ձոներից կան կրիոլիտ, գրաֆիտ, մար–մար, գորշ ածուխ, կապար, ցինկ, ուրան։ Ափերը ժայռոտ են, կտրտված խոր ֆյոր– դերով։ Անթրոպոգենում ենթարկվել է սառցապատման։ 1834 հզ․ կմ2 տարածու–թյուն ծածկված է 2300 Վ միջին հզորու–թյան սառցե վահանով (առավելագույն հզորությունը՝ 3400 մ), որի մակերևույթն ափերից աստիճանաբար բարձրանում է դեպի կղզու կենտրոնական մասևրը։ Սառ–ցի ծավալը 2,6 մլն կմ3 Է։ Շարժվելով տա–րեկան 150 է/ միջին արագությամբ՝ սառ–ցադաշտը նեղ ևովիտներով մտնում է օվկիանոսի մեջ (հատկապես արմ–ում) և առաջացնում 13–15 հզ․ այսբերգ։ Ափե–րի երկայնքով, 200–250 կմ լայնությամբ, ձգվում են սառցից ազատ տարածություն–ներ՝ սարահարթեր (բարձրությունը՝ մինչև 400–600 է/), որոնք հերթափոխվում են լեռներով (բարձրությունը՝ մինչև 2000 il) Տանդիպում են ևյուսիսային եղջերու, սպիտակ արջ, բևեռային աղվես, փոկ, թռչուններից՝ ճայ, այդերուկ, սպիտակ կաքավ։ Արդ․ նշանակություն ունեն ձո–ղաձուկը, վահանաձուկը, սաղմոնը։ Տնտ․ կյանքը կենտրոնացած է հիմնականում կղզու հվ–արմ–ում։ Բնակչության ավելի քան կեսը զբաղվում է ձկնորսությամբ և ձկնավերամշակմամբ։ Գործում ևն ձկան պահածոների, ձկնորսական ոչ մեծ նա–վերի պատրաստման և վերանորոգման գործարաններ։ Զարգացած է մսաբրդա–տու ոչխարաբուծությունը և եղջերվաբու–ծությունը։ Գլխավոր բնակավայրերն են Գոտհոբը, Ցուլիանեհոբը, Տոլստեյնս– բորգը, Սուկերտոպենը։ Գ․ հայտնաբե–րել է իսլանդացի Գունբիյոռնը, 875-ին, ուսումնասիրել են Ա․ Նորդենշելդը, Ֆ․ Նանսենը, Օ․ Սվերդրուպը։
ԳՐԵՆՈԲԼ (Grenoble), քաղաք Ֆրանսիա–յի հարավ–արևելքում, Դոֆինի մարզում, Իզեր և Դրակ գետերի միախառնման մո–տակայքում։ Իզեր դեպարտամենտի վար–չական կենտրոնն Է, տրանսպորտային հանգույց։ 162 հզ․ բն․ (1968)։ Ունի էլեկ– տրատեխ․, քիմ․, թղթի, սննդի արդյունա–բերություն, ՏԷԿ, համալսարան, միջու–կային հետազոտությունների ինստի–տուտ։ Պահպանվել են XI –XIII դդ․ ճարտ․ հուշարձաններ։ Գ–ում է Ստենդալի թան–գարանը։ Այստեղ են անցկացվել ձմեռա–յին X օլիմպիական խաղերը (1968)։
ԳՐԵՁԱՆԻՆՈՎ Ալեքսանդր Տիխոնովիչ [13(25)․10․1864, Մոսկվա – 4․1․1956, Նյու Յորք], ռուս կոմպոզիտոր։ Սովորել է Մոսկվայի (1881–90) և Պետերբուրգի (1890–93) կոնսերվատորիաներում։ Գրել է «Ամուսնություն» կոմիկական օպերան (ըստ Ն․ Վ․ Գոգոլի, բեմ․ 1948), «Քույր Բեատրիսան» օպերա–լեգենդը (ըստ Մ․ Մետեռլինկի, բեմ․ 1912), նվագախըմ– բային, կամերային–գործիքային ստեղ–ծագործություններ։ Նշանավոր են մա–նուկների համար գրած երգերը, օպերա–ները, խմբերգերը, դաշնամուրային պիես–ները։ 1925-ից բնակվել է արտասահմա–նում։
