, VII դ․ 60-ական թթ․) տաճարի ներքին տեսքը (դեպի արևելք) ավանդատներ են ավելացվել, որոնց աբ–սիդների և բեմի աբսիդի միջև, արլ․ ճա–կատում, եռանկյունաձև խորշեր են թողնը– վել։ Գ․ դ–ի տիպը լայն տարածում է ստա–ցել X դ․ հետո, երբ Տայաստանում վան– քային համալիրների եկեղեցիների մեծ մասը կառուցվել է այդ հորինվածքով։ Այն զգալի ձևափոխություննևր է կրել, կրճատվել է շենքի ընդհանուր երկարու– թյունը, խորշերով մշակվել են մյուս ճա–կատները ևս, վերացել է բեմի և արևելյան զույգ որմնամույթերի միջև եղած տարա–ծությունը, որի հետևանքով դրանք հա–մատեղվել են բեմի աբսիդի համապա–տասխան մշակված եզրևրի հետ։ Մ․ Հասրաթ յ ան Արուճի տաճարը (VII դ․ 60-ական թթ․), սխե–մատիկ վերակազմությունը՝ Ն․ Մ․ Տոկար–սկու

ԳՄԲԵԹԱՐԴ, կոնք (<հուն․ x6v^ – խեցի), կիսագմբեթ, որ ծառայում է շենքի կիսագլանային մասերը (աբսիդ, խորշ) ծածկելու համար։ Ի հայտ է եկել արևել–յան– հելլենիստական ճարտ․ մեջ, լայնո–րեն կիրառվել հռոմեական և բյուգանդա–կան շինարվեստում, միջնադարյան քրիս– տոնեակաև պաշտամունքային կառույց–ներում։ Տայ ճարտ․ մեջ երևան է եկել IV դ․ սկսած, միանավ եկեղեցիների ն եռանավ բազիլիկների բեմի աբսիդներն ավարտվել են սրբատաշ քարից կառուց–ված Գ՜ներով, որոնք դահլիճի կողմից ունեցել են կիսաշրջանաձև կամ պայտաձև ուրվագծով կամար։ Գ–ում տեղ են գտել Քրիստոսի, աստվածամոր կամ սրբերի խճանկարներ կամ որմնանկարներ։ Գմբեթավոր դահ–լիճի հատակագծային տիպեր, ա․ Պտղնավանք (VI դ․), չափագրություն՝ Ն․ Մ․ Տոկարսկու, բ․ Բջնիի Ս․ Աստվածածին Եկեղեցին (1031), չափագրություն՝ Ն․ Մ․ Տոկարսկու, գ․ Մար– մաշենի մեծ եկեղեցին (1029), չափագրություն՝ Թ․ Թորամանյանի, ղ․ Շի– րակավանի Ս․ Փրկիչ եկեղեցին (IX դ․ վերջ), չափագրություն՝ Թ․ Թո–րամանյանի Գմբեթարդ

ԳՄԲԵԹ8ԱՆ Արտաշես Փեսենդիի (10․3․ 1900, Սվազ– 12․2․1969, Փարիզ), հայ դե–րասան։ Բեմական գործունեությունն սկսել է Պոլսի հայ դրամատիկակաև խմբում։ 1923-ից հաստատվել է Փարիզում, խա–ղացել Փարիզի հայկական դրամատի–կական խմբում։ Դերերից են՝ Իշխան (Շանթի «Տին աստվածներ», 1924), Ռուս– տամ, Սաղաթել (Շիրվանզադեի «Նամուս», 1924, «Պատվի համար», 1930), Քիլոն (Սենկնիչի «Ցո՜ երթաս», 1925), Յագո (Շեքսպիրի «Օթելլո», 1932), Պաղտասար աղբար (Պարոնյանի «Պաղտասար աղ–բար»)։ Որպես ասմունքող հանդես է եկել