Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԳՐԱՎԻՏԱՏԻԱ (<լաւո․ gravitas – ծան–րություն), աես Տիեզերական ձգողություն։

ԳՐԱՎԻՏԱՑԻՈՆ ԴԱՇՏ, աես Տիեզերական ձգողություն։

ԳՐԱՎԻՏԱՑԻՈՆ ձԱՆԳՎԱԾ, ծանր զանգված, աիեզերական ձգողու–թյուն առաջացնող մատերիայի հատկու–թյունը բնութագրող մեծություն։ Գ․ զ․ գրավիտացիոն դաշտի աղբյուրն է այն–պես, ինչպես էլեկտրական լիցքը՝ էլեկ–տրամագնիսական դաշտի աղբյուրը։ Գ․ զ․ թվապես հավասար է իներտ զանգվա–ծին և արդի ֆիզիկայում նույնացվում է նրա հետ։ Տես ևաև Զանգված։

ԳՐԱՎԻՏԱՑԻՈՆ ՀԱՍՏԱՏՈՒՆ, համեմա– տականության G գործակիցը տիեզերա–կան ձգողության օրենքն արտահայտող F–G բանաձևում (m-ը և M-ը մար– r1 մինների զանգվածներն են, r-ը՝ նրանց հեռավորությունը, իսկ F-ը՝ ձգողության ուժը)։ Գ․ հ․ նշանակվում է ևաև y, f, եր–բեմն՝ к2։ Միավորների CGS համակար–գում G = (6,673±0,003)-10-8 դնսմ2գ՜2 կամ սմ3 գ՜է–վրկ՜2։ Միավորների միջազ–գային համակարգում՝ G = (6,673±0,003)• • 10 ՜“ն–ւէ2կգ–2 կամ մ* ՝կգ~* -վրկ՜2։ Գ․ հ–ի առավել ճիշտ արժեքը ստացվել է ոլորակշեռքով երկու հայտնի զանգված–ների փոխձգողության ուժի լաբորատոր չափումներից։ Երկրի նկատմամբ ևրկնա– յին մարմինների (օրինակ, արհևստական արբանյակների) ուղևծրերը հաշվարկևլու համար կիրառվում է երկրակենտ–րոն Գ․ հ․, այսինքն՝ Երկրի (մթնոլորտի հետ միասին) զանգվածի և Գ․ հ–ի արտա– դըրյալը՝ GE= (3,98603 ± 0,00003) • 1014է/3 ․ ■վրկ՜2։ Արեգակի նկատմամբ երկնա–յին մարմինների ուղեծրերը հաշվարկելու համար օգտագործվում է արևակենտ–րոն Գ․ հ․, այսինքն՝ Արեգակի զանգ–վածի և Գ․ հ–ի արտադրյալը՝ GS = = 1,32718 • 1020 ւէ3>վրկ~2։

ԳՐԱՎԻՏԱՑԻՈՆ ՊԱՏՎԱՐ, տես Պատվար։

ԳՐԱՎԻՏՈՆ, ձգողությաև (գրավիտացիոն) դաշտի քվանտ։ Զանգվածը հավասար է զրոյի, սէկինը՝ 2-ի։ Ունի նույն իմաստը, ինչ էլեկտրամագնիսական ճառագայթման դեպքում՝ լույսի քվանտը (ֆոտոն)։ Գ–ին վերագրվում է hv էներգիա և hv/c շարժ–ման քանակ, հ–ը Պլանկի հաստատունն է* c-ն՝ գրավիտացիոն ալիքն ե– ր ի տարածման արագությունը (հավասար է լույսի արագությանը), իսկ v-ն՝ ևաճա– խականությունը։ Գրավիտացիոն ալիքնե–րը, հետևաբար և Գ․է փորձնականորեն դեռևս հայտնաբերված չեն։ Տես նաև Տիեզերական ձգողություն։ Գ․ Սահակյան

