գեցող մականունը։ Ընդօրինակել է Գրի–գոր Վկայասերի Տօնամակը, որը Տայոց թագավոր Լնոն III նվիրևլ է Փերուճիա– յի հայ եկեղեցուն։ 1237-ին Սիսում օրինա–կել է մեկ Ավետարան, որը 4 ավետարա–նիչների պատկերներով, 9 խորանով և 36 կիսախորաններով զարդարված թղթե ձեռագիր է» կազմը՝ կոստղապատ, ար–ծաթյա ակնակուռ անկյունազարդերով և ակնակուռ խաչով։ 1238-ին Սանդուլ անա–պատում ընդօրինակել է մեկ այլ Ավետա–րան, իսկ 1244-ին՝ Ներսես Շնորհալու ն Գրիգոր Մագիստրոսի Թղթերը։ Հ․ Բախչինյան
ԳՐԻԳՈՐԻՍ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XII դարի վերջի և XIII դարի առաջիև կե–սի հայ բժշկապետ։ Կյանքի և գործունեու– թյաև մասին պահպանվել են կցկտուր տեղեկություններ։ Ապրել, ստեղծագոր– ծել և բժշկ․ կրթությունն ստացել է հավա–նաբար Կիլիկյան Տայաստանում։ Տիրա–պեւոել է հունարենին, ասորերենին, արա–բերենին, պարսկերենին։ Գ–ի գրչին են պատկանում ընդհանուր ախտաբանու–թյանը նվիրված «Քննութիւն բնութեան մարդոյ եւ նորին ցաւոց» (հրտ․ 1962) ստվարածավալ բժշկարանը, որը հայ բժշկագիտության եզակի հուշարձաններից Է։ Աշխատության մեջ ընդգրկված են հին և միջնադարյան բժշկագիտությանը հայտ–նի հիվանդությունների կլինիկական պատ–կերը բնորոշող ախտանշանների մանրա–զնին նկարագրությունը, պատճառագի–տության և ախտածնության գիտականո–րեն հիմնավորված մեկնաբանություննե– րը։ Տիվանդությունների պատճառագի–տության հարցում Գ․ ընդունել է Մխիթար Տերացու «բորբոսային ջերմերի» տեսու–թյունը վարակի մասին ն այդ գաղափարը տարածել է նաև մի շարք սոմատիկ (լյար–դի, թոքերի, ստամոքսի, սրտի) հիվան–դությունների առաջացման վրա։ Մշակել է վարակի տարածման հնարավոր ուղինե– Vl ավել ԱսյավարակայՆոԼթյաՆ (կոէւ– տագիոզ) գաղափարը։ Նրա կարծիքով հիվանդից առողջին վարակն անցնում է 3 ուղիով՝ 1․ երբ առողջն անմիջականո–րեն շփվում է հիվանդի հետ, 2․ շփվում է հիվանդի իրերի հետ և 3․ օդի միջոցով։ Տիվաևդության առաջացման պատճառնե–րի մեջ որոշակի տեղ է հատկացրել ժա–ռանգականության գործոնին, մարդու կոնստիտուցիային, նյարդա–հոգեկան վի–ճակին, աշխատանքի բնույթին, կենցա–ղին, տարիքին, անձնական հիգիենային և բևության պայմաններին։ Տետաքրքիր տվյալներ է տվել անատոմիայի (հատկա–պես՝ տեղագրական), ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի մասին։ Նա այն տեսակետն է պաշտպանել, որ ծայրամասային նյարդային համակարգը գտնվում է ոչ միայն անատոմիական, այլ նաև ֆիզիոլոգիական սերտ համագոր–ծակցության մեջ ողնուղեղի և գլխուղեղի հետ։ Մերժելով տեղայիև ախտաբանու–թյան հետադեմ ուսմունքը՝ Գ․ սկզբուն–քորեն պաշտպանել է օրգանիզմի միասնության, ամբողջականության առա–ջադեմ գաղափարը՝ որ մարմնի որևէ օրգանի ախտահարումն անդրադառնում է մյուս բոլոր օրգան–համակարգերի վրա։ Օրգանիզմում ընթացող բոլոր