Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


սի համահավաք բնագիրը, հայ նոր գրա–կանության պատմությունը (5 հատորով) և սովետահայ գրականության պատմու–թյունը (2 հատորով, նույնը՝ ռուս․ 1 հա–տորով)։ Ինաո–ի գիտական խորհուրդը շնորհում է բանասիրական գիտություն–ների գիտական աստիճաններ ու կոչում–ներ։ Հ․ Քենդերյաև

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, գեղար–վեստական գրականության ուսումնասի–րությամբ զբաղվող գիտության (գրակա–նագիտության) հիմնական բաժիններից մեկը։ Տետազոտում է գրակաևության հետ կապված ընդհանուր տեսական խնդիր–ները՝ նրա հարաբերությունը հասարա–կական կյանքի, գաղափարախոսության և արվեստի տեսակների հետ, նրա գեղագի–տական յուրահատկությունը։ Այդ խնդիր–ների թվին են պատկանում նաև գրական– գեղարվեստական պատկերի, երկի բո– վաևդակությաև ու ձևի, կառուցվածքի ու սյուժեի, լեզվի և տաղաչափության հար–ցերը։ Ուսումնասիրում է ևաև գրականու–թյան զարգացման օրինաչափություննե–րը՝ արտահայտված գրական սեռերի ու տեսակների (ժանրերի), գեղարվեստա–կան մեթոդների, ուղղությունների, հո–սանքների ու ոճերի զարգացման մեջ։ Գ․ տ․ (երբեմն կոչվում է նաև պոետիկա) սերտորեն կապված է գրականագիտու–թյան մյուս հիմնական բաժինների՝ գրա–կանության պատմության և գրական քննադատության, ինչպես նաև իրակա–նության գեղագիտական յուրացման և արվեստի տեսությաև ընդհանուր հար–ցերն ուսումնասիրող գիտության՝ էսթե–տիկայի (գեղագիտության) հետ։ է․ Ջրքաշյան

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ գեղարվեստա–կան, հասարակության հոգևոր կյանքի կարևոր բնագավառներից։ Գ․ պևտք է տարբերակել «գրակաևություն» բառի մյուս ըմբռնումներից։ Լայն առումով Գ․ են կոչվում առհասարակ գրավոր խոսքը, նրա միջոցով շարադրված ևասարակական–քա– ղաքական, գիտական, փիլ․, հրապարա–կախոսական, մանկավարժական կամ գործնական բովանդակություն ունեցող երկերը։ Գ․ ծագել է գրի, այբուբենի առաջացու–մից հետո (եվրոպական շատ լեզուներում գործածվող «լիտերատուրա» տերմինը հենց կապվում է լատ․ «լիտեր» – տառ արմատի հետ)։ Սակայն գեղարվեստա–կան Գ–յանը նախորդել է ժողովրդի բա–նավոր ստեղծագործությունը (տես ժո–ղովրդական բանահյուսություն), որը խոր հնում մարդկանց աշխարհըմբռնման և պրակտիկ գործունեության ուղղակի արտացոլումև է եղել։ ժողովրդական բա–նահյուսությունը (ֆոլկլոր) իր բազմա–զան տարատեսակներով չի կապվում առանձին հեղինակի անվան հետ, այլ իբրև կոլեկտիվ ստեղծագործություն կերտ–վել է անանուն երդիչների, վիպողնե– րի, բանասացների ւլողմից։ Նրանք դա–րեդար, սերնդեսերունդ բանավոր ձևով պահպանել ու հաղորդել են ժող․ երգերն ու հեքիաթները, վիպերգությունն ու լե–գենդները՝ ժամանակի ընթացքում հղկե–լով ու կատարելագործելով դրանց բո–վանդակությունն ու ձևը։ Այդ պատճառով Էլ բանահյուսական երկերը սովորաբար մեզ հասել են բազմաթիվ, երբեմն իրա–րից Էապես զանազանվող տարբերակ–ներով, որոնք կրում են իրենց ստեղծման ժամանակի, ազգային–աշխարհագրական և սոցիալական միջավայրի կևիքը։ Գեղարվեստական Գ–յան առաջին նշա–նավոր երկերը եղել են ժող․ բանահյու–սության գրառման ու մշակման արդյունք՝ հին հնդ․ Էպիկական զրույցների գրքերը («Մահաբհարաթա» և «Ռամայանա»), հուն․ «Իլիականն» ու «Ոդիսականը» ևն։ Նկատի ունենալով ինչպես Տոմերոսի այդ պոեմները, այնպես էլ մյուս հույն բաևասաեղծների երկերը, Կ․ Մարքսը գրել Է, որ հուն, արվեստի հարազատ հողն ու զինանոցը եղել է դիցաբանությունը՝ աստ– վածների և հերոսների մասին պատմված ժող․ առասպելն ու զրույցը։ Տայ ևին գրա–կանության սկզբնավորման շրջանում ևս ժող․ բանահյուսության նյութերը մեծ դեր են խաղացել։ Այսպես, պատմիչներ Ագա– թանգեղոսի (V դ․), Փավստոս Բուզանդի (V դ․), Տովհան Մամիկոնյանի (VII դ․) գրքերը զգալի չափով պատմական և կրո– նական դեպքերի շուրջ ժողովրդի հյուսած լեգենդների ու զրույցների գրառումներ են։ Տետագայում, թեև Գ–յան անմիջական կախումը բանահյուսությունից վերանում Է, բայց ֆոլկլորային նյութնրը մնում են գրական սյուժեևերի ու կերպարների հիմ–նական աղբյուրներից մեկը (օրինակ, հայ նոր գրականության մեջ Ի>․ Աբովյանի, Ռ․ Պատկանյանի, Տ․ Թումանյանի, Վ․ Փա– փազյանի, Ա․ Իսահակյանի, Ս․ Զորյանի մշակած զրույցները, հեքիաթները, լե–գենդները)։ Գ․, ինչպես և արվեստի մյուս տեսակնե–րը, իրականության ճանաչման, արտա–ցոլման և գաղափարական գնահատակա–նի ձևերից Է, որն իրագործվում է գեղար– վեստական–պատկևրավոր եղանակով։ Արվեստը դասակարգային հասարակու–թյան գաղափարակաև վերնաշենքի մա–սերից մեկն Է, որի իմացաբանական ար–մատները նույնպես կապվում են տվյալ դարաշրջանի նյութական և հոգևոր հա–րաբերությունների հետ։ Սակայն, ի տար–բերություն քաղ․, փիլ․, իրավական, բա–րոյական և այլ հայացքների, արվեստն իրականության ճանաչման և մարմնավոր–ման հասնում է ոչ թե փաստերի ու թվերի, դատողությունների ու հասկացություն–ների միջոցով, այլ մարդկային կյանքի ու բնության կենդանի պատկերներ ստեղ–ծելով։ Գեղարվեստական պատկերի մեջ զուգակցվում են կենսական կոնկրետու–թյունն ու ընդհանրացնող–տիպական նշա–նակությունը, երևույթի հուզական և տրա–մաբանական գնահատականը, կողմնո–րոշումը դեպի իրական փաստը և ստեղ–ծագործական երևակայությունը։ Գ–յան նշանակությունը հասարակական կյանքում, բացի ճանաչողական և դաս–տիարակիչ դերից, սերտորեն կապված է նաև գեղագիտական տպավորության հետ։ Գրական երկերը ընթերցողի մեջ ծնում են որոշակի գեղագիտական իդեալներ։ Որպես արվեստի տեսակ, Գ․ երաժշտու–թյան հետ միասին կազմում Է, այսպես կոչված, ժամանակային արվեստների խումբը, որոնք, ի տարբերություն տարա– ծական