Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ԿԿ–ի օրգան։ Տրատարակվել է 1934– 1936-ին, Երնանում։ «Գ․ ս․» պայքարել է գրականության կուսակցականության, նրա ինտերնացիոնալիստական սկզբունքների ամրապնդման ևամար։ Անդրադարձել է գրական վարպետության, մարքս–լենինյան տեսության հարցերին։ Տպագրել և գրա– խոսել է երիտասարդ գրողների գործերը, պատմել նշանավոր հեղինակների ստեղ–ծագործական ուղու մասին։ Ամսագրում հրատարակվել եև ուսուցողական արժեք ունեցող նյութեր, նմուշներ ռուս և եվրո–պական դասականների երկերից։ Անդրա–դարձել է նան գրանան երիտասարդու–թյան դաստիարակության հարցերին։ Հ․ Ֆեչեքյան

ԳՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ, տես Մեթոդ գեղարվեստական։

ԳՐԱԿԱՆ ՖՈՆԴ, ՍՍՏՄ գրողների միու–թյանը կից հասարակական կազմակեր–պություն, որը կոչված է հոգալու գրողների կուլտուր–կենցաղային ն նյութական կա–րիքները։ Ստեղծվել է 1934-ին։ Գ․ ֆ․ իր միջոցներով գրողներին հնարավորու–թյուն է ընձեռում օգտվել ստեղծագործա–կան գործուղումներից, տրամադրում է հանգստյան տներ, գրքերի կրպակներ, ակումբներ, կազմակերպում ևիվանդա– նոցային բուժում նն։ Գ․ ֆ–ի դրամական միջոցևերը կազմվում են գեղարվեստա–կան գրականության հրատարակման դի–մաց սահմանված մուծումներից, անդա–մագրման և ամենամյա անդամավճարնե– ոից։

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գիտության գեղարվեստական գրականությաև էության, առանձնահատկությունների և կոնկ– րետ–պատմական ու ազգային դրսնորում– ների մասին։ Բաղկացած է երեք հիմնա–կան բաժիններից․ ա․ գրականության պատմություն, որն ուսումնասիրում է գրականության զարգացման ընթացքը այս կամ այն դարաշրջանում, մեկ կամ մի քանի երկրներում, բ․ գրական քննա–դատություն, որի նյութը գերազանցապես ժամանակակից գրական պրոցեսի վեր–լուծությունն է․ առանձին երկերի գաղա– փարա–գեղարվեստական հատկանիշների գնահատականը, գ․ գրականության տե–սություն, որն ուսումնասիրում է գրական խոսքի արվեստի ընդհանուր գծերն ու զարգացման օրինաչափությունները։ Այս բաժինները սերտորեն կապված են իրար հետ և փոխադարձաբար նպաստում են միմյանց զարգացմանը։ Բացի այդ, Գ–յան մեջ մտնում են նան օժանդակ առարկա– ունեն թեմատիկ ն ոճական յուրահատկու–թյուններով տարբերվող ստեղծագործա–կան մի շարք ուղղություններ։ (Տես նաև Մեթոդ գեղարվեստական)։

