վանք էին), ճորտատիրական իրավունքի վերացումը վճռական նշանակություն ունե–ցավ Ռուսաստանում կապիտալիստական հարաբերությունների հաստատման ևա– մար։ Գ․ ռ․ չլուծեց հողային հարցը և հանգեցրեց դասակարգային հակասու - թյունների հետագա սրման։ «1861 թվա–կանը կյանքի կոչեց 1905-ին» (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 17, էջ 136)։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, «Գյուղացիական ռեֆորմը» ն պրոլետարական գյուղացիական ռևոլյուցիան, Երկ․, հ․ 17։ Ն ու յ ն ի, ճորտա–տիրական իրավունքի անկման հիսնամյակը, նույն տեղում։ Крестьянская реформа в Рос–сии 1861 года․ Сб․ законодательных актов, М․, 1954; Зайончковский П․ А․, Проведение в жизнь крестьянской реформы 1861 г․, М․, 1958; Ն ու յ ն ի, Отмена крепост–ного права в России, 3 изд․, перераб․ и доп․, М․, 1968․
ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՌԵՖՈՐՄ ՀԱՅԱՍՏԱ–ՆՈՒՄ 1870, բուրժուական ռեֆորմ Արե– վելյան Տայաստանում։ Կապված էր Ռու–սաստանում 1860–70-ական թթ․ անցկաց–ված բուրժ․ ռեֆորմների հետ և կազմում էր նրանց անբաժան մասը։ Ռուսաստա–նում ճորտատիրական իրավունքի վերա–ցումից հետո (տես Գյուղացիական ռեֆորմ 1861) 1864–65-ին ցարական կառավարու–թյունը ռեֆորմ անցկացրեց Թիֆլիսի և Քութայիսի, իսկ 1870-ին՝ Երնանի, Բաք– վի և Ելիզավետպոլի նահանգներում։ Տա– յաաոանում և Ադրբեջանում ռեֆորմը նա–խապատրաստելու համար կազմվեցին բե–գական հանձնաժողովներ, որոնք պետք է որոշեին խաների, բ եգերի, աղալարների ու մելիքների հողատիրական իրավունք–ները։ Երնանի նահանգի հանձնաժողովը բեգական դասին պատկանող 586 տոհմից օրինական ճանաչեց 282-ի հողատիրա–կան իրավունքը, որոնցից 142-ը՝ Երնանի, Էջմիածնի և Նոր Բայազետի, իսկ 140-ը՝ Նախիջևանի գավառներում։ Կովկասի փոխարքայությանը կից ստեղծված հա–տուկ կոմիտեն տեղական հանձնաժողով–ների նյութերի հիման վրա 1869-ի վեր–ջերին մշակեց Երևանի, Բաքվի և Ելիզա– վետպոլի նահանգներում անցկացվելիք ռեֆորմի կանոնադրության նախագիծը և ներկայացրեց կառավարությանը։ 1870-ի մայիսի 14-ին Ալեքսանդր II հաստատեց այդ նախագիծը, որը օրենքի ուժ ստա–ցավ։ Մայիսի 14-ի կանոնադրությունը տարածվեց միայն մուլքադարական գյու–ղացիների վրա, որոնք կազմում էիև ողջ գյուղացիության շուրջ 20% –ը (տես Մուչ– քադարություն)։ Ըստ կանոնադրության 15 տարին լրացրած արական յուրաքան–չյուր շունչ կարող էր փրկագնման միջո–ցով ձեռք բերել մինչև 5 դեսյատին ևող․ մինչդեռ կալվածատերերը վերցնում Էին մշակության համար պիտանի հողի 1/3-ը, որը պակասելու դեպքում լրացվում Էր գյուղացիների հողաբաժնից։ Օգտվելով այդ իրավունքից՝ կալվածատերերը խլում Էին գյուղացիների լավագույն հողակտոր–ները։ Անտառները, արոտավայրերն ու խոտհարքները ևս մնացին կալվածա–տերերին։ Գյուղացիների համար կենսա–կան ևշանակություն