Գրաաոներ մաբանքներ (թամբ, համետ, սանձ, ամ–բարձի, կաշեփոկ ևն)։ Գրկ․ Պետրոսյան Լ․ Ն․, Հայ ժողո– վըրդական փոխադրամիջոցներ, աես «Հ;այ ազգագրություն և բանահյուսություն», պր․ 6, Ե․, 1974։ Լ․ Պետրոսյան ԳՐԱՎ (քաղաքացիական իրա– վ ու ն ք ու մ), պարտավորության կա–տարման երաշխիք՝ գրավական, որի դեպ–քում պարտատիրոջը հանձնվում է որո–շակի գույք։ Պարտավորությունը չկատա–րելիս պարտատերն իր պահանջը կարող է բավարարել Գ–ի հաշվին։ Գ․ կարելի է տալ միայն այնպիսի գույք, որի վրա բռնա–գանձում չի տարածվում։ Գ–ի պայմանա–գիրը կնքվում է գրավոր, իսկ բնակելի տան Գ–ի պայմանագիրը՝ նոտարական վավերացումով։ Գ–ի միջոցով պարտավո– րությունների կարգավորումը նախատե–սել է ևաև Մխիթար Գոշը։
ԳՐԱՎԱՏՈՒՆ, վարկային հիմնարկություն, որը դրամական վարկի դիմաց գրավ է վերցնում շարժական գույքը։ Գ–երը հան–դես են եկել XV դ․ Ֆրանսիայում, Իտա– լիայում, Գերմանիայում և այլ երկրնե– րում, լայն տարածում գտել XIX դ․։ Իմ–պերիալիզմի ժամանակ Գ–երը հիմնա–կանում գտնվում են կապիտալիստական մոնոպոլիաների, իսկ որոշ մասը՝ քաղա–քային իշխանության և պետության ձեռ–քում։ Գ ան դիմորդները գլխավորապես բանվորներ են, ծառայողներ, արհեստա–վորներ և մանր առևտրականներ։ Մինչ–հեղափոխական Տայաստանում Գ–երը տարածված չէին։ ՍՍՏՄ–ում 1922–23-ին ստեղծվել են պետ․ Գ–եր, որոնք գտնվում են տեղա–կան սովետների տնօրինության ներքո։ Գ–երը փոխարինաբար ժամանակավոր դրամական օգնություն են ցույց տալիս բնակչությանը, գրավ վերցնելով իրեր, ինչպես նաև մատչելի վճարի դիմաց պա–հելու համար տնային գործածության առարկաներ (մորթեղեն, կտորեղեն ևն)։
ԳՐԱՎԻՀԵՏԱԻՈհԶՈՒԹՅՈՒՆ, գրավի" մետրական հ և տ ա խ ու զ ու՛ թ յ ու ն, հետախուզական երկրաֆիզի՜ կայի մեթոդ՝ հիմնված Երկրի գրավիտա՜ ցիոն դաշտի ուսումնասիրության վրա։ Կիրառման գլխավոր պայմանը երկրա–բանական կառուցվածքը կազմող ապար–ների խտությունների տարբերությունն է, որն ազդում է Երկրի մակերևույթին դիտ–վող ծանրության ուժի արագացման մեծու–թյան և ուղղության վրա։ Ծանրության ուժի գրադիենտների չափումը կատարվում է ցանցով, որի խտությունը կախված է գրավիմետրական հանույթի մասշտաբից։ Գ․, որպես կանոն, կատարվում է մագ–նիս ահ ետախուզության, էլեկտրահետա– խուզության հետ միաժամանակ։ Տետա– զոտվող տեղամասի երկրաբանական տըվ– յալների, երկրաֆիզիկական այլ մեթոդ–ների արդյունքների և մաթ․ հաշվարկների հիման վրա եզրակացություն է արվում տվյալ վայրի խորքային երկրաբանական կառուցվածքի մասին, որոշվում է ևաև անոմալիա առաջացնող մարմնի ձևը, խո–րությունը, չափսերը և խտությունը։ Գ․ լայնորեն կիրառվում է նավթաբեր կա–ռուցվածքների, քարածխային ավազան–ների, աղի, երկաթի և այլ օգտակար հա–նածոների հանքավայրերի, ինչպես նաև Երկրագնդի խորքային կառուցվածքի ուսումնասիրության ժամանակ։
ԳՐԱՎԻՄԵՏՐ (լաւո․ gravis – ծանր և ․․․ մետր), գործիք ծանրության ուժի արա–գացման հարաբերական արժեքը չափե–լու համար։ ժամանակակից Գ–ի մեծ մասը կառուցված են Գոլիցինի ուղղաձիգ սեյս–մոգրաֆի սխեմայով և ներկայացնում են ճշգրիտ զսպանակավոր կշեռքներ։ Գ–ի զգայուն մասը m մասսա ունեցող բեռիկն է, որի կշիռը՝ P=mg, հավասարակշռված է առաձգական ուժով (զսպանակի լար–վածությամբ)։ Յուրաքանչյուր ցանկացած կետում ուժերի հավասարակշռությունը համապատասխանում է մարմնի դիրքին տարածության մեջ, և նրա շեղումը իր սկզբնական դիրքի նկատմամբ որոշվում է գործիքի սանդղակի հաշվարկով։ Ծան–րության ուժի մեծությունը չափվում Է գաչերով։ Լավագույն Գ–ի զգայունությու–նը հասնում է մգչ մի քանի տասնորդա–կան մասի։ Գ․ կիրառվում է գրավիհետա– խուզության, գեոդեզիական, ստորջրյա և վերջրյա չափումների ժամանակ։ ՍՍՏՄ–ում լայն կիրառություն ունեն քվարցային Գ–երը, որոնց ճշտությունը տատանվում է 0,05–0,3 մգչ–ւ սահման–ներում, իսկ չափման ընդգրկումը 80– 3000 և ավելի մգչ է։
