՛ՀՍՍ՛Հ ԳԱ ագրոքիմիական պրոբլեմների ն հիդրոպոնիկայի ինստիտուտի բացօդյա հիդրոպոնիկական փորձակայանի տեղամաս Ձիթենու պլանտացիա Նոյեմբերյանի շրջանում Կովկասյան գորշ տավարի ցեղի նախիրը Կա– լինինոյի շրջանի արոտավայրում Արագածյան ոչխարի ցեղախմբի հոտը ալպյան արոտավայրում Երկրագործական հիմնական գործիքը բրիչն էր։ Մ․ թ․ ա․ III հազարամյակի վերջում Տայկական բարձրավանդակում արաադրաուժևրի զարգացումը նոր աս–տիճանի հասավ։ Պղնձի ձուլման տեխնի–կայի յուրացումը հնարավորություն տվեց ստեղծել ավելի կատարելագործ–ված գործիքներ՝ հատկապես արոր։ Զար–գացած էևեոլիթի դարաշրջանում կառուց–վեցին ջրամբարներ, փոփոխվեցին անաս–նապահության վարման ձևերը ևն։ Ար–տադրաուժերի և արտադրահարաբերու–թյունների զարգացման հևտագա աստի–ճաններում ավելի կատարելագործվեցին կենդանիների ու բույսերի ցեղերն ու սորտերը՝ լայն տարածում ստանալով հատկապես ուրարտական շրջանում, մ․ թ․ ա․ IX դ․ (նրբագեղմ ու կոպտաբուրդ ոչխարներ, լծկան ու հեծկան ձիեր, ցո– րենի, գարու, խաղողի տարբեր փոփոխակ–ներ)։ Անջրդի, ցածրադիր մասերում ոռոգման նպատակով կառուցվեցին ջրանցքներ, ջրամբարներ, քահրիզներ, որոնց մի մասը գործում է ցայսօր (հին Սարդարապատի, Էջմիածնի, Գալմայի, Աշտարակի ևն)։ Բագհաստանայի արձանագրության, Տերոդոտոսի, Քսենոփոնի հաղորդած տե–ղեկությունների համաձայն, հայերի հիմ–նական զբաղմունքը մ․ թ․ ա․ VI–У դդ․ եղել է Գ․։ Քսենոփոնը վկայում tt որ գյուղերում «պաշարեղենը շատ առատ էր։ Մշակում Էին ցորեն, գարի, կտավատ և այլ բույսեր»։ Արածանիի վերին հովտում, Վանա լճի ավազանում, Ծոփքում և Արա–րատյան դաշտավայրում զարգացած էր այգեգործությունը և պտղաբուծությունը։ Տայաստանով նահանջող հույները գյու–ղերում գտել են կարասներում պահված մեծ քանակությամբ գինի, գարեջուր, ինչպես նաև չամիչ և այլ չոր մրգեր։ Լեռ–նային ն նախալեռնային շրջաններում տարածված էր անասնապահությունը, ըստ Տերոդոտոսի, Տայաստանը հարուստ Էր անասուններով, իսկ Ստրաբոնը վկայում Է, որ հայերը Պարսից թագավորին տա–րեկան տրամադրում էին 20 հզ․ մտրուկ։ Աքևմենյան, հելլենիզմի դարաշրջանում, առանձնապես հայկական հողերի միավո–րումից հետո և Տիգրան II-ի թագավորու–թյան օրոք Տայաստանի տնտեսությունը վերելք ապրեց։ Մ․ թ․ I դ․ 2-րդ կեսին Տայաստանի անկախության վերականգնումը, հզորա–ցումը, քաղաքային բնակչությանն ու զոր–քին կենսամթերքով ապահովելու պահան–ջը, մասնավոր սեփականատիրական տնտեսության զարգացումը, կատարե–լագործված երկաթե գործիքների համա–տարած կիրառումը ևն նպաստավոր պայմաններ են ստեղծել Գ–յան հետագա զարգացման համար։ Բարեկարգվել են հին ջրանցքները, կառուցվել նորերը, կարևոր տեղ է գրավել ոչ միայն հացահա–տիկային, այլն ձիթատու և թելատու բույ–սերի մշակությունը։ Բագրատունիների թագավորության օրոք Գ–յան մեջ նոր տեղաշարժեր եղան․ ընդարձակվեցին ոռոգվող ցանքատարածությունները, որ–պես պարարտանյութ օգտագործվևց գոմաղբը, կատարելագործվեցին ևողա– մշակման ձևերը։ XIV դ․ Տայաստանը Տողերի յուրացումը Աշտարակի շրջանում Յուրացված աղուտ Էջմիածնի շրջանում Մխչյանի ջրհան կայանը Երնանյան հավերի ցեղ բաժանվեց օսմանյան Թուրքիայի ն Պարս–կաստանի միջև։ Գ․ քայքայվեց, և նախկի–նում կիրառվող առաջադիմական երկրա–գործական մեթոդները իրենց տեղը զի–ջեցին ավելի հետամնաց ձևերին։ Դրությունը փոխվեց Արնելյան Տայաս տանում, երբ 1828-ին այն միացավ Ռու–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/126
Արտաքին տեսք