վը մի քանի տասնյակի է հասնում։ Շատ լեզուներում Գ․ ունի ևրեք սեռ՝ արական, իգական և չեզոք, որոշ լեզուներ ունեն երկու սեռ՝ արական և իգական կամ ընդ–հանուր և չեզոք։ Լեզունևրի մեծ մասում Գ․ ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի, բայց զարգացման ցածր մակարդակի վրա գտնվող որոշ ցեղերի ու ժողովուրդների լեզուների մեջ կա նաև երեք (ևզակի, երկակի, հոգնակի) կամ նույնիսկ չորս (եզակի, երկակի, եռակի և հոգնակի) թիվ։ Երևք թիվ է ունևցել և հնդեվրոպական նա–խալեզուն։ Այդ վիճակը պահպանել են մի շարք հին (հին հուն․, հին հնդկ․, հին սլավոներեն ևն) և նոր լեզուներ (լուժիե–րեն, սլովեներեն ևն)։ Գ–ների երևք թիվ ունեն նաև սևմական լեզունևրը (օրինակ՝ արաբերենը)։ Գ–ների դասի քերականա–կան կարգն ունեն կովկասյան մի քանի լեզուներ (օրինակ՝ աբխազերենը), ինչ–պես նաև աֆրիկյան լեզուների մի մասը (օրինակ՝ զուլուն)։ Տայերենում Գ–ները չունեն քերականա–կան սեռ․ պահպանել են երկու թիվ (եզա–կի և հոգնակի), թեև միջին ևայերենում և ժամանակակից բարբառներից մի քանի–սում կան երկակիի սահմանափակ դրսե– վորումներ (վի մասնիկով)։ Նախադասության կազմում Գ․ հանդես է գալիս ենթակայի և բայական ու գոյա–կանական անդամների լրացումների դե–րով։ Տես նաև խոսքի մասեր։ է․ Աղա յան ԳՈ8ԱՆ (Տեր–Նիկողոսյան) Գե– վորգ Տովսեփի [ծն․ 10(23)․11․1901, Թիֆ– լիս], հայ սովևտական թատերագետ։ ՏՍԱՏ արվեստի վաստ․ գործիչ (1961)։ Արվեստագիտության և պատմական գիտ․ դ–ր (1949)։ ՍՄԿԿ անդամ 1930-ից։ 1935-ին ավարտել էՄոսկվայի Լունաչարսկու անվ․ թատերական ինստ–ի թատերագիտական ֆակուլտետը։ 1936-ից նույն ինստ–ի դա–սախոս (1949-ից պրոՖեսոր), 1958-ից՝ ՍՍՏՄ Ժողովուրդների թատրոնի պատմու–թյան ամբիոնի վարիչ։ Աշխատություննե–րից են՝ «Ռուս թատրոնի պատմությունը XVII –XIX դդ․» (1939, ռուս․), «Ռուս թատ–րոնի զարգացման ուղին» (1939, ռուս․), «Գլիկերիա Ֆեդոտովա» (1940, 1948, Վ․ Նևմիրովիչ–Գանչենկոյի առաջաբա– նով)։ 1944-ին Երևանում մասնակցել է թատերական ինստ–ի հիմնադրմանը և դասավանդել մինչև 1949-ը։ 1952-ին Մոսկ– վայում լույս է ընծայել համաշխարհային թատրոնի պատմության և հայագիտու–թյան ասպարեզում կարևոր ավանդ ներ–կայացնող՝ «Տայ թատրոնի 2000 տարին» (1952, ռուս․) երկևատոր աշխատությունը։ 1970-ին հայերեն հրատարակվել է «Ո՛րն է ազգային թատրոնը» հոդվածների ժողո–վածուն՝ նվիրված ՍՍՏՄ ժողովուրդների թատերական մշակույթի զարգացման հար–ցերին։ Լ․ Հախվերդյան
ԳՈՅԱՍ, նահանգ Րրազիլիայում, Բրազի– լական սարավանդի կևնտրոնակակ մա–սում, Տոկանտիս գետի ավազանում։ Տա–րածությունը՝ 642,1 հզ․ կմ2, բնակչությու–նը՝ 3006 հզ․ (1970), հիմնականում՝ հընդ– կացիներ։ Վարչական կենտրոնը՝ Գոյա– նիա։ Տնտեսության հիմնական ճյուղը անասնապահությունն է։ Զբաղվում են նաև սուրճի, բամբակի, բանջարեղենի մշակությամբ, պտղաբուծությամբ, բնա–կան կաուչուկի հավաքով, որսորդու–թյամբ։ Կա ոսկու, ալմաստի, նիկելի ևա– նույթ, սննդի, թղթի արդյունաբերություն։