արվեստների (նկարչություն, քան–դակագործություն, ճարտարապետու–թյուն), իրենց կերպարներն ու սյուժենե–րը ծավալում են ժամանակի ընթացքում։ Լինելով խոսքի արվեստ, օգտվելով լեզվի բազմազան միջոցներից, Գ․ հնարավորու–թյուն ունի արտացոլելու իրականությունը շատ ավելի լայն ու բազմակողմանի, քան արվեստի մյուս տեսակներից որևէ մեկը։ Լեզվի օգնությամբ գրողը կարող է թա–փանցել մարդկային ևարաբերությունների ամենաբարդ ոլորտները, զգացմունքի և մտքի ամենանուրբ ծալքերը, հասնել նրանց պլաստիկ վերարտադրության։ Գ․ մեծ դեր է խաղում մյուս արվեստների զար–գացման մեջ՝ տալով նրանց թեմաներ ու սյուժեներ։ Բեմական արվեստներն առ–հասարակ անհնար են առանց գրական հիմքի (պիեսը՝ թատրոնում, սցենարը՝ կինոյում, լիբրետոն՝ օպերայում ևև)։ Բազմազան են Գ–յան ձևերն ու տեսակ–ները, որոնք առաջացել են նրա պատմա–կան զարգացման տարբեր փուլերում։ Ըստ կառուցման արտաքին եղանակի՝ գրական երկերը բաժանվում են երկու մեծ խմբի՝ արձակ և չափածո։ Վերջինս, ի տարբերություն արձակի, որոշակի հա–վասար միավորներից կազմված խոսք է (ոտքեր, անդամներ, տողեր, բանաստեղ–ծական տներ), որոնց պարբերական կըրկ– նություններից ռիթմ է առաջանում։ Չա–փածոյի մեջ մեծ մասամբ հանդես են գալիս նաև հանգերը՝ երկու կամ ավելի հարևան տողերի համահնչյուն վերջավո–րությունները։ Գեղարվեստական Գ․ սկսած հնագույն ժամանակներից ունեցել է երեք մեծ բա–ժին, որոնք կոչվում են գրական սեռեր՝ էպիկական, քնարական և դրամատիկա–կան։ Իբրև հասարակական գիտակցության և գաղափարախոսության արտահայտու–թյուն, գեղարվեստական Գ․ դասակար–գային բովաևդակություն ունի, կապված է ժողովրդի կյանքի առավել էական կող–մերի արտացոլման հետ։ Այստեղից ծա–գում են մարքսիստական գրականագի–տության այնպիսի պրոբլեմներ, ինչպես Գ–յան ժողովրդայնության, դասակարգայ–նության, կուսակցականության և տենդեն–ցիոզության հարցերը։ Իրականության ար–տացոլումը Գ–յան մեջ տեղի է ունենում որոշակի գեղարվեստական մեթոդով, այ–սինքն՝ կենսական փաստերի ընտրության, տիպականացման և գնահատման այս կամ այն սկզբունքով։ Գ–յան պատմության մեջ եղել են մի շարք գեղարվեստական մեթոդներ, որոնց հիման վրա առաջա–ցել են համապատասխան գրական ուղ–ղություններ և հոսանքներ (կլասիցիզմ, ռոմանտիզմ, քննադատական ռեալիզմ, նատուրալիզմ ևն)։ Սովետական գրակա–նության և արվեստի ստեղծագործական մեթոդը սոցիալիստական ռեալիզմն է։ Գրկ․ Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Արվեստի մասին, հ․ 1–2, Ե․, 1963 – 64։ Լենին Վ․ Ի․, Կուլտուրայի և արվեստի մա–սին, Ե․, 1958։ Դոբրոլյուբով Ն․ Ա․, Քննադատական հոդվածներ, Ե․, 1947։ Բ ե– լ ի ն ս կ ի Վ․ Գ․, Ընտիր երկեր, Ե․, 1948։ Պլեխանով Վ․ Գ․, Գեղարվեստ և գրա–կանություն, Ե․, 1949։ Չերնիշեսկի Ն․ Գ․, էսթետիկա, Ե․, 1953։ Ջրբա․շյան