Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խնդիրների լուծման հիմքում ընկած են գերազանցապես «շահերի ներդաշնակու–թյան» գռեհիկ տեսության սկզբունքները։ XIX դ․ երկրորդ կեսում ևայ բուրժ․ տնտեսագիտության ներկայացուցիչները (Գ․ Արծրունի, Ա․ Երիցյան, Ա․ Արաս– խանյան) ավելի մեծ եռանդով էին քննար–կում կապիտաւիստական արտադրության զարգացման պրոբլեմները, ժամանակի հուզող հարցերը կապում երկրի հարստու–թյունների առավել արդյունավետ օգտա–գործման, կապիտալիստական արտա–դրության կազմակերպման և զարգացման ընթացքի ուսումնասիրության հետ։ Այս տնտ․ ծրագրի իրականացման համար ան–հրաժեշտ ֆինանսական միջոցների եր–կու աղբյուր էր նշվում, նախ՝ հայ առևտրա– վաշխառուական կապիտալի ներդրումը կապիտալիստական արտադրության, շըր– ջանառության և վարկային գործում, որը զաոգացման հիմնական ուղին էր, ապա՝ օտարերկրյա կապիտալի մուտքը՝ հո–վանավորման քաղաքականության պայ–մաններում։ Կապիտալիստական արտա–դրության եղանակի վերընթաց զարգաց–ման շրջանում բուրժուազիայի շահերը պարուրվում էին համազգային շղարշով, և Գ․ Արծրունիև ու հատկապես Ա․ Արաս– խանյանը հաճախ էին հանդես գալիս աշխատավորների շահերի պաշտպանու–թյան դիրքերից որպես բուրժ․ դեմոկրա–տիայի, պատմական առաջընթացի ջա–տագովներ՝ կապիտալիստական հասա–րակության շրջանակներում։ Տեսական քա–ղաքատնտեսության խնդիրները (արժեք, փող, կապիտալ, շահույթ, վարկ, ռենտա են) հիմնականում մեկնաբանվում Էին Գ․ ք–յան դիրքերից՝ որոշ դեպքերում սեթևեթելով բուրժ․ դասական քաղաքա–տնտեսության, ինչպես նաև մարքսիզմի հետ (Արասխանյան)։ Իմպերիալիզմի շրջանում զանազան հե–տադիմական հոսանքների թվում սոցիա–լիստական փետուրներով զգեստավորվեց նաև դաշնակցությունը։ Նրա գաղափարա–խոսները մերժում էին պրոլետարական հեղափոխությունը և կապիտալիստական կարգերի բարեփոխումը համարում «ազ–գի բոլոր անդամների շահերի ներդաշնա–կության» վրա խարսխված իրենց ծրագրի կենսագործման ուղին (Վ․ Վարանդյան, Ռ․ Դարբինյան)։ Տետադիմական հոսանք–ներից էր նաև հայկ․ սպեցիֆիզմը (Դ․ Անա–նուն, Դ․ Իշխանյան)։ Ազգայնական սո–ցիալիզմի ուսմունքը նրանց քաղ․ ու գա–ղափարական դավանանքի հիմքն Էր, որը և հակադրվում էր գիտական սոցիալիզմին։ Այս հոսանքներից սահմանազատվում Էր բուրժ․ լիբերալ տնտեսագիտությունը, որի ականավոր ներկայացուցիչներ Մ․ Բունիաթյանը և Վ․ Տոտոմյանցը ապ–րել ու գործել են Մոսկվայում և արտա–սահմանում։ Բունիաթյանի հարուստ գրա–կան ժառանգության մեջ քննարկվում են քաղաքատնտեսության գրեթե բոլոր պրոբլեմները։ Արժեքի, գնի, փողի շըր– ջանառության օրենքների Էության նրա մեկնաբանությունները չեն բարձրանում Գ․ ք–յան