29 սիմֆոնիա, օպերաներ («Սաբին», 1773, «Տեսեյ», 1782, «Տանրապեւոության հաղ–թանակը կամ ճամբար Գրանպրեի մոտ», 1793 նն), օրատորիաներ, մեսսաներ, կվարտետներ, հեղաՓոխական–հայրե– նասիրական վոկալ–նվագախմբային կոմ–պոզիցիաներ, հիմներ, քայլերգեր, եր–գեր։
ԳՈՎԱՆԴՈՒԿ, Կ n վ ա ն դ ու կ, գյուղ Արևմտյան Տայաստանում, Բիթլիսի վիլա–յեթի Խնուս գավառում, Արածանիի ափին։ 1915-ին ուներ 158 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անաս–նապահությամբ, արհեստներով ն առնտը– րով։ Գյուղից հվ․ կա քարհանք։ Գ․ ուներ քարաշեն հին եկեղեցի (Ա․ Գնորգ) ն վարժարան՝ Ս․ Լուսավորիչ անունով։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարինե–րին։ Նրանց մեծ մասը զոհվել է, փրկվել է ընդամենը 18 մարդ։ Լ․ Ա․ Գովոբով
ԳՈՎՈՐՈՎ Լեոնիդ Ալեքսանդրովիչ [10(22)․2․1897, գ․ Բուտիրկի (այժմ4 Կի– րովսկի մարզում) – 19․5․1955, Մոսկվա, թաղված է Կրեմլի պատի մոտ], սովետա–կան ռազմական գործիչ, Սովետական Միության մարշալ (1944), Սովետական Միության հերոս (27․1․1945)։ ՍՄԿԿ ան–դամ 1942-ից։ 1916-ին զորակոչվել է բա–նակ, ավարտել է Կոնստանտինովսկի հրե–տանային ուսումնարանը (1917)։ Մասնակ–ցել է քաղաքացիական պատերազմին։ 1926-ին ավարտել է Տրետանային կատա–րելագործման դասընթացներ, 1930-ին՝ Բարձրագույն ակադեմիական դասընթաց–ներ, 1933-ին՝ Ֆրունզեի անվ․ ռազմ, ակադեմիան, 1938-ին՝ Գլխավոր շտաբի ռազմ, ակադեմիան։ Մասնակցել է սովե– տա–ֆիննական պատերազմին (1939–40)։ Տայրենական մեծ պատերազմի ժամա–նակ Գ․ եղել է Արնմտյան ուղղության, ապա 5-րդ բանակի հրամանատար (1941)։ 1942-ին գլխավորևլ է Լենինգրադյան խըմ– բավորման, այնուհետն՝ Լենինգրադյան ռազմաճակատի զորքերը (մինչն 1945-ի մայիսը)։ Պատերազմից հետո Լենին–գրադյան ռազմ, օկրուգի հրամանատարն էր, ցամաքային զորքերի գլխավոր հրա–հանգիչ, 1948-ից՝ ՍՍՏՄ հակաօդա–յին պաշտպանության զորքերի հրամա–նատար ն ռազմ, մինիստրի տեղակալ, 1954-ի մայիսից՝ հակաօդային պաշտ–պանության գերագույն գլխավոր հրամա–նատար ու պաշտպանության մինիստրի տեղակալ։ Գ․ եղել է ՍՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու (1952-ից), ՍՍՏՄ II – IV գումարումների Գերագույն սովե–տի դեպուտատ։ Պարգնատրվել է Լենինի 5, «Տաղթանակի», Կարմիր դրոշի 3, Սու– 11, ԼԱԼ III *աւлпр վորովի 1-ին աստիճանի 2, Կուտուզովի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի, ար–տասահմանյան 3 շքանշաններով։ Երկ․ В боях за город Ленина, Статьи, 1941 – 1945, Л․, 1945․
