Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ֆեոդալական շահագործման ուժեղացու– մըն էր, Լեհաստանի (1654–67) և Շվե–դիայի (1656–58) դեմ երկարամյա պա–տերազմների ընթացքում բնակչության դրության վատթարացումը։ Ապստամբու–թյանը նախորդել է Վասիլի Ուսի ջոկատ–ների արշավանքը դեպի Տուլա (1666)։ Սկզբնական շրջանում շարժումը ուներ ավարառուական բնույթ։ 1667-ին Դոնում հավաքված կազակներն ու գյուղացիները Սաեպան Տիմոֆեևիչ Ռազինի գլխավո–րությամբ շարժվել են Վոլգա, գրավել Յաիցկը, ապա Կասպից ծովով հասել իրա–նական ափերը և 1669-ին ևարուստ ավա–րով վերադարձել Դոն։ Չերկասկամ Ռա– զինն ընտրվել է կազակական զորքի ղե–կավար։ 1670-ի մայիսին ապստամբները կրկին արշավել են Վոլգա։ Ապստամբու–թյունը, որին միացել են փախած գյուղա–ցիներ ու ստրելեցներ, ընդունել է հակա–ֆեոդալական բնույթ։ Նրա ևիմնական շարժիչ ուժն էին ռուս, ինչպես և մարիա–կան, մորդովական, չուվաշական և թա–թարական գյուղացիները։ Կարևոր դեր է խաղացել Դոնի կազակությունը։ Ապըս– տամբների հիմնական նպատակն էր ճոր– տային կախվածության վերացումը։ Կա–ռավարությունը զորքեր է ուղարկել ապըս– տամբությունը ճնշելու համար։ Ռազինը գրավել է Ցարիցինը, Աստրախանը, Սա– րատովը, Սամարան, Սիմբիրսկը, սակայն Սլոբոդյան Ուկրաինայում ապստամբները հաջողություն չեն ունեցել։ Ապստամբնե–րը գրաված վայրերում ստեղծել են կա– զակային ինքնավարություն, ոչնչացրել կալվածատերերին, աստիճանավորներին։ 1670-ի հոկտ․ 1-ին Ռազինը Սիմբիրսկի մոտ պարտվել է և նահանջել Դոն։ 1670-ի վերջերիև և 1671-ի սկզբներին ապստամբ–ները կառավարական մեծաթիվ զորքերի հարվածների տակ աստիճանաբար նա–հանջել են։ Նրանց անհաջողությունները ոտքի են հանել ունևոր կազակներին, որոնք հարձակվելով Կագալնիկի վրա (մուո 1671-ի ապրիլի 9-ին)՝ գերել են Ռազինին և նրա ևղբայր Ֆրոլին։ Ապրիլի 25-ին նրանց տեղափոխել են Մոսկվա և հունիսի 6 ին մահապատժի ենթարկել։ Ապստամբության վերջին օջախը Աստրա– խանն էր, որն ընկել է նոյեմբ․ 27-ին։ Գյուղացիական պատերազմը տարերա–յին էր, անկազմակերպ, չուներ քաղ․ որոշակի ծրագիր։ Ապստամբները կույր հավատ են տածել ցարի հանդեպ, ուստի ապստամբությունը դատապարտված էր պարտության։ Գյուղացիական պատերազ–մը կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի ժողովուրդների մեջ հեղափոխական–դե– մոկրատական ավանդույթների արմատա–վորման, ճորտատիրության դեմ նրանց համատեղ պայքարի գործում։ Գրկ․ Крестьянская война под предводи–тельством Степана Разина․ Сб․ документов, т․ 1-3, М․, 1954-62․