ԳՐԱՎՅՈՒՐՍ (ֆրանս․ gravure), տես Փո–րագրություն։

ԳՐԱՎՉԱՆՅՈՒԹԵՐ, կենդանուն գրավող բնական կամ սինթետիկ նյութեր։ Գ–ի նկատմամբ զգայուն են հատկապես մի–ջատները։ Տայտնի են հիմնականում 3 խումբ՝ սեռական, կերային և ձվադրմաև սուբստրատ (հիմք)։ Մեծ նշանակություն ունեն սեռական Գ․։ Տաստատված է, որ որոշ տեսակների էգեր կարող են արտազատել նյութեր, որոնց ամենաչնչին քանակությունը գրավում է նույն տեսակի կամ ծագումով մոտ տեսակների արա– ներին (երբեմն մինչև 9 կմ հեռավորու–թյան վրա)։ Կերային Գ․ գտնվում են բույսերի կամ այլ սուբստրատների մեջ, որոնցով սնվում են միջատները։ Շատ միջատների գրավում են ալիլային կամ մանանեխային յուղերը, որոշ օր–գանական թթուներ (սիսեռի մեջ եղած թրթնջկաթթուն, եգիպտացորենի ընձյուղ–ների թելերում՝ մալեինաթթուն ևն)։ Կերա–յին Գ․ հաճախ գրավում են նաև որպես ձվադրման սուբստրատ։ Կերային Գ–ի ուսումնասիրումը կարևոր է իմունիտետի բնույթը պարզելու և վևասատուների նկատմամբ կայուն սորտեր ստեղծելու գործում։ Երրորդ խմբի Գ․ մի–ջատների Էգերին գրավում են որոշակի տեղերում ձվադրելու համար։ Տետագա– յում նրանց ձվերը կամ թրթուրները ոչըն– չացվում են։ Գ․ գործնական նշանակու–թյուն ունեն բույսերի վնասատուների և կենդանիների մակաբույծների դեմ պայ–քարելու գործում։ Կիրառելով որպես խայծ, կարելի է օգտագործել ամենաքիչ քանակի միջատասպաններ, ապակողմ– նորոշել արուներին և նվազեցնել հաջորդ սերունդների թվաքանակը։

ԳՐԱՏՊՈՒԹՅՈՒՆ, տես Տպագրություն։

ԳՐԱՏՈՒՆ, 1․ գրանոց, մատենադարան, գրքատուն, գրքեր պահպանելու տեղ։ Տես Գրադարան։ 2․ Գրախանութ, հրա–տարակչություն։ ԳՐԱՑ (Graz), քաղաք Ավստրիայում, Մուր գետի ափին։ Շտիրիա պրովինցիայի վար–չական կենտրոնն Է, երկրի երկրորդ քա–ղաքը և տրանսպորտային կարևոր հան–գույցը։ 253 հզ․ բն․ (1968)։ Զարգացած է տրանսպորտայիև և գյուղատնտ․ մեքե–նաշինությունը, ճշգրիտ և օպտիկակաև սարքերի արտադրությունը, թղթի, քիմ․, ապակու, կաշվի, սննդի, պոլիգրաֆ, տեքս–տիլ արդյունաբերությունը։ Ունի հա–մալսարան (1586)։ Մուր գետի ձախ ափին Գ–ի հին մասն Է, աջ ափին՝ արդ․ շրջան–ները։ Գետի երկու ափերը կապված են 7 կամրջով։ Նշանավոր են գոթական, Վերածննդի հինավուրց տները, ուշ գո–թական տաճարը (1438–62), եպիսկոպո–սական պալատը (XIII դ․), Լանդհաուզը (1557–65), Շտիրիայի Յոհանեում՝ գա–վառական թանգարանը։

