Վահրամ Պահլավունու հեւո օգնել է Գա–զի կ Բ թագավորին՝ պաշտպանելու Բագ– րաաունիների թագավորությունը։ Անիի թագավորությունը պահպանելու նպատա–կով, 1045-ին մասնակցել է Կոստանդնու– պոլսում Կոստանդին կայսեր հետ Գա– գիկ Բ–ի վարած բանակցություններին, բայց ապարդյուն։ Տեսնելով, որ հայ թա–գավորության վերացման հարցը լուծված է, իր հայրենի կալվածքները հանձնել է բյուզանդացիներին՝ փոխարենը հողեր և գյուղեր ստանալով Միջագետքում։ Նրան տրվել է նաև մագիստրոսի պալատական ն ռազմական բարձր տիտղոսը, 1048-ին՝ Միջագետքի կուսակալի պաշտոնը։ Գ․ Մ․ Պ–ի կուսակալության սահմանների մեջ, բացի Միջագետքից, մտնում էին Վասպուրականը, Տարոնը և Տայաստանի հվ–արմ․ այլ մարզեր, որտեղ նա բարե–կարգություններ է կատարել, ինչպես նաև երկրի արլ․ սահմանները պաշտպանել սելջուկ–թուրքերի ասպատակություննե–րից։ Լինելով բարձրաստիճան բյուգան–դական պաշտոնյա՝ շարունակել է սերտ կապեր պահպանել հայ իրականության հետ, նշանակալից դեր խաղալով Տայաս–տանի հասարակական և մտավոր կյան–քում։ Գ․ Մ․ Պ․ եղել է ժամանակի ամենալու– սավորյալ մարդկանցից մեկը, զգալի հետք է թողել միջնադարյան հայ մշակույթի պատմության մեջ։ Նպաստևլ է գիտու–թյունների և գրականության զարգացմա–նը՝ ձգտելով հայկական միջավայրում վերակենդանացնել անտիկ աշխարհի ար–վեստն ու փիլ․։ Տիմնադրել է բարձրա–գույն տիպի սեփական դպրոց–ճեմարան, դասավանդել ճարտասանություն, փիլի–սոփայություն, քերականություն, մաթե–մատիկա ևն։ Նրա կառուցած վանքերը, եկեղեցիները, մատուռները Կեչառույքում (Ծաղկաձոր), Տավուց–թառում և այլ վայ–րերում հայ միջնադարյան ճարւո–յան կո–թողներից են։ Գ․ Մ․ Պ․ լայն նամակա–գրական կապերի մեջ է եղել իր ժամա–նակակիցների հետ։ Այդ նամակները պահ–վել են և կազմել նրա հռչակավոր «Նամա–կանի»–^ որտեղ բազմակողմանիորեն ար–տացոլվել է հեղինակի աշխարհայացքը։ Գ․ Մ․Պ–ի նամակները, որ ուղղված են իր բարեկամներին, աշակերտներին, նախ–կին ուսուցիչներին, երևելի անձանց, ար–ծարծում են գիտական, գրական ն քաղա–քական հարցեր։ Գ․Մ․Պ–ի գրչին է պատ–կանում նաև «Մեկնութիւն քերականին»-ը՝ միջնադարյան քերականագիտության ուշագրավ ստեղծագործություններից մե–կը։ Նա տիրապետել է տաղաչափության արվեստին, թողել է բանաստեղծական գործեր, որոնցից ամենանշանավորը «Տա– զարւոողեան» պոեմն է՝ Աստվածաշնչի համառոտ հանգավորված վերապատումը։ Թարգմանել է Էվկլիդեսի «Սկզբունք–ներ՜ը։ Մյուս թարգմանությունները, որոնց մասին խոսվում է նամակներում, մեզ չեն ևասել։ Գ․ Մ․ Պ․ հայ միջնադարյան գիտնակա–նի նոր տիպար է։ Իր դասակարգի գաղա–փարախոսը լինելով՝ նա միաժամանակ լայնախոհ մտավորական էր։ Ունեցել է հետաքրքրասիրությունների լայն շըր– ջանակ՝ սկսած հին հունական ու հայկ, դիցաբանությունից մինչև ժամանակակից փիլ․ ու աստվածաբանության