Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մակերպություն՝ 6815 կոմերիտականնե–րով։ Գ․ շ․ հարուստ է հուշարձաններով։ Պատ– մա–մշակութային և ազգագրական կարե– վոբ նշանակություն ունեն ևարթավայըևրը տեղափոխված բնակավայրերի հին գյու–ղատեղերը քարանձավներով ու քարա–տակներով հանդերձ։ Քարայր–բնակա– րաններ կան Գորիսում, Խնձորեսկում, Կոռնիձորում, Խոտում, Շինուհայրում, այլ գյուղերում։ Միջնադարյան հուշար–ձաններից են Տաթնի վանքը (IX–XVIII), Բղենո Նորավանքը (1062), Տալիձորի Տա–րանց, Շինուևայրի Կուսանաց անապատ–ները, Տևղի Ս․ Գևորգ եկեղեցին, Խնձո– րեսկի անապատը (XVII դ․) Մխիթար Սպա–րապետի գերեզմանով ևև։ Տ ն տ և ս ու թ յ ու ն ը։ Գ․ շ–ի տա–րածքը կազմում է 74657 հա, որից գյուղա–տնտեսության համար պիտանի հողերը՝ 52187 հա։ Վարելահողերը 1975-ին զբա–ղեցնում էիև 17․211 հա, խոտհարքնևրը՝ 2614, արոտները՝31․000, բազմամյա տըն– կարկները՝ 825 հա։ Ջրովի տարածություն–ները 2632 հա էին, խոպան հողերը՝ 144 հա։ Ցանքատարածությունները կազմում էիև․ հացահատիկ՝ 8830, բանջարեղեն՝ 200, ծխախոտ՝ 165, կերաբույսեր՝ 6140 հա, այգիները՝ 760 հա։ Գյուղատնտեսությունը բազմաճյուղ է* սակայն գլխավոր ուղղությունը անասնա–պահությունն է, ընդ որում՝ խոշոր եղջե–րավոր անասնապահությունը։ 1976-ին կար 23950 խոշոր եղջերավոր անասուն, որից կովեր՝ 9650։ Շրջանում բուծվող կովերի նախկին կովկասյան ցեղը բարե–լավվել է Շվից ցեղով։ Ներկայումս սելևկ– ցիոն աշխատանք է տարվում խառնածին ցևղի լավագույն հատկանիշների ամրա–պնդման և կատարելագործմաև նպատա–կով։ Կար 93870 ոչխար։ Նախկինում բուծվող ոչխարի դարաբաղյան կոպտա–բուրդ ցեղը տրամախաչվել է նրբագեղմ, իսկ վերջին տարիներս՝ Տյուսիս–կով– կասյաՆ կիսանրբագեղմ ցեղերով։ Ցան–քատարածությունները մեծ զանգվածներ են զբաղեցնում Եռաբլուրի, Խնձորեսկի և Տեղ–Կոռնիձորի հարթավայրերում։ Օգ–տագործվում ևն նաև լեռների արլ․ լան–ջերում ստեղծված դարավանդները։ Բնո–րոշ է, հատկապես հարթավայրերում, դաշտային աշխատանքների մեքենայաց–ման բարձր աստիճանը։ 1976-ին շրջանի տնտեսություններն ունեին 296 տրակ–տոր, 52 հացահատիկային կոմբայն, 695 բեռնատար ավտոմեքենա, հարյուրավոր խոտահավաքիչ–մամլիչներ, սիլոսի կոմ–բայններ, կարտոֆիլացան և կարտոֆի–լահավաք մեքենաներ։ Լայնորևն օգտա–գործվում են օրգ․ և հանքային պարար–տանյութերը, բույսերի վնասատուների դեմ քիմ․ միջոցները։ Տացահատիկային ցանքատարածություններում արմատա–վորվել է «Phqnuuiuijui-l» բարձր բերքատու հայրենական սորտը։ Այգիները մինչև վերջերս տարածված էին սոսկ գետերի ու գետակների հովիտներում։ Խնձորեսկում, Գորիս գյուղում, Քարահունջում, Շինու– հայրում, Տաթհում, այլ գյուղերում դարեր առաջ կառուցվել են ջրանցքներ, որոնք սկիզբ առնելով ձորի բարձրադիր մասից, գետի նկատմամբ սուր անկյունով անցնում են լեռների