ԳՐԵՁԿՈ Անդրեյ Անտոնովիչ [4(17)․10․ 1903, գ․ Գոլոդաևկա (այժմ՝ Ռոստուլի մարզի Մատվեև–Կուրգանի շրջանի Կույ– բիշևո) – 26․4․1976, Մոսկվա], ՍՍՏՄ կու– Ա․ Ա․ Գբեչկո Գ․Մ․ Գրեչկո սակցական, պետական և ռազմական գոր–ծիչ, Սովետական Միության մարշալ (1955), Սովետական Միության կրկնակի հերոս (1958, 1973)։ ՍՄԿԿ անդամ 1928-ից։ Ավարտել է Ֆրունզեի անվան (1936) և Գլխավոր շտաբի (1941) զինվորական ակադեմիաները։ Մասնակցել է Տայրենա– կան մեծ պատերազմին, ևղել է դիվիզիա–յի, կորպուսի, բանակի հրամանատար, I Ուկրաինական ռազմաճակատի հրամա–նատարի տեղակալ։ Գ–ի ղեկավարած զորքերը ակտիվորեն մասնակցել են Կով– կասի պաշտպանությանը։ Ետպատերազ–մյան շրջանում աշխատել է Կիևի զինվո–րական օկրուգի զորքերի, ապա, Գևրմա– նիայում, սովետական զորքերի գլխավոր հրամանատար, 1957-ից՝ ՍՍՏՄ պաշտ–պանության մինիստրի առաջին տեղակալ և ցամաքային զորքերի գլխավոր հրամա–նատար, միաժամանակ (1960–67)՝ Վար– շավայի պայմանագրի երկրների միաց–յալ զինված ուժերի գլխավոր հրամանա–տար։ 1967–76-ին եղել է ՍՍՏՄ պաշտ–պանության մինիստր։ 1973–76-ին՝ ՍՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ։ ՍՍՏՄ II–IX գումարումների Գերագույն սո–վետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 5, Կարմիր դրոշի 3 և այլ շքանշաններով։ Աճյունը ամվւոփված է Կրեմլի պատում։ Եբկ․ ճակատամարտ Կովկասի համար, Ե․, 1969։ Կարպատների վրայով, Ե․, 1975։
ԳՐԵՁԿՈ Գեորգի Միխայլովիչ (ծն․ 25․5․ 1931, Լենինգրադ), ՍՍՏՄ տիեզերագնաց– օդաչու, Սովետական Միությաև հերոս (1975), տեխ․ գիտ․ թեկնածու (1967)։ ՍՄԿԿ անդամ 1960-ից։ Ավարտել է Լենիև– գրադի մեխանիկական ինստ–ը (1955)։ ՍՍՏՄ տիեզերագնացների ջոկատում է 1966-ից։ 1975-ի հունվ․ 11-ին Ա․ Ա․ Գու–բարեի հետ, որպես բորտ–ինժեներ, թռիչք է կատարել դեպի տիեզերք՝ «Սոյուզ–17» փոխադրակաև տիեզերանավով։ 1975-ի հունվ․ 12–ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ–4» ուղեծրային գիտակայանին (երկրամերձ ուղեծրում էր 1974-ի դեկտ․ 26-ից), և թռիչքը շարունակվել է «Սալ– յուտ–4» ուղեծրակայանով։ 1975-ի փետր․ 9-ին, «Սոյուզ–17» փոխադրական տիեզե–րանավի և «Սալյուտ–4» կայանի տարակ– ցումից հետո, անձնակազմը վայրէջք է կատարել «Սոյուզ–17» տիեզերաևավով։
