ԳՈՐՏԵՐ, իսկական գորտեր (Ranidae), անպոչ երկկենցաղների, ընտա–նիք։ Ունեն կարճ, լայն մարմին, թույլ արտահայտված պարանոց։ Մաշկը հարթ է կամ թեթևակի բշտավոր։ Ետին վերջա–վորությունները ավելի երկար են, քան առջևինները, որի հևտևանքով տեղաշարժ–վում են ցատկերով։ Վերին ծնոտի վրա ունեն ատամներ։ Շերեփուկների խռիկա– յին ճեղքերը իրանի ձախ կողմում են։ Տայտնի է 32 սեռի 400 տեսակ՝ տարածված գրեթե ամենուրեք։ ՍՍՏՄ–ում՝ 1 սևռի 11 տեսակ, որից լճագորտը և անդրկով– կասյան գորտը ապրում են նաև ՏՍՍՏ–ում։ Կան ջրային և ցամաքային ձևեր։ Շատ երկրներում (Ֆրանսիա, Իտալիա, ԱՄՆ ևն) Գ–ի միսը ուտում են։ Գ․ միաժամանակ ֆիզիոլոգիական փորձերի օբյեկտ են։
ԳՈՐՏՆՈՒԿ, մաշկի բարորակ, ևիմնակա– նում վիրուսային վարակիչ նորագոյացու–թյուններ՝ հանգուցավոր կամ պտկիկա– վոր տեսքով։ Լինում են սովորական, տափակ, ծերունական Գ–ներ, սրածայր կոնդիլոմաներ։ Սովորական Գ՜նե–րը սիսեռի մեծությամբ, պինդ կառուցված–քով, անցավ հանգույցներ են՝ դաստակնե–րի և մատների մաշկի վրա։ Տարթ կամ պատանեկան Գ ները տափակ հանգույց–ներ են դաստակների մեջքային մաշկի վրա։ Սրածայր կոնդիլոմա– և ե ր ը մանր, վարդագույն, փափուկ հան–գույցներ են, որոնք միանալով իրար, առաջ ևն բերում պտկիկավոր գոյացություններ, լինում են սեռական օրգանների վրա և աճուկային շրջանում։ Ծ և ր ու ն ա կ ա– ն ը կամ հասակային կերատոմաները գորշ շագանակագույն և սև գույնի հան–գույցներ են՝ ծածկված մաշկի եղջերային բջիջներով, առաջանում են ծերերի մաշկի վրա և կապ չունեն վիրուսային վարակի հետ։ P ու ժ ու մ ը՝ սովորական, ծերու–նական և տափակ Գ–ները քայքայում են սառեցումով՝ հեղուկ ազոտով, քլոր– էթիլով, էլեկտրակոագուլյացիայով և գաչվանական հոսանքով; Կիրառվում են նա(ւ դեղանյութեր։ Սովորական և պատա–նեկան Գ–ները բուժվում են նաև ներշըն– չումներով, սրածայր կոնդիլոմաները՝ վի–րաբուժական միջամտությամբ։
ԳՈՐՏՆ ՈՒԿԱԶԳԻՆԵՐ, հ ր Ш ն ու կ Ш- յ ի ն ն և ր (Ranunculaceae), երկշաքիլ, բաժանաթերթ բույսերի ընտանիք։ Բազ–մամյա (հազվադեպ՝ միամյա), ցամա–քային, երբեմն ջրային խոտաբույսեր կամ փաթաթվող լիաններ են։ Տերևները հեր–թադիր են, ամբողջական կամ մատնաձև բաժանված, առանց տերևակիցների։ Ծա–ղիկները երկսեռ են, կանոնավոր կամ անկանոն, հավաքված ողկուզանմաև ծաղ– կաբույլերում։ Վարսանդը կազմված է բազմաթիվ (երբեմն մեկ) ազատ կամ միակցված պտղատերևիկներից։ Պտուղը լինում է հավաքական տերևապտուղ, ըն–կուզիկ, հաճախ հյութալի հատապտուղ։ Ունի 45 ցեղ, 2000-ից ավելի տեսակ՝ տա–րածված Տս․ կիսագնդի բարեխառն գո–տում։ ՏՍՍՏ–ում աճում է 19 ցեղի 79 տեսակ, առավելապես մերձալպյան և ալպյան գոտիներում, անտառների եզրե–րին, ինչպես նաև միջին և ստորին լեռևա– յին գոտում։ Գ–ի շատ տեսակներ պարու–նակում են ալկալոիդներ, գլյուկոզիդներ և թունավոր են։ Կուժկոտրուկը և ընձա–խոտը դեղաբույսեր են, ջրընկալը, վար–դակակաչը՝ դեկորատիվ, սոնիճի սեր–մերն օգտագործվում են որպես համե–մունք։ Ոջլախոտը, գորտնուկի որոշ տե–սակներ մոլախոտեր ևն։ Որոշ Գ․ (հող–մածաղիկ, ոսկեծաղիկ, լերդուկ) վաղ գար–նանային բույսեր են։