ԳՈՅԵՆ (van Goyen) Ցան վան (13․1․1596, Լեյդեն – 27․4․1656, Տաագա), հոլանդա–ցի նկարիչ։ XVII դ․ հոլանդական բնա–նկարչության հիմնադիրներից։ Սովորել է Է․ վան դե Վելդեի մոտ (1616–17)։ Աշխատել է Լեյդենում (1618-ից) և Տաա– գայում (1634-ից)։ Զուսպ դարչնա–մոխրա– գույն երանգավորմամբ նկարել է մառախ–լապատ, դանդաղահոս գետերի ու ջրանցք–ների, առափնյա քաղաքների տեսարան–ներ՝ անսահման երկնքի ֆոնի վրա (Մաաս գետը Դորդրեխտի մոտ», 1643, «Մաաս գետի տեսարան», 1645, երկուսն Էլ՝ Էրմի– տաժ, Լենինգրադ)։
ԳՈՅԹԻ», հայաբնակ գյուղ ՌՍՖՍՏ Կրաս– նոդարի երկրամասի Տուապսեի շրջա–նում, Փշիշ գետի աջ ափին, շրջկենտրոնից 58 կմ հյուսիս։ Կոլտնտեսությունն զբաղ–վում է թեյի և բանջարանոցային կուլտու–րաների մշակությամբ, այգեգործությամբ։ Կա անտառատնտեսություն, փայտամշա–կում։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, կինո, բուժկայան, կապի բա–ժանմունք։ Տիմնադրել են Չարշամբայից եկած հայերը, 1862-ին։
ԳՈՅԼՈհՀ, Քոչին Ար թին, հայաբը– նակ գյուղ Թուրքիայի Սինոպ գավառում։ 1915-^ին ուներ 100 տուն բնակիչ։ Զբաղ–վում էին երկրագործությամբ և անասնա–պահությամբ։ Կար եկեղեցի և վարժարան։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է, փրկվածները գաղթել և բնակու–թյուն են հաստատել Սև ծովի առափնյա հայաբնակ գյուղերում։ Բ․ Թոուաքյան
ԳՈՅՏԻՍՈԼՈ (իսկական անունը՝ Goyti- solo-Gay) Խուան (ծն․ 5․1․1931, Բարսելոն), իսպանացի գրող։ 1956-ից ապրում է Փա–րիզում։ Դեռ առաջին գրքերում՝ «Ձեռքի ճարտարությունը» (1954), «Թախիծը դրախ–տում» (1955), բացահայտել է իր քննադա–տական վերաբերմունքը դիկտատոր Ֆրանկոյի վարչակարգի նկատմամբ։ «Կըր– կևս» (1957), «Տոներ» (1958), «Ալևբախու– թյուն» (1958) եռերգությունում և «Որպես–զի ապրել այստեղ» (1960) պատմվածքնե–րի ժողովածուում պատկերել է Իսպանիա–յի հասարակ մարդկանց կյանքը։ Գ․ «երի–տասարդ» կամ «օբյեկտիվ» վեպերի սկըզբ– նավորողներից է, որոնց տեսական խըն– դիրնևրն արտահայտել է իր քննադատա–կան հոդվածներում («Վեպի խնդիրնե–րը», 1959, ժողովածու)։ «Տատուկ նշան–ներ» (1966) վեպում ձգտում է Իսպանիայի պատմության հետ մեկտեղ տալ ժամանա–կակից իսպանական մտավորականության հոգեբանական խոր վերլուծությունը։
ԳՈՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐ, գոյության կռիվ (կենսբ․), բնության մեջ օրգանա–կան աշխարհի տարբեր ներկայացուցիչ–ների միջև ընթացող պայքար, որի նպա–տակը կյանքի և սերունդների պահպանու– մըն է։ Գ․ պ․ հասկացությունը, որն առա– ջարկել է Չ․ Դարվինը (1859), սերտորեն կապված է բնական ընտրության հետ։ Գ․ պ․ առաջ է գալիս օրգանական աշխար–հում օրգանիզմների ինտենսիվ բազմաց–ման