ԳՈՎՐԻԿՅԱՆ Գրիգոր (14․5․1840, Գեռլա– 20․1․1931, Վիեննա), ռումինահայ պատ–մաբան, մանկավարժ։ Սովորել է Գեռլա– յի հայկ․ դպրոցում, ապա ընդունվել Վիևն– նայի Մխիթարյան միաբանության վան–քը։ 1909-ին ընտրվել է նույն միաբանու–թյան ընդհանուր աբբահայր։ Իբրև ման–կավարժ աշխատել է Վիենևայում՝, Կ․ Պոլ– սում, Գեռլայում, Եղիսաբեթուպոլսում։ Խաչիկ Սոնկոտյանի (Սոնգոտ Քրիշտոֆ) հետ ձեռնարկել է «Արմենիա» հունգ․ հա–յագիտական հանդեսի հրատարակմանը։ Տողվածներ է գրել «Եվրոպա», «Բազմա–վեպ» և այլ պարբերականնևրում, կազմել դասագրքևր։ Մևծ արժեք են ներկայաց–նում Եղիսաբ եթուպոլսի պատմությանը նվիրված եռահատոր աշխատությունը (ար–ժանացել է իզմիրյան մրցանակի) և Խա–չիկ Սոնկոտյանի գործակցությամբ գրած՝ Գեռլա քաղաքի պատմությունը։ Պ․ Ֆեր– հատյանի հետ կազմել է Գեռլայի հայե–րեն ձեռագրերի ցուցակը, որի միայն մի մասն է լույս տեսել։ Երկ․ Դրանսիլվանիո Տայոց Մետրապոլիսը կամ նկարագիր Կեոլա հայաքաղաքի, Վնն․, 1896։ ԳՈՎՔ (գովասանք, գովաբա– ն ու թ յ ու ն, գ ո վ և ր գ ու թ յ ու ն, ինչպես և գովերգ), թե ժողովրդա–կան և թե մասնագիտացված երգաստեղ– ծության ոլորտներում լայն իմաստով Գ․ են օրորոցային (մանկան Գ․), սիրո և վիճակի (յարի Գ․), հարսանեկան (հարսի, փեսի, խնամիների Գ․), պանդխտության (ծննդավայրի, հայրենիքի Գ․) բազմա–պիսի շատ երգեր և մահերգեր (որպես հա–րազատի Գ․)։ Նեղ իմաստով՝ մահերգ, ողբ, իսկ նախապևս՝ մահացած հերոսի սխրանքների, շինարարական և այլ օգ–տաշատ գործունեության իդեալականաց–ված պատկերումն Է։ Տնագույն ու նախ–նական այս Գ–ի մեջ է, որ բյուրեղացել են արվեստի վիպական ու քնարական նա–խասկիզբները։
ԳՈՏԱՌԻՀ, Կոտարիճ, գյուղ Արև– մըտյան Տայաստանում, Խարբերդի վի–լայեթի Չարսանջակ գավառում։ 1915-ին ուներ 35 տուն (280 հայ բնակիչ)։ Զբաղ–վում էին երկրագործությամբ, արհեստ–ներով, անասնապահությամբ։ Կար եկե–ղեցի (Ս․ Գևորգ) և վարժարան՝ 30 աշա–կերտով։ Եկեղեցում պահվում էին ձեռա–գրեր։ Բնակիչները տեղահանվելն կոտոր–վել են առաջին համաշխարհային պատե–րազմի տարիներին։ ԳՈՏԻ, կամար, քամար (պահ–լավերեն՝ կամար), զգեստի հավելվածք' Արծաթե, ակնազարդ գոտի (Կարին, XIX դ․․ զուգաթելի գործ) Արծաթե* սնադապաա, հուշարձանների պատ–կերներով գոտի (Վան, XIX դ․ վերջ) Վերադիր արծաթե զարդերով կաշվե գոտի (Սյունիք, XIX դ․) մեջքին կապելու համար։ Կրում են ն տղամարդիկ, ն՛ կանայք։ Տայաստանի մի շարք վայրերից (Լճաշեն, Տաղպատ, Սանահին ևն) պեղումների միջոցով գըտ– նըվել են բրոնզի դարի բրոնզե լայն, մարդկանց և առասպելական կենդանի–ների պատկերներով, բուսական ու երկ–րաչափական նախշերով, որսի և այլ տե–սարաններով զարդանախշված Գ–ներ, որոնց 3–19 սմ լայնությամբ թիթեղներն ամրացվել են կաշվե ամուր ժապավենի վրա։ Տիշյալ Գ–ների լայնությունից են–թադրվում Է, որ նրանք ունեցել են նաև պաշտպանական նշանակություն։ Տայաստանում Գ–ները պատրաստվել են բրդե և մետաքսե հյուսվածքներից, կտորից, կաշվից, կաշեգոտու կամ կտա–վե ժապավենի վրա արծաթի և այլ մե–տաղների արծնապատ, ոսկեզօծ, անգին քարերով ընդելուզված վերադիր հավե–լումներով ևն։ Արծաթե, ոսկեզօծ, ակնե–ղենով զարդարված զուգաթելի եղանակով Բրոնզե գոտու հատված (Մեծամոր, մ․ թ ա․ II հազարամյակի վերշ)