Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Գևորգյան ճեմարանի շենքը դպրոցներում։ ճեմարանը պահվում էր հիմնականում Էջմիածնի վանքի եկամուտ–ներով և բարերարների նվիրատվություն–ներով։ Ըստ ուսումնական պլանի, սկըզ– բում ավանդվում էր 23 առարկա, որից 9-ը՝ կրոնական։ Տետագայում վերջիննե–րիս թիվը հետզհետե նվազեց, ավելացան ֆիզիկա–մաթեմատիկական, բնագիտա– աշխարհագրական առարկաները և նրանց հատկացված ժամերը։ Շրջանավարտների քննական շարադրությունների թեմաները կրոնաբարոյականի փոխարեն հիմնակա–նում նվիրվում էին հայոց լեզվին ու գրա–կանությանը, հայ ժողովրդի պատմությա–նը, մանկավարժությանն ու հոգեբանու–թյանը։ Տակառակ իր հոգևոր բնույթին՝ Գ․ ճ–ոլմ ավելի շատ իշխհլ է աշխարևիկ ոգին։ Սովորողները հաճախ պայքարել են ուսուցման նոր մեթոդներ կիրառելու, պահպանողական ուսուցիչներին հեռաց–նելու, աշխարհիկ ոգին ուժեղացնելու հա–մար։ 1878, 1883, 1891, 1894-ին սովորող–ների բուռն ելույթներ են տեղի ունեցել։ XX դ․ սկզբից հիմնվում են սոցիալ–դեմո– կրատական խմբակներ։ 1905-ի հեղափո–խության ազդևցությամբ վերացվել են ճեմարանականների կրոնական ևամազ– գեստը, պարտադիր եկեղեցի հաճախելը, թերթեր ընթերցելու արգելքները։ Սաները սեփական մամուլ ունևնալու իրավունք են ստացել։ 1915-ից սկսած, իմպերիալիս–տական պատերազմի տարիներին, Գ․ ճ–ում ուժեղանում է մարքսիստական գա–ղափարների ազդեցությունը, ծավալվում է բոլշևիկևերի գործունեությունը շնորհիվ Ա․ Տովհաննիսյանի, Ա․ Միկոյանի, Ա․ Շահ– գելդյանի և ուրիշների։ Աշակերտության շրջանում նրանց եռանդուն աշխատանքի արդյունք էր ճեմարանի ղեկավարությանը ներկայացված բողոքագիրը, որտեղ աշա–կերտները պաևանջում էին արմատական փոփոխություններ մտցնել ճեմարանի կյանքում։ 1917-ի դեկտ․ 21-ին ճեմարանը փակվեց։ Գ․ ճ․ խոշոր դեր է կատարել* հայ մշա–կույթի պատմության մեջ։ Տարբեր տարի–ներ այստեղ դասախոսել են Կոմիտասը, Կարա–Մուրզան, Վ․ Սուրենյանցը, Ե․ Թա– դևոսյանը, Մ․ Աբեղյանը, Տ․ Աճաոյանը, Ա․ Լիսիցյանը, Գ․ Լևոնյանը, Տ․ Տովհան– նիսյանը, Կ․ Կոստանյանը, Ս․ Մանդին– յանը, Գ․ Էդիլյանը, Ա․ Տովհաննիսյանը և ուրիշներ։ Գ․ ճ–ում լուծվել են հայագիտա–կան բազմաթիվ կարևոր հարցեր, մշակ–վել են հայկ․ դպրոցների ուս․ պլաններ, կազմվել են դասագրքեր և ուս․ ծրագրեր։ Այստեղ են պատրաստվել, քննարկ–վել և տպագրության արժանացել հայոց լեզվին, պատմությանը, մանկավարժու–թյանը վերաբերող բազմաթիվ բարձրար–ժեք աշխատություններ։ Շրջանավարտնե–րի մեծ մասը նվիրվևլ է մանկավարժու–թյանը կամ զբաղվել հասարակակաև–քա– ղաքական ու գիտական գործունեությամբ։ Գ․ ճ–ում կրթություն են ստացել Կոմի–տասը, Մ․ Աբեղյանը, Ս․ Մելիքյանը, Ե․ Թադնոսյանը, Կ․ Տեր–Մկրտչյանը, Գ․ Տովսեփյանը, Ա․ Շահմուրադյանը, Գ․ Լևոնյանը, Ա․ Միկոյանը, Ա․ Մռավյա– նը, Պ․ Մակինցյանը և ուրիշներ։ Վ․ Երկան յան

ԳԵՏԱՐԵԿ, Գետ աբակ, քաղաքա–տիպ ավան, Ադրբեջանական ՍՍՏ Գե– աաբեկի շրջանի կենտրոնը։ Գտնվում է Փոքր Կովկասի նախալեռներում։ Գ–ի հա–րուստ պղնձահանքերի մասին հիշատա– կել են հայ մատենագիրները։ Գ–ի շրջա–կայքում կան կիկլոպյան ամրոցներ, ուշ բրոնզի և վաղ երկաթի դարի դամբարան–ներ (հատկապես՝ քարարկղային), որտեղ հայտնաբերվել են բրոնզե գոտիներ (մարդկանց, կենդանիների, բույսերի և այլ նկարներով), զենքեր, զարդեր, քարե նախշազարդ ամաններ, աշխատանքի գոր–ծիքներ, խեցեղեն։ XIX դ․ վերջին Գ–ում պեղումներ են կատարել գերմանացի ճար–տարապետ Վ․ Քելքը և ռուս հնագետ Ա․ Իվանովսկին։

