Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ալիշանի, Թումանյանի, Իսահակյանի, Չա– րենցի, Վարուժանի բանաստեղծություն– ների արտասանությամբ։ Նկարահանվել է ֆրանսիական կինոյում։ Ա․ Խաչիկյան

ԳՄԵԼԻՆ (Gmelin) Լեոպոլդ (2․8․1788, Գյոթինգեն – 13․4․1853, Տայդելբերգ), գևրմանացի քիմիկոս։ Տայդելբերգի հա–մալսարանի պրոֆեսոր (1814–51)։ «Տե–սական քիմիայի ձեռնարկ» գրքում (հ․ 1 – 2, 1817–19, 4 հրտ․, հ․ 1–6, 1843– 1855) շարադրել է անօրգանական և օր–գանական քիմիայի այն ժամանակ հայտ–նի բոլոր փորձնական տվյալները։ Գ–ի մահից ևետո այդ տեղեկատուի անօր–գանական քիմիան ընդգրկող հատվածը բազմիցս վերամշակվել և հրատարակ–վել է։

ԳՄԻՐՅԱ Բորիս Ռոմանովիչ [23․7(5․8)․ 1903, Լեբեդին (այժմ՝ Սումսկի մար–զում)– 1․8․1969, Կին], ուկրաինացի սո–վետական երգիչ (բաս)։ ՍՍՏՄ ժող․ ար–տիստ (1951)։ 1939-ին ավարտել է Զար–կովի կոնսերվատորիան։ 1936-ից եղել է Խարկովի, 1939-ից՝ Կիևի օպերայի և բա–լետի թատրոնների մեներգիչ։ Գերերգե– րից են՝ Իվան Սուսանին, Ռուսլան (Գլին– կայի «Իվան Սուսանին», «Ռուսլան և Լյուդմիլա»), Բորիս Գոդունով (Մուսորգս– կու «Բորիս Գոդունով»), Մեֆիստոֆել (Գունոյի «Ֆաուստ»), ԿրիվոնՈս (Գանկե– վիչի «Բոգդան Խմելնիցկի»)։ Տանդես է եկել նաև որպես կամերային ևրգիչ։ Վոկալիստների համամիութենական մըր– ցույթի դափնեկիր (1939)։ Արժանացել է ՍՍՏՄ պետ․ մրցանակի (1952)։

ԳՅԱԲՈՒԹ, Տայկական ՍՍՏ Ազիզբեկովի շրջանի Կապույտ․ գյուղի նախկին (մինչև 1968-ը) անվանումը։

ԳՅԱԴԻԿՎԱՆՔ (ն․ Ղոթուղվանք, Ղո– թարվան), գյուղ Տայկական ՍՍՏ Եղեգ– նաձորի շրջանում, Եղեգիս գետի ակունքի մոտ, շրջկենտրոնից 24 կմ հյուսիս–արե– վելք։ Միավորված է Գյուլլիդուզի անաս–նապահական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրա–դարան։ Գյուղի շրջակայքում պահպան–վել է Կոթուր վանքը։ Գյադիկվանք

ԳՅԱԼԹՈ, գյուղ Տայկական ՍՍՏ Թալինի շրջանում, Արտենի լեռան արևմտյան լան–ջին, շրջկենտրոնից 12 կմ արևմուտք։ Միա–վորված է Տակկոյի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան։ Գյալթոյի դպրոցի շենքը

ԳՅԱՄԻՇ, Մռավդաղ լեռնաշղթայի ամե–նաբարձր (3724 մ) գագաթը (Ադրբեջա–նական ՍՍՏ)։ Կազմված է հրաբխային ապարներից։

