աևգամ օգտագործել է Զ․ Լոկկը, զարգաց–րել՝ Մոնտեսքյոն։ Ֆեոդալիզմի շրջանում Գ․ ի․ իրականացնում էր միապետն ու նրան ենթակա կառավարման ապարատը։ Արդի բուրժուական որոշ երկրնևրում Գ․ ի․ պատկանում է կառավարությանը, պառ–լամենտական պետություններում այն իրականացնում են պետության գլուխն ու կառավարությունը, պրեզիդենտական հանրապետություններում՝ պրևզիդենտը։ Ըստ սահմանադրական բուրժ․ տեսու–թյան Գ․ ի–յան ֆունկցիան պառլամենտի ընդունած օրենքների կատարումն է։ Սո–ցիալիստական երկրներում օրենսդրական ն Գ․ ի–ների միջև դիմակայման փոխհա–րաբերությունները բացակայում են։ Այդ երկրներում առկա են ժողովրդին պատկա–նող միասնական պետ․ իշխանության մար–միններ՝ հանձինս ընտրովի ներկայա–ցուցչական մարմինների և դրանց կազմած կառավարությունների։ Կ․ Սայիւյան
ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵ, տես Աշխատավոր–ների դեպուտատների տեղական սովետ–ներ։
ԳՈՐԾԱԴԻՐ ՄԵՒԱՆԻ&Մ, ս և ր վ ո հ UI- ղ ո ր դ ա կ, սարք, նախատեսված ավտո–մատ կարգավորման կամ հեռակառա–վարման համակարգերում կարգավորող օրգանի տեղափոխման համար։ Ծառայում է նաև որպես օժանդպկ հաղորդակ հետե– վող համակարգերի տարրերի, փոխա–դրամեքենաների ղեկային հարմարանք–ների ևն համար։ Գ․ մ–ի հիմնական նպա–տակն է վերացնել կարգավորվող մեծու–թյան շեղումները տրված արժեքից։ Գոր–ծողության մեջ է դրվում Էներգիայի կողմ–նակի աղբյուրներից, քանի որ Գ․ մ–ի անմիջական կառավարումը կարգավոր–ման սկզբնական տարրերից (ռելե, տվիչ նն) հնարավոր չէ նրանց փոքր հզորու–թյան պատճառով։ Սովորաբար բաղկա–ցած է շարժիչից, փոխանցման մեխանիզ–մից, կառավարման, հակադարձ կապի, ազդանշանման, բլոկավորման և անջատ–ման տարրերից։ Տեղուկների և գազերի հոսքի կարգավորման համար օգտագործ–վող Գ․ մ–ները հիդրավլիկական, պնևմա– տիկ կամ էլեկտրական հաղորդակներով աշխատող կափույրներ են, սողնակներ կամ փակաղակներ։ Արդ․ ավտոմատիկա–յի բնագավառում լայնորեն օգտագործ–վում են էլեկտրամեխանիկական Գ․ մ–նե– րը։ Տիդրավլիկական Գ․ մ–ներն աշխատում են մինչն 3 Մն/մ2, իսկ պնևմատիկևերը՝ միևչև 0,6 Մն/ւէ2 ճևշման դեպքում։ էլեկ–տրական Գ․ մ–ների մեծ մասն ունի էլեկ–տրաշարժիչների 10 ւ/ա–ից մինչև 1 կվտ հզորություև։ ՏՍՍՏ–ում Գ․ մ–ևեր արտադրվում են Սնանի գործադիր մեխանիզմների գոր–ծարանում (էլեկտրաշարժիչային՝ ԻՄՏՄ– 4/2,5, ՄԷՕ–1,6/40, ՄԷՕ–4/100, Մէ0-0,25է Մէ0-0,63, ՄԷՄ–4, ՄԷՄ–10 և էլեկտրա–մագնիսային՝ ԳՈւՊ–1)։ Ռ․ ՍաղաթեԱան