խնդիրնե– րը, ճշգրիտ գիտություններից մինչև պատ–մության, գրականության ու արվեստի հարցերը։ Գա պայմանավորված էր ոչ միայն նրա անձնական նախասիրություն–ներով, այլ նաև աշխարհիկ կյանքի աշխու–ժացումով, այն նոր պահանջներով, որն ԻՐ կևիքն էր դնում գիտության, արվեստի ու գրականության զարգացման վրա։ Գ․ Մ․ Պ․ ընտրել Էր ուսման այնպիսի ծրագիր, ուր ավելի մեծ տեղ Էր հատկացվում աշ–խարհիկ գիտություննևրին․ պահանջվում Էր աստվածաբանական կրթությունը լրաց–նել աշխարհիկ գիտելիքներով։ Անիի թա–գավորության ծաղկման ժամանակաշրջա–նում ծլարձակած ազատամտության սաղ–մերը և լուսավորության տարածման ան–հրաժեշտության գաղափարը Գ․ Մ․ Պ․ պաշտպանեց ողջ կյանքում՝ հաճախ պայքար մղելով զուտ աստվածաբանական կրթության կողմնակիցների դեմ։ Ինչպես միջնադարյան մյուս մտածողները, նա ևս ընդունում Էր, որ ուսումը պետք է սկսել սուրբ գրքի ընթերցանությամբ, բայց գտնում Էր, որ դրանով չպետք է սահմանափակվել։ Տամակողմանի կըր– թություն ստանալու համար այնուհետև պետք է անցնել «առասպելավարժությա– նը», խորանալ դիցաբանության, առաս–պելական պատմությունների ու զրույցնե–րի ուսումնասիրման մեջ և միաժամա–նակ սերտել գեղեցիկ հատվածներ «հո–մերական և պղատոնական» երկերից։ Դրանց միջոցով, ըստ Գ․ Մ․ Պ–ի, սո–վորողն աստիճանաբար մոտենում է զուտ աշխարհիկ բնույթի գիտություններին, «ազատ արվեստնևրին», որոնք կազմում են ուսման ավելի բարձր աստիճանը։ Այդ գիտություններն են՝ քերականությունը, ճարտասանությունը, տրամաբանությու–նը։ Գիտությունների այս եռյակին հա–ջորդում է ճշգրիտ գիտությունների քառ–յակը՝ թվաբանությունը, երկրաչափու–թյունը, աստղաբաշխությունը, երաժըշ– տությունը, որոնք մաթեմատիկայի բաղ–կացուցիչ մասերն են։ Մաթեմատիկան Էլ իր հերթին դիտվում է որպես անհրաժեշտ աստիճան բնագիտությունից (ֆիզիկա–յից) բնազանցությանը (մետաֆիզիկային) անցնելու համար։ Միաժամանակ նրա նա–մակներում հստակ ուրվագծվում է իշխող ֆեոդալական դասի գաղափարախոսը, արտոնյալ խավի շահերն ու ձգտումները պաշտպանող քաղ․ մտածողն ու ռազմ, գործիչը։ Տայտնի Է, որ Գ․Մ․Պ–ի գլխա–վորած ռազմ, ուժերը հաշվեհարդար տե–սան Թոնդրակյան շարժման մասնակից–ների հետ։ Մագիստրոսը, սակայն, նշում Է, որ, ի տարբևրություն նախորդ աղան–դահալած կաթողիկոսների և իշխանների, ինքը մարդասիրական մոտեցում է ցու–ցաբերել, թույլ չի տվել, որ զինվորները խոշտանգեն աղանդավորներին, սպանեն կամ աղվեսադրոշմով խարանեն նրանց։ Գ․ Մ․ Պ․ փիլ․ մեջ հանդես է գալիս որպես հին հունական մշակույթի և իմաս–տասիրության երկրպագու։ Նրան ևարա– զատ էին Պլատոնի և նորպլատոնական Դավիթ Անհաղթի գաղափարները։ Սա– կայև Գ․ Մ․ Պ–ի օրոք նորպլատոնակա– նությունը, որպես առանձին հոսանք, Տա– յաաոանում արդեն սպառվում Էր, այն սկսում էր աղբյուր ծառայել նոր