ունեցող ոռոգման հարցը բնավ չշոշափվեց։ Գյուղացիներին թողնվում էին տնատեղերը, այգիները, արհեստագործական շենքերը, որոնք կա– րող էին ժառանգվել կամ վաճառվել։ Ծանր Էին հողի ետգնման պայմանները։ Մեկ դեսյատին հողի արժեքը սահմանվել Էր՝ Երևանի նահանգում 122 ռ․, Ելիզավետ– պոլի նահանգում՝ 202 ռ․։ Գյուղացինե–րը սահմանված փրկավճարը միանվագ և լրիվ մուծելուց հետո միայն կարող Էին ազատվել կալվածատիրոջից։ Քանի որ նրանք ի վիճակի չէին իրենց հասանելիք հողաբաժինը հագնելու նման բարձր գնե–րով, իսկ պետությունն էլ չէր օգնում նրանց, ապա փրկագնում գրեթե տեղի չունեցավ։ Պաշտոնական վիճակագրա–կան տվյալներով Երևանի նահանգում 30 տարվա ընթացքում ընդամենը 41 դես–յատին հող էր ետգնվել։ Այդպիսով, 1870-ի մայիսի 14-ի ռեֆորմը գյուղացիներին չտվեց ո՛չ հող, ո՛չ ազատություն։ Պահ–պանվեց նրանց կախյալ և կիսակախյալ վիճակը, սակավահողությունն ու հողա–զրկությունը։ Այդ օրենքը գրեթե ամբող–ջությամբ պահպանում էր գյուղացիների նախկին պարտավորությունները (բահ–րա կամ մալջահաթ, կոռ ու բեգյար ևն) կալվածատերերի հանդեպ։ 1877-ի սեպտ․ 5-ի և 1883-ի մարտի 15-ի լրացուցիչ հրա–մանագրերով 1870-ի օրենքը տարածվեց նան կալվածատիրական այն գյուղացինե–րի վրա, որոնք դուրս էին մնացել ռեֆորմի գործադրության շրջանակներից։ Դա ևս էական փոփոխություն չմտցրեց գյուղա–ցիների դրության մեջ։ Նրանք շարունա–կում էին դժգոհել ու բողոքել կալվածա–տերերի և ցարական չինովնիկների դեմ։ Տետռեֆորմյան շրջանում գյուղացիական շարժումները նոր թափ ու ծավալ ստացան, Գ․ ռ․ Տ–ում էական փոփոխություն չմըւո– ցըյւեց գյուղացիների դրության մեջ, սա–կայն այն օբյեկտիվորեն նպաստեց երկրի սոցիալ–տնտ․, մասնավորապես, կապիտա–լիզմի զարգացմանը։ Գրկ․ Р ա т у н и В․, Крестьянская ре–форма в Армении в 1870 г․, Е․, 1947; А д о н ц М․, Экономическое развитие Восточной Ар–мении в XIX веке, Е․, 1957․ Վ․ Պարսամյան
ԳՅՈՒՂԱՑԻՈՒԹՅՈՒՆ, մինչսոցիալիստա– կան ֆորմացիաներում տնտեսություկը անհատական եղանակով վարող մանր գյուղատնտեսական արտադրողների, սո՛–ցիալիզմի ժամանակ՝ գյուղի կոոպերաց–ված աշխատողների դասակարգ։ Գ–յան առաջացումը կապված է դասակարգային փոխհարաբերությունների ծագման և մասնավոր սեփականության առաջացման հետ։ Ստրկատիրական հասարակարգում հիմնական դասակարգերի կողքին գոյու–թյուն է ունեցել ազատ Գ․։ Արտադրության ստրկատիրական հարաբերությունների հակասություևները որոշակի փուլում ար– գելակել են արտադրողական ուժերի զարգացումը։ Ստրկական աշխատանքի վրա հիմնված խոշոր հողատիրությունը վերջապես դարձել է տնտեսապես ոչ շա–հավետ, և երբեմնի ազատ հողագործնե–րը, ստրուկներն ու կոլոնները ամրաց–վել են հողին, դարձել ֆեոդալից կախում ունեցող ճորտ Գ․։ Այսպիսով, ստրկատի–րական հասարակարգի ընդերքում ծնունդ են առել արտադրության նոր, ֆեոդալա–կան եղանակի