Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

յում զարգացել են Գ․ Պ–ի որդու՝ Սւսրգիս Պիծւսկի արվևսաում։ Գրկ․ Ալի շան Ղ․, Սիսուան, Վնւո․, 188-5, էշ 517։ Ազաբյան Լ․, Կիլիկյան մանրանկարչությունը XII–XIII դդ․, Ե․, 1964, Էշ 77, 87, 94։ Վ․ Ղազարյան

ԳՐԻԳՈՐ ՍԿԵՎՌԱՑԻ (Լամբրոնա– ց ի) (ծն․ մոա 1170/75, Կիլիկիայի Լամբ– րոն ամրոց – մահ․ թ․ անհւո․), հայ բա–նաստեղծ, մատենագիր, երաժիշտ։ Լամբ– րոնացի է կոչվել ծևնդավայրի, Սկևռա– ցի՝ Սկևռա վանքում ուսուցիչ և վանա–հայր լինելու պատճառով։ Սովորել է Կիլիկիայի վանական դպրոցներում։ Եղել է Ներսես Լամբրոնացու աշակերտն ու մտերիմը, Լևոն Բ թագավորի թարգմա–նիչը, խորհրդատուն ու խոստովանահայ–րը։ Վերջինիս առաջարկությամբ հունա–րենից հայերենի է թարգմանել Նիկիայի արքեպիսկոպոս Տովհաննեսի Թուղթը (1203)՝ ուղղված Զաքարիա Ա Զագեցի կաթողիկոսին։ Գրել է ներբողներ, շա–րականներ, ճառեր։ Ներբողներից են «Բան գովեստի պատմագրաբար յաղագս ծննդեան, քաղաքավարութեան և վերա–փոխման ամենասուրբ կուսին, ասացեալ ի Գրիգորէ Մենաւորէ», «Ներբողեան ի սուրբն Լամբրոնացի»։ Վերջինը և՛ կենսա–գրական ներբող է, և՛ պատմական դրվագ, որտեղ ներկայացված են Ներսես Լամբ– րոնացու կյանքը, գրական գործունեու–թյունը, ժամանակաշրջաևը և պատմական իրադարձությունները։ ճառերից լավա–գույններն են՝ «Պատմութիւն վարուց սըր– բոյն Գրիգորի Լուսաւորչի», «Քրիստոսի յարութեան»-ը և Եսայի մարգարեի «Տէր ո՛ հաւատաց» խոսքի էությանն ու մեկնա–բանությանը նվիրված ճառեր, «Վարք Գրիգորի Նարեկացւոյ»։ Արժեքավոր է Տովհաննես Մկրւոչի ծննդյան կանոնում եղած «Արեգականն արդարութեան» սկզբնատողով, հայերենի այբբենական կարգով գրված շարականը, որտեղ տըր– ված են Տովհաննես Մկրտչի ծնունդը, կյանքը, գործունեությունն ու նահատա–կությունը։ Գ․ Ս՜ուն է վերագրվում Ավագ– րի «Լուսսսոր պատերազմ» երկի մեկնա–բանությունը։ Ներսես Լամբրոնացու հանձ–նարարությամբ կատարել է Սաղմոսի մեկնության հայերեն թարգմանությունը։ Գ․ Ս․ նպաստել է հայկ․ երաժշտաբա– նաստեղծական մասնագիտացված արվես–տի զարգացմանը։ Երկ․ Գիրք աղօթից, ԿՊ, 1742։ Ներբողեան ի սուրբն Ներսէս Լամբրոնացի, տես Սոփերք հայկականք, հ․ 15, Վնւո․, 1854։ Գրկ․ Չամչյան Մ․, Պաամութիւե հա–յոց, հ․ 3, Վնւո․, 1786։ Ալի շան Ղ․, Սի– սուան, Վնտ․, 1885։ Զարբհանալ– յ ա ն Գ․, Պատմություն հայերեն դպրու– թյանց, հ․ 1, 3 հրտ․, Վնւո․, 1897։ Գ․ Հակոբյան

