մոննհըը։ Գ․ հ․ խթանում են ձվաբջիջնե–րի հասունացումը, ձվազատումը, դեղին մարմնի առաջացումը, ուժեղացնում արու–ների սպերմատոգենեզը, տեստոստերոնի արտազատումը։ Որոշ Գ․ հ․ կիրառում են բուժիչ նպատակով։ Գոնգ ԳՈՆԳ (մալայերեն՝ gong), հարվածային երաժշտական գործիք։ Լայնորեն տարած–ված է Տարավ–Արևելյան Ասիայի ժողո– վուրդների մոտ։ Կորացված եզրերով բրոն–զե սկավառակ է՛– Տնչում է հատուկ փայտե թակիչի հարվածով։ Օգտագործվում է որպես ազդանշանային գործիք (պարերի, տիկնիկային թատրոնի ներկայացումնե–րի ժամանակ), ինչպես նաև ինդոնեզա–կան ազգային գամևլան նվագախմբում։ Օպերային ն սիմֆոնիկ նվագախմբերում կիրառվում է Գ–ի տարատեսակը (տամ– տամ)։
ԳՈՆԳԵՂ (Brassica napus rapifera), խա–չածաղկավորների ընտանիքի երկամյա բույս։ Ցանքսի տարում զարգանում են տերնները ն արմատապտուղը, երկրոր–դում ծաղկում Է, սերմ տալիս։ Պտուղը բազմասերմ պատիճ Է։ Սերմերը սն են, մանր և գնդաձն։ Արմատապտուղները սպիտակ են, դեղին, կլոր, ձվաձև կամ տա– փակ։ Մշակվում է կերային ն սեղանի Գ․։ Տերևներն արժեքավոր կեր են, օգտագործ–վում են թարմ ն սիլոսացված վիճակում։ 100 կգ արմատապտուղը պարունակում է 13 կերային միավոր, 0,9 կգ մարսելի պրոտեին, 60 գ կալցիում, 50 գ ֆոսֆոր, 40 գ նատրիում։ Տարուստ է C, Bi և B2 վիտամիններով։ ՍՍՏՄ–ում մշակվում է եվրոպական մասի ոչ սնահողային գո–տում, ՏՍՍՏ–ում՝ բարձր լեռնային շըր– ջաններում։
ԳՈՆԴԵ ՋԱՆՈՅ, գյուղ Արնմտյան Տա– յաստանում, Գիարբեքիրի վիլայեթի Բշե– րիկ գավառում։ XX դ․ սկզբին ուներ 110 տուն բնակիչ, մեծ մասը՝ ևայեր։ Զբաղ–վում էիև երկրագործությամբ և անասնա–պահությամբ։ Տեղահանվել և զոհվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։
ԳՈՆԴԻ ԼԵձՈհ, տես Դրավիդյան Լեզու–ներ։
ԳՈՆԴՈԼ (իտալ․ gondola), 1․ հարթ հա–տակով, ձնավոր բարձր ծայրամասերով միաթի մակույկ։ Տարածված է, գլխավորա–պես, Վենետիկում (աղբյուրներում ևիշա– տակվում է XI դ․ վերջից)։ Միջին երկա–րությունը 10 it Է, լայնությունը՝ 1,3 ii։ Գ․ թիավարում է մեկ գոնդոլավար, նա– վախելի վրա կանգնած՝ դեմքով դեպի շարժման ուղղությունը։ Ունի ուղևորների խցիկ կամ ծածկ։ ժամանակակից Գ ներն օգտագործվում ևն զբոսանքների համար։ 2․ Գ․ և ր կ ա թ ու ղ ա յ ի ն, հորիզոնա–կան հարթ հատակով ինքնադատարկվող կիսավագոն։ Տես Վագոն։ 3․ Գ․ թ ը ռ– չող ապարատի, օդապարիկի խցիկ՝ անձնակազմը, սարքավորումը և բալաս–տը տեղավորելու համար։ Սւորաւոոաոաա– ներում օգտագործում են մետաղից կամ պլաստմասսայից պատրաստված հերմե–տիկ գնդաձև Գ–ներ՝ ուռենու շիվերից պատրաստված (նկ․) կամ պնևմատիկ մեղմիչով։ Կիսակոշտ և կոշտ դիրիժաբըլ– ների շրջահոս ձն ունեցող՛ մետաղե Գ–ներն ամրացնում են նրանց իրանին։ Ներքնից Գ–ի վրա տեղակայում են պնև– մատիկ մեղմիչ կամ ինքնաթիռի շասսիի տիպի եռանիվ շասսի։ Ստրատոստատի գոնդոլը․ /․ առասանե օղակ, 2․ լուսանցույց, 