Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րաաեխնիկական միջոցառում չի կարող կատարվել առանց տեղագրական քարտե–զի։ Գեոդեզիական չափումները լայնորեն կիրառվում են նաև օգտակար հանածոնե–րի հետախուզման, բնակավայրերի պլա–նավորման, հողաշինարարության և այլ բնագավառներում։ Գ․ ծագել է հեռավոր անցյալում, երբ պահանջ է առաջացել ուսումնասիրել երկ–րի մակերևույթը4 հողաչափության և տնտ․ նպատակներով։ Մ․ թ․ ա․ VII դ․ Բաբելո– նում և Ասորեստտնում կավե տախտակ–ների վրա աշխարհագրական քարտեզներ էին կազմվում։ Մ․ թ․ ա․ VI դ․ երևան են գալիս ենթադրություններ երկրի գնդա–ձևության վերաբերյալ, իսկ մ․ թ․ ա․ IV դ․ հայտնի են դառնում դրա մի շարք ապա–ցույցներ։ Այդ ժամանակվանից Գ․ ստա–ցել է ներկայիս իր անունը և առանձնաց–վել որպես ինքնուրույն գիտություն։ Երկրի չափերի մասին տեղեկություններ իմանա–լը անհրաժեշտ էր աշխարհագրական քարտեզներ կազմելու համար (առևտուր, ծովագնացություն, ռազմ, գործ)։ ժամա–նակակից Գ–ի զարգացումը սկսվում Է XVII դ․, երբ ստեղծվեցին դիտախողովա– կը և անկյունաչափական գործիք թևոդո– լիտը, ապա՝ տրիանգուլյացիան։ Ռուսաս–տանում XVII դ․ վերջերին կատարվել են առաջին տեղագրական հանույթները։ Դրանք այնուհետև ընդգրկել են ամբողջ Ռուսաստանի տերիտորիան։ Տոկտեմ– բերյան հեղափոխությունից հետո Գ․ և գեոդեզիական աշխատանքները ստացան զարգացման լայն ասպարեզ, կապված ՍՍՏՄ տնտեսության զարգացման հետ։ 1919-ին կազմակերպվեց Բարձրա–գույն գեոդեզիական վարչությունը (ներ–կայումս՝ ՍՍՏՄ Մինիստրների սովևտին կից գեոդեզիայի և քարտեզագրության գլխավոր վարչություն)։ Սովետական ժա–մանակաշրջանում ամբողջ երկրով մեկ ստեղծվեց տրիանգուլյացիոն ցանց։ ՍՍՏՄ ամբողջ տերիտորիայի համար ստեղծված է մեծ մասշտաբի քարտեզ, իսկ տե–րիտորիայի նշանակալի հատվածի համար կատարված են ավելի խոշոր մասշտաբի հանույթներ։ Աստղաբաշխական–գեոդե– զիական և գրավիմետրական աշխատանք–ների հիման վրա որոշված են երկրի էլիպ– սոիդի նոր՝ Կրասովսկու էլիպսոիդի, չա–փերը։ Գ–ի բնագավառում գիտական հար–ցերը մշակվում են գեոդեզիայի, քարտեզա–գրության և աերոֆոտոհանույթի կենտրո–նական ԳՏԻ–ում (ЦНИИГАиК) և այլ գիտական հիմնարկնևրում։ Դբկ․ Մ ա և ու չ щ ր յ ա ն Լ․ Ն․, Գեոդե–զիա, Ե․, 1956։ Красовский Փ․ Н․, Избр․ соч,, т․ 3–4, М․, 1955; М о л о Д е н- ский М․ С․, Юркина М․ И․, Ере–меев В․ Ф․, Методы изучения внешнего гравитационного поля и фигуры Земли, «Тр․ Центрального научно-исследовательского инс- та геодезии, аэросъемки и картографии», 1960, в․ 131․ Գ․ Սարգսյան