ուղղու–թյունների համար, որոնք համապատաս–խանում էին ծաղկման շրջանը թևակոխած ֆեոդալիզմի գաղափարներին ու տրամա–դրություններին։ Պահպանելով Դավիթ Անհաղթի գաղափարների հիմնական մա–սը՝ Գ․ Մ․ Պ․ զգալիորեն հակվում է դեպի փիլ․ ռացիոնալիզմը և ուժեղացող բնափի– լիսոփայական հոսանքը։ Էականն ու որո– շիչը, ըստ Մագիստրոսի, բանական ճա–նաչողությունն Է։ Եթե նա, հետևելով նոր– պլատոնականներին, աստվածային Էու–թյան մասին խոսելիս պնդում Է, թե «․․․մեր–ձենալ առ Աստուած բարի յոյժ», ապա հենց նույն տեղում էլ ցույց է տալիս դրա ճանապարհը՝ «․․․ ոչ այլ ինչ է հնար մեր–ձենալ, եթե ոչ գիտութեամբ լուսաւորել զայն» (Գրիգոր Մագիստրոսի Թղթերը, Ալեքսանդրապոլ, 1910, Էջ 97)։ Ուստի՝ Գ․ Մ․ Պ․ կարևոր նշանակություն է տա–լիս բնագիտությանը և մաթեմատիկային, որոնք նախապատրաստում են մարդկա–յին միտքը «բնությունից վեր գտնվող» գերագույն գոյի ճանաչման համար։ Եթե ճանաչման պրոցեսում զգայական ընկա–լումը առաջին և անհրաժեշտ աստիճանն Է, ապա գիտությունների համակարգում դրան համապատասխան առաջին տեղն են բռնում ճշգրիտ գիտությունները, որոնք զբաղվում են զգայական աշխարհի, բնու–թյան իրերի, նրանց հատկությունների ճանաչմամբ։ Այնուամենայնիվ, նա ավելի բարձր է դասում ճանաչման հաջորդ՝ բա–նական աստիճանը։ Որևէ բանի մասին ստույգ գաղափար ունենալու համար բա–նականությունը պետք է իր տրամադրու–թյան տակ ունենա զգայական ընկալում–ներ, որպեսզի «․․․ ստուգութեամբ կա– միմք գնա, զի տիրապես թնակոխիցիմք զանուն, զբնութիւն և գիր»։ Այդ երեքի համապատասխանությունը հաստատելով միայն «հազիվ հազ տակաւին ճանաչեմք զգոյութիւն գոյին» (նույն տեղում, էջ 71)։ ճանաչման ամենաբարձր, բանական աս–տիճանում ստուգվում է իրի և մտքի հա–մապատասխանությունը։ Վերացական, փորձից առաջ և անկախ ստեղծված գա–ղափարները ոչ թե վերագրվում են իրա–կան աշխարհին, այլ այդ գաղափարները, իրերի անունները քննության են ենթարկ–վում և միայն «ըմբռնվելով», դրանք կա–րող են համարվել ստուգապես ճանաչված գոյեր։ Ով ցանկանում է գիտականորեն ստույգ ճանաչել գոյերը, «․․․ պարտ է նոցա զբնութեան ենթակային հետևել, իբրև զհիւսունս զփայտ» (նույն տեղում, էջ 111)։ Գ․ Մ․ Պ–ի նամակներում կան բազմաթիվ ուշագրավ դիտողություններ և ասույթ–ներ կենսաբանության, բժշկագիտության, տիեզերագիտության և այլ գիտություն–ների վերաբերյալ։ «Մեկնութիւն քերա– կանին»-ից ու նամակներից երևում է, որ Գ․ Մ․ Պ․ քաջատեղյակ է եղել երաժշտու–թյան տեսության հարցերին։ Գ․ Մ․ Պ․ հարթել է գիտության առաջըն–թացի ճանապարհը։ Տայ փիլ․ մտքի զար–գացման շուրջ երկուհարյուրամյա դա–դարից հետո նա վերակենդանացրել է աշխարհիկ փիլ․ և գիտական միտքը, բա–ցել արդյունավետ այն ուղին, որով XI
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/217
Արտաքին տեսք