ԳՅԱՄՐԵձ, գյուղ Տայկական ՍՍՏ Աբով– յանի շրջանում, Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին, շրջկենտրոնից 10 կմ արևելք։ Կոլտնտեսությունն զբաղ–վում է անասնապահությամբ, հացահա–տիկի մշակությամբ և ծխախոտագործու–թյամբ։ Ունի միջնակարգ դպրոց (ևիմնա– դրվել է 1921-ին), ակումբ, գրադարան, Գյամրեզ բուժկայան։ Գ–ից հվ․ մ․ թ․ ա․ III հազար–ամյակի ամրոց–շենն Է, որը գրավել է մոտ 8 հա տարածություն և բնակելի է եղել մինչև ուշ միջնադար։ 1970–71-ի հետա–խուզական պեղումների ժամանակ այդ–տեղ գտնվել են սև Փայլեցրած խեցեղենի նմուշներ, իսկ մի սենյակում 2 շարքով դասավորված 6 թոնիր (II հազարամյակի վերջ–I-ի սկիզբ)։ Ենթադրվում է, որ այդ սենյակը եղել է հացի փուռ։ Ամրոցից մոտ 2 կմ հվ–արմ․ կա բրոնզեդարյան դամբարանադաշտ։ 1938-ին շինարարա–կան աշխատանքների ժամանակ Գ–ում բացված 2 բաժանմունքից բաղկացած դամբարանի փոքր խցիկում գտնվել է քարե դագաղ։ Տավանաբար, դամբարանը հնում կողոպտվել Է։ XVIII –XIX դդ․ Գ–ում կառուցվել է եռանավ բազիլիկ եկեղեցի (այժմ՝ ավերակ), որի ներսում պահպան–վել են որմնանկարներ, արտաքին պա–տերից մեկի վրա՝ 2 արձանագրություն, մեկը վերաբերում է Ակոռի գյուղի կործանմանը (1840)։ Գյուղում և շրջա–կայքում պահպանվել են մատուռ (Ս․ Աստվածածին, վերակառուցվել է 1258-ին), խաչքարերով գերեզմանատուն (X– XVII դդ․)։ Բնակիչների նախնիները եկել են Մակուից, 1679-ին, և Խոյից ու Բայա– զետից, 1829-ին։ ԳՅԱՆ&ԱՅԻ (ԳԱՆՁԱԿԻ) ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆ 1920, մուսավաթականների հակահեղա–փոխական ապստամբությունը Գյանջա– յում (այժմ՝ Կիրովաբադ)՝ Ադրբեջանում սովետական իշխանությունը տապալելու նպատակով։ Խռովարարներին պաշտպա–նում էին վրաց մենշևիկները, դաշնակցա–կանները, ինչպես նաև Անտանտի պետու–թյունները։ Ապստամբությունը ղեկավա–րում էին Կովկասում թուրք, զորքերի հրամանատար Նուրի փաշան, գեներալ Զ․ Շիխլինսկին և ուրիշներ։ Խռովարար–ների թիվը կազմում էր 10–12 հզ․ մարդ՝ երեք հրետանային մարտկոցով։ Գ․ խ․ ազդանշան պետք է ծառայեր ամբողջ Ադրբեջանում ապստամբության համար։ 1920-ի մայիսի 26-ին խռովարարները գրավեցին Գյանջայի մուսուլմանական թա–ղամասը, զինաթափեցին 20-րդ հրաձգա–յին դիվիզիայի ստորաբաժանումները և փորձեցին զավթել երկաթուղային կայա–րանը։ Ապստամբությունը ճնշելու համար Գյանջա ժամանեցին 11-րդ կարմիր բա–նակի զորամասեր (հրամանատարներ՝ Պ․ Կուրիշկո և Մ․ Վելիկանով)։ Սովետա–կան Ադրբեջանի կառավարությունը Գյան–ջա ուղարկեց արտակարգ կոմիսարներ Բ․ Էֆենդիևին և Գ․ Սուլթանովին։ 1920-ի մայիսի 31-ին կարմիր բանակի զորամա–սերը քաղաքի աշխատավորների աջակցու–թյամբ ջախջախեցին խռովությունը։ Գրկ․ Кадишев А․Б․, Интервенция и гражданская война в Закавказье, М ․, 1960; История Азербайджана, т․ 3, ч․ 1, Баку, 1963; Галустян А․, Из истории борьбы трудя–щихся Гянджинской (Елизаветпольской) гу–бернии Азербайджана за Советскую власть (1917-1920 гг․), Баку, 1963․ Ա․ Գաչսայան

ԳՅԱՆԶԱՉԱՅ, գետ Ադրբեջանական ՍՍՏ–ում, Կուրի աջ վտակը։ Սկիզբ է առնում Սևանի լեռնաշղթայի Տինալ գագաթից, մոտ 3000 մ բարձրության վրա։ Վերին հոսանքում, ընդունելով Գաս– տաֆուրչայը, հոսում է անտառապատ խոր կիրճերով, Խանլարի մոտ դուրս գա–լով Ղազախ–Կիրովաբադի հարթավայրը, անցնում է Կիրովաբադից և Բոզդաղ բարձրությունից հս–արմ․ ու թափվում է Մինգեչաուրի ջրամբարը։ Երկարությունը 99 կմ է, ավազանը՝ 752 կմ2, տարեկան միջին ծախսը՝ 8,25 մտ/վրկ։ Զուռնաբադից ցած, Խանլարի ու Կիրովաբադի սահման–ներում, ջրերն ամբողջությամբ վերցվում են ոռոգման համար, որի պատճառով հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին Գ․ ցամաքում է։

ԳՅԱՆՋԵՅՅԱՆ Ռուբեն Մկրտչի (30․8․ 1885, Նուխի – 23․11․1954, Երևան), հայ սովետական թերապևտ։ Պրոֆեսոր (1935), ՏՍՍՏ գիտության վաստակավոր գործիչ (1941)։ Նախնական կրթությունն ստացել է Շուշիի ռեալական ուսումնարանում։ 1913-ին ավարտել է Մոնպելիեի (Ֆրան–սիա) համալսարանի բժշկական ֆակուլ–տետը։ 1914–28-ը աշխատել է Բաքվի, Լենինականի, Թբիլիսիի հիվանդանոցնե–րում։ 1933–35-ին եղել է Երևանի բժշկա–կան ինստ–ի սանիտարական ֆակուլտե–տի թերապիայի, 1935–54-ին՝ հոսպիտա–լային թերապիայի ամբիոնների վարիչ։ 1938–41-ին եղել է այդ ինստ–ի գիտա–կան և ուսումնական գծով դիրեկտորի տեղակալ, 1944–45-ին՝ դիրեկտոր։ Գ–ի գիտական աշխատությունները նվիրված են տուբերկուլոզի, մալարիայի, ստամոքս–աղիքային համակարգի հիվանդություն–