Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

է։ Տողերը հիմնականում ճմապոդզոլա– յին, աորֆաճահճային են։ Տերիտորիայի 38,6% –ը ծածկված է անտառներով, 12,6%–ը՝ ճահիճներով։ Խառն անտառնե–րի ենթազոնային հատուկ կենդանինե–րից բացի այստեղ հանդիպում են նաև անտառատափաստանային կենդանիներ։ Պահպանվում է կուղբը։ Բ ն ա կ չ ու թ յ ու ն ը։ 84,4%-ը (1970) բելոռուսներ են, կան նաև ռուսներ, ուկ–րաինացիներ, հրեաներ, լեհեր։ Միջին խտությունը 1 կմ2 վրա՝ 38,7 մարդ։ Քա–ղաքային բնակչությունը կազմում է 48% (1975)։ Գլխավոր քաղաքներն են Գոմելը, Մոզիրը, Ռեչիցան, ժլոբինը, Կալինկո– վիչին, Դոբրուշը, Սվետլոգորսկը, Խոյնի– կին։ Տ ն տ և ս ութ յ ու ն ը։ Աովետական իշխանության տարիներին Գ․ մ–ում ստեղծ–վել է հզոր էներգետիկ բազա։ Կառուցվել է Վասիլևիչի ՊՇԷԿ–ը, ընդլայնվել է Գո– մելի ԶԷԿ–ը, կառուցվում է Մոզիրի ԶԷԿ–ը։ Զարգացած է տորֆի արդյունաևանումը․ մեծ պաշարներ կան ժլոբինի, Ռեչիցայի, Բրագինսկի, Սվետլոգորսկի շրջաններում։ Վառելիքի հաշվեկշռում կարևոր տեղ են գրավում Շչորս–Գոմել գազամուղով ստաց–վող գազը և Դոնբասի քարածուխը։ Կա նաև նավթարդյունահանող արդյունաբե–րություն։ Տայտնաբերվել են քարաղի և կալիումական աղի մեծ պաշարներ։ Աճել է մեքենաշինությունը, քիմ․, շինանյութե–րի, փայտամշակման, թղթի, ապակու ար–դյունաբերությունը։ Մշակում են հացահա–տիկ, տեխնիկական կուլտուրաներ, կար–տոֆիլ և բանջարեղեն։ Այգեգործությունը տարածված է մարզի արլ–ում և հվ–արլ–ում։ Ունի զարգացած անասնապահություն։ Երկաթուղային կարևոր մայրուղիներն են՝ Մինսկ–Խարկով, Լենինգրադ–Օդեսա, Բրյանսկ–Գոմել–Բրեստ։ Մարզի արմ–ով անցնում է «Դրուժբա» նավթամուղը և Շչորս–Գոմել գազամուղը։

