Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

է սաացել ն նրա որոշ մասեր (աբսիդների կենտրոնական զույգ սյուները,միջին հար–կը պահող կամարնևրը ևն) ամրացվել են։ Չնայած դրան, Գագկաշենը կործանվել է ավելի վաղ, քան Անիի մյուս եկեղեցական շեևքերը։ Տաճարի ավերակները պեղվել են 1905–06-ին։ Թ․ Թորամանյանը ուսում–նասիրել ու կազմել է Գագկաշենի ճակա–տի և կտրվածքի վերակազմությաև նախա–գծերը։ Պեղումների ժամանակ հայտնա–բերված Գագիկ Ա Բագրատունու մոտ 2,25 մ արձանը, որի ձեռքին էր եկեղեցու կաղապարը, հիմնավորեց Թ․ Թորաման– յանի մինչ այդ կատարած Զվարթնոցի վերակազմության նախագիծը։ Գրկ․ Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմու–թյան, հ․ 1, Ե․, 1942։ Մ ա ր ու թ յ ա ն Տ․, Զվարթնոց ն զվարթնոցատիպ տաճարներ, Ե․, 1963։ Մնացականյան Ս․, Զվարթ–նոցը և նույնատիպ հուշարձանները, Ե․, 1971։ Վ․ Հարությունյան

ԳՐԻԳՈՐ ՒԼԱԹԵՏԻ, Ծերեն ց, Բըզ– ն ու ն և ց ի (1349, Ւղաթ – նահատակ–վել է 27․5․1425, Ցիպնավանք), հայ մա–տենագիր, մանկավարժ, բանաստեղծ, երաժիշտ, հասարակական գործիչ։ Ծնվել է Ծեր և Խոյանդ ամուսինների ընտանի–քում։ Նախնական կրթությունն ստացել է Ւղաթում։ 1361–67-իև սովորել է Ցիպնա– վանքի Վարդան ճգնավորի դպրոցում, հմտացել գրչության արվեստում։ 1367– 1377-ին զբաղվել է քարոզչությամբ։ 1378– 1386-ին ուսանել է Որոտնավանքի (Սյու–նիք) համալսարանում, ապա դասավան– դել իյառաբաստավանքում (1388-ից), Սալնապատում (1406-ից՝ նաև րաբունա– պետ), Մեծոփավանքում (1408-ից, րա– բունապետ՝ 1410-ից)։ Կարճ ժամանակ անց առանձնացել է Ցիպնավանքում և շարունակել գրական–մանկավարժական– գրչական գործունեությունը։ Արտագրել է ձեռագրեր, գրել և խմբագրել ժողովածու–ներ, շարադրել պատմական երկեր, վար–քեր, մեկնություններ։ Նրա երկերի թվին են պատկանում նաև իր ընդօրինակած ձեռագրերի արձակ և չափածո հիշատա–կարանները։ Դրանցից նշանավոր է 1422-ին գրված «Գանձարան»-ի չափածո հիշատակարանը, որն ընդգրկում է Լենկ– թեմուրի արշավանքները և հասնում մին–չն 1422-ը։ Գ․ Խ․ միջնադարում ամենից շատ հիշվել և գնաևատվել է «Ցայսմա– ւուրք»–ի խմբագրման համար, որտեղ ոչ միայն հայ ժողովրդի կյանքին վերպբե– րող նյութեր է մուծել «շատ պատմագրքե–րից», այլև նոր վկաների մասին ինքն է գրել և ավելացրել, հարստացրել գիրքը։ Բացի այդ, պատվիրել է հետագա ընդ–օրինակողներին, որ արտագրելիս ավև– լացնեն իրենց ժամանակի հայտնի վկա– ևերի մասին վարքերը։ Գ․ Iu-ու շնորևիվ «6ասմաւուրք»-ը մասամբ վեր է ածվել հայ ժողովրդի պատմությաև սկզբնաղ–բյուրի։ Գ․ К 1399–1401-ին խմբագրել է «Գանձարան»-ը։ 1404–06–ին արտագրել և խմբագրել է «ճառընտիր», որն այժմ պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում երկու հատո–րով (ձեռ․ JSPJMI 1520, 1521)։ Գ․ Խ․ հայ գրչության արվեստի աչքի ընկնող մշակներից Է։ Թովմա Մեծոփեցու վկայությամբ՝ նա ոչ միայն գրել է գիշեր– ցերեկ, այլն ուրիշներին հորդորել է նույ–նը անելու։ Գ․ Ի», նան մանրանկարիչ է՛ Նրա ինք–նագրերով մեզ հասած ձեռագրերից շուրջ մի տասնյակ պահվում է Մեսրոպ Մաշ–տոցի անվ․ Մատենադարանում։ Դրանց մի մասը (J4SJM! 1520, 1521 և N» 3714) նկարազարդված է նրա ձեռքով։ Իր գրած և ծաղկած ձեռագրերից մեկում այն միտքն է հայտնել, որ ձեռագիրն ավելի հասկա–նալի է դառնում, եթե նկարազարդվում Է, իսկ նկարը ոչ միայն բացահայտում է գրքի բովանդակությունը, այլև հաճելի է դարձնում ընթերցանությունը։ Գ․ N․ աչքի է ըևկել նաև որպես երա–ժիշտ։ Ունեցել է գեղեցիկ ձայն, վայելել հմուտ երգիչ կատարողի համբավ։ Եղել է գանձասաց, տաղասաց, երաժշտա–հա– սարակական գործիչ, որը մոռացությու–նից հանելով՝ հավաքել է նախորդների և ժամանակակիցների շատ ստեղծագործու–թյուններ։ Որպես խազագետ–գրիչ ու տե– սաբան–խմբագիր կազմել է երգարաններ։ Գրիգոր Ւզաթեցու կազմած «Գանձարան»-ի մի էշը (Երնանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մա–տենադարան, ձեռ․ ․ԻՏ 5328) Նրա գրական գործերից երաժշտածիսա– գիտական նշաևակություն ունեն «իյրատ ժամատեղաց» և «Գովութիւն Սաղմոսի» գրվածքնևրը։ Առոգանության նշանների կիրառման որոշ պարագաների ուսումնա–սիրության տեսակետով ուշագրավ են Գ․ Iu-ու կազմած «&առընտիր»-ն ու «Ցայս– մսսուրք»-ը։ Տայ միջնադարյան հոգնոր երգարվեստի պատմական հեղաշրջման որոշ ևարցերի լուսաբանման համար կարե– վոր են նրա կազմած գանձարանները, որոնցից Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում են N»JVJS 8366, 4011 և 5328 ձեռագրերը։ Վերջինս կանգնած է հայ գանձարանային մշակույթի զարգաց–ման մեջ երկու խոշոր պատմաշրջաններ զատորոշող սահմանագծի վրա (տես Գան - ձարան)։ Գ․ Խ․ փաստորեն տվել է Գան–ձարանի նոր խմբագրություն (նաև խա– զավորման իմաստով), ավելացրել նոր միավորներ, ստեղծել գանձ–մեղեդի–տաղ– հորդորակ նոր շարքեր, կորստից փրկել մի շարք հին գործեր և պաշտոնապես վավերացված գանձարան–ժողովածուում պատշաճ տեղ ապահովել Մխիթար Ա]րի– վանցու ու իր սեփական ստեղծագոր–ծությանը։ Գրկ․ Թովմա Մեծոփեցի, Պատ– մութիւն Լանկ Թամուրայ ն յաջորդաց իւրոց, Փարիզ, 1860, էշ 41, 45։ Ալի շան Ղ․, ’՛Հա–յապատում, Վնտ․, 1901, մաս 1, Էշ 125, մաս 2, Էշ 560–63։ Ա բ և ղ յ ա ն Մ․, Հայոց հին գրականության պատմություն, հ․ 2, Ե․, 1946, Էշ 357։ ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմ․ Լ․ Խաչիկյան, մաս 1, Ե․, 1955։ Ա․Մաթևոսյան, Ն․ Թահւքիզյան

