Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կանում Գ–յան օժանդակ բնագավառներ էին։ Տարբեր երկրներամ կապիտալիզմի զարգացումը Գ–յան մեջ ընթացավ երկու հիմնական ուղիով՝ պրուսական և ամե–րիկյան։ Տես Ագրարային հարց, Ագրա–րային հեղափոխություն, Ագրարային ռե–ֆորմներ՝․ Ռուսաստանում ագրարային հարցը լուծվեց Տոկտեմբերյան սոցիա–լիստական մեծ հեղափոխության շնոր–հիվ, երբ իրագործվեց հողի ազգայնա– ցումը։ 1917–18-ից հիմնադրվեցին կո–լեկտիվ, ապա՝ սովետական տնտեսու–թյուններ։ Երկրի սոցիալիստական ին– դուստրացմամբ և Վ․ Ի․ Լենինի կոոպե–րատիվ պլանի իրագործումով վերջնա–կանապես լուծվեց Գ–յան սոցիալիստա–կան վերակառուցման խնդիրը (տես Գյուղատնտեսության կոչեկտիվացոււէ)։ ՍՍՏՄ–ում Գ–յան սոցիալիստական հա–մակարգը ընդգրկում է տնտեսություննե–րի երկու հիմնական ձև՝ սովետական տնտեսություններ և կուտնտեսություն– ներ, որոնց տնտ․ հիմքը պետական և կոո– պերատիվ–կոլտնտեսային սոցիալիստա–կան սեփականությունն է։ 1974-ին ՍՍՏՄ–ում կար 17,7 հզ․ սովետական տնտեսություն և 30,0 հզ․ կոլտնտեսու–թյուն։ Գյուղատնտ․ բոլոր ձեռնարկու–թյուններն ու տնտեսությունները 1974-ին ունեին․ 551,5 մլն հա հողահանդակ, այդ թվում՝ վարելահող 225,3 մլն հա, խոտ–հարք 38,3 մլն հա և արոտավայր 281,8 մլն հա։ 1974-ին Գ–յան արտադրական հիմնական ֆոնդերը 1940-ի համեմատու–թյամբ աճել են մոտ 10,5, իսկ համախառն արտադրանքը՝ 2,4 անգամ։ Տացահատի– կի համախառն բերքը 1974-ին կազմել է 195,7 մլն, շաքարի ճակնդեղինը՝ 77,9 մլն, արևածաղկինը՝ 6,78 մլն, բամբակի հումքը՝ 8,41 մլն, վուշինը՝ 409 հզ․, կարտո– ֆիլինը՝ 81 մլն, բանջարեղենինը՝ 24,8 մլն տ։ 1974-ին արտադրվել է միս՝ 14,6 մլն (սպանդանոցային քաշ), կաթ՝ 91,8 մլն, ձու՝ 55,5 մլրդ հատ, բուրդ՝ 461 հզ․ տ։ Սկսած ՍՄԿԿ ԿԿ Մարտյան պլե–նումից (1965) կուսակցությունը հետևո–ղականորեն լուծում է Գ–յան արմատա–կան հարցերը՝ արտադրության աճը խթա–նող տնտ․ պայմանների ստեղծում, ներ–առյալ մթերումների պլանավորման նոր կարգը, կապիտալ ներդրումների խիստ ավելացում (1917–75-ին ներդրվել է 320 մլրդ ռ․, 213-ը՝ վերջին երկու հնգամյա–կում), մեքենայացում (1966–75-ին հատ–կացվել է մոտ 3 մլն տրակտոր, 900 հզ․ հացահատիկի կոմբայն, 1,8 մլն բեռնա–տար ու մասնագիտացված ավտոմեքենա ևն, տրակտորների, կոմբայնների և ավ–տոմեքենաների շարժիչների ընդհանուր հզորությունը 10 տարում աճել է 80% –ով, իսկ մեկ աշխատողի էներգազինվածու– թյունը՝ 2 անգամ), քիմիացում (1966– 1975-ին պարարտանյութերի օգտագոր–ծումը աճել է 2,8 անգամ), մելիորացիա (շահագործվել է 6,4 մլն հա ոռոգելի և ավելի քան 8 մլն հա ցամաքեցված հո–ղեր)։ Լենինյան ագրարային քաղաքա–կանությունը ստեղծագործաբար զար–գացվեց ՍՄԿԿ XXV համագումարում։ Գ–յան հետագա զարգացման համար X հնգամյակում (|1976–80) նախատեսվել է ներդնել 171,7 մլրդ ռ․ (41 մլրդ–ով ավելի, Ծիրանենու այգի Հոկտեմբերյանի շրջանի Արաքսի սովետական տնտեսությունում Ծխախոտի պլանտացիա Կամոյի շրջանում Վարունգի ջերմոց ՏՍՍՏ երկրագործության ԳՀԻ փորձարարական հենակետում Խորդենու ջերմոց Հոկտեմբերյանի շրջանում քան IX հնգամյակում), կոլտնտեսու–թյունները և սովխոզները կստս!