Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


թյան վերացմանը, գնագոյացման մեջ պլանաչափության արմատավորմանը, ար–տադրության պայմանների փոփոխության և արտադրանքի առանձին տեսակների իրացման համեմատ՝ գործող գների վե–րանայմանը, գները և դրույքները սահմա–նելիս՝ պետական կարգապահության ամ–րապնդմանը։ Գ․ պ․ կ–ի նախագահ է եղել՝ Բ․ Սարկիսովը (1970–75)։ 1975-ից նախագահ է Գ․ Տարությունյանը։

ԳՆԹՈՒՆԻՆԵՐ, Գն թ ու ն ի ք, Գ ն դ ու– ն ի ք , հայ նախարարական տոհմ։ Ըստ Մովսես Ւարենացու, Գ–ի նախարարու–թյունը հաստատել է Տայոց ավանդական թագավոր Վաղարշակը Տայաստանում բնակված քանանական ցեղի սերնդից Չեռես իշխանին կարգելով արքունիքի զգեստավորման գործակալ։ Քանիդաս կամ Քանանիդաս տոհմապետի գլխավո–րությամբ քանանացիների ներգաղթի և Տայաստանում բնակություն հաստատելու մասին տեղեկացնում են նաև Պրոկոպիոս Կեսարացին և Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ)։ Ներսես Լամբրոնացին Գ–ին անվանում է քանանեդացիներ, Տովհան– նես Դրասխանակերտցին՝ «քանանիտ յազ– գէն»։ Սաևակյան գահնամակում Գ․ դաս–վել են 21-րդ տեղում։ Տայոց բանակին տվել են 300 հեծյալ։ Մովսես Ւարենացին հիշատակում է Գ–ի նահապետ Զորային, Ղազար Փարպեցին՝ Վարդանանց պա–տերազմում նահատակված Տաճատ իշ–խանին և Վահանանց կողմնակից Վառ– գոշին։ Գ․ հայ մատենագրության մեջ հետագա դարերում հիշվում են որպես հմուտ զինվորականներ։ Սմբատ Ա թա–գավորի ժամանակ (890–914) Տովհան– նես Դրսախանակերտցին Գ–ից հիշատա–կում է Տասան իշխանին՝ որպես արքու–նի տան ամրոցի՝ Կարսի պահակազորի հրամանատար, իսկ Աշոտ Բ թագավորի ժամանակ (914–929)՝ Աշոտ և Վասակ իշխաններին՝ որպես Գուգարք նահանգի վերակացուներ և նրա Շամշուլդե գլխա–վոր ամրոցի բերդապահներ։ Գ–ի նախա–րարական տիրույթի մասին տեղեկու–թյունները կցկտուր են։ Տրդատ Գ թագա–վորը իր հուն, արձանագրության (Ապա–րան, մոտ 308) մեջ հիշատւսկել է Գ– իշ–խաններից մեկին՝ Նիգ գավառում կալ–վածք պարգևելու առիթով։ Այս, իևչպես նաև Ապարանում, Քասաղ գևտի ափին, մի հին եկեղեցու ավերակնևրում պահ–պանված Գ–ի իշխան Գրիգորի արձանա–գրության հիման վրա ենթադրվում է, որ Նիգ գավառը եղել է Գ–ի կալվածքը։ Մով– սևս իյորենացին գրում է, որ Գ․ բնակվել են Գեղամա (Սևան) լճի հս․ եզերքին։

ԳՆԻՇԻԿ, մինչև 1975-ը գյուղ Տայկական ՍՍՏ Եղեգնաձորի շրջանում։ Սողանքնե–րի պատճառով ապաբնակեցված Է։ Բնա–կիչները տեղափոխվել են Արփի ավանը։

ԳՆՈՂՈՒՆԱԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ, արտադրու–թյան միջոցների, սպառման առարկանե–րի և ծառայությունների պահանջարկ, որը որոշվում է գնորդների դրամական միջոց–ների չափերով։ Պայմանավորված է ար–տադրության եղանակով, արտադրվող հա–սարակական արդյունքի և կատարվող ծառայությունների կառուցվածքով, ազ–գային եկամտի չափերով և բաշխմամբ։ Կապիտալիզմի ժամանակ շահույթի ստաց–ման նպատակով արտադրության ընդ–լայնման միտումը հակասության մեջ է գտնվում աշխատավորնևրի Գ․ պ–ի սահ–մանափակ չափերի հետ։ Աշխատավոր–ների աշխատավարձի մակարդակը պահ–պանվում է նվազագույնի սահմաններում, հաճախ աշխատուժի արժեքից ցածր։ Տա– րաբերականորեն վւոքրանում է նրա բա–ժինը ազգային եկամտի մեջ, որի հետե– վանքով իջնում է աշխատավորնևրի՝ լայն սպառման ապրանքների գնորդների ևիմ– նական զանգվածի Գ․ պ․։ Սոցիալիզմի ժամանակ բնակչության Գ․ պ․, արտա–դրության հետ միասին, աճում է պլանա–չափորեն և նրա զարգացման կարնոր գործոններից է– Պլանաչափ հարաբերակ–ցություն է ստեղծվում բնակչության Գ․ պ–ի և սպառմաև առարկաևերի արտադրու–թյան միջև։ ՍՍՏՄ–ում արտադրությաև զարգացմանը զուգընթաց բարձրանում է բնակչության Գ․ պ․, աճում ևն բանվոր–ների և․ ծառայողների դրամական աշխա–տավարձը, կոլտնտեսականների դրամա–կան ու բնեղեն եկամուտները, սպառման հասարակական ֆոնդերից՝ բնակչությա–նը տրվող տարբեր տեսակի վճարները և արտոևություննևրը, իջնում են սպառման առարկաևևրի գևերը։ Պետությունն ըստ պլանի կարգավորում է Գ․ պ–ի և ապրան–ք՛աշրջանառության աճը՝ հաշվի առնելով բնակչության եկամուտների և․ ծախսերի հաշվեկշիռը։

ԳՆՈՍԵՈԼՈԳԻԱ (<հուն․ yvcoaic;–գի–տելիք, ճանաչողություն և ․․․․ չոգիա), տես Իմացաբանություն։

ԳՆՈՍՏԻ5Ի&Մ (<հուն․ yVtiOLQ գի– տելիք, ճանաչողություն), կրոնա–փիլիսո– փայական ուսմունք, որով փորձ է արվել քրիստոնեական աստվածաբանությունը միացնել Արևելքի դիցաբանության, վաղ քրիստոնեական հերետիկոսական ուս–մունքների, պլատոնիզմի ու նոր պյու– թագորականության գաղափարների հեւո։ Առաջացել է Տռոմեական կայսրությունում և գոյատևել է մ․ թ․ I–III դդ․։ Գ․ ըստ էության դուալիստական ուսմունք էր․ որն ընդունում էր հոգեկան նախասկզբի անճանաչելիությունը և այն հակադրում նյութականին՝ «չարի» աղբյուրին։ Այդ նախասկզբի «իմացությունը» կամ «գի–տությունը» ձեռք է բերվում «հայտնու–թյան» միջոցով և մարդուն ցույց տալիս «փրկության» ուղին։ Տարբերում են «ևե– թանոսական» և «քրիստոնեական» Գ․, որոնց համար ընդհանուրը կատարյալ աստվածության մասին ուսմունքն Էր։ Գ․ թշնամաբար է վերաբերվել քրիստոնեու–թյան մեջ հրեականության տարրերին, մերժել է Տին կտակարանը։ Գ․ առավել զարգացման է հասել II դ․։ Այդ շրջանի նշանավոր գնոստիկներից են Վասիլիդե– սը, Վալենտինը, Կարպոկրատ Ալեքսանդ– րացին և Մարկիոն Պոնտացին։ Գ–ի արտահայտության ձև կարելի է հա–մարել պարսկական մանիքեությունը։ Գ․ II դ․ հաղթահարել է քրիստոնեությունը, սակայն ավանդույթները շարունակվել են մինչև ուշ միջնադար։ Գնոստիկական եր–կերը ուղղափառ քրիստոնյաները հիմնա–կանում ոչնչացրել են։ Միայն 1945-ին, Վերին Եգիպտոսում հայտնաբերվեցին գնոստիկների 44 ձեռագիր երկեր։ Ենթա–դրվում է» որ Գ․ հետնորդներ է ունեցել նաև հին Տայաստանում։ Այսպես, Ղազար Փարպեցին մեղադրվել է որպես մի աղան–դի հևտևորդ, որը, ըստ երնույթին, Գ․ էր։ Տավանաբար, որոշ տարածում է ունե–ցել մարկիոնական գնոստիկյան աղան–դը։ Թերևս այդ է պատճառը, որ Մարկիոնի ուսմունքի քննադատությանը Եզնիկ Կող– բացին իր «Եղծ աղանդոց»-ում առանձին գլուխ է ևվիրել։ Գրկ․ Տ և ր–Մ ինասյան Ե․ Գ․, Միջ–նադարյան աղանդների ծագման և զարգաց–ման պատմությունից, Ե․, 1968։ Ե․ Տեր–Մինասյան