ԳՈՄԵՇՆԵՐ, երկկճղակավորների կար–գի, սնամեջ եղջևրավորների ընտանիքի որոճող կաթնասուններ։ Ցուլերի ևևտ կազմում են Bovinae հատուկ ենթաընտա–նիք։ Տայտնի են վայրի և ընտանի տեսակ–ները։ Ունեն ծանր մարմին, կարճ պարա–նոց, կարճ, ամուր ոտքևր և մեծ գլուխ։ Արուների պարանոցի և կրծքավանդակի հատվածում կա մաշկային ծալք, այսպես կոչված՝ «ենթակուրծք»։ Պոչը երկար է, ծայրամասում վրձնաձև մազափնջով։ Էգերն ունեն երկու զույգ կաթնապտուկ։ Մազածածկը կարճ է և նոսր, տարիքի հետ աստիճանաբար անհետանում է։ Վայրի Գ․ նախիրներով տարածված Են Տարավա– յին Ասիայում և Աֆրիկայում։ Սնվում են խուոաբույսերով։ Տղիությունը տևում է մոտ 11 ամիս։ Տարբերում են 3 սեռի Գ․, որոնք ունեն 4 տեսակ։ ԱսիականԳ․ (Bubalus)։ Այս սեռին պատկանում են հնդկական (ջրային) Գ․ կամ ա ր– ն ի ն (B․ arnee)։ Սրանց մնդավի բարձ–րությունը հասնում է մինչև 180 սմ, կեն–դանի քաշը՝ 1000 կգ, եղջյուրների երկա–րությունը՝ 2 մ։ Տիմնականում սև գույնի են։ Ապրում են Տնդկաաոանի, Տնդկաչի– նի, Ցեյլոնի խոնավ, ճահճոտ անտառնե–րում, գետերի ու ջրամբարների առափնյա շրջաններում։ Այս տեսակի Գ–ից շատ քիչ Գոմշացոււ է պահպանվել։ Երկրորդ տեսակը՝ ֆ ի– լիպիևյան Գ․ (B․ mindorensi^), նա–խորդներից տարբերվում են մարմնի ավելի փոքր չափերով։ Տարածված են Մինդարո կղզում (Ֆիլիպիններ)։ Ա ն ո ա սևռին պատկանում է միայն մևկ տեսակ՝ ա ն ո ա ն, որը տարածված է Սուլևես կղզում։ ԱՖրիկական կամ կ ա– ֆ և ր յ ա ն Գ․ (Sinceruscaffer) սեռի միակ ներկայացուցիչն է։ Տարածված են Աահարայից հվ․ ընկած շրջանների անտա–ռատափաստաններում և հարթավայրե–րում։ Տես նաև Գոմշաբուծություն։ ԳՈՄ՛ԵՐ, գյուղ Արևմտյան Տայաստանում, Բիթլիսի վիլայեթի Տարոն գավառում, Մուշ քաղաքից մոտ 8 կմ հեռավորության վրա։ 1909-ին ուներ ավելի քան 80 տուն հայ բն․։ Զբաղվում էին երկրագործու–թյամբ, մասամբ՝ բրուտագործությամբ։ Կար եկեղեցի (Ա․ Քառասուն մանկունք)։ Բնակիչները բնաջնջվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։

ԳՈՄԵՐ, գյուղ Արևմտյան Տայաստանում, վանի վիլայեթի Մոկս գավառում, Տալա– նից կոչված ձորահովտում։ XIX դ․ վևր– ջին ուներ մոտ 50 տուն հայ բնակիչ։ Կար եկեղեցի (Ա․ Գևորգ)։ Բնակիչների հիմնական զբաղմունքն էր անասնապա–հությունը, մասամբ՝ գզրարությունը։ Զգա–լի թվով գոմերցիներ, շնորևիվ գավառի քրդերի, 1915-ին փրկվել են կոտորածից։

ԳՈՄԵՐ, գյուղ Արևմտյան Տայաստանում, Էրզրումի վիլայևթի Կամախ գավառում, Եփրատ գետի ափին։ 1909-ին ուներ 54 տուն հայ բն․ (365 անձ)։ Զբաղվում էին երկրագործությամբ և հանքագործությամբ։ Շրջակայքում կային աղի լճակներ, որոնց ․ջուրը գոլորշիացնելով աղ էր ստացվում։ Առողջարար կլիմայի շնորհիվ ամռան ամիսներին Գ․ դառնում էր հովեկների հանգստավայր։ Գ–ի մոտակայքում կար նաև քարածխահանք։ Ունևր եկեղեցի (Ս․ Աստվածամայր) և դպրոց (Արամյան անունով)։ Բնակիչները զոհվել են 1915-ի ամռանը։ Նրանցից միայն մի քանիսին է հաջողվել փրկվել սպանդից և անցնել Արևելյան Տայաստան։