լանջերով, երբեմն այնտեղ փորված թունելներով, դուրս գալիս ձորի վրա 200–300 й բարձրությամբ կախված դարավանդները, որտեղ այգի է գցված։ Որոտանի ոռոգիչ համակարգի կառուց– մամբ հնարավոր եղավ այգի դարձնել Տեղի սարավանդից զգալի տարածություն–ներ։ Քարահանջի և Խնձորեսկի լեռնալան– ջերի որոշ մասևրում ստեղծվում են ըն–կույզի պլանտացիաներ։ Գյուղատնտեսու–թյան հետագա մասնագիտացմամբ առան–ձին գյուղերում որոշակի տեղ են գրավում ծխախոտագործությունը, շերամապահու–թյունը, մեղվաբուծությունը։ Գորիսի արդ․ ձեռնարկությունները մասնաճյուղեր են ստեղծել որոշ գյուղերում (Շինուհայր, Տեղ, Կոռնիձոր, Տարժիս, Որոտան)։ Գ․ շ․ խճուղիներով կապված է Տայկա–կան ՍՍՏ մայրաքաղաք Երևանի, ինչ–պես նաև Ղավւանի և Ստեփաևակերտի հետ։ Վերակառուցվում, ասֆալտապատ–վում եև Գորիս քաղաքից դեպի գյուղերը տանող ճանապարհները։ Շրջկենտրոնի և գյուղերի միջև հաստատվել է ավտո–բուսային երթևեկություն։՝ Գ․ շ․ օդային կապ ունի Երևանի, Ջերմուկի, Սիսիանի, Ղափանի, Ստեփանակերտի հետ։ Առողջապահ ու թյ ու նը։ Նա–խահեղափոխական Գ․ շ–ում տարածված Էին մալարիան, թոքախտը, ծաղիկը, տի–ֆը, տրախոման, այլ հիվանդություններ։ Պարբերաբար բռնկում էին համաճա–րակներ։ Իսպառ բացակայում էր բժշկ․ սպասարկումը, բուժմամբ զբաղվում Էին գրեթե միայն արհեստավորի ժառանգա–կան մենաշնորհով օժտված հեքիմները, որոնք երբեմն իրենց հետ գերեզման Էին տանում ժող․ բժշկության գաղտնիքները։ 1920-ին շրջանում միակ բժշկ․ հիմնարկը Գորիսի հիվանդանոցն Էր՝ 25 մահճակա–լով։ Սովետական իշխանության տարինե–րին ստեղծվել է ժամանակակից բժշկ․ հիմնարկների ցանց, վերացել են երբեմնի տարածված հիվանդությունները, բնակ–չության բուժսպասարկումը, հիվանդու–թյունների կանխարգելիչ միջոցառումնե–րը դարձել են պետ․ գործ։ 1976-ին Գ․ շ․ ուներ 32 բժշկ․ հիմնարկ՝ 618 բուժաշխա–տողներով։ Բուժսպասարկումն ընդգրկել է նաև գյուղը, որտեղ գործում է 7 հիվան– դանոցային հիմնարկ, բուժ–մանկաբար– ձական 22 կետ, գյուղական 3 ծննդատուն, 14 մսուր–մանկապարտևզ, 3 դեղատուն։ Տիվանդանոցներ կան Շինուհայրում, Խնածախամ, Տեղում, Տաթևում։ Ընդհա–նուր առմամբ նրանք ունեն 370 մաևճա– կալ։ Մ շ ա կ ու յ թ ը։ Միջնադարում՝ Տա– թևի համալսարաևի գործուևեությաև շըր– ջանում սկսված մշակույթի վերելքն օտար–երկրյա զավթիչների կողմից խափանվե–լուց հետո, Գ․ շ–ի ներկայիս տարածքում երկար ժամանակ դպրոցևեր չեն եղել։ Գրաճանաչություն էին սովորում վանքե–րում և աևապատներում։ Առաջին դըպ– րոցները բացվել են XIX դ․ վերջին քա–ռորդում՝ Գորիսում, Խնձորեսկում, Տա թևում, Տեղում։ Ըստ «Խոսք» թերթի տըվ– յալևերի, 1914-ին գրագետ էր բնակչության միայն 5%–ը։ Շրջանի միակ մշակութային օջախը Գորիս քաղաքի գրադարանն Էր։ Սովետական իշխանության առաջին իսկ տարում բացվեց 6 նոր դպրոց․ 1923-ին ար–դեն գործում էր 16 դպրոց (34 