ԳՐԵՊՊԻՆ (Greppin) Զոն Այրդ Քութս (ծն․ 2․4․1937, Ռոչեստր, ԱՄՆ), ամերի–կացի լեզվաբան–հայերենագետ։ 1971 – 1974-ին դասավանդել է Ֆլորիդայի (լա–տիներեն, սանսկրիտ), 1975-ին՝ Կլիվ– լենդի (հունարեն, ընդհանուր լեզվաբա–նություն) համալսարաններում։ «Բառա– Ա․ Ս․ Գբիբոյեդով Է․ Գբիգ սկզբային ձայնավորները և շնչեղացումը դասական հայերենում» (1973), «Դասա–կան հայերենի անվանական վերջածանց–ները» (1975) և «Տայերենի կոկորդային–ների ուսումնասիրության արդի վիճակը» («ՊԲՏ», N« 1, 1975) և այլ հոդվածներում Գ․ քննության առարկա է դարձրել դասա–կան հայերենի տարբեր փուլերը՝ անդրա–դառնալով գրաբարի բառապաշարի հիմ–նական ֆոնդի ծագումնաբանությանը, խե–թերենի և ևայերենի զուգաբանություն– ներին, փոխառություններին ու ձայն–դարձին։ 1974–75-ին գիտահետազոտա–կան աշխատանք է կատարել ՏՍՍՏ ԳԱ լեզվի ինստ–ում։
ԳՐԻԲՈՅԵԴՈՎ Ալեքսանդր Սերգեևիչ [4(15)․1․1795, Մոսկվա - 30․1(11․2)․1829, Թեհրան, թաղված է Թիֆլիսում], ռուս գրող, դիվանագետ։ 1810-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական և իրավաբանական ֆակուլտետները, ապա սովորել նաև ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ Ուսանողական տարինե–րին շփվել է ապագա դեկաբրիստների հետ։ Առաջին գործը «Երիտասարդ ամու–սիններ» կատակերգությունն է (1815)։ 1818-ին նշանակվել է ռուս, միսիայի քարտուղար Իրանում։ 1822-ին Թիֆլի– սում եղել է Կովկասի ռուս, զորքերի հրամանատարությանն առընթեր դիվա– նագիւոական մասի քարտուղար։ Այաոեղ նա սկսել է գրել «Խելքից պատուհաս» կատակերգությունը, որը ավարտել է 1824-ին, Պետերբուրգում։ Գրաքննության արգելքի պատճառով այն տարածվել է ձեռագիր և մեծ արձագանք գտել գրա–կան շրջաններում։ Պատկերելով Մոսկվա–յի ազնվականական մթնոլորտը՝ Գ․ ստեղ–ծել է բնավորությունների մի ամբողջ պատկերասրահ։ Գլխավոր հերոսի՝ Չաց– կու մենախոսությունները մեղադրական են՝ ուղղված իշխող կարգերին։ Չացկին մնում է միայնակ, հասարակությունը նրան հռչակում է խելքից պատուհաս։ Տիմնական կոնֆլիկտը մտածող անձնավորության և սահմանափակ շրջապատի ընդհարումն է, որը թեև ավարտվում է անհատի պար–տությամբ, բայց հանդիսատեսը հավա–տում է Չացկու հաղթանակին։ «Խելքից պատուհաս»-ը նշանավորեց ռուս ռեալիս–տական դրամատուրգիայի զարգացման սկզբնական փուլը։ 1825-ին վերադառնալով Կովկաս՝ Գ․ աշխատել է <1812 թվականը» դրամայի վրա, որից միայն հատվածներ են պահ–պանվել։ Դեկաբրիստների ապստամբու–թյան պարտությունից հետո, 1826-ին ձերբակալվել է, տեղափոխվել Պետեր–