մակարդակից (սահմանային արտադրողականության տեսություն), իսկ գերարտադրության տնտ․ ճգնաժամերի վերլուծությունը, մարքսիզմի ազդեցու– թյան շնորհիվ, լուրջ առաջընթաց է հարցի ուսումնասիրության պատմության մեջ։ Տո– ւոոմյանցն իր տեղն ունի կոոպերացիայի տեսության և կոոպերատիվ շարժման ուսումնասիրության մեջ։ Նա ճիշտ է ըմ–բռնում և օբյեկտիվորեն է ներկայացնում ինչպես ուտոպիստ–սոցիալիստների, այն–պես էլ մարքսիզմի ևիմնադիրների ուս–մունքը կոոպերացիայի մասին, բայց մեր–ժում է թե՛ մեկը և թե՝ մյուսը։ Կոոպերա–ցիայի Էությունը վևրլուծելիս Տոտոմյան– ցին հաջողվում է բացահայտել կապիտա–լիստական արտադրության շահագործո–ղական Էությունը և ցույց տալ դրա բացա–սական հետևանքները։ Բայց նա մերժում է հեղափոխության անհրաժեշտությունը՝ կոոպերացիան համարելով սոցիալական բոլոր պրոբլեմների լուծման միակ ճիշտ ուղին տիրող հասարակության շրջանակ–ներում։ Այսպիսով, Բունիաթյանը և Տո– տոմյանցը իրենց ընդհանրացումներով ու եզրակացություններով հանդես են եկել որպես լիբերալ բուրժ տնտեսագետներ։ Տոկտեմբերյան հեղափոխությունից հե–տո հայ գռեհիկ տնտեսագիտական մտքի համար հատկանշական դարձան Սովե–տական Միության, հատկապես Սովետա–կան Տայաստանի հասցեին ուղղված ամ–բաստանությունները։ Սփյուռքում ցրված այդ հոսանքի ներկայացուցիչները (Նա–վասարդյան, Դարբինյան, Վրացյան, Գաս– պարյան, Ատամյան ևն) հանդես եկան այն դրույթով, թե սոցիոլոգիան ընդհանրա–պես հաստատուն գիտական ուղղություն չէ, ուստի և սոցիափզմի տեսությունն ու պրակտիկան զուրկ են գիտական պատ–վանդանից։ Տամաշխարհային պատմու–թյան առաջընթացի բովանդակությունը նրանք համարում են ոչ թե սոցիալիզմի, այլ «ազգի ազատության» համար մղվող պայքարը։ Նրանք բացեիբաց խոստովա–նում են, որ սովետական համակարգի դեմ պայքարը կազմում է իրենց գործունեու–թյան առանցքը։ ՍՍՏՄ–ում սոցիալիստա–կան շինարարության պրակտիկան վա–ղուց արդեն գործնականում ապացուցել է Գ․ ք–յան գիտական սնանկությունը։ Ն․ Թովւէասյան

ԳՌՆԵՐ, հայկական գրչության և մանրա–նկարչության օջախ, վանք լեռնային Կի– լիկիայի Մոլևոնի գավառում, Բարձրբերդ դղյակի մոտ։ XIII դ․ 2-րդ կեսին հռչակ–ված էր, ինչպես՝ Տռոմկլան, Ակները և Բարձրբերդը։ Գ․ հովանավորել է Հով– Մի էջ Գռներում գրված և ծաղկված ձեռագրերից․ «Մասունք Նոր կտակարանի», 1284, գրիչ՝ Կոս– աանդին, ծաղկող–ներ՝ Ստեփան Վահկացի, Գրի–գոր Պիծակ (Երե– վանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մ ատենադարան, ձեռ․ H 196) հասնես արքաեղբայրը։ Գ–ի մասին պատ–մական տեղեկությունները սակավ են, պարզ չէ նույնիսկ համալիրի կազմը, ստույգ տեղը։ Տիշվում է որպևս եպիսկո–պոսի