ուսուցիչ)։ Գորիսում կազմակերպվեցին ուսուցիչնե–րի վերապատրաստման դասընթացներ։ Կուլտուրական հեղափոխության տարինե–րին վերացվեց բնակչության անգրագի–տությունը, ծավալվեց պարտադիր ուսու–ցումը, դպրոցական կրթության ցանցն ընդգրկեց գյուղը, բացվեցին միջնակարգ դպրոցներ, ստեղծվեցին միջնակարգ մաս–նագիտական, իսկ Գորիսում՝ նաև բարձ–րագույն կրթության օջախ։ 1975–76 ուս․ տարում Գ․ շ․ ուներ 31 դպրոց, այդ թվում միջնակարգ՝ 20։ Մասսայական դպրոցնե–րում սովորում էր 9092 սան, աշխատում 681 ուսուցիչ։ Գործում էր 30 ակումբային հիմնարկ, 68 գրադարան (գրքային ֆոնդը՝ 405000), ժող․ թատրոն (1956-ից)։ 1976-ին ժող․ տնտեսության տարբեր ճյուղերում աշխատում էր միջնակարգ մասնագիտա–կան կրթությամբ 495, բարձրագույն կրթու–թյամբ 920 մասնագետ, այդ թվում՝ գյու–ղատնտես՝ 102, ինժեներ՝ 175։ Լույս է տեսնում ՏԿԿ Գորիսի շրջկոմի ն Աշխա–տավորների դեպուտատների Գորիսի շրջսովետի օրգան <Զանգեզուր> թերթը։ Գ․ շ–ի բնակավայրերն են․ Աղբուլաղ, Արավուս (Արևիս), Բայանդուր, Բարձրա– վան, Բռուն, Խնածախ, Խնձորեսկ, Խոտ, Խոգնավար, Կոռնիձոր, Տալիձոր, Տար– թաշեն, Ղուրդուղուլաղ, Մալդաշ, Տարժիս, Շինուհայր, Շուրնուխի, Սվարանց, Վաղա– տուր, Վևրիշեն, Տաթև, Տանձաւոափ, Տեղ, Փայտամշակման գործարանին կից ավան, Քարահունջ, Քարաշեն։ Պատկերազարդումը տես 48–49 Էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ VII։ Գրկ․ Օրբելյան Ս․, Պատմութիւն նա–հանգին Սիսական, Թ․, 1911։ Լ ա լ ա յ ա ն Ե․, Զանգեզուր, «ԱՀ»>, գիրք 4։ Ու թ մ ա զ– յ ա ն Տ․ Մ․, Սյունիքը IX–X դարերում, Ե․, 1958։ Լիսիցյան Սա․, Զանգեգուրի հայերը, Ե․, 1969։ Պ և տ ր ո ս յ ա ն Ք․ Բ․, Լեռնաշխարհի վերածնունդը, Ե․, 1973։ Տ ա– ր ութ յ nib յ ա Ъ Գ․ 1Д •, Գորիսի ջրշանը Տայրենական պատերազմի տարիներին, «ԼՏԳ», 1973, Mo 12։ Աս լան յան Ա․ Ա․, Ավեւոիսյան N․ Ա․, Զանգեզուր, Ե․, 1975։ Ա․ Սիմոնյան, Ա․ Հարությունյան «ԳՈՐԾ», գրական, քաղաքական ամսագիր։ Լույս է տեսել 1882–84 ին, Շուշիում։ Խմբագիր՝ Ս․ Տախամյան։ Լուսաբանել է հասարակական–քաղ․ իրադարձություն–ներ, անդրադարձել տնտ․, մշակութային, գրական խնդիրների։ Լայն տեղ է հատկ սց– րել հողային հարցին՝ տպագրեւով հա–տուկ հոդվածաշար։ Ընթերցողներին ծա–նոթացրել է ռուս, իրականության, զեմստ– վային հաստատությունների գործունեու–թյան հետ։ Տպագրել է Շիրվանզադեի, Սալտիկով–Շչեդրինի, Էսքիլեսի, այլ հե–ղինակների գործերը։ «Գ․» մեղադրվել է առաջադիմական, սոցիալիստական գա–ղափարներ քարոզելու մեջ և փակվել ցարակաև իշխանությունների կողմից։ Մ․ Մխիթարյան

ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇՒԱՆՈԻԹՅՈՒՆ, բուրժուա կան իրավունքի տեսությունում օրենս–դրական և դատակաև իշխաևություննե– րին դիմակայվող, որոշակի լիազորու–թյուններով օժտված ինքնուրույն իշխա–նություն։ Գ․ ի․ հասկացությունն առաջին