ԳՆՉՈՒԵՐԵՆ, տես Հնդկական ւեզուներ։

ԳՆՉՈՒՆԵՐ (ինքնանվանումը՝ ռոմ, լոմ– մարդ), ժողովուրդ, ծագումով կապվում են հյուսիս–արևմտյաև Տնդկաստանում ապրող վաչկատուն ժողովուրդների հետ։ Տարբեր երկրներում Գ–ին տարբեր կերպ են անվանում․ Տնդկաստանում՝ լոխար– ներ, նատեր, Միջին Ասիայում՝ լյուլիներ, մազանգներ, ջուղիներ, Իրանում՝ ղա–րաչիներ, Թուրքիայում՝ չինգենեներ, մյութրուբներ, Ռուսաստանում և առհա–սարակ Եվրոպայում՝ ցիգաններ են։ Տայե–րը Գ․ են անվանում նաև հայախոս քրիս–տոնյա բոշաներին։ Աշխարհում ապրող Գ–ի քաևակի վերաբերյալ վիճակագրական տվյալները ևակասական են (2 մլն–ից 12 մլն), ՍՍՏՄ–ում՝ 175 հզ․ (1970)։ Պատմական որոշակի պայմաններում, մոտավորապես V– X դդ․, Գ․ զանգվածա–բար լքել են Տնդկաստանը, սփռվել Առա–ջավոր Ասիայի, ապա (XV դ․) Եվրոպայի երկրներում։ Գնչուական լեզուն դասվում է նոր հևդկական լեզվախմբում։ Պահպանե–լով ծագումնաբանական, լեզվական, կեն– ցաղավարման ն հավատալիքների զգալի ընդհանրություններ՝ Գ․ առավել կամ պա–կաս չափով ընդօրինակել են մշակութա–յին շատ տարրևր (նաև՝ գերիշխող կրո–նը) այն ժողովուրդներից, որոնց շրջապա–տում ապրել են։ Տամարյա բոլոր երկրնե– րում նրանց տարբեր հատվածները վա–րում են թափառաշրջիկ, կիսանստակյաց կամ նստակյաց կյանք, ևասարակական վւոխհարաբերություններում և ընտանե– կան կենցաղում դեռնս պահպանվում են նախնադարյան–համայնական կարգերի վերապրուկներ։ Գ–ի տարբեր խմբերում, հատկապես անցյալում, գերիշխում էին տնայնագործական բնույթի տարբեր ար–հեստներ՝ փայտամշակություն, կլայեկա–գործություն, մաղագործություն, զամբ–յուղագործություն են։ Նրանք հայտնի էին նաև որպես հմուտ ձիաբույծներ, ձիա–վաճառներ, ձեռնածուներ ն, առավելա–պես, նվագածուներ։ Կանայք, բացի ըն–տանեկան գործերից, զբաղվում էին նաև ապրանքափոխանակությամբ, փերեզա–կությամբ, գուշակությամբ և մուրացկա–նությամբ։ ՍՍՏՄ–ում ապրող Գ–ի մեծ մասն այժմ աշխատում է ձեռնարկություն–ներում ու հիմնարկներում, գյուղատնտե–սության մեջ, ինչպես նաև գիտությաև ու արվեստի բնագավառներում։ Գրկ․ Баранников А․, Цыганы СССР, М․, 1931; Санаров В․, Проб–лемы историко-этнографического изучения цыган, «Советская этнография», 1971, Jsfe 3․ Լ․ Պեարոսյան