և գոյության միջոցների (տարածու– թյուն, սննդանյութեր, ջուր են) սահմա–նափակության էլետևանքով։ Այսպես, Դար– վինի հաշվումներով փղերի յուրաքանչյուր զույգի սերունդները, եթե բոլորն էլ ապ–րեին ու բազմանային, 750 տարում կկազ–մեին 19 մլն անհատ։ Մեկ դիատոմային ջրիմուռը, առանց խոչընդոտի բազմանա–լու դեպքում, կարող է 1,5 օրվա ընթացքում ծածկել ողջ երկիրը։ Սակայն բազմացման այս պոտենցիալ ընդունակությունը բնու–թյան մեջ երբեք ամբողջությամբ չի իրաց–վում։ Նոր գոյացող անհատների մեծ մա–սը Գ․ պ–ում ոչնչանում Է։ Գարվինը տար–բերել է Գ– պ՜Ի 3 ձև․ պայքար բնության ուժերի դեմ, միջտեսակային պայքար և ներտևսակային պայքար։ Առաջինը պայ–քար է օրգանիզմի և միջավայրի պայման–ների միջև, որում հաղթում են ամենալավ հարմարվածները։ Միջտեսակա–յին պայքար կարող է տեղի ունենալ անմիջապևս գիշատիչի և զոհի, ինչպես նաև իրարից ծագումով շատ հեռու գտնը– վող անհատների, օրինակ, խոտակեր կաթնասունների և խոտակեր միջատնե–րի միջև։ Միջտեսակային պայքարը տա–նում է հարմարողական մի շարք առանձ–նահատկությունների՝ պաշտպանողական գունավորման, միմիկրիայի առաջացման, և հաճախ դրսևորվում է փոխօգնության ձևով։ Ներտեսակային պայքա–րը Գ․ պ–ի ամենաուժեղ ու որոշիչ ձևն է* և, որպևս մրցություն, տեղի է ունենում նույն տեսակի անհատների միջև՝ սննդի, լույսի, կենսական տարածության համաո։ Տվյալ տեսակի տարբեր անհատների միջև կյանքի և բազմացման համար մղվող պայքարում մրցությ՜ան արդյունքը Էլիմի– նացիան է (ոչնչացումը)։ Գ․ պ․ գռեհկաց–նելով և նրա օրինաչափությունները մեխա–նիկորեն տեղափոխելով հասարակական կյանքի բնագավառը՝ մի շարք բուրժ․ սոցիոլոգներ և տնտեսագետներ առաջ են քաշևլ սոցիալ–դարվինիզմի տեսու–թյունը, որը խիստ քննադատել է Ֆ․ Էն– գելսը («Անտի–Դյուրինգ», 1967, էջ 87– 90)։ Դարվինի Գ․ պ–ի տեսությունը, փաստորևն, ժխտեց մարդու բազմացման և նրա գոյության միջոցների միջև եղած անհամապատասխանության վերաբերյալ անգլ․ տնտեսագետ Մալթուսի ուսմունքը։ Դարվինի առաջ քաշած Գ․ պ․ հասկացու–թյունը XIX դ․ բնագիտության զարգաց–ման համար ունեցավ Էական նշանակու–թյուն։ Գբկ․ Дарвин 4․, Происхождение ви–дов путем естественного отбора или сохране–ние благоприятствуемых пород в борьбе за жизнь, Соч․, т․ 3, М․–Л․, 1939; Шмаль- гаузен И․ И․, Проблемы дарвинизма, 2 изд․, перераб․ и доп․, М․, 1969․ • Ն․ Բեգչարյան
ԳՈՆԱԴՈՏՐՈՊ ՀՈՐՄՈՆՆԵՐ, գոնա– դոտրոպիններ (հուն․ yovii _ ծնունդ, սերմ և трёяоо – շրջել, ուղղել), հիպոֆիզի առջևի բլթից արտադրվող նյու–թեր, որոնք կարգավորում են սեռական գեղձերի ներզատական ֆունկցիան։ Դրանցից են՝ ֆոլիկուլախթանիչ (պրոլան А, տիլակենտրինյ, լուտեինացնող (պրո– լան Б, միջանկյալ բջիջները խթանող հոր–մոն, մետակենտրին) և լուտեոտրոպ (պրո– լակտին, մամոտրոպին, մամոգեն) հոր*