ԳԵՏԱԲԵՐԱՆ, գետի վերջին հատվածը՝ ծովի, լճի կամ մեկ այլ գետի մեջ թափվելու տեղում։ Տարբերում են հետնյալ տիպերը, կույր, սովորական կամ հասարակ, դել–տա, լիման, էստուար։ Սովորաբար Գ–ում են գտնվում խոշոր նավահանգիստ–ները։ ԳԵՏԱ&ԱՏ (մինչև 1948-ը՝ Ա ղ ջ ա ղ ը շ– լ ա ղ, 1948–1967-ը՝ Գետաշեն), գյուղ Տայկական ՍՍՏ Արւոաշաւոի շըր– ջանում, Ազատ գետի աջ ափին, շրջկենտ–րոնից 10 կմ հյուսիս։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբու–ծությամբ, բանջարաբոստանային կուլ–տուրաների մշակությամբ, անասնապա–հությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կենցաղսպա–սարկման տաղավարներ։ Գյուղատնտ․ ար–տադրության հաջողությունների համար կոլտնտեսականներ Դ․ Ս․ Մանուկյանին և Ա․ Ա․ Քարամյանին շնորհվել է սոցիա–լիստական աշխատանքի հերոսի կոչում։ Բնակիչները ներգաղթել են Խոյ և Սալ– մաստ գավառներից, 1923-ին։ ԳԵՏ11ԹԱՂ, գյուղ Տայկական ՍՍՏ Սիսիա– նի շրջանում, շրջկենտրոնից 18 կմ հարավ– արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է դաշտավարությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Ունի տարրական դպրոց, գրադարան, ակումբ։

ԳԵՏԱԿԻՆՃԵՐ, տապիրներ (Ta- piridae), միասմբակավորների կարգի կաթ–նասունների ընտանիք։ Խոշոր կենդանի–ներ են, քաշը 225–300 կգ է, մարմնի եր–կարությունը՝ մինչև 250 սմ, մնդավի բարձ–րությունը՝ 75–120 սմ Պոչը կարճ է (5– 10 սմ)։ Գլուխը երկարավուն է, փոքր ու շարժուն կնճիթով։ Աչքերը մանր են, ականջները՝ կարճ։ Առջևի վերջավորու–թյուններն ունեն 4-ական, ետինները՝ 3-ական մատ։ Մաշկը հաստ է, պատված կարճ մազերով։ Լսողությունը և հոտառու– թյունը զարգացած են։ Մթնշաղային և գի–շերային կենդանիներ են։ Ապրում են ճահճոտ անտառներում ու թփուտներում։ Շարժունակ են, լավ լողում ու սուզվում են։ Սնվում են ծառևրի, թփերի տերևնե–րով ու ցողուններով, խոտաբույսերով։ Արուներն ու էգերը ապրում են առանձին, մերձենում միայն զուգավորման ժամա–նակ։ Ունենում են 1 ձագ, որը մինչև 6–7 ամիս լինում է բծավոր։ Պահպանվել է Գ–ի 5 տեսակ (մեկը՝ Տարավ–Արևելյան Ասիայում, չորսը՝ Տարավային Ամերի– կայում)։ Օգտագործում են միսը և մաշկը։ է․ Յավրոյան

ԳԵՏԱՁԻԵՐ (Hippopotamidae), ոչ որոճող–ների կարգի զույգ սմբակավոր կաթնա–սունների ընտանիք։ Ընդգրկում է 2 սեռ, 1-ական տեսակներով։ Սովորական գետաձի (Hippopotamus amphibius), խոշոր խոտակեր կենդանի է։ Տասուն արուի մարմնի երկարությունը մինչև 4,5 մ է, բարձրությունը՝ մոտ 1,5 մ, քաշը՝ 3– 4,5 иг։ Մարմինը երկարավուն է, մաշկը Գետաձի հաստ, գրեթե մերկ, գորշ։ Գլուխը մեծ է, դունչը՝ լայն, աչքերը փոքր են,ականջները՝ կարճ։ Ոտքերը հաստ են, կարճ, մատները միացած են փոքր լողաթաղանթով։ Ապ–րում են հոտերով, օրվա մեծ մասը լինում է ջրում և սնվում ջրային բույսերով։ Ունե–նում են 1 ձագ։ Պահպանվել է միայն Տա– սարակածային Աֆրիկայում։ Լ ի բ և ր ի ա– կ ա ն կամ թզուկ գետաձի (Cho- eropsis liberiensis), մարմինը համեմատա–բար փոքր է (երկարությունը՝ 1,5–1,75 մ, բարձրությունը՝ մինչև 1 մ, քաշը՝ 160– 240 կգ)։ Գիշերային կենդանի է։ Ապրում է արևադարձային անտառներում, ջրին մոտ։ Սնվում է բույսերի արմատներով ու արմատապտուղևերով։ Չնայած պահպան–ման համար ձեռնարկված միջոցներին, նրանց թիվը խիստ կրճատվում է։ Բ․ Մարտիրոսյան․

ԳԵՏԱՄԵՋ (մինչև 1948-ը՝ Ք և թ ր Ш ն), գյուղ Տայկական ՍՍՏ Նաիրիի շրջա–նում, շրջկենտրոնից 9 կմ հարավ–արևելք, Տրազդանի կիրճում, Տրազդան գետի ձախ ափին։ Վարչա–տերիտորիալ կարգով են–թարկվում է Նոր Տաճընի ավանային սո–վետին։ Ունի թռչնաբուծական գործարան, հանրակրթական ութամյա և միջնակարգ հեռակա դպրոցներ, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան, մանկապարտեզ։ Գոր–ծում է ճշգրիտ քարերի Արզնու արտադրա–