Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է ի պատիվ ռուս զորավար Գ․ Ա․ Պուո– յոմկինի։ 1787–91-ի ռուս–թուրքական պա–տերազմից հետո Թուրքիայի տիրապետու–թյան տակ գտնվող Մոլդովայից ու Բե– սարաբիայից շուրջ 4000 հայեր գաղթեցին և հաստատվեցին Դուբոսարի քաղաքում, ապա հիմնադրեցին Գ․ քաղաքը (Գ–ի հանդիսավոր հիմնադրմաև արարողու–թյունը տեղի ունեցավ 1792-ի հուլիսի 15-ին) և Իոսիֆովկա ու Վասիլևկա հայա– բըևակ գյուղերը։ Վերաբնակեցման կազ–մակերպողներից էին ռուս և հայ ականա–վոր գործիչներ՝ գեն․ Մ․ Ի․ Կուտուզովը, Տ․ Արղությանը, Գ․ Զաքարյանը։ 1794-ի հոկտ․ 12-ին Եկատերինա կայս–րուհու հրամանագրով Գ․ մտավ Եկատե– րինոսլավի նահանգի մեջ՝ ստանալով իր տարբերանշանը, կնիքը ն քաղաքային մագիստրատի դասային–ներկայացուց– չական հաստիքներ։ Ռուսական կառավա–րությունը հաստատեց հայաբնակ Գ–ի վարկավորումը՝ մի շարք արտոնություն–ներով։ 325 բնակելի տների, մագիստրատի ն եկեղեցական շինարարության համար տրվեց ավելի քան 100 հզ․ ռ․, իսկ բնակ–չությունն ստացավ ազատ առևտրի իրա–վունք։ Գ–ի հայկ․ մագիստրատի իրավա–սության տակ էին նաև քաղաքի այլազգի բնակիչները, որոնք ապրում էին հայկ․ մագիստրատի հետ կնքած պայմանագրա–յին հիմունքներով։ Առաջին քաղաքա–գլուխ է ընտրվել Նոր Նախիջևանից Գ․ տեղափոխված կապիտան Պողոս Թումա– նովը։ Շինարարական աշխատանքները Գ–ում ծավալվեցին 1793-ին ն հիմնակա–նում ավարտվեցին XIX դ․ սկզբներին։ Գ․ հայտնի էր իբրն առևտրական քա–ղաք։ Խոշոր վաճառականությունը, օգտվե–լով ռուս, կառավարության՝ 1796-ին տրա–մադրած դրամական փոխատվությունից, ստեղծեց 95 հոգուց բաղկացած առևտրա– վաճառականական ընկերություն, որը Ռուսաստանին նոր միացված մարզի առա–ջին ս/հևտրական կազմակերպությունն էր և Ռուսաստանի հվ–ում առևտուր ծավա– լեց արլ․ երկրների հետ։ Գ–ի հիմնադրման սկզբից ևեթ սկսեց ձևավորվել առևտրա– արդ․ մի խավ, որը հայ բնակչության հիմ–նական զանգվածներից անջրպետված էր ինչպես կուտակած հարստությամբ, այն–պես էլ դիրքով։ Եթե սկզբում Գ–ի խոշոր վաճառականությունը սահմանափակվում էր միայն արլ․ (թուրք․, մոլդովական, վա– լաքյան) շուկաներով, ապա հետագայում նա սկսեց առևտուր անել նաև ռուսական շուկաներում։ Առևտրի զարգացումը, շփու–մը ռուս, շուկաների հետ զարկ տվեց տե–ղական արտադրության զարգացմանը։ Ռուսաստանի մանածագործական կենտ–րոնների հետ սերտ կապը նպաստեց հայկ․ գաղութում տեքստիլ և կաշվի ար– դյուևաբերության ստեղծմանը։ Գ–ում կա–յին նաև ճարպի մշակման և մոմի գործա–րաններ։ Գ–ի նայերն զբաղվում էին նաև անասունների վաճառքով, ունեիև ձիա–բուծարան։ Գ–ի տնտ․ կյանքն սկսեց անկում ապրել 1830-ական թթ․։ Դրան նպաստեցին Ռու–սաստանի ֆինանսների մինիստր Ե․ Ֆ․ Կանկրինի մաքսային ռեֆորմները, որոն–ցով հայերը զրկվեցին անմաքս առնտուր անելու իրավունքից։ Բացի այդ, բուռն 15, ՃՍձ III 6ատոր աճող Օդեսան, Քիշնևը իրենց էին ձգում խոշոր առևտրականներին ու արդյունա–բերողներին։ Գ–ի հայերից շատերը իրենց առևտրա–արդյունաբերական գործունեու–թյունը տեղափոխեցին Օդեսա։ XIX դ․ 1-ին քառորդից նկատելիորեն աշխուժացավ Գ–ի հասարակական կյան–քը։ Տայրենիքի յուրաքանչյուր անցուդարձ լայն արձագանք էր գտնում Գ–ի գաղու–թում։ 1806-ին Մաևվել Կյումուշխանեցու ջանքերով բացվեց ծխական դպրոց, 1868-ին Գավիթ Շահինյանցի նախա–ձեռնությամբ՝ Ռուսաստանի հայկ․ իգա–կան դպրոցը (Սրբուհյանյ։ Քաղաքում սկսեց աճել մոլդավացիների և ռուսների թիվը, բացվեց նաև ռուս, դպրոց, կառուց–վեց ուղղափառ եկեղեցի։ Գ–ի հասարա– կայնություևը, նրա ներկայացուցիչները սերտորեն կապված էին հայրենիքի հետ, գաղափար ունեին հայ ժողովրդի ազա–տագրական շարժման մասին, հետաքըր– քըրվում էին 1826–28-ական թթ․ ռուս– պարսկական պատերազմի ընթացքով և