է․ Մ․, Գրականության տեսություն, Ե․, 1972։ Գրական ժանրեր, պատմական զարգացումը ն ժամանակակից վիճակը, Ե․, 1973։ Теория литературы․ Основные проблемы в истори–ческом освещении, т․ 1–3, М․, 1962–65; Тимофеев Л․И․, Основы теории ли–тературы, М․, 1971․ է․ Ջրբւսշյւսն
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՅԱՆՔ», շաբա–թաթերթ; Լույս է տեսել 1908–09-ին, Թիֆլիսում։ Ի»մբագիր–հրաաարակիչ' Գ․ Բալասանյան։ Լուսաբանելով հայ կյանքի իրադարձությունները՝ հանդեսն անդրադարձել է Տայաստանի ազատա– գըրման իրարամերժ տեսակետներին, հարցի լուծումը տեսել սեփական մշակույ–թի ն կրթության զարգացման մեջ; Գրա–կան բաժնում տպագրել է գեղարվեստա–կան գործեր, գրախոսականներ, մատե–նագրական հոդվածներ, նմուշներ վրաց․ գրականությունից, գրողների հոբելյան–ներին նվիրված նյութեր; Տանդես է եկել արևելահայ և արևմտահայ գրականու–թյունների միջև արհեստակաև անջրպետի ստեղծման դեմ։ Պարբերաբար հրատա– րակել է ժամանակի մամուլի տեսություն։ 1910-ին լույս է տևսել «Գ․ և կ․»-ի բացա–ռիկ համար Ե․ Դավթյանի խմբագրու–թյամբ՝ նվիրված Գ․ Բալասանյանի հո–բելյանին։
ԳՐԱԿՔՈՍ (Gracchus) եղբայրներ, Տիբերիոս (մ․ թ․ ա․ 162 – մ․ թ․ ա․ 133) ն Գայոս (մ․ թ․ ա․ 153 – մ․ թ․ ա․ 121), քաղաքական գործիչներ Տին Տռոմում։ Սեմպրոնիոսների պլեբեյական տոհմից։ Ծնվել և կրթություև են ստացել Տռոմում։ Տիբերիոսը 133-ի համար ընտրվել է ժող․ տրիբուն և առաջարկել հողօգտագործման չափը սահմանափակող օրինագիծ, որով ավելացած հողերը պետք է բաշխվեին աղքատ քաղաքացիներին։ Օրինագծի կեն–սագործմանը դեմ էին խոշոր հողատերե–րը և ծերակուտականները։ Ուստի, մ․ թ․ ա․ 132-ի համար ժող․ տրիբունի ընտրու–թյունների ժամանակ, Ծերակույտի ավա– գաՆւո․ կողմից Տիբերիոսը կեղծ մեղա– դըաեքով ամբաստանվել է արքայական իշխանության ձգտելու մեջ ն սպանվել։ 123-ին և 122–ին ընտրվելով ժող․ տրի–բուն՝ Գայոսը վերականգնել է եղբոր ագրարային օրենքը, իրականացրել դե–մոկրատական այլ բարեփոխումներ։ Իր կողմն է գրավել հեծյալների դասը՝ նրանցից կազմված դատական հանձնա–ժողովներին իրավունք տալով դատելու պրովինցիաների կուսակալներին։ Ագրա–րային օրենսդրությունը իտալ․ դաշնա–կիցների վրա տարածելու համար Գայո–սը առաջադրել է նրանց հռոմ․ քաղաքա–ցիության իրավունք շնորհող օրինագիծ, որը հարուցել է ծերակուտականների դի–մադրությունը և հեծյալների ու պլեբեյու–թյան դժգոհությունը։ Զոհվել է զինված ընդհարման ժամանակ։ Իրենց բարեփո–խումներով Գ․ եղբայրները ձգտել են կասեցնել հռոմ․ գյուղացիության քայքա–յումը և դրանով պահպանել բանակի մարտունակությունը։
ԳՐԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴ, կարդալ ն գրել սովորեցնելու միջոց, որի հիմքում դրված է լեզվի հնչույթների ու տառերի փոխհարաբերությունը և ուսուցվող լեզ–վական միավորը։ Տնարավորություն Է տալիս բանավոր խոսքը ճշտությամբ գրանցել տվյալ լեզվի հնչույթները մարմ–նավորող գրաֆիկական սիմվոլների կամ այբուբենի միջոցով, այսինքն՝ գրևլ սո–վորեցնել ն այդ պայմանական նշանները վերստին իրենց ևամապատասխան հըն– չույթներին վերածելու միջոցով վերա–կանգնել բանավոր խոսքը։ Գ․ մ–ները բաժանվում են չորս խմբի՝ տառային, հնչյունային, վանկային և բառային, որոնցից յուրաքանչյուրը կարող է լինել վերլուծական, համադրական ն վերլու– ծական–համադրական։ Տայ դպրոցում գրա–ճանաչության ամենահին մեթոդը հնչյու–նայինն Էր, որը կոչվել է նաև պատմակաև։ Տիմնադիրն ու առաջին գործադրողը ևղել է Մեսրոպ Մաշտոցը։ Միջին դարերում Տռոմից ու Տունաաոանից Տայաստան է թափանցել տառանուննևրի մեթոդը, որը երկար ժամանակ տիրապետող է եղել։ XIX դ․ 30–40-ական թթ․, շնորհիվ 1ս․ Աբով– յանի ջանքերի, հնչյունային մեթոդը նորից մուտք է գործել հայ դպրոցները, որի հետագա մշակմաևն ու կատարելա–գործմանը մեծապես նպաստել են ակա–նավոր մանկավարժներ Ս․ Մանդինյանը, Ն․ Տեր–Ղնոնդյանը, Ղ․ Աղայանը ն Թ․ Խըզ– մալյանը։ 1870–80-ական թթ․ մինչն XX դ․ 30-ական թթ․ հայ դպրոցում գործածու–թյան մեջ են եղել օրինակելի կամ նոր–մալ բառերի, ինչպես նան կարդալու հիմքում ձայնավոր տառը դնելու և ևրա շուրջ բաղաձայնները խմբավորելու մե–թոդները։ Վերլուծական–համադրական հնչյունային մեթոդի տարբերակներից է նաև մաքուր–բևական հնչյունների մե–թոդը։ Սովետական դպրոցի առաջին շըր– ջանում լայն տարածում է գտել ամբողջա–կան բառապատկերների մեթոդը, որը հիմնականում նախատեսվել էր անգլե–րենի ուսուցման համար։ Տայ դպրոցում մեծ տարածում չգտնելով՝ տեղը զիջել է վերլուծական–համադրական հնչյունային մեթոդին, որը հարյուր տարուց ավելի, ընդմիջումներով, գործադրվում Է։ 1970-ին նոր այբբենարանի հրապարակմամբ գոր–ծածության մեջ է դրվել վերլուծական– համադրական հնչույթա–վանկային մեթո–դը, որի հիմքում դրվում է երեխաների հնչույթային լսողության զարգացումը, խոսքի հնչույթային կառուցվածքի ըմբըռ– նումը, հնչույթնևրի տարբերակման ու իմաստազատիչ նշանակության գիտակ–ցումը, վանկի մեխանիզմի յուրացումը։ Գրկ․ Ղարիբյան Ա․, Տայոց լեզվի մեթոդիկա, մաս 1–2, 2 վերամշկ․ և լրց․ հրտ․, Ե․, 1947։ Տ և ր–Գ րիգորյան Ա․, Գրա ճանաչության մեթոդիկա, Ե․, 1968։ Ա․ Տեր–Գրիգորյան ԳՐԱՄ (ֆրանս․ gramme, <հուն․ 7рсщда– կշռի փոքր չափ), զանգվածի միավորը միավորների CGS համակարգում, Միա–վորների միջազգային համակարգի՝ մեկ կիչոգրամ Էտալոնի հազարերորդական մասը (0,001 կգ)։ Նշանակվում է գ։ 1 գ․ հավասար է (մինչն 0,2% ճշտությամբ) քիմիապես մաքուր 1 սմ3 թորած ջրի զանգվածին, նրա առավելագույն խտու–թյան ջերմաստիճանում (մոտ 4°С)։