ԳՈՐՔԵՐ, Ք n ր ք և ր, հայաբնակ գյուղ Արևմտյան Տայաստանում, Էրզրումի վի–լայեթի Թորթում գավառում։ XX դ․ սկզբին ուներ ավելի քան 90 տուն բն․։ Զբաղվում էին այգեգործությամբ և անասնապահու–թյամբ։ Ուներ եկեղեցի և վարժարան։ Բնակիչները տեղահանվել եև առաջին համաշխարհային պատերազմի տարինե–րին․ մեծ մասը զոհվել է, մի քանիսին հաջողվել է անցնել Անդրկովկաս։
ԳՈՑՑԻ (Gozzi) Կարլո (13․12․1720, վե– նետիկ – 4․4․1806, Վենետիկ), իտալացի դրամատուրգ։ Օգտագործելով բանաևյու– սական ստեղծագործությունների սյու– ժետային մոտիվները և դել արտե կոմե–դիայի որոշ սկզբունքներ (դիմակ, բար–բառ, իմպրովիզացիա), ստեղծել է թատե–րական հեքիաթի ինքնատիպ ժանր՝ ֆիաբ, որին բնորոշ են չարի և բարու, պաթետի– կայի և բուֆոնադայի, գրական հնաոճ լեզվի և վենետիկյան առօրյա խոսակցա–կան լեզվի հակադրությունները։ Ֆիաբ– ներում («Սեր առ երեք նարինջները», 1761, «Ագռավ», 1761, «Արքա–եղջերուն», 1762, «Տուրանդոտ», 1762, «Կանաչ թըռչ– նակ», 1765 ևն) դրվատել է մարդկային առաքինությունները, ծաղրել բուրժ․ եսա–պաշտությունը։ Գ․ գրել է նաև 23 տրագի–կոմեդիա և «Անօգուտ հուշեր» (1797) եր–կը։ Գ․ Իտալիայում շուտ մոռացվեց, բայց նրա ֆիաբները հետաքրքրեցին գերմ․ և ֆրանս․ ռոմանտիկներին (Ֆ․ Շիլլերը «Տուրանդոտ»-ը վերամշակեց Վայմարի թատրոնի համար)։ Ե․ P․ վախթանգովը Մոսկվայի՝ ներկայումս իր անունը կրող թատրոնում 1922-ին իրականացրեց <Տու– րանդոա»-ի մինչև օրս ներկայացվող բե–մադրությունը։ Երևանի պատանի հան–դիսատեսի թատրոնում բեմադրվել է (1959) Գ–ի «Ագուսվ»-ը։
ԳՌԵՀԻԿ ՄԱՏԵՐԻԱԼԻԶՄ, տես Մատերիա– 1իդմ
ԳՌԵՀԻԿ ՔԱՂԱՔԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, հա–կամարքսիստական ուղղություն, որը սահ–մանափակվում է տնտեսական երևույթնե–րի մակերեսային նկարագրությամբ՝ նպա–տակ ունենալով քողարկել կապիտալիս–տական հասարակարգի հակասություն–ները և փառաբանել այն։ Ձևավորվել է XIX դ․ առաջին կեսին, երբ Եվրոպայում և Ամերիկայում բուրժուազիան արդեն հաստատել էր իր տնտ․ ու քաղ․ տիրապե–տությունը, ասպարեզ էր իջել արդ․ պրո– լետարիատը։ Գ․ ք–յան առաջին ներկա–յացուցիչները (Թ․ Ռ․ Մալթուսը, Զ․ Մի–լը, Ն․ Սենիորը՝ Անգլիայում, ժ․ P․ Աեյը, Ֆ․ Բաստիան՝ Ֆրանսիայում, Վ․ Ռոշերը, Բ․ Տիլդեբրանդը՝ Գերմանիայում, Տ․ Չ․ Քերին՝ ԱՄՆ–ում և ուրիշներ) հրաժարվե– ցիև այն ամենից, ինչ գիտական էր իրենց դասական նախորդների (Ա․ Սմիթ և Դ․ Ռիկարդո) մոտ, հատկապես արժեքի աշխատանքային տեսությունից։ Նրանք ստեղծեցին արժեքի «երեք գործոնների տեսությունը», ըստ որի արժեքը ստեղծ–վում է կապիտալի, հողի ու աշխատանքի միջոցով և համապատասխանաբար բա–ժանվում կապիտալիստների, հողատե–րերի ու բանվորների միջև, «արդարու–թյան» ու «հավասարության» սկզբունք–ներով։ Տետագայում Գ․ ք–յան մեջ իշխող դարձավ սուբյեկտիվ –հոգեբանական ուղ–ղությունը, որի ներկայացուցիչները (Բյոմ–Բավերկը՝ Ավստրիայում, Ա․ Մար–շալը՝ Անգլիայում, Զ․ P․ Կլարկը՝ ԱՄՆ–ում, Գ․ Շմոլերը՝ Գերմանիայում և ուրիշներ) շրջանցում էին նյութական ար–տադրության պրոցեսը, ժխտում արժեքի և հավելյալ արժեքի մարքսիստական ուս–մունքը և քաղաքատնտեսության կատե–գորիաները մեկնաբանում որպես «սուբ–յեկտիվ հոգեբանական» հասկացություն–ներ։ Նրանք արժեքը նույնացնում են սպառարժեքի հետ (որն, ըստ Բյոմ–Բա– վերկի, իբր որոշվում է նյութական բա–րիքների սահմանային օգտակարության աստիճանով), գինը՝ արժեքի հետ (որի մակարդակը, ըստ Ա․ Մարշալի, պայմա–նավորված է արտադրության ծախսերի ծավալով և առաջարկի ու պահանջարկի հարաբերությամբ)։ Իմպերիալիզմի շըր– ջանում շահագործական հարաբերություն–ները հրամցվում են որպես «համագոր–ծակցության ներդաշնակ ամբողջություն» (Զ․ P․ Կլարկ, Գ․ Շմոլեր)։ Կապիտալիզ–մի ընդհանուր ճգնաժամի դարաշրջանում Գ․ ք–յան ներկայացուցիչները ստիպված ընդունում են կապիտալիստական կար–գերի թերությունները և հանդես գալիս կապիտալիզմի տրանսֆորմացիայի զա–նազան տեսություններով («կազմա–կերպված կապիտալիզմ», «պլանային կա–պիտալիզմ», «ժողովրդական կապիտա–լիզմ», «ընդհանուր բարեկեցության պե–տություն», «խառն էկոնոմիկա», «կոն– վերգենցիա» ևն)։ ժամանակակից Գ․ ք–յան բոլոր ուղղությունները ներծծված եե հակակոմունիզմի գաղափարախո–սությամբ, որը, անշուշտ, չի բացառում նրա առանձին ներկայացուցիչների կողմից որոշակի հարցերի արժեքավոր ուսումնա–սիրության հնարավորությունը։ Գ․ ք․ որոշակի ազդեցություն է ունեցել հայ տնտեսագիտական մտքի ներկայա–ցուցիչների վրա, որոնք, սակայն, այդ հոսանքի ուղղափառ հետևորդներ չեն եղել։ Նրանք կրել են միաժամանակ բուրժ․ դասական քաղաքատնտեսության հիմնա–դիրների (Ա․ Սմիթ, Դ․ Ռիկարդո), հատ–կապես նրանց արժեքի աշխատանքային տեսության ազդեցությունը։ XIX դ․ 40-ա– կան թթ․ վերջերին արտադրության և առևտրի զարգացման հարցերը քննարկ–վել են Վենետիկի Մխիթարյան միաբա–նության մամուլում («Բազմավեպ») և առանձին աշխատություններում (Ղ․ Տեր– աերյան, Տ․ Թնկրյան, Ն․ Զորայան)։ Այդ հեղինակներին բնորոշ էր իդեալիստական աշխարհայացքը, որի ազդեցությամբ և ձևավորվել են քաղաքատնտեսության կա տեգորիաների սուբյեկտիվ, իսկ ավելի հաճախ երկիմաստ (էկլեկտիկ) մեկնա– բանությունները։ Ըստ որում, արժեքի հարցում գերիշխողը աշխատանքային տե–սության տարրերն են, իսկ շրջանառու–թյան և բաշխման պրոբլեմի հետ կապված