պրոցեսնե– րը կարգավորող օրգանը Գ․ համարել է գլխուղեղը, իսկ գլուխը՝ «մարդու օրգա–նիզմի թագավոր» կամ «զգայարանների զգայարան»։ Նշել է համրության մի շարք պատճառներ, այդ թվում գլխուղեղի ուռուցքները, որոնք ճնշում են խոսելու ունակությունը պայմանավորող նյարդե–րի վրա։ Կլինիկական և ախտաբանական անատոմիայի հետազոտման միջոցով նա ընդհուպ մոտեցել է գլխուղեղում խոսքի կենտրոնի գոյության գաղափարին։ Գ–ին հայտնի են եղել կանանց միզասեռական օրգանների անատոմիան և ֆիզիոլոգիան։ Նա կատարել է կանանց սեռական օր–գանների ներքին զննում, նկարագրել արգանդի քաղցկեղը, բարորակ ուռուցք–ները (ֆիբրոմիոմաներ, պոլիպներ)։ Չբե–րության պատճառներ է համարել արգան–դի թեքումները ն թերզարգացումը (ին–ֆանտիլիզմ)։ Բժշկարանի առաջին մա–սում տրված է զանազան հիվանդություն–ների համար բուսական, կենդանական և հանքային դեղանյութերի զուգորդումից պատրաստվող 300 դեղատոմս, տրված են դրանց պատրաստման ն օգտագործման եղանակները։ Կան որոշակի տվյալներ, որ Գ․ գրել է նաև մարդու անատոմիայի վերաբերյալ մի ստվար աշխատություն, որը սակայն մեզ չի հասել։ Գրկ․ Կծոյան Ա․ Ս․, Բժշկագիտությու–նը Տայաստանում XI–XVI դարերում, Ե․, 1968։ Ktsojan A․ S․, Der Arzt Grigo–ris, Armenische Medizin im 13, «Jahrhundert die Waage», Band 2, 4/1961․
ԳՐԻԳՈՐԻՍ ԱՂԹԱՄԱՐՑԻ (մոտ XV դ․ վերջերին – մահ․ թ․ անհտ․), հայ բա–նաստեղծ, կաթողիկոս (1512–1544)։ Աշա–կերտել է Արճեշի վանքի վարդապետ Գրի–գոր Րաբունուն։ Երկրի անհանգիստ վի–ճակը Գ․ Ա–ուն ստիպել է ապաստանել Արճեշ, Մեծոփ, Վարագ, Ուռնկար վանքե–րում, որտեղ և գրել է տաղեր, գանձեր, ընդօրինակել ու ծաղկել ձեռագրեր։ Գ․ ՍԼ․ աաղերի Մեծ ifuiup գրել է երիաասարդ տարիներին (1515–24)։ Վաղ շրջանի ստեղծագործություններն արտահայտում են միջնադարյան մարդու մտածողությանը բնորոշ գաղափարներ ու զգացումներ՝ մեղսակաևություն, վարքագրական հերոս–ների մեծարում, անձնական–քնարական պոռթկումներ ևն։ Տետագայում միևնույն զգացումներն ստանում են բանաստեղծա–կան նոր որակ՝ ուղղակի պատկերների խորքում թաքնված ենթիմաստ, որն ընդ–լայնում է թեմայի ընկալման սահմաննե–րը։ Արտաքուստ սիրային թվացող «Գո–վեմ զքեզ մարմնով հրեշտակ», «Դու ես յՄդինայ դրախտէն», «Արեգակնափայլ գե–ղով լի լուսին» և այլ տաղերում օգտագործ–ված պատկերները, բնութագրումները, զուգորդությունները դադարում են սոսկ կնոջ նկատմամբ տածած սիրո, արտահայ–տություն լինելուց, դրանք մարդուն ձոնված ներբողական դրսևորումներ են՝ ոճա– վորմամբ սկիզբ առած գանձագրական կամ շարականային ակունքներից։ Սա–կայն դարաշրջանի սիրային տաղերգու–թյան ծաղկման պայմաններում այդ տա–ղերն ընկալվել են իբրև սիրո երգեր և լայն տարածում գտել ձեռագիր ժողովա–ծուներում։ Գ․ Ա–ու ստեղծագործություն–ներին հատուկ է կանոնական