նան 467 մլն տ պարարտանյութ՝ նախորդ հնգամ–յակի 307 մլն–ի փոխարեն։ 1,5 անգամ կավելանա տեխնիկայի մատակարարու–մը, կմելիորացվի 9 մլն հա հողատարա–ծություն։ X հնգամյակի վերջում գյուղա– տնտ․ մթերքների արտադրության տարե–կան միջին ծավալը IX հնգամյակի համե–մատ ավելանալու է 14–17% –ով, հացա–հատիկի միջին տարեկան համախառն բեր–քը նախատեսվում է հասցնել 215–220 մլն ա։ Կարևոր պրոբլեմներից են նաև արտադրության արդյունավետության բարձրացումը, արտադրանքի որակի, երկ–րագործության կուլտուրայի բարելավու–մը, միջտևտեսական կոոպերացիայի և ագրոարդյունաբերության ինտեգրացիա–յի բազայի վրա գյուղատնտ․ արտադրու–թյան համակենտրոնացումը, մասնագի–տացումը, փոխադրումը արդ․ հիմքի վրա ևն։ ՏՍՍՏ գյ ուղա տ նտ և ս ութ յ ու– ն ը։ ՏՍՍՏ հողային տարածքը կազ–մում է 2974,3 հզ․ հա, որն ընդգրկված է բարձր լեռնային (2500–3500 մ), լեռ–նային, նախալեռնային և հարթավայրա–յին բնակլիմայական գոտիներում։ 1974-ին ՏՍՍՏ գյուղատնտ․ հողատեսքերը կազմել են ընդևանուր տարածքի մոտ 47, անտառներն ու թփուտները՝ 11, գյուղա– տնտ․ արտադրության համար չօգտա–գործվող հողերը՝ 42% ։ Վարելահողը զբաղեցնում է մոտ 469,0 հզ․, բազմամյա տնկարկները՝ 79,0 հզ․, խոտհարքները' 132,5 հզ․, արոտավայրերը՝ 653,4 հզ․ հա։ Տնտ․ և հողակլիմայական պայմաններին համապատասխան ՏՍՍՏ տարբեր գո– տիներում և շրջաններում պատմականո–րեն ձնավորվել, ապա կատարելագործ–վել ու կենտրոնացվել են Գ–յան տարբեր ճյուղեր։ 1971–75-ին Գ–յան համախառն արտադրանքի մեջ բուսաբուծության բա–ժինը միջին հաշվով կազմել է 51,8, խաղո–ղագործությանը և պտղաբուծությանը՝ 18, տեխ․ բույսերինը (ծխախոտ, շաքարի ճակնդեղ, խորդենի)՝ 8,7, բանջարաբու–ծությանը՝ 9,8, կարտոֆիլինը՝ 3,6, անաս–նապահության բաժինը 48,2% (տավարա–բուծությունը՝ 23,1, ոչխարաբուծությու–նը՝ 10,5, թռչնաբուծությունը, 6,3, խոզա–բուծությունը՝ 2,3%)։ ՏՍՍՏ Գ․ արդի շրջանում մասնագիտանում է ինտենսիվ ապրանքային խաղողագործության, պըտ– ղաբուծության, անասնապահության, բան–ջարաբուծության ուղղությամբ և ծխախո–տագործության ու խորդենու մշակության զարգացմամբ։ Նախասովետական Տա– յաստանի գյուղատնտես ու– թ յ ու ն ը։ Տայկական բարձրավանդա–կում Գ–յամբ զբաղվել են նոր քարի դարի ժամանակներից։ Տայաստանը հացա– բույսերի, խաղողի վազի, որոշ պտղատու ծառերի մշակության, ինչպես նաև կեն–դանիների ընտելացման նախասկզբնա–կան կենտրոններից է։ Ցորենի, գարու մշակումը սկսվել է մ․ թ․ 5–6 հզ․ տարի առաջ, իսկ տավարը, խոզը, այծը և ոչխա–րը ընտելացվել են նեոլիթի ժամանակա–շրջանում։ Նախապատմական բնակատե–ղիներում (Թեղուտ, Շենգավիթ, Նախի–ջևան, Քյուլ–թափա, Աղստև ևն) հայտ–նաբերված են ևացաբույսերի մնացորդ–ներ, երկրագործական գործիքներ, կեն–դանիների ոսկորներ ևն։ Բրոնզի դարի բնակատեղիների պեղածոները վկայում են, որ Տայկական բարձրավանդակի բնիկ ցեղերի զբաղմունքը մնում էր Գ–