ԳՐԱԿԱՆ ՄԱՆԻՖԵՍՏՆԵՐ (լատ․ mani–festos – բացահայտ), առանձին գրողնե–րի կամ գրական խմբավորումների ծրա–գրային հայտարարությունները իրենց ստեղծագործական սկզբունքների մասին։ Բնորոշ են հատկապես գեղարվեստի զար–գացման բեկումնային շրջանների համար։ Գ․ մ–ի օրինակ են Վ․ Տյուգոյի «Կրոմվել» (1827) դրամայի, Աբովյանի «Վերք Տա–յաստանի» (1841) վեպի առաջաբանները։ Գ․ մ․ հռչակեցին նատուրալիզմը, սիմ– վոլիզմը, ֆուտուրիզմը և ուրիշ գրական հոսանքներ։ Տայտնի է «Մեհյան»-ի գրա–կան մանիֆեստը (1914, հունվար), որը ստորագրել են Դ․ Վարուժանը, Կ․ Զար– յանը, Տ․ Քյուֆեճյանը (Օշական), Գ․ Բարսեղյանը և Ահարոնը։ Տայ սովե–տական գրականության սկզբնավորման շրջանում հրապարակվեց <Երեքքւ դեկւա– րացխա>-ն։ Տաճախ Գ․ մ–ի դեր են խաղա–ցել նան գեղարվեստական ստեղծագոր–ծությունները (օրինակ՝ Ե․ Չարենցի «Էպիքական լուսաբաց» գրքի մի շարք բանաստեղծություններ, որոնց մեջ ար–տահայտվել է ևոր մարդու պատկերման գեղագիտական ծրագիր)։

ԳՐԱԿԱՆ ՍԱԼՈՆ, գեղարվեստական նոր երկերի, թարգմանությունների, գրական ժառանգության բանավոր՝ ասուլիսների ձնով քննարկումների հավաքատեղի։ Տայ իրականության մեջ գրական առաջին սալոնը բացվել է 1906-ին, Թիֆլիսում։ Սալոնի աշխատանքներին մասնակցել են ժամանակի մշակութային գործիչները։ Կազմակերպվել են բանավեճեր, նշվել հայ ն օտարազգի գրողների ծննդյան և մահվան տարելիցներ։ 1913-ին նույնա–տիպ գրական սալոն ստեղծեցին Պոլսի Էսայան վարժարանի սաները։ Այդ սալո–նը, որը համեմատաբար կարճ կյանք ունեցավ, հայտնի է «Ասուլիս» անվամբ։ Այն հասցրեց միայն Դ․ Վարուժանի, Սիամանթոյի, Գ․ Զոհրապի պաավին գրա–կան երեկոներ կազմակերպել ն հրատա– րակել մի քանի գրքույկ։ Գ․ ս–ի բնույթ ուներ նան Տ․ Թումանյանի նախաձեռնու–թյամբ գործող Վերնատունը։

ԳՐԱԿԱՆ ՍԵՌԵՐ, գեղարվեստական գրա–կանության մեծ բաժիններ, որոնք տար–բերվում են կյանքի արտացոլման հիմ–նական սկզբունքներով ն երկերի կառուց–ման որոշ ընդհանուր հատկանիշներով։ Սկսած անտիկ գեղագիտությունից, առանձ–նացվում են երեք Գ․ ս․՝ էպիկական, քնարական, դրամատիկական, այլ կերպ ասած՝ էպոս, լիրիկա, դրամա։ Յուրա–քանչյուր Գ․ ս․ իր հերթին ունի մի շարք գրական տեսակներ կամ ժանրեր, որոնք բնութագրվում են բովանդակության ու ձնի որոշ կայուն առանձնահատկություն–ներով։ Այսպես, էպիկական սեռի մեջ մտնում են վեպի, վիպակի, պատմվածքի, ակնարկի, դրամատիկական սեռի մեջ՝ ողբերգության, կատակերգության և այլ ժաևրեր։