գրքերից եկող և միջնադարում սիրված այլաբանու–թյունը։ Նրա տաղերից մի քանիսը («Ծաղ–կունքն ասեն՝ հերիք արա», «Ահա այգիք մեր ծաղկեցան», «Յետ գնալոյ վարդին») գարնան, վարդ ու սոխակի պատկերի տակ այլաբանել են տարաբնույթ գաղափար–ներ՝ տերունական տոներ կամ ըմբռնում–ներ, հայրենի երկրի վիճակը, հայրենի–քից հեռու գտնվող մարդու ողբն ու կսկի–ծը։ Սակայն հետագայում տաղն ընկալ–վել է իր թեմատիկ հստակությամբ՝ իբրհ գարնան գովեստ, սիրային մորմոք կամ կարոտ։ Այդ առումով բնորոշ է «ՑամԷն առաւօտ և լոյս» ժողովրդականացած տա–ղը։ Գ․ Ա–ու ստեղծագործությանը հատուկ է բազմաձայնությունը, ոչ թե մեկ թեմա, այլ հույզերի ու թեմաների մի խաչաձև միահյուսում, որ զորեղացնում է զգացա–ծը և ներգործությունը։ Գ․ Ա–ու ստեղծա–գործության ինքնատիպությունը թելադրել է բանաստեղծական ձնի բազմազանու–թյուն։ Օգտագործելով անցյալի ժառան–գությունը, նա հարստացրել է այն լեզվի, կառուցվածքի, արտաևայտչամիջոցների նոր հնարանքներով՝ չափի, ռիթմի, կըրկ– նակների բազմերանգությամբ, արվես–տագետի խորաթափանցությամբ արձա–գանքելով ժամանակի գրականության ժող․ ոգուն։ Գ․ Ա–ու անվան հետ են կապվում նաև «Աղեքսանդրի վարք» ու «Պղնձե քաղաքի պատմություն» կաֆաների շարքեր ու նկա–րազարդումներ։ Գրկ․ Կոստանյան Կ․, Գրիգորիս Աղ– թամարցին և յուր տաղերը, Թ․, 1898։ Պ ո– տ ու ր յ ա ն Մ․, Գրիգորիս Աղթամարցի, «Բազմավեպ», 1905, Էջ 491–500։ Ա բ և ղ– յ ա ն Մ․, Հայոց հին գրականության պատ–մություն, հ․ 2, Ե․, 1946։ Ակին յան Ն․, Գրիգորիս Ա կաթողիկոս Աղթամարցի․ կյան–քը և քերթվածները, Վնն․, 1958։ Ա վ դ ա լ– բ և գ յ ա ն Մ․, Գրիգորիս Աղթամարցի․ ուսումնասիրություն, քննական բնագրեր և ծանոթագրություններ, Ե․, 1963։ Մ․ Ավղաչրեգյան
ԳՐԻԳՈՐԻՍԻ ԴԱՄԲԱՐԱՆ, հայկական ճարտարապետական հուշարձան։ Դամբա–րանը կառուցվել է 489-ին, Արցախի Մյուս Տաբանդ գավառի ԱԱարասի վանքում, ամփոփելով Գրիգոր Լուսավորչի թոռան՝ 338–ին նահատակված Գրիգորիսի գե–րեզմանը։ Կիսով ստորգետնյա, ուղղան–կյուն, թաղածածկ կառույց Է, ընդերկայ–նական՝ հս․ և հվ․ պատերին մեկական մուտքով։ Շեշտված պայտաձև թաղածածկ նախամուտքերն ունեն երկրաչափական և բուսական թեմաներով արխաիկ զար–դաքանդակներ։ Գ․ դ․ հորինվածքով կըրկ– նում է Տայաստանի V դ․ համանման կա–ռույցներին։ Դամբարանն այժմ գտնվում է 1858-ին կառուցված եռանավ բազիլիկ եկեղեցու բեմի տակ։ Գրկ․ Բարխուդարյան Մ․, Արցախ, Բաքու, 1895, Էջ 113։ Հասրաթյան Մ․ Մ․, Ամարասի ճարտարապետական համալիրը, «ԼՀԳ», 1975, J* 4։ Մ․ Հասրաթյան
ԳՐԻԳՈՐԻՈՒՊ Ո ԼԻՍ, քաղաքատիպ ավան Մոլդավական ՍՍՏ համանուն շրջանում, Դնեսար գետի ձախ ափին, Տիրասպոլ քաղաքից 45 կւ( հյուսիս–արևմուաք, նա–վահանգիստ։ 9 հզ․ բն․ (1976)։ Կան գինե–գործական և պահածոևերի գործարան–ներ։ Ըստ երևույթին, քաղաքը Գ․ կոյվեյ