Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բուրգ, սակայն մեղադրական նյութերի պակասը փրկել է նրաև։ 1828-ին մաս–նակցել է Թուրքմենչայի պայմանագրի կնքմանը, ապա նշանակվել Ռուսաստանի լիազոր–մինիստր Իրանում։ Թուրքմեն– չայի պայմանագրի 15-րդ կետով, որ մըտ– ցըվեց Գ–ի առաջարկությամբ և ջանքե– րով, պարսկահայերին թույլատրվում էր գաղթել Արևելյան Տայաստան։ 50 հա–զար պարսկահայերի ևերգաղթը նշանա–կալից իրադարձություն Էր։ Գ․ առաջին ռուս մեծ գրողն Է, որը պատմական դեպքերի բերումով մոտի–կից ծանոթացավ հայ ժողովրդին։ Դեռևս մինչև Տայաստան գալը նա ուսումնասի–րել էր Արնելքին վերաբերող հին ու նոր շրջանների հեղինակների երկերը, Մով–սես իյորենացու «Տայոց պատմություն»-ը։ Պահպանվել է Գ–ի «Ռոդամիստ և Զենո– բիա» ողբերգության պլանը, ըստ որի գործողությունը կատարվում է Տայաս– ւոանում ն Վրաաոանում։ Զգալի տեղ են գրավում Տայաստանը պատկերող հատ–վածները Գ–ի «ճանապարհորդական նո– թեր»-ում։ 1819-ի փետրվարին եղել է Երևանում, ծանոթացել երկրի ու ժողո– վըրդի կացությանը, պատմական հուշար–ձաններին, այցելել Էջմիածնի վանք, մա–տենադարան, տպարան, դպրոց։ Գեներալ Պասկեիչի բանակում, որպես դիվանագի–տական գրասենյակի պետ, մասնակցել է Երնանի, Սարդարապատի, Նախիջևանի ազատագրմանը, պարգևատրվել «Երևա–նի գրավման համար» մեդալով։ 1827-ի դեկտեմբերին, Երնանի սարդարի պալա–տի դահլիճում, հեղինակի ներկայությամբ, առաջին անգամ բեմադրվել է «Խելքից պատուհաս»-ը։ Վախենալով Իրանում ռուս, ազդեցության ուժեղացումից՝ Ֆաթհ– Ալի շահի հրոսակները հարձակվեցին ռուս, դեսպանատան վրա և սրի քաշեցին բոլոր աշխատակիցներին, այդ թվում լիազոր–մինիստրին։ Գ–ի դիակը տեղա–փոխվեց Թիֆլիս․ ճանապարհին, Դվալի լեռնանցքում, Ա․ Ս․ Պուշկինը հանդիպել է Գ–ի դիակը տանող սայլին։ Տանդիպման վայրում աղբյուր–հուշարձան է կանգնեց–ված։ Գ–ի ողբերգական մահը խոր վիշտ է պատճառել հայ ժողովրդին։ Էջմիածնի Մայր տաճարում հոգեհանգստի պատա–րագ է մատուցվել նրա հիշատակին։ ժո–ղովրդի բազմությունն ամենուրեք դի–մավորել ու ճանապարհել է Գ–ի դիակը Թիֆլիս տանող սայլը։ «Խելքից պատու–հաս» կատակերգությունը թարգմանվել և բազմիցս բեմադրվել է հայկ․ թատրոն–ներում։ Ի հավերժացումն Գ–ի հիշատակի՝ Երնանում 1975-ին կանգնեցվել է նրա հուշարձանը (քանդակագործ՝ Ն․ Բեջան– յան)։ Երևանում և ՏՍՍՏ այլ քաղաք–ներում կան Գ–ի անվան փողոցներ ու դպրոցներ։ Երկ․ Полн․ собр․ соч․, т․ 1–3, П․, 1911 – Լ917; Сочинения, т․ 1 – 2, М․, 1971; Խելքից պատուհաս, Թ․, 1913։ Այլ հրտ․, Ե․, 1945, Ե․, 1958։ ճանապարհորդական նոթեր․ Կով– կաս–Պարսկաստան, Ե․, 1945։ Գրկ․ Հ ա խ ու մ յ ա ն