Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


է ապաստանել Վանում, ապա ռուս, զոր–քերի հետ անցնել Արևելյան Տայասաան։

ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ի ր ա վ ու ն– ք ու մ, իրավունքներ սաանձնելու և իր համար իրավական պարտականություն–ներ առաջացնելու ունակություն։ Գ․ գի–տակցված գործողություններ կատարելու և դրանց իրավական հետևանքների մա–սին կարողությունն է։ Ըսա ՏՍՍՏ քաղա–քացիական օրենսգրքի 11 հոդվածի, գործ–ունակ են 18 տարեկան, սահմանափակ գործունակ՝ 15–18 տարեկան և անգոր–ծունակ՝ մինչև 15 տարեկան անձինք։ Ըստ 16 հոդվածի, անգործունակ կարող են ճանաչվել նաև չափահաս, սակայն հոգե–կան հիվանդություն կամ տկարամտու–թյուն ունեցող քաղաքացիները։ Բ․ Ամիրխանյան

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ, մարդու կողմից շըր– ջապատող աշխարհի նպատակահարմար փոփոխման պրոցես, որի մեջ դրսևորվում է նրան հատուկ ակտիվությունը։ Գ–յան մեջ է, որ մարդը ձևավորվում և շարունա–կում է զարգանալ իբրև բանական արա–րած, ճանաչում է աշխարհը, հարաբե–րության մեջ մտնում ուրիշ մարդկանց և հասարակության հետ, դրսևորում իր հա–սարակական Էությունը, գիտակցությունն ու ինքնագիտակցությունը։ Գ․ ունի գի–տակցական բնույթ։ Գ–յան մեջ մարդը հանդես է գալիս որպես անհատ՝ հակա–դրվելով Գ–յան առարկային։ Ընդ որում, այդ հակադրության մեջ տեղի է ունենում անհատականի և առարկայականի յու–րահատուկ դիալեկտիկական փոխադարձ անցում, վերափոխելով արտաքին աշ–խարհի առարկաները՝ մարդը անհատա–կանացնում է դրանք, մարդկային ձև տա–լիս, բայց և միաժամանակ դրանց մեջ առարկայացնում իրեն, իր հոգևոր ուժերը։ Յուրաքանչյուր Գ–յան մեջ առանձնաց–վում է նրա առարկան, նպատակը, միջո–ցը, արդյունքը և բուն Գ․, այսինքն՝ մար–դու նպատակահարմար գործողություն–ների ամբողջությունը։ Գ–յան անմիջական հիմքը, մղիչ ուժը մարդկանց պահանջ–մունքներն են, շահերը, հակումները, որոնք կոնկրետանալով դառնում են Գ–յան անմիջական մոտիվներ։ Սկզբնական Գ–յան մոտիվ են դառնում զուտ բնական, օրգ․ պահանջմունքները, որոնք մարդկա–յին կյանքի զարգացման ընթացքում ավե–լի ու ավելի նրբանալով՝ ստանում են հասարակական բնույթ․ միաժամանակ առաջանում են նոր հոգևոր պահանջ–մունքներ։ Դրա հիման վրա Գ․ հետզհետե բարդանում ու ճյուղավորվում Է, առաջ են գալիս Գ–յան հարաբևրականորեն ինք–նուրույն մասեր ու տեսակներ։ Գ–յան հիմնական ձևը մարդկային աշխատանք է իր ֆիզիկական ու մտավոր, գործնական ու տեսական, վերարտադրողական ու ստեղծագործական ևն ձևերով, որոնք հա–ճախ փոխներթափանցում ու միահյուսվում են իրար։ Դրանք իրենց հերթին տարբեր–վում են ըստ հասարակական կյանքի ո– լորտների, մասնագիտությունների, նախա–սիրությունների ևն։ Աշխատանքից տար–բերվում են ուսումը, խաղը, կևնցաղում մարդկանց ունեցած զբաղմունքները, ան–աշխատ եկամուտների ստացմանն ուղղը– ված գործողությունները ևն։ Գ–յան բոլոր 12, ՃՍՃ III ^ատոր տեսակները հանդես են գալիս որպես մեկ միասնական համամարդկային Գ–յան մա–սեր ու փուլեր, քանի որ դրանց բոլորի վերջնական նպատակն ու արդյունքը նույնն Է՝ բնության ու հասարակության վերափոխումը։ Կոնկրետ Գ․ ունի նաև գե–ղագիտական, բարոյական կողմեր։ Բա–րոյական կողմը որոշվում է նրա մեջ ան–հատական և հասարակական շահերի հա–րաբերակցության բնույթով, նրանով, թե մարդը ինչ որոշակի նպատակ է հետա–պնդում և թե հատկապես ինչ միջոցներ է գործադրում տվյալ նպատակին հասնե–լու համար։ Գ–յան պրոբլեմը կարևոր տեղ է գրավում փիլիսովւայության, սոցիոլո–գիայի, հոգեբանության, մանկավարժու–թյան ևն գիտությունների մեջ։ «Գ․» տեր–մինը երբևմն օգտագործվում է որոշ հա–մակարգերի գործառնությունը նշելու հա–մար, օրինակ՝ «բարձրագույն նյարդային Գ․», «հոգեկան Գ․» ևն։ Տոգեկաև Գ․ ասե–լով հասկացվում է մարդու հոգեկան աշ–խարհը, ևրա իմացական, զգացմունքային և կամային ևաւոկությունները՝ վերցված իրենց գործառնության մեջ։ Այդ առումով մարդու հոգեկան Գ․ դառնում է ներքին Գ․, իսկ պրակտիկ Գ․՝ արտաքին։ Դրանք ունեն նույն կառուցվածքը, քանի որ ներ–քին Գ․ ձևավորվում է արտաքին Գ–յան ինտերիորիզացիայի հետևանքով և միշտ առկա է նրա մեջ որպես հոգեբանական, գիտակցական պլան։ Վ․ Բաղդասարյան