3․ գնդանման մետաղե թաղանթ, 4․ ուռենու շիվերից պատ–րաստված մեղմիչ ԳՈՆ^էՎԱՆԱ (Տնդկաստանի պատմական մարզի անվանումից), վարկածային մայր ցամաք, որը գիտնականների կարծիքով գոյություն է ունեցել Տարավային կիսա–գնդում պալեոզոյան ն մասամբ՝ մեզոզո–յան դարաշրջաններում։ Ընդգրկել է Տա–րավային Ամերիկայի մեծ մասը, Աֆրի– կան (առանց Ատլասի լեռների), Մադա– գասկար կղզին, Արաբիան, Տինդուստան թերակղզին, Աւխտրալիան (արմ․ մաս) և Անտարկտիդայի մեծ մասը։ Ըստ որոշ գիտնականների, պրոտերոզոյում Գ–ի տա–րածքում եղել է ընդարձակ սառցապա–տում, քարածխային և պերմի ժամանակա–շրջաններում զարգացել է բարեխառն և ցուրտ գոտու ֆլորա։ Ենթադրվում է, որ Գ․ տրոհվել է առանձին ցամաքաբեկոր– ների՝ սկսած տրիասի ժամանակաշրջա– նից։ ԳՈնԻԴԻՈՒՄ (հուն․ 70V"n – առաջացնող և i6iov – վւոքրացնող վերջածանց), 1․ կանաչ կամ կապտականաչ ջրիմուռներ, որոնք սնկերի հետ միասին առաջացնում են քարաքոսեր։ Երբեմն սխալմամբ Գ․ համարում են քարաքոսերի բազմացման օրգանները։ 2․ Թելաձև բակտերիաների շարժական կամ անշարժ բջիջներ, որոնք անջատվում են թելիկներից և ծառայում բազմացմանը։ 3․ Փոքր, անշարժ, գնդաձն բջիջներ, որոնք մասնակցում են կապտա–կանաչ ջրիմուռների բազմացմանը, ինչ–պես նաև բջիջներ, որոնց վրա բազմաց–ման ժամանակ ընկնում է ջրիմուռների մարմինը։ 4․ Անսեռ ճանապարհով առա–ջացող սպորների հնացած անվանումը։ Երկշրջան գոնիոմետր Աք– ուղ–ղաձիգ առանցք, Ա2– հորիզոնական առանցք, խ– տեսողական խողովակ, Կ– կոլիմատոր, Գ– գոնիոմետրիկ գլխիկ, Li– հորիզոնա–կան fիմբ, Լշ– ուղղաձիգ լիմբ
ԳՈՆԻՈՄԵՏՐ (հուն․ 7ama – անկյուն և ․․․ մեւոր), սարք բյուրեղների նիստերի միջև եղած անկյունները չափելու համար։ Մինչև ռենտգենաստրուկտուրային մե–թոդի հայտնաբերումը բյուրեղների չա–փումը հիմնականում կատարվում էր Գ–ի միջոցով։ Կան կցովի և անդրադարձիչ Գ–եր։ Պարզագույն կցովի Գ․ քանոնին կցված անկյունաչաՓ Է։ Առավել ճշգրիտ են անդրադարձիչ Գ–երը, որոնք լինում են միաշրջան և երկշրջան (նկ․)։ Պտտվող առանցքին կպցված բյուրեղը լուսավոր–վում է լույսի վւնջով և նրա նիստերից անդրադարձող ճառագայթները հերթով դիտվում են տեսողական խողովակում։ Բյուրեղի պտտման անկյունները հաշ–վարկվում են սանդղակով։ Երկշրջան Գ–ում բյուրեղը կամ տեսողական խողո–վակը կարելի է պտտել երկու առանցքնե–րի շուրջը։ Չափման ճշտությունը 1-ից մինչն 10–20 Է։
ԳՈՆԿՈԻՐ (Goncourt) դը, եղբայրներ՝ Էդմոն (26․5․1822, Նանսի – 16․7․1896, Շանպրոսե) և ժյուլ (17․12․1830, Փարիզ– 20․6․1870, Փարիզ), ֆրանսիացի գրող–ներ։ Գ․ եղբայրների ստեղծագործական մտերմությունը յուրատիպ երնույթ է հա– մաշխարևային գրականության պատմու–թյան մեջ։ Լինելով գրական երկու տար–բեր անհատականություն, նրանք զարմա–նալիորեն ամուր միաձուլվելով՝ 1850– 1860-ական թթ․ համատեղ ստեղծել են վեպեր, պիեսներ, XVIII դ․ պատմության