Տ․, Ալեքսանդր Մերգեևիչ Գրիբոյեդով, Ե․, 1945։ Պ ա ր ս ա մ– յ ա ն Վ․ Ա․, Ա․ Ս․ Գրիբոյեդովը և հայ– ոուսական հարաբերությունները, Ե․, 1947։ Մայիլյան Թ․ Ս․, Գրիբոյեդովը և Հայաս– տանը, Ե․, 1976։ Белинский В․ Г․, «Горе от ума», Полн․ собр․ соч․, т․ 3, М․, 1953; Гончаров И․ А․, Миллион тер-՛ заний, Собр․ соч․, т․ 8, М․, 1952; Луна–чарский А․ В․, А․ С․ Грибоедов, տես նրա՝ Классики русской литературы, М․, 1937; Орлов В․ Н․,Грибоедов․ Очерк жиз–ни и творчества, 2 изд․, 1954․ Ռ․ Պաւցայան ԳՐԻԳ (Grieg) Էդվարդ Տագերուպ (15․6․ 1843, Բերգեն – 4․9․1907, Բերգեն), նոր–վեգացի կոմպոզիտոր, դաշնակահար, դի–րիժոր։ 1862-ին ավարտել է Լայպցիգի կոնսերվատորիան, ապա Կոպենհագե–նում դասեր վերցրել Ն․ Գաղեի մոտ։ 1866-ին տեղափոխվել է Քրիստիանիա (Օսլո), հիմնել երաժշտական ակադեմիա (Յու․ Սվենսենի հետ), երաժշտական ըն–կերություն։ 1870-ական թթ․ վերջերից կնոջ՝ երգչուհի Ն․ Տագերոլպի հետ, որ–պես դաշևակահար և դիրիժոր, համերգ–ներով շրջել է Եվրոպայի երկրներում։ Ընտրվել է Ֆրանսիայի ակադեմիայի ան–դամ (1889), Քեմբրիջի (1893) և Օքսֆոր– դի (1906) համալսարանների երաժշտու–թյան դոկտոր, Բեռլինի ակադեմիայի պատ–վավոր դոկտոր (1897)։ Գ–ի խորապես ազգային արվեստում արտացոլվել են հայրենի երկրի բնությունն ու կենցաղը, ժող․ դյուցազներգությունն ու բանահյու–սությունը։ Ստեղծագործություններից նշա–նավոր են դաշնամուրային կոնցերտը (1868), լարային կվարտետը, դաշնամուրի, թավջութակի և դաշևամուրի, ջութակի և դաշնամուրի համար գրված սոնատները, Տ․ Իբսենի «Պեր Գյուևտ» դրամայի երա– ժըշտությունից (1874–75) 2 սյուիտները, «Նորվեգական պարերը» (1881), նվագա–խմբային «Սիմֆոնիկ պարերը» (1898), բազմաբնույթ երգերն ու ռոմանսները, խմբերգերը, դաշնամուրային «Քնարական պիեսները» (70 հատ)։ Երկ․ Arlikler og taler, Oslo, 1957; Избр, статьи и письма, М․, 1966․ Գրկ․ Асафьев Б․ В․, Григ, М․, 1948; Кремлев Ю․А․, Эдвард Григ, М․, 1958; Левашева О․Е․, Эдвард Григ, М․, 1962; Johansen D․M․, Edvard Grieg, Oslo, 1956․ Ա․ Բուդաղյան ԳՐԻԳ (Grieg) Նուրդալ (1․11․1902, Բեր–գեն – 2․12․1943, Բեռլինի մոտ), նորվե–գացի գրող, գրականագետ։ Սովորել է Օսլոյի և Օքսֆորդի համալսարաններում։ Տպագրվել է 1922-ից։ Տայրենասիրական շնչով է տոգորված «Նորվեգիան մեր սըր– տերում է» (1929) բանաստեղծություն–ների ժողովածուն։ 1933–35-ին ապրել է Մոսկվայում, դարձել համոզված մարք–սիստ։ Որպես թղթակից մասնակցել է Իսպանիայի ազգային–ազատագրական պատերազմին (1936–39), այն արտա– ցոլել «Իսպանական ամառ» (1937) հրա–պարակախոսական ժողովածուում և «Աշ–խարհը դեռ պետք է երիտասարդ դառնա» (1938) վեպում։ Գ․ մարտնչել է հիտլեր– յան զավթիչների դեմ՝ Նորվեգիայում։ Ետմահու հրատարակվել են «Ազատու–թյուն» (1945), «Տույս» (1946) բանաստեղ–ծությունների ժողովածուները։