նստատեղի։ Գ–ում է գրվել Տովհան– նես արքաեղբոր մանրանկարչական դըպ– րոցի մեզ հասած ձեռագրերից հնագույնը՝ 1263-ի Ավետարանը, որ այժմ գտնվում է Վաշինգտոնում՝ Ֆրիրի ժողովածուում։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատե–նադարանում են պահվում Գ–ում գրված և պատկերազարդված 1270-ի Աստվածա–շունչը (ձեռ․ N* 345, գրիչ՝ Բարսեղ, ծաղ–կող՝ Թորոս Ըռոբինանց), 1284-ի «Մա–սունք Նոր կտակարանի»-ն (ձեռ․ N* 196, գրիչ՝ Կոստանդին, ծաղկողներ՝ Ստեփան Վահկացի, Գրիգոր Պիծակ), 1284–88-ի «Մասունք Աստվածաշնչի»–ն (ձեռ․ JSP 195, գրիչ՝ Կոստանդին) և 1303–04-ի Աստ–վածաշունչը (ձեռ․ N* 182, գրիչ՝ Մարտի–րոս)։ ԳՌՈհձՅԱՆ Եսայի Տովհաննեսի (ծն․ 1913, Ամասիա), հայագետ։ 1931–37-ին սովորել է Տռոմի համալսարանում։ Եղել է Վենեւոիկի Մխիթարյան միաբանության անդամ (1937–58), 1951–52-ին՝ Մուրաա– Ռափայելյան, իսկ 1953–58փն՝ Ալեքսանդ– րիայի (Եգիպտոս) Մխիթարյան վարժա–րանների տնօրեն։ 1962-ին հիմնադրել է Սան Պաուլուի (Բրազիլիա) համալսարա–նի հայագիտության ամբիոնը, ուր աշխա–տում է որպես դասախոս և ամբիոնի վա–րիչ։ Տրատարակել է երկլեզվյան՝ պոր– տուգալերեն–հայերեն հայագիտական եռահատոր դասագիրքը, որտեղ ըստ հա–տորների զետեղված են նյութեր հայ ժո–ղովրդի կազմավորման, հայոց լեզվի ծագ–ման մասին, հայերեն զրուցարան և հայոց լեզվի քևրականությունը։ Առանձին աշ–խատանքներ է նվիրել հայերենի այբուբե–նին, Ե․ Չարենցին, արդի հայ գրականու–թյան կապերին։ Անդրադարձել է հայ մա–տենագիտությանը, ճարտարապետությա–նը, հայ–հռոմեական հարաբերություննե–րին։ Առաջարկել և կիրառել է լսա–տեսո– ղական մեթոդը հայերենը ուսուցանելիս։

ԳՎԱԴԱԼԱՀԱՐԱ, Գուադալահա– ր ա (Guadalajara), քաղաք Մեքսիկայում, Մեքսիկական սարահարթի հարավ–արև– մուտքում։ Տալիսկո նահանգի վարչական կենտրոնը, 1,4 մլն բն․ (1969)։ Մեքսիկայի արդ․ գլխավոր կենտրոնն է, երկաթուղի–ների և ավտոխճուղիների հանգույց։ Տիմ– նադրվել է 1530-ին։

ԳՎԱԴԱԼԿՎԻՎԻՐ (Guadalquivir), գետ Իս– պանիայում։ Սկիզբ է առնում Անդալուզ– յան լեռներից, հոսում Անդալուզյան դաշ–տավայրով և թափվում Կադիսի ծոցը։ Երկարությունը 560 կմ է։

ԳՎԱԴԵԼՈԻՊԱ (Guadeloupe), Վեստ Ին– դիայի Փոքր Անտիլյան կղզիներից ամենա–մեծը, տարածությունը՝ 1703 կմ2։ Կազմը– ված է կրաքարային և հրաբխային ապար–ներից։ Գործող հրաբուխներից է Սուֆրիե– րը (1467 մ)։ Կլիման արևադարձային է, պասատային։ Տարակից կղզիների հետ XVII դարից ֆրանս․ տիրույթ է, 1946-ից՝ անդրծովյան դեպարտամենտ։ Վարչա–կան կենտրոնը՝ Բաս Տեր։ Մշակում են շաքարեղեգ, բանան, սուրճ, կակաո, անա–նաս, վանիլին, ցիտրուսներ։ Տայտնա– բերել է Քրիստափոր Կոլումբոսը, 1493-ին։