ԳՐԱՑՈՒՑԱԿ (կատալոգ), գրադարանում պահվող տպագիր երկերի ցուցակ, որը գրադարանային ֆոնդի բովանդակության բացահայտման, գրքեր ընտրելիս ընթեր–ցողներին օգնելու միջոց Է։ Ըստ հատկաց– վածության Գ–ները բաժանվում են ըն–թերցողականի, որ ունի տեղեկատու– հանձնարարական բնույթ, և ծառայողա–կանի, որ իր մեջ ներառում է նաև սակավ պահաևջվող և հնացած ստեղծագործու–թյուններ։ Ըստ նյութի խմբավորման լի–նում են՝ սիստեմատիկ, առարկայական, այբբենական, համարակալված ևև։ Սիս–տեմատիկ Գ–ում տպագիր արտադրանքի նկարագրությունը խմբավորվում է ըստ գիտության տարբեր ճյուղերի բաժիննե–րի, տվյալ գրադարանում ընդունված գրա– դարանա–մատենագիտական դասակարգ–ման համաձայն։ Առարկայակա– ն ի նկարագրությունը խմբավորվում է ըստ այն առարկաների (երևույթների, հասկացությունների, օբյեկտների) այբ– բենական կարգի, որոնց մասին խոսք կա տպագիր արտադրանքում։ Ա յ բ բ և ն ա– կ ա ն ու մ նկարագրումը կատարվում է ըստ հեղինակի ազգանվան կամ վերնա–գրի (եթև նկարագրությունը կազմված է վերնագրով) այբբենական կարգի։ Գ–նե– րում արտացոլվում են տպագիր երկերի տարբեր տեսակներ, գրքեր, պարբերա–կան հրատարակություններ, աշխարհա–գրական քարտեզներ, նոտաներ, տպագիր գծանկարչական ստեղծագործություններ, տիպօրինակներ, արտոնագրեր և հեղինա–կային վկայականներ։ Ցուրաքանչյուր գրադարանի համար պարտադիր են սիստեմատիկ և այբբենա–կան Գ–ները։ Կազմվում է ևաև պարբերա– կաև մամուլի հոդվածևերի քարտարան։ Առարկայական Գ․ կիրառվում է գիտական ու մասնագիտական գրադարաններում։ Խոշոր գրադարաններում գրադարանի ողջ ֆոնդն արտացոլող գլխավոր Գ–ներին զուգահեռ կարող են ստեղծվել նաև ֆոն–դերի առանձին բաժինները բացահայտող Գ–ներ։ Ըստ ձևի Գ–ները լինում են քար–տային, տպագիր (գրքի ձևով), բլոկնո– տաքարտային (ազատ ներդրվող Էջերով, բլոկնոտի կամ ալբոմի ձևով)։ Ավելի շատ տարածված է քարտայինը, որը թույլ է տալիս հարկ եղած դեպքում փոփոխու–թյուն և լրացում անել։

ԳՐԱՔՆՆԻՉ, պաշտոնական անձ, որն իրագործում է գրաքննությունը։

ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ (լատ․ censura – խիստ ընտրություն, քննադատություն), 1․ Տին Տռոմում գրաքննիչի պաշտոնը։ 2․ Բուրժ․ երկրներում գրավոր խոսքի, բեմադրվող պիեսների, ռադիոյի և հեռուստատևսու– թյաև հաղորդումների գաղափարական, քաղաքական դիրքորոշման նկատմամբ տարվող հսկողությունը։ Տես նաև Գրա–քննիչ։ ․․․ ԳՐԱՖԻՍ (հունարեն՝ vpa<poo – գրում եմ, գծում եմ, նկարում եմ), բարդ բառերի վեիջնամաս, որ նշանակում է գիտության անվանում, նկարագրություն, գրառում, գծագիր, գծանկար ևն (օրինակ, ամպե–լոգրաֆիա, կինեմատոգրաֆիա, պոլիգրա–ֆիա, Էլեկտրոնագրաֆիա)։

ԳՐԱՖԻԿ, ֆունկցիոնալ կախվածության երկրաչափական պատկեր հարթության վրա։ f(x) ֆունկցիայի Գ․ հարթության այն կետերի բազմու–թյունն Է, որոնց կոոր–դինատները բավարա–րում են y = f(x) հավա–սարմանը։ Տարթության վրա կոորդինատական համակարգի ընտ–րությունից կախված, ֆունկցիան կարող է ունենալ տարբեր գրաֆիկներ։ Օրինակ,