տարրեր։ ճորտ գյուղա–ցին պարտավոր էր ձրի աշխատել ֆեոդա– լի համար, կատարել բազմապիսի կոռ և բահրա։ Գ–յան ֆեոդալական շահագործ–ման հիմքը ֆեոդալի սեփականությունն էր հողի նկատմամբ և անմիջական ար–տադրողների կախվածությունը նրանից։ Ֆեոդալը աշխատավճարային, մթերային և դրամական ռենտայի ձևով յուրացրել է գյուղացու աշխատանքով ստեղծված հավելյալ արդյունքը։ Տարկադիր, ուժից վեր աշխատանքը ճորտին ստիպել է դիմել պայքարի։ Ֆեոդալիզմի շրջանում բազմաթիվ գյուղացիական ապստամբու–թյուններ ևն տեղի ունեցել․ Իգուան Չաոի՝ Չինաստանում (IX դ․), ժակերիան՝ Ֆրանսիայում, Օւոտ Թայլերի՝ Անգլիա– յում (XIV դ․), գյուղացիական պատե–րազմները՝ Գերմանիայում (XVI դ․), Ի․ Ի․ Բոլոտնիկովի, Ս․ Տ․ Ռազինի, Ե․ Ի․ Պու– գաչովի՝ Ռուսաստանում (XVII – XVIII դդ․)։ ճորտատիրությանը հաջորդած բուր– ժուական հասարակարգը Գ–յանը տվել է ձևական (իրավական) ազատություն։ Կա–պիտալիզմի օրոք Գ․ դառնում է մանր հողագործների՝ ապրանքարտադրողնե–րի մանրբուրժուական դասակարգ և տրոհ–վում է սոցիալական տարբեր աստիճան–ների վրա կանգնած երեք խմբի՝ մանր տնտեսատերերի, միջակների և կուլակ–ների։ Իմպերիալիզմի ժամանակ Գ–յան շահագործումը, հատկապես գաղութային ու կախյալ երկրներում, էլ ավելի է սաստ–կացել, մանավանդ 1-ին և 2-րդ համաշ–խարհային պատերազմների տարիներին։ Օգտվելով գիտատեխնիկական առաջա–դիմության նվաճումներից՝ խոշոր կապի–տալիստական արտադրությունը մասսա–յաբար դուրս է մղում մանր արտադրող–ներին՝ գլխավորապես աշխատավոր գյու–ղացիներին։ Մոնոպոլիստական կապիտա–լը յուրացնում է նրանց ոչ միայն հավելյալ աշխատանքը, այլև անհրաժեշտ աշխա–տանքի մի մասը։ Ապագյուղացիացման պրոցեսը ընդունում է մեծ չափեր ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Իտալիայում, ԳՖՏ–ում և այլ երկրներում։ Բուրժուական սոցիոլոգ–ները սքողելով Գ–յան քայքայման իսկա–կան պատճառը՝ կապիտալիստական ար–տադրաեղանակը, քարոզում են մանր գյուղացիական տնտեսությունների, այս–պես կոչված, «կայունության» կեղծ տե–սությունը։ Մարքսիզմ–լենինիզմը ցույց է տվել, որ կապիտալիստական ու ֆեոդալական շա–հագործման ծանր լծից Գ․ կարող է ազա–տագրվել միայն ամենահևղափոխական դասակարգի՝ պրոլետարիատի ակտիվ աջակցությամբ ու ղեկավարությամբ, նրա հետ սերտորեն դաշնակցած։ Քննադատե– լով նարոդնիկների, էսեռների, մենշևիկ–ների հայացքները՝ Վ․ Ի․ Լենինը մշակել է ագրարային–գյուղացիական հարցի՝ կուսակցության տեսությունն ու ծրագիրը, ցույց տվել դրանց պրակտիկ իրականաց–ման ձները, մեթոդներն ու եղանակները։ Ռուսաստանում բուրժուա–դեմոկրատական և սոցիալիստական հեղափոխության ամե– նահրատապ խնդիրներից մեկը Լենինը համարում էր ագրարային հարցի լուծու–մը։ Այն իր արտացոլումը գտավ հողի մասին դեկրետում (տես Դեկրեա հողի մասին), որ սովետական իշխանության առաջին քայլն էր Գ–յան հարցի փաստա–