ԳՐԻԳՈՐ ՍՈՒՔԻԱՍԱՆ5 (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ գրիչ։ Որդի Սուքիասի և Նազուն Խաթունի։ Աշխատել է XIV դ․, Ղրիմի Սուրխաթ քաղաքում։ Նրա ընդօ–րինակած (1332–56) ձեռագրերից Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարա–նում են պահվում վեցը (JVPN* 591, 3046, 7048, 7605, 7664, 10337), իսկ մեկը՝ Փա–րիզի Ազգային գրադարանում (Տայկ․ JST․ 116–118)։ Գրեթե բոլոր ձեռագրերը նկարազարդված են, սակայն ծաղկողի Գրիգոր Սուքիասանց․ «Աստվա–ծամայրը և Աբրահամը», մանրանկար Սուր– խաթում (Ղրիմ), նկարազարդված 1332-ի Ավե–տարանից (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ JSC 7664) անունը ոչ մեկում չի հիշատակված, են–թադրվում է, որ այն եղել է Գ․ Ս․։ Այդ ձեռագրերի մանրանկարները ոճական իրենց հատկանիշներով պատկանում են այն եզակի օրինակների շարքին, որոնք արտացոլել են այսպես կոչված «Պալե– ոլոգյան» վերածննդի արվեստի առանձ–նահատկությունները՝ մշակման ազատ եղանակը, կերպարների համաչափու–թյունների ճիշտ կառուցումը, նրանց տար–բեր դիրքերում ներկայացնելու ունակու–թյունը, ծավալի և, անգամ, որոշ չափով իրերի հեռանկարային պատկերման հաս–կացողությունը։ Մանրանկարներով և ճոխ զարդարանքով նշանակալից է 1332-ի Ավետարանը (ձեռ․ JSP 7664)։ Նկարիչը պատկերել է ոչ միայն ընդունված տոնա–կան շարքը, այլև աոանձին ավետարա–նական դրվագներ։ Առանձնապես հաջող–ված են «Կանայի հարսանիքը», «Աստվա–ծամայրը և Աբրահամը» մանրանկարնե–րը։ է․ Կոյւխմազյան

ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎ115Ի (1346–1409), հայ փիլիսոփա, տնտեսագետ, մանկավարժ, աստվածաբան, եկեղեցական գործիչ։ Ծնվեւ է Վայոց ձորում։ Աշխարհական անունն է Խութլուշահ։ Աշակերտել է Տով– հան Որոտնեցուն։ Իր ուսուցչի մահվանից հետո գլխավորել է Տաթևի և Ապրակու– նիսի բարձրագույն դպրոցները (տևս Տա– թեի համաւսարան)։ Փիլիսոփայության, աստվածաբանության և քերականության դասընթացներ է վարել Տաթևի, Ապ– րակունիսի, Մեծոփի և Երևանի բարձ» րագույև վանական դպրոցներում։ Ան–հաշտ պայքար է մղել ունիթորների դեմ՝ պաշտպանելով հայ եկեղեցու ինքնու–րույնությունը։ Թողել է հարուստ գրական ժառանգություն։ Առավել կարևոր աշ–խատություններն են <Գիրք հաբցմանց>, «Գիրք քարոզութեան» (Ամառան և Չմե–ռան հատորներ), «Ոսկեփորիկ», «Տա– մառօտ տեսութիւն ի գիրս Պորփիւրի», «Լուծումն համառօտ ի տեսութիւնն Դաւ– թի Անյաղթի» և մի շարք աստվածաբա–նական մեկնություններ։ Մահացել է դեկա․ 27-ին։ Թաղված է Տաթևի վանքում, ուր մինչև այժմ պահպանվել է նրա գերեզմա–նը։ Գ․ Տ․ Տաթևի փիլ․ դպրոցի առաջավոր թևի ներկայացուցիչ է։ Փիլիսոփայության հիմնական առարկան, ըստ Գ․ Տ–ու, բնու–թյունն է։ Սահմանազատելով հավատի և գիտության բնագավառները, նա անջա–տել է աստվածաբանությունը փիլիսո–փայությունից և պաշտպանել «ճշմարտու–թյան երկվության» սկզբունքը։ Տավատը, ըստ նրա, չպետք է խառնվի գիտության գործերին, որովևետև այն անզոր է ճա–նաչել բնությունը, իսկ գիտությունը չպետք է դիպչի հավատի խնդիրներին, քանի որ գերբնական աշխարհը անհասանելի է զգայական և բանական ճանաչմանը։ Այդ բաժանմանը համապատասխան, Գ․ Տ․ ընդունել է ճանաչման երկու ձև՝ «շնոր– հական», որն ուղղված է միայն աստվա–ծային էությունների հայեցությանը, և «բնական», որի նպատակն է ճանաչել «այսկողմյան» գոյացությունները և բնու–թյունն ամբողջությամբ։ Փիլիսոփայու–թյան հիմնական հարցը Գ․ Տ․ լուծել է իդեալիզմի դիրքերից, պնդելով, որ աստ–ծուց, որպես գերագույն աննյութ գոյից «․․․ են սկսեալ և առաջ եկեալ ամենայն բնութիւնք արարածոց երևելեաց և աներե– ւութից» («Գիրք որ կոչի Ոսկեփորիկ», ԿՊ, 1746, էջ 15)։ Միաժամանակ աստծու ստեղծած չորս տարրերը՝ հուրը, օդը, ջուրը և հողը, հավերժ են, որովհետև նրանք չեն ոչնչանում։ Որոշ գոյերի ոչնչացումն ուրիշ գոյերի առաջացման սկիզբն է։ Տարրերը հավերժ են այս շրջապտույտի շնորհիվ։ Գ․ Տ–ու մատերիալիստական հակումները դրսևորվել ևև նրա իմա–ցության տեսության մեջ։ Նա մերժել է բնածին գաղափարների և առաքինու–թյունների ուսմունքը։ Ըստ Գ․ Տ–ու «․․․հո–գի մարդոյն բաևական որպէս անգիր պնակիտ է կամ լուացած մագաղաթ, որ զինչ գրեն ի վերայ զայն առնու» («Գիրք քարոզութեան որ կոչի Ամառան հատոր», ԿՊ, 1741, էջ 454)։ Գիտելիքները ձեռք են բերվում կրթության և կենսափորձի մի–ջոցով։ Մտածողությունը, գաղափարնե–րը, ըստ Գ․ Տ–ու, երկրորդային են բնու–թյան հանդեպ և արտացոլում են մարդու գիտակցությունից անկախ գոյություն ունեցող իրերն ու երևույթները, «մեր տե– սութիւնս էութեանն հետևի, զի նախ իրն լինի, և ապա մեք տեսանեմք» («Գիրք հարցմանց», ԿՊ, 1729, էջ 118)։ Որևէ գիտելիքի ճշմարտությունը չի կարող կանխորոշված լինել, այն պայմանավոր–ված է մտքի ևամապատասխանությամբ արտաքին առարկայիև կամ երևույթին։ «Եթէ զոր ինչ ասէաք և ճշմարիտ էր, յայն– ժամ բանս մեր ոչ հեաևէր իրացն, այլ իրն բանիցն հետևէր, որ է յայտնապէս սուտ, զի մնացականն ո՛չ մնացականին ո՝չ հետե– վի, այլ անդրադարձեալ․․․ Ապա ուրեմն յայտ է, զի բանն գիրն ո՛չ կարէ ճշմարտել, այլ իրն զբանն ճշմարտէ» (նույն տեղում,