ԳՈՐԾԱԴԻՐ ՄԵԻԱՆԻ&ՄՆԵՐԻ ԳՈՐԾԱ–ՐԱՆ Սնանի, ՍՍՏՄ սարքաշինական արդյունաբերության մինիստրության ձեռ–նարկություն։ Տիմնադրվել է 1958-ին։ Արտադրանք է տալիս 1959-ից։ Մասնագի–տացված է գործադիր մեխանիզմների, տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատ կարգավորման ու ղեկավարման սարքե– րի արտադրության մեջ։ 1975-ին համա–խառն արտադրանքը 1959-ի դիմաց ավե–լացել է 215 անգամ։ Արտադրանքը կի–րառվում է մեքենաշինական, քիմ․ ու նավթաքիմ․, մետալուրգիական ձեռնար–կություններում, գյուղատնտեսության մեջ։ Այն առաքվում է նաև արտասահմանյան 26 երկիր։ Գործարանը հագեցված է ունի–վերսալ սարքավորումներով։ X հնգամ–յակում ծրագրվում է ավտոմատ գծերի տեղակայում, նոր՝ փոփոխական արա–գության, ալիքային հաղորդման ուղղըն–թաց գործող մեխանիզմների արտադրու–թյան կազմակերպում։
ԳՈՐԾԱԴՈՒԼ, պրոլետարիատի դասակար–գային պայքարի ձև․ արտահայտվում է աշխատանքից բանվորների և ծառայող–ների կոլեկտիվ հրաժարումով, որով ձեռ–նարկատերերին կամ կառավարությանը ներկայացվում են տնտ․ ու քաղ․ պահանջ–ներ։ Գ–ները հաճախ ուղեկցվում են ցույ–ցերով, ոստիկանության և բանակի հետ զինված ընդհարումներով։ Գ–ի ձևերը բազմազան են․ աշխատանքի լրիվ կամ մասնակի դադարեցում, աշխատանքի ըն–թացքի դանդաղեցում (իտալ․ Գ․) առանց ձեռնարկությունից հեռանալու կամ աշ–խատավայրը լքելով, «գործադուլ հակա–ռակ կողմից», ընդհանուր Գ․ ևն։ Գ․ լի–նում է տնտ․ և քաղ․։ Վերջինս Գ–ային շարժման առավել բարձր ձև է, ենթադրում է քաղ․ կուսակցությունների ղեկավարու–թյան առկայություն։ Գ–ային պայքարի բարձրագույն ձևը՝ ըևդհաևուր քաղ․ Գ․, հանդիսաևալով պրոլետարիատի համա– խըմբման և կազմակերպման միջոց, հե–ղափոխական վերելքի շրջանում կարող է վերաճել զինված ապստամբության։ Գ․ կապիտալիստական հասարակարգում մշտական երևույթ է։ Պաշտոնական իջեցված վիճակագրու–թյունը նույնիսկ ի վիճակի չէ ծածկելու Գ–ների զգալի աճը կապիտալիստական երկրներում։ Բուրժ․ կառավարությունը և առանձին ձեռնարկատերեր ակտիվ պայ–քար են մղում Գ–ների դեմ՝ այն արգելող օրենքներ հրապարակելու, շտրեյկբրե–խերներին աշխատանքի ներգրավելու, գործադուլավորների նկատմամբ ոստի–կանական բռնություններ գործադրելու ձևերով։ Աշխատավորևերի համերաշխու– թյուևը գործադուլավորևերի հետ արտա–հայտվում է Գ–ային ֆոնդ ստեղծելով, գործադուլավորներին աջակցելու նպա–տակով՝ աշխատանքը դադարեցնելով ևն։ Գ–ի նկատմամբ վախը հաճախ է ստիպում ձեռնարկատերերին և կառավարություն– ներին գնալ որոշ զիջումների (աշխատա–վարձի բարձրացում, աշխատաժամանա–կի կրճատում, աշխատանքային պայման–ների բարելավում ևն)։ Տայաստանում առաջին Գ․ տեղի է ունե–ցել 1896-ին․ նրան մասնակցել է երկաթու–ղու շինարարության Ախթալայի տեղամա–սի 400 բանվոր․*
ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ, կապիտալիստա–կան հասարակարգին ներհատուկ սո– ցիալ–տնտեսական երևույթ, կապիտաւխս– տական կուտակման համընդհանուր օրեն–քի գործողությաև հետևաևք, երբ աշխա–տավորների մի մասը, չգտնելով աշխատ–ուժի կիրառման ոլորտ՝ վերածվում է «ավելցուկ» բնակչության և կազմում արդյունաբերական պահեստաբանակ․ «․․․ ավելցուկային բնակչությունը․․․ կազ–մում է կապիտալիստական տնտեսու–թյան անհրաժեշտ պատկանելիությունը, առանց որի նա չէր կարող ոչ գոյություն ունենալ, ոչ էլ զարգանալ» (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 2, էջ 219)։ Իմպերիալիզմի օրոք զանգ–վածային գործազրկությունը կապիտալիս–տական տնտեսության անկապտելի տար– րըն է։ Կապիտալիզմի ընդհանուր ճգնա–ժամի շրջանում, արտադրության ցիկլի նույնիսկ աշխուժացման ու վերելքի փու–լում Գ․ դառնում է մշտատն։ Գերարտա–դրության տնտ․ ճգնաժամերի հետևանքով պակասում է աշխատուժի նկատմամբ պա–հանջարկը, մեծանում աշխատանքի պա–հեստաբանակը։ «Ավելցուկ» կամ հարա–բերական գերբնակչությունը դրսնորվում է ևոսուն, թաքնված և լճացած գործազըր– կությաև ձևերով։ «Ավելցուկ» բնակչու– թյուևը կապիտալի համար դառնում է էժան աշխատուժի աղբյուր։ Դա մեծ չա–փով ուժեղացևում է աշխատավորևերի շահագործումը կապիտալի կողմից։ Գ–յան հետնանքով բարձրանում է աշխատանքի լարունությունը, իջնում աշխատավարձը։ Գ․ ունի աճման միտում, ԱՄՆ–ում գործա–զուրկների բանակը 1960-ին կազմել է 3931, 1970-ին՝ 4088, 1974-ին՝ 5076 հզ․ մարդ, Անգլիայում՝ համապատասխանա–բար 377, 618, 668, Ֆրանսիայում՝ 131, 262, 497, 800, ճապոնիայում՝ 500, 590, 620 հզ․ մարդ։ ժամանակակից բուրժ․ տնտեսագիտու–թյան մեջ առավել լայն տարածում ունեն «տեխնոլոգիական գործազրկության», Մ․ Քեյնսի ևն տեսություններ, որոնցում փորձ է կատարվում արդարացնել աշխա–տավարձի իջեցումը։ Կոմունիստական ար–տադրաեղանակի առաջին վւուլի՝ սոցիա–լիզմի հաստատմամբ, որտեղ արտադրու–թյան միջոցները հասարակական սեփա–կանություն են, Գ․ վերանում է ամբողջու–թյամբ։
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, գործ, արքու–նիքին կից պետական–կառավարչական մարմին Տին և Միջնադարյան Տայաստա– նում։ Տայոց թագավորը երկիրը կառա– վարել է Գ–ների միջոցով, որոնց կառավա–րիչը, վարչապետը կամ տնօրենը կոչվել է գործակալ։ Գործակալները եղել են գերազանցապես հայ ավագանու ներկա–յացուցիչները, որոնք ժառանգաբար վա–րել են արքայական հրովարտակով նշա–նակված Գ–ները։ Գալով ևնագույև ժա–մանակներից, Գ–ները ավարտուն ձևա–վորում են ստացել առաջին Արշակու– նիների օրոք (արքունի Գ–ների ստեղծու–մը Մովսես Ւարենացին վերագրում է Վաղարշակ Արշակունի թագավորին)։ Արշակունիների ժամանակ գոյություն են ունեցել համապետական, ինչպես և նեղ արքունական Գ–ներ։ Տազարապետության կամ աշխարհաշեն Գ․ վարել է երկրի ներ–քին գործերը (տնտ․, շինարարական բարե–նորոգումներ, հարկագանձումներ)։ Մարդ–պետության Գ․ հսկել է արքունական տըն– տեսությունը, կալվածները, գանձերը, եկա–մուտները, թագավորի պալատը։ Զինված ուժերը վարել է սպարապետության Գ․։