ԳՐԱՎԻ ՄԵՏՐԱԿԱՆ ՀԱՆՈԻՅԹ, տվյալ շրջանի գրավիտացիոն դաշտը բնորոշող մեծությունների չափումների համախումբ։ Երկրի ձևը և մեծ շրջանների երկրաբա–նական կառուցվածքը որոշվում են ընդհա–նուր Գ․ հ–ի միջոցով։ Երկրաբանական առանձին կառուցվածքները, հանքամար– մինները հայտնաբերելու և ուսումնասի–րելու, ինչպես նաև ուղղալարի շեղումնե–րը որոշելու համար կատարվում է ման–րամասն եանույթ։ Ընդհանուր Գ․ հ․ կա–տարում են գրավիմետրերով և ճոճանա–կային սարքերով, իսկ մանրամասն՝ գրա–վիմետրերով և վարիոմ հարերով։ Գ․ հ–ի միջոցով որոշում են նաև գրավիմետրա– կան կետերի դիրքը։ Կետերի տեղադրման բնույթով Գ․ և․ լինում է տարածքային (կետերը տեղադրվում են հավասարապես' ամբողջ մակերեսի վրա) և պրոֆիլային (կետերը տեղադրվում են որոշ գծերի երկարությամբ)։ Գ․ հ–ի տվյալներով կազ մըվում են գրավիմետրական քարտեզներ, որոնք ներկայացնում են Երկրի գրավի– ւոացիոն դաշտի անոմալ մասերը։
ԳՐԱՎԻՄԵՏՐԻԱ (լաւո․ gravis – ծանր և ․․․ մետրիա), գիտություն Երկրի գրա–վիտացիոն դաշտը բնութագրող մեծու–թյունների չափումների, այդ մեծություն–ները, Երկրի ձևը, նրա ներքին, ընդհանուր և վերին մասերի երկրաբանական կա–ռուցվածքն ուսումնասիրելու համար օգ–տագործման մասին։ Երկրի գրավիտա–ցիոն դաշտն արտահայտվում է ծանրու–թյան ուժով, որը Երկրի ձգողության և կենտրոնախույս ուժերի գումարն Է։ Վեր–ջինս առաջ է գալիս իր առանցքի շուրջը Երկրի պտտման հետևանքով և փոքրաց–նում ծանրության ուժը հատկապես հա–սարակածի վրա։ Ծանրության ուժի փոք–րացումը բևեռներից դեպի հասարակած պայմանավորված է նաև երկրագնդի սեղ–մումով։ Այդ պատճառների հետևանքով ծանրության ուժը հասարակածում 0,5%–ով փոքր է, քան բևեռներում։ Ծանրության ուժի արժեքի մեծությունը Երկրի մակե–րևույթի վրա կախված է Երկրի ձևից և նրա ներսում խտության բաշխումից։ Տա– րաբերական եղանակով ծանրության ուժի արագացումը որոշվում է ճոճանակավոր սարքերով և գրավիմետրերով, որի հա–մար անհրաժեշտ է իմանալ գոնե մեկ վայրի բացարձակ արժեքը։ Ծանրության ուժի արագացման բացարձակ մեծությու–նը որոշված է Պոտսդամում (1906), Վա– շինգտոնում (1936), Լենինգրադում (1957) և այլ վայրերում։ Տարբեր խնդիրների լուծման համար հարմար է գրավիտա–ցիոն դաշտը դիտել բաղկացած երկու մասից՝ հիմնական (նորմալ), որը փոփոխ–ման է ենթարկվում տեղի լայնության փո–փոխության պարզ օրենքով, և անոմալ, ոչ մեծ՝ արժեքով, բայց բարդ՝ իր աեղա– բաշխմամբ, պայմանավորված Երկրի վե–րին շերտերի անհամասեռություններով։ Նորմալ գրավիտացիոն դաշտը համա–պատասխանում է իդեալականացրած պարզ և ներքին կառուցվածք ունեցող Երկրի մոդելին։ Գ․ տալիս է արժեքավոր տեղեկություններ Երկրի ձևի, նրա ման– թիայի կառուցվածքի մասին, օգնում է օգտակար հանածոների (նավթի, գազի, երկաթի, քրոմիտի ևն) հանքավայրերի որոնման և հետախուզման աշխատանք–ներին։ Երկրի գրավիտացիոն դաշտի ման–րամասն ուսումնասիրություններն ան–հրաժեշտ են նաև արևեստական արբան–յակների ուղեծրերի հաշվարկների հա–մար։ Որոշվում է նաև հակադարձ խնդիրը՝ արհեստական արբանյակների շարժման խոտորումների դիտողությունների հիման վրա հաշվում են գրավիտացիոն դաշտի բաղադրիչները։ Երկրի ձևը, ներքին կա–ռուցվածքը ուսումնասիրելու ժամանակ համալիր օգտագործվում են արհեստա–կան արբանյակների և գրավիմետրական դիտողությունների արդյունքները, ինչ–պես նաև գեոդեզիական տվյալները։ Գրկ․ Шокин П․ Փ․, Гравиметрия, М․, 1960; Сагитов М․ У․, Гравимет–рическая разведка, М․, 1968․