ԳՈՄԻՆԴԱՆ (բառացի՝ ազգային կուսակ–ցություն), քաղաքական կուսակցություն Չիևաստանում։ Ստեղծվել է 1912-ի օգոս–տոսին՝ Տունմենխոյ միության (ղեկավար՝ Սուն Յւսթ–սեն) և լիբերալ բուրժուազիայի մի քանի կազմակերպությունների միա–ձուլումից։ 6ուան Շի–կայի ռազմ, դիկտա–տուրայի հաստատումով (1913-ի նոյեմբ․ 4) Գ–ի գործունեությունն արգելվեց։ 1923-ի վերջին և 1924-ի սկզբին չին․ կո–մունիստների գործուն մասնակցությամբ Գ․ վերափոխվեց հեղափոխական միա–ցյալ ճակատի զանգվածային քաղ․ կուսակ–ցության։ Այև միավորում էր բանվորների, գյուղացիների, քաղաքային մանր և մի–ջին բուրժուազիայի, ինչպես նաև ֆեոդա– լա–կոմպրադորական առանձին տարրե–րի։ Գ–ի առաջին համագումարի (1924) ընդունած նոր ծրագրի հիմքում ընկած էիհ Սուն Յաթ–սենի երեք սկզբունքները (նա–ցիոնալիզմ, ժողովրդաիշխանություն և ժող․ բարօրություն), որոնք ունեին հստակ հակաիմպևրիալիստական և հակաֆեոդա–լական ուղղություն։ 1925–27-ի չին․ հե–ղափոխության զարգացման և խորացման համեմատ Գ–ի աջ թևը հեռացավ կոմու–նիստներից։ Այն վերածվեց կալվածատե–րերի և խոշոր բուրժուազիայի շահերն արտահայտող հակահեղափոխական կու–սակցության։ 1930-ական թթ․ Չինաստա–նում ծայր առան քաղաքացիական կռիվ–ներ Գ–ի և ՉԿԿ ևեղավւոխական ուժևրի միջև, որոնք ընդհատվեցին 1937-ին, երբ ճապոնական զավթիչները ներխուժեցին Չինաստան (տևս Չին ժողովրդի ազգա– ]ին– ազատագրական պատերազմ ճապո–նական զավթիչների դեմ 1937–1945)։ Երկրորդ համաշխարհային պատերազ–մից հևտո Գ․ ամերիկյան իմպերիալիզմի աջակցությամբ Չինաստանում սանձազեր–ծեց նոր քաղաքացիական պատերազմ (1946, հուլիս)։ Բայց ՉԿԿ–ի գլխավորած չին ժողովուրդը ջախջախեց Գ–ի բանակը և 1949-ի հոկտ․ 1-ին հռչակեց Չինական ժողովրդական Տանրապետության (ՉԺՏ) աոևղծումը։ Գ–ի մնացուկները, պատսպար–վելով Տայվան կղզում, սաեղծևցին տայ– վանյան Գ․։ ՉԺՏ–ում գոյություն ունի Գ–ի հեղափոխական կոմիտե, որն ստեղծել ես (1948-11 հունվար) Չան Կայ–շիի հե–տադիմական քաղաքականության դեմ պայքարող մի խումբ գոմինդանականներ։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Դեմոկրատիան և նարոդնիկությունը Չինաստանում, Երկ․, հ․ 18։ Ն ու յ ն ի, Վերափոխված Չինաստանը, նույն տեղում։ Сунь Я т-с е н, Избр․ произв․ (пер․ с китайского), М․, 1964․,

ԳՈՄՇԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, անասնապահու–թյան ճյուղ, զբաղվում է ընտանի գոմեշ–ների բուծմամբ։ Դեռևս հնագույն ժամա–նակներից ընտելացվել են հնդկական գո– մեշևերը, որոնք աստիճանաբար տարած–վել են Տարավային Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի տարբեր երկրներում։ ՍՍՏՄ–ում գոմեշներ բուծում են Անդր–կովկասում և Տյուսիսային Կովկասում։ Ընտանի գոմեշները խոշոր են, մնդավի