ԳՐԻԳՈՐ Ի»ՈՒԼ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XII –XIII դարերի հայ գիտնական–երա– ժիշտ, խազագետ, տեսաբան։ Գործել է Սսում։ Ըստ ավանդության Խուլ է կոչ–վել այն պատճառով, որ «մոմով խցանել» է ականջնևրը՝ երաժշտության աշխարհիկ– նորաձևային այլազան արտահայտու–թյուններից չգայթակղվելու ևամար։ Մե–ծարվել է որպես հոգևոր երգաստեղծու– թյան մեղեդիական ազգային–ավանդա– կան մաքրության պաշտպաններից մեկը։ XIII դ․ առաջին տասնամյակներից վե–րանայել, կազմել ու խմբագրել է դասա–կան երգաստեղծությունը ներկայացնող կարնորագույն մատյաններից մեկը՝ «Շա–րակնոց»–^ որը հայտնի է «Ւղկցի» անու–նով և մի շարք գրչագրերի նախօրինակ է հանդիսացեւ, ընդօրինակվել ընդհուպ մինչև XVIII դ․։ Գ․ Ւ>-ի «Շարակնոց»-ը Ներսես Շնորհալու շրջանից հետո ըս– տեղծված առավել ամբողջական և պաշ–տոնապես վավերացված ժողովածուն է և հիմք է ծառայել Գևորգ Սկևոացու իրագործած խմբագրության համար։ «Խըլկ– ցի» նախօրինակից ընդօրինակված, գի–տությանը հայտնի հնագույն «Շարակ–նոց»^ Վիեննայի Մխիթարյան մատենա–դարանի հայերեն ձեռագրերի հավաքա–ծուի 1269-ի N- 145 գրչագիրն Է։

ԳՐԻԳՈՐ ԿԱՖԱՅԵՑԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XV–XVI դարերի հայ տաղասաց, գիտնական–երաժիշտ։ Կազմել և խմբա–գրել է ուշ միջնադարի համար բնութա–գրական մի Գանձարան։ Որպես այդ– պիսին և որպես «մեծ րաբունապետ» հիշատակվում է 1561-ին վերաբերող մի գրչագիր հիշատակարանում։ Ձեռագրե–րում նրա անվամբ ևանդիպում է մի տաղ՝ նվիրված 1488-ին չարաչար նահատակ–ված Աստվածատուր Կաֆայեցու հիշա–տակին։

ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ, Գրիգոր Մագիստրոս Բջնեցի [մոտ 990–1058 (1059)], հայ գիտնական, փիլիսոփա, մանկավարժ։ Սերում է Պահ– լավունյաց իշխանական տոհմից, Րըջ– նիի տեր Վասակ Պահլավունու որդին։ Մեծ դեր է խաղացել Բագրատունիների Տայոց թագավորության քաղաքական կյանքում, հարել է ազգային անկախու–թյան պաշտպաններին և պայքարել բյու– զանդամոլ իշխանների ու եկեղեցական–ների դեմ։ Իր հորեղբոր՝ սպարապետ