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գործնական աստղագիտության ճյուղ։ Կի–րառվում է գեոդեզիական ու քարտեզա–գրական աշխատանքներում, մասնավորա–պես՝ տեղի աշխարհագրական կոորդի–նատները (լայնություն, երկայնություն), երկրային առարկաների ազիմուտը, ժա–մացույցների ցուցմունքի շտկման չափը որոշելիս։ Զբաղվում է նաև երկրի ձևի ու չափերի որոշման հարցերով։

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, գեո–դեզիական սարքեր, աստղա– գեոդեզիական և նիվելիրային ցանցերի, հատակագծային հանույթի, խոշոր ինժե–ներական կառույցների և ռադիոաստ– ղւսդիտակային անտենաների կառուցման համար գծերի երկարությունը, անկյուննե–րը և վերազանցումը չափող մեխանիկա–կան, օպտիկամեխանիկական, Էլեկտրա– օպտիկական և ռադիոէլեկտրոնային սար–քեր։ Գ․ գ․ են նաև գեոդեզիական աշխա–տանքների ժամանակ աստղագիտական նշանակումների և մարկշեյդերային գոր–ծիքները։ Գծերի երկարության սովորա–կան չափումների համար օգտագործվում են 20 կամ 50 մ երկարությամբ պողպատյա ժապավեններ, ավելի ճշգրիտ չափումնե–րի ևամար՝ բազիսային սարքեր։ Օգտա–գործում են նաև դիտակների հևա համա–տեղված հեռաչափեր, Էլեկտրաօպտիկա– կան հեռաչափեր և ռադիոհեռաչափեր։ Օպտիկական Щ թեոդոլիա ТТ-4 {пРИл Կիպրեգել КА-2 Գծերի ուղղության պարզագույն որոշումը կատարվում է բուսոլով։ Ուղղության և անկյունների չափման գործիքների նախա–տիպը հանդիսացել է դեռևս մ․ թ․ ա․ հնար–ված աստրոչաբը, որի հետագա զարգացու–մը բերել է հիմնական անկյունաչափային գործիքի՝ թեոդոչիտի ստեղծմանը։ Թեո– դոլիտներին են հարում տախեոմետր– ավտոմատները և տախեոմետր–կիսաավ– տոմատները, որոնք հնարավորություն են տալիս առանց հաշվարկումների, միայն ձողաքանոնի դիտումով որոշևլ հեռավո–րությունները և ձողաքանոնի տեղադըր– ման վերազանցումը։ Նիվելիրացումը կա–տարվում է օպտիկամեխանիկական նիվե– լիրներով։ Չնայած հանույթի ժամանակա–կից մեթոդների զարգացմանը, օգտագործ–վում է հաև գրաֆիկական կամ մենզուլա– յին հանույթը։ Գրկ% Մանուչարյան Լ․ Ն․, Գեոդե–զիա, Ե․, 1956։ Елисеев С․ В», Геоде–зические инструменты и приборы, 2 изд․, М․, 1959․

ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ԳԵՈՖԻԶԻԿԱՅԻ ՄԻ–ՋԱԶԳԱՅԻՆ ԱԻՈհԹՅՈԻՆ, միավորում է միջազգային 7 ասոցիացիա (1971)։ Ստեղծվել է 1919-ին, Բրյոաելում։ Միու–թյան անդամներ են 69 երկրներ (ՍՍՏՄ–ը՝ 1955-ից)։ Միությունը կիրառում է երկրի ու մերձերկրային տարածության ուսումնա–սիրման միջազգային միջոցառումներ (Մի–ջազգային գեոֆիզիկական տարի, Գեո–ֆիզիկական համագործակցության միջազ–գային տարի ևն)։ Բարձրագույն օրգանը Գլխավոր ասամբլեան Է, որը հրավիրվում է 4 տարին մեկ։

ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ

ԳԼՒԱՎՈՐ ՎԱՐՉՈԻԹՅՈհՆ, պետական գեոդեզիական ցանցի ստեղծման և դրա հիման վրա՝ տեղագրական քարտեզներ կազմելու վարչություն։ Իրականացնում է պետ․ հսկողություն գեոդևզիական և տե–ղագրական աշխատանքների վրա, կազ–մում և հրատարակում է ընդհանուր աշ–