ԳՐԱԿԱՆ ՍԵՐՈՒՆԴ», գրական–գեղար– վեստակաև, քննադատական ամսագիր։ Տայաստանի գրողների միության ևՏԼԿԵՄ «Գրական սերունդ» ամսագրի շապիկը ^ ;3 ներ՝ արխիվագիտություն, գրական մա–տենագիտություն, տեքստաբանություն, թարգմանության տեսություն նն։ Գեղարվեստական գրականության (տես Գրականություն գեղարվեստա–կան) որոշ բնութագրումներ առաջին անգամ երևացել են Տին Տունաստանում Տոմերոսի, Էսքիլեսի, Արիաոոֆանեսի և ուրիշների երկերում և հատկապես Դե– մոկրիտի, Պլատոնի, պյութագորականնե– րի փիլ․ աշխատություններում։ Արիստո–տելի «Պոետիկա» («Բանաստեղծական ար–վեստի մասին») և «Տռետորիկա» գրքերը տվել են գրականագիտական ըմբռնում–ների առաջին համակարգված շարադրան–քը։ Ինչպես անտիկ աշխարհում, այնպես էլ միջնադարում ն նոր ժամանակներում Գ․ զարգացել է՝ սերտորեն կապված հա–սարակական կյանքի ն գրական–գեղար– վեստական պրոցեսի հետ։ Դա վերաբերում է նաև նոր դարերում առաջ քաշված հիմ–նական գրականագիտական ըմբռնումնե–րին, ինչպես կլասիցիզմի տեսությունը (Ն․ Բուալո, «Բանաստեղծական արվեստ», 1674), XVIII դ․ լուսավորիչների (Դ․ Դիդ– րո, Գ․ Է․ Լեսսինգ) և XIX դ․ ռուս հեղա– փոխական–դեմոկրատների (Վ․ Գ․ Բե– լինսկի, Ն․ Գ․ Չեռնիշնսկի, Ն․ Ա․ Դոբ– րոլյուբով) ուսմունքը արվեստի և գրակա–նության մասին։ XIX–XX դդ․ առաջացան բազմաթիվ գրականագիտական դպրոց–ներ։ Դիցաբանական դպրոցը (Վ․ ն 6ա․ Գրիմ եղբայրներ, Ֆ․ Ի․ Բուսլան և ուրիշևեր) ժող․ բանահյուսության և գրականության զարգացումը բացատրում էր քաղաքակրթության հնագույն շրջան–ներում առաջացած սյուժեների («նախա– առասպել») հետագա պատմական ձևա–փոխություններով։ Պատմա՜համեմատա–կան մեթոդը (կոմպարատիվիզմ) գրակա–նության ուսումնասիրության հիմքում դրեց տարբեր դարաշրջանների և ազգու–թյունների պատկանող երկերի համեմատ–ման, նրանց միջև ընդհանրություններ և ազդեցություններ որոնելու սկզբունքը (Ա․ Ն․ Վեսելովսկի և ուրիշներ)։ Կուլ– տուր–պատմական դպրոցը (Տ․ Տեև, Գ․ Բրանդես և ուրիշներ) ձգտում էր գրա–կանության վերլուծությունը կապևլ հա–սարակական կյանքի և հոգեբաևության հետ, բայց վերջիններիս առաջացումն ու զարգացումը բացատրում էր իդեալիս–տորեն։ Տարածվեցին նաև գրականագի–տական ուրիշ սկզբունքներ՝ կենսագրա– կան մեթոդը (Սենտ–Բյով), հոգեբանական դպրոցը (Ա․ Ա․ Պոտեբնյա, Դ․ Ն․ Օվսյա– նիկո–Կուլիկովսկի), «պսիխոանալիզի» ֆրեյդիստական տեսությունը, ինտուիտի– վիզմը (Ա․ Բերգսոն, Բ․ Կրոչե), ֆորմա–լիզմը, ստրուկտուրալիզմը եև։ Տայ իրականության մեջ գրականա–գիտական ըմբռնումները հանդես են եկել դեռ V դ․ պատմիչների, հատկապես Մով–սես Ւարենացու «Պատմություն Տայոց» և նրան վերագրվող «Գիրք պիտոյից» աշ–խատություններում, Դավիթ Անհաղթի, մի շարք քերական–մեկնիչների երկերում։ Նշանակալից է «հունաբաև դպրոցի» դե– րը (V–VII դդ․) հայերեն գրականագիտա–կան տերմինաբանության մշակման գոր–ծում։ Նոր ժամանակներում գրականագի–տական և գեղագիտակաև ըմբռնումների