ԳՈՐԿԻ Արշիլ [Ա դ ո յ ա ն Ոստանիկ Ա և դ ր ա կ ի, 15․4․1904, գ․ Թորգոմ (Վանի նահանգի Տայոց ձոր գավառում) – 21․7․1948, Նյու Ցորք], հայազգի ամերիկ–յան նկարիչ։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի և Վանի հայկ․ դպրոցներում։ 1915-ին մոր և քույրերի Արշիլ Գորկի․ Հայկոյի դիմանկա–րը (1930, Միդնեյ, Ջանիս պատկերա–սրահ) Արշիլ Գորկի, «Պարտեզ Սոչիում» (1941, ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Ցորք) Արշիլ Գորկի հետ գաղթել է Երևան։ 1919-ին մեկնել է Թիֆլիս, ապա՝ ԱՄՆ; 1926-ին ավարտել է Նյու Ցորքի արվեստի կևնտրոնական դպրոցը, այնուհետև հինգ տարի դասա– վանդել այնտեղ։ 1925փն փոխել է անունը (Արշիէ, Արշայլ) և ազգանունը՝ Գորկի (դառն)՝ հարազատություն զգալով ռուս մեծ գրողի հետ։ Տայրենի բևությունն ու նրա պատմական հուշարձանները, ժող․ ծեսերն ու ավանդույթները Գ–ու համար հետագայում դարձել են ստեղծագործա–կան ներշնչման աղբյուր։ 1920-ական թթ․ ստեղծել է հարազատներին պատկերող, տխրության ու կարոտի հույզերով տոգոր–ված դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ, թեմատիկ կտավներ։ Այս շրջանում Գ․ ուսումնասիրել է հայ և հա–մաշխարհային մշակույթը, ինքնուրույն նկարելաձևի ճանապարհին դիմել ար–վեստի նորագույն ուղղություններիև։ Մոր կերպարը արվեստագետի համար դար– ձեւ է մանկության օրերի ամենակենդաևի հուշը («Նկարիչն ու իր մայրը», 1926–32, Վիտնեյ, ամերիկյան արվեստի թանգա–րան, Նյու Յորք)։ 1930-ական թթ․ երկրորդ կեսից Գ–ու ստեղծած գործերը հեղինա–կին համաշխարհային ևռչակ են բևրել, խոր ներգործություն ունեցել ամերիկյան արդի արվեստի վրա և որակվել իբրև «Էպիկական խորհրդապաշտության տիե–զերական արտահայտություն»։ «Խորգոմի տեսարաններ» նկարաշարը (1936–38), «Պարտեզներ Սոչիում» (1940), «Ջրվեժ» (1943), «Ծաղիկներ, ջրաղացի ջրերը» (1944, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Ցորք), «Ինչպես մորս ասեղնագործ գոգ–նոցը բացվում է իմ կյանքում» (1944), «Տանգիստ գիշեր» (1945), «Արորը և եր–գը» (Խորգոմի արտերին նվիրված նկա–րաշար, 1944–47), «Տոգեվարք» (1947, ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Ցորք) գործերում վերացարկված ձևերի ազատ ընդհանրացումները հնչեղ գույների համադրությամբ ստեղծում են խոր, ևուզական մթնոլորտ։ Գ․ կապված է եղել Սովետական Տայաստանին․ 1932-ին Երևան է ուղարկել չորս պատկեր, իսկ 1941-ին, կարմիր բանակին օգնելու նպա–տակով կազմակերպված վաճառք–ցուցա– հանդեսիև նվիրել է երկու նկար։ Գ–ու կյանքը ողբերգական վախճան է ունեցել։ 1946-ին հրդեհի զոհ է գնացել մոտ 36 նկար։ Նույն թվին Գ․ ենթարկվել է քաղց–կեղի վիրահատաթյան։ 1948-ին մեքենա–յի վթարից կորցրել է աջ ձևռքի աշխա–տունակությունը, որոշ ժամանակ անց՝ ինքնասպան եղել։ Անհատական ցուցա–հանդեսներ է ունեցել Ֆիլադելֆիայում (1934, Մելոն պատկերասրահ), Նյու Ցոր– քում (1939, Բոյեր պատկերասրահ, 1945,