ԳՐԻԳՈՐ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XIII դարի հայ մանրանկարիչ։ Կենսագրական տվյալներ չեն պահպանվել։ 1232-ին նկա–րազարդել է մի ձեռագիր (Մեսրոպ Մաշ–տոցի անվ․ Մատենադարան, N* 2743), որ հայտնի է <Թարգմաևչաց Ավեաարան> անունով (Արցախի Թարգմանչաց վանքում պահվելու պատճառով)։ Ձեռագիրն իր մանրանկարների գեղանկարչական ար–տակարգ արժանիքներով հանդիսանում է հայկ․ միջնադարյան մանրանկարչու–թյան գլուխ–գործոցներից մեկը։ Նկարչի վարպետությունը արտահայտվել է գու–նային անկրկնելի լուծումների մեջ։ Տա– գեցած և հարուստ ներկապնակի միջո–ցով, ինչպես և պատկերված անձանց հոգեկանը բացահայտելով՝ Գ․ ստեղծել է դրամատիկական լարվածությամբ օժտ–ված հորինվածքներ, յուրովի արտացոլել ժամանակաշրջանին բնորոշ ընդհանուր տրամադրությունը, երբ երկրին սպառնում էր նոր զավթիչների՝ թաթար–մոնղոլնե– րի արշավանքը։ Տատկանշական է, որ անգամ տոնական շարքի մեջ ամենաու– րախ՝ «Ավետման» տեսարանը ևս լի է դրամատիզմով։ Տորինվածքների թե՛ գծա–յին, թե՝ գունային լուծումները ենթարկ–ված են երկիմասաային բացահայտման։ Առավել հաջողված են «Խորհրդավոր ընթ–րիք», «Դժոխքի ավերում» և «Ավետումն» տեսարանները։ Մեծ վարպետությամբ են կատարված նաև մատյանի զարդանկար–ները՝ խորաններ, անվանաթերթեր, լու– սանցազարդեր, զարդագրեր։ Տայտնի զար– դաձևերի հետ մեկտեղ նկարիչը ստեղծել է նոր տարբերակներ։ Խորաններից մեկի մեջ կարդացվում է ծաղկողի անունը։ Պատկերազարդումը տես 177-րդ էջից առաջ՝ ներդիրում։ Գրկ․ Տայկական մանրանկարչություն (ալ–բոմ), Ե․, 1967։ Է․ Կորխմազյան

ԳՐԻԳՈՐ (ծն․ և մահ․ թթ․ աևհտ․), XIV– XV դարերի հայ մաևրանկարիչ։ Կենսա–գրական տվյալներ չեն պահպանվել։ Են–թադրվում է, որ ստեղծագործել է Տաթևում։ Գ–ի նկարազարդած ձեռագրերից մեզ է հասել Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենա–դարանում պահվող N» 6305 Ավետարանը, որի մանրանկարներն աչքի են ընկնում զարդային հարդարանքի առատ օգտա– գործմամբ։ Գեղեցիկ են նկարչի ստեղծած արևելյան նշաձև մեծ աչքերով և ընդգծված հոնքերով կերպարները, որոնք իրենց գույնզգույն զգեստներով ավելի նման են հասարակ մարդկանց, քան սրբերի։ Մեղմ, թավշանման պարզ գույների ներդաշնա–կությունը մանրանկարներին հաղորդում է մեծ հմայք։ Ձեռագրում պատկերված են Նոր և Տին կտակարանների դրվագներ։ Առանձնապես հետաքրքրական են հայկ․ մանրանկարներում սակավ հանդիպող հեծյալ «սուրբ զորավարների» կերպար–