ԳՐԱՄԱՏԻԿԱ (Gramatica), իտալացի դե–րասանուհի քույրեր։ Ի ր մ ա Գ․ (1873– 1962); Տանդես է եկել Չ․ Ռոսիի, է․ Դու– զեի, է․ Ցակկոնիի, Տալի–Գրամատիկա– Կալաբրեզիի թատերախմբերում։ Տետա– գայում ստեղծել է սեփական թատերա–խումբը։ խաղացել է Զոլայի «Թերեզա Ռաքեն», Շիլլերի «Սեր ն խարդավանք», Տաուպտմանի «Միայնակ մարդիկ», Գոլ– դոնիի «Տյուրանոցի տիրուհին», Շեքսպի–րի «Մակբեթ» պիևսնևրում․ ժամանակա–կիցների վկայությամբ, նա ժառանգել է Դուզեի արվեստի լավագույն գծերը։ է մ մա Գ․ (1875–1965), բեմական գործունեությունն սկսել է է․ Դուզեի ղեկա–վարությամբ։ 1900-ական թթ․ Իտալիայի առաջատար դերասանուհիներից էր։ Խա–ղացել է Տաուպտմանի («Միայնակ մար–դիկ», «Ռոզա Բևրնդ»), Իբսենի («Նորա»), Ռոստանի («Սամարիտյանուհին»), Շոուի («Պիգմալիոն», «Կեսար և Կլեոպատրա») պիեսներում՝ ստեղծելով բեմական բա–նաստեղծական կերպարներ։ ԳՐԱՄ–ԱՏՈՄ, քիմիական տարրի քանա–կությունը գրամներով, որը թվապես հա–վասար է նրա ատոմական զանգվածին։ Այսպես, երկաթի մեկ Գ–ա–ի զանգվածը 55,847 գ է, քանի որ նրա ատոմական զանգ–վածը 55,847 է։ Ցանկացած տարրի մեկ Գ–ա․ պարունակում է միևնույն թվով ատոմ– ևեր՝ 6,02252 • 1023 (տես Ավոգադրոյի թիվ)։ Գործևական հաշվումներում օգտագործ–վում է նան կ ի լ ո գ ր ա մ–ա տ ո մ ն տոնն ա–ա տ ո մ (օրինակ, երկաթի մեկ կիլոգրամ–ատոմի զանգվածը 55,847 ԿԳ է)։
ԳՐԱՄԱՐՏԻԿ», գրական, գիտական, հա–սարակական շաբաթաթերթ։ Լույս է տե–սել 1954–60-ին, Լոս Անջելեսում։ Տրա– տարակիչ–խմբագիր՝ Գ․ Տարությունյան։ Թերթը իր ընթերցողների ուշադրությանն է ներկայացրել ազգապահպանության հարցերը, մղել նրանց կրթական, մշակու–թային, մարզական օջախների ստեղծման՝ ուծացման վտանգի դեմ պայքարելու հա–մար։ Տպագրել է պատմվածքներ, բանաս–տեղծություններ, երգիծանք, ուսումնա–սիրություններ, նյութեր այլ ժողովուրդ– ների ազգային սովորույթների ն ավան–դույթների մասին։ Առանձին էջերով նշել է հայ սովետական բանաստեղծների հո–բելյանները, ընթերցողներին ծանոթաց–րել օտար լեզվով ստեղծագործող հայ գրողներին։ Ներկայացրել և ողջուևել է սփյուռքահայ արվեստագետների հաջո–ղությունները, տեղեկություններ տպա - գրել հայկ․ վարժարանների մասին։ Լայն տեղ է հատկացրել Կալիֆոռնիայում բնակ–վող հայերի կյանքին։
ԳՐԱՄԵՔԵՆԱ, լծակների համակարգով շարժման մեջ դրվող ռելիեֆային տառերի օգնությամբ տեքստի տպագրման ապա–րատ։ Ըստ նշանակման Գ ները լինում են գրասենյակային, դյուրակիր, հաշվապա–հական ն հատուկ (բանաձևերի, նոտա–ների, սղագրական նն), ըստ հաղորդակի՝ ձեռքի և էլեկտրական։ Ունեն 42–46 ստեղն (յուրաքանչյուր ստեղնին համապատաս–խանում է երկու նշան՝ տառ, թիվ, կետա–դրական նշան), րոպեում մինչև 600 (էլեկ–տրական հաղորդակով Գ–ները՝ մինչն 1000) զարկ արագությամբ կարող են մե–քենագրել 84–92 տառ, թիվ և նշան։ Ավ–տոմատ էլեկտրական Գ–ի արագությունը րոպեում մինչն 24000 զարկ է։ Գ ի արդյու–