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՌԵՖՈՐՄ 1861, բուր– ժուական ռեֆորմ, որը վերացրեց ճորտա–տիրական իրավունքը Ռուսաստանում և կապիտալիստական ֆորմացիայի սկիզբը դրեց երկրում։ Տիմնական պատճառը ֆեո– դւսլա–ճորտատիրական կարգերի ճգնա–ժամն էր։ Ցարիզմի պարտությունը 1853– 1856-ի Ղրիմի պատերազմում, որը դրսե– վորեց ճորտատիրական Ռուսաստանի վւտածությունն ու անզորությունը, ինչ–պես նաև գյուղացիական ևուզումների աճը, հարկադրեցին Ալեքսանդր II-ի կա–ռավարությանը վևրացնելու ճորտատիրա–կան իրավունքը։ 1857-ի հունվ․ 3-ին ստեղծ–վեց գաղտնի կոմիտե, որը 1858-ի սկզբին վերակազմվեց Գյուղացիական գործերի գլխավոր կոմիտեի։ 1858-ի ընթացքում ռեֆորմը նախապատրաստևլու նպատա–կով ստեղծվեցին նահանգային ազնվա–կանական կոմիտեներ, որոնց մշակած նախագծերը 1859–60-ին քննարկվեցին Պետերբուրգում հաստատված խմբագրա–կան հանձնաժողովներում (նախագահ գեն․ 6ա․ Ի․ Ռոստովցև, այնուհետև՝ կոմս Վ․ Ն․ Պանին)։ Նահանգական կոմիտե–ներում պայքար գնաց առանձին ազնվա–կանական խմբավորումների միջև, որոնք առաջ էին քաշում տվյալ շրջանի պայման–ներում առավել շահավետ այս կամ այն նախագիծը։ Մանր և խոշոր կալվածատե–րերը դեմ էին ճորտատիրության վերաց–մանը։ Շուկայի հետ լայնորեն կապված կալվածատերերը տնտեսապես շահագըր– գըռված էին ռեֆորմ անցկացնելու մեջ։ «ճորտատերերի ու լիբերալների տխրա–հռչակ պայքարը․․․ պայքար էր տիրա–պետող դասակարգերի ն և ր ս ու մ, ավելի շատ՝ կալվածատերերի ներսում, պայքար, որը մղվում էր բ ա– ցառապես զիջումների չափի և ձևի համար» (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 17, էջ 132)։ Ռեֆորմի շուրջ բուն պայ–քարը ծավալվեց մի կողմից լիբերալների ու ճորտատերերի, մյուս կողմից՝ հեղափո– խական–դեմոկրատների միջև, որոնք ար–տահայտում էին գյուղացիական լայն զանգվածների շահերը։ Տեղափոխական– դեմոկրաւոները Ն․ Գ․ Չեռնիշևսկու և Ա․ Ի․ Գերցենի գլխավորությամբ պահան–ջում էին ճորտատիրության լիակատար ոչնչացում և առաջ քաշում գյուղացիական հեղափոխության գաղափարը։ 1861-ի ւիեւոր․ 19-ին Ալեքսանդր II ստորագրեց ճորտատիրական իրավունքի վերացման մասին մանիֆեստն ու «կանոնադրություն–ները», որոնք հրապարակվեցին մարտի 5-ին։ Տեղափոխական–դեմոկրատները ճիշտ գնահատեցին ռեֆորմի էությունը, մատնանշելով նրա սահմանափակու–թյունը, ճորտատիրական բնույթը։ «Կա–նոնադրությունների» համաձայն, 22,5 մլն գյուղացիներ ազատվեցին ճորտական կախվածությունից։ Տողը որպես սեվւա– կանություն մնաց կալվածատերերին։ Գյուղացիներին իրավունք էր տրվում ետ գնելու տնամերձ հողակտորը, իսկ դաշ–տային հողաբաժնի ետգնումը ամբողջովին կախված էր կալվածատիրոջ կամքից (մին–չև 1881-ի օրենքը, երբ ետգնումը պարտա–դիր դարձավ)։ Մինչև հողաբաժնի ետգըն– ման ձնակերպումը գյուղացիները համար–վում էին ժամանակավորապես պարտա– վորյալ, իսկ ետգնումից հետո՝ սե–փականատեր գյուղացիներ։ Տողաբաժին– ների չափերը և պարհակները սահման–վում էին «տեղական կանոևադրություն– ներով»։ Պետ․ ճորտերը ազատվում էին առանց հողի, իսկ եթե գյուղացիները հա–մաձայն էին վերցնել կրճատված հողա– բաժին (մարդահամարային շնչին՝ մոտա– վորապես մեկ դեսյատին), այն տրվում էր անվճար, որպես այսպես կոչված, պարգևական հողաբաժին։ Պարգևական–ների թիվը շուրջ 500 հզ․ էր։ Մի շարք նահանգներում գյուղացիներից բաժնե–հատված հողակտորները (որ կոչվում էին օտրեզկաներ) կազմում էին գյուղացիա–կան հողերի 30–40%-ը։ 1866-ի նոյեմբ․ 24-ի օրենքով Գ․ ռ․ տարածվեց նաև պետ․ գյուղացիների վրա, որոնց թողնվեցին իրենց օգտագործման հողերը։ 1863– 1864-ի Լեևական ապստամբության ազդե–ցությամբ Բելոռուսիայում, Լիտվայում և Աջափնյա Ուկրաինայում կառավարու–թյունը ստիպված էր փոխելու ռեֆորմի պայմանները (հօգուտ գյուղացիների բաժ–նեհատվում էր հողի 12–41 % ը, պակա–սեցվում էին պարհակները, մտցվում պար–տադիր ետգնում)։ Ռեֆորմի հետևանքով գյուղացիներին անցած հողամասերը միանգամայն անբավարար էին։ Մարդա–համարային 10․049 800 շնչերի 5,5% –ը ստացավ մեկ դեսյատինից պակաս հողա– բաժին, 13,2%՝ 1–2 դեսյատին, 28,2%՝ 2–3 դեսյատին, 26%՝ 3–4 դեսյատին, 22,3% ՝ 4–6 դեսյատին և միայն 4,8% ստա–ցավ ավելի քան 6 դեսյատին։ XIX դ․ վեր–ջերին Ռուսաստանի եվրոպական մասում 10,5 մլն գյուղական ծուխ (շուրջ 50 մլն մարդ) ուներ 75 մլն դեսյատին հող, հա–մարյա նույնքան (70 մլն դեսյատին) ունեին 30 հզ․ կալվածատիրական տները (մոտ 150 հզ․ մարդ)։ Տողի ետգնման գները չէին համապատասխանում նրա իրական արժեքին։ Գյուղացիները հողի համար վճարեցին 867 մլն ռուբլի, որը 1860-ական թթ․ շուկայական գներով արժեր 648 մլն ռուբլի։ «Տխրահռչակ «ազատագրումը» գյուղացիների ամենաանխիղճ թալանում էր, բռնությունների շարան և կատարյալ ծաղրանք էր նրանց նկատմամբ» (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 17, էջ 130)։ 1861-ի Գ․ ռ–ի սկզբունքներով ռեֆորմ–ներ անցկացվեցին նաև կայսրության ծայ–րամասերում՝ Անդրկովկասում, £եսարա– բիայում։ 1864-ի հոկտ․ 13-ին հրապարակ–վեց օրենք Թիֆլիսի նահանգում ճորտա–տիրական իրավունքի վերացման մասին, մեկ տարի հետո այն, որոշ վերապահում–ներով, տարածվեց Քութայիսի նահանգի, իսկ 1866-ին՝ Մեգրելիայի վրա։ Ծայրա–մասերում ռեֆորմի պայմաններն ավելի ծանր էին, քան 1861-ի փետր․ 19-ի «Կա–նոնադրությունները»։ 1864-ի հոկտ․ 13-ի օրենքով ամբողջ հողը մնում էր կալվա–ծատերերին։ Ոչ միայն դաշտային հողա– բաժինների, այլև տնամերձ հողատարա–ծության ետգնումը կախված էր նրանց կամքից։ Տայաստանում (տես Գյուղացիա–կան ռեֆորմ Հայաստանում 1870) ն Ադըր– բեջանում ռեֆորմը անցկացվեց տարբեր ժամանակ՝ 1870-ից մինչև 1883։ Անդրկով–կասում պարտադիր ետգնումը մտցվեց միայն 1912–13-ին (տես Գյուղացիական կանոնադրություն 1912) և դեռ մինչև 1917-ը շատ գյուղացիներ մնում էին ժա–մանակավորապես պարտավորյալ։ Գրեթե նույն կերպ իրականացվեց ռեֆորմը Կով–կասի լեռնականների շրջանում։ Չնայած ֆեոդալա–ճորտատիրական մնացուկների պահպանմանը (որոնք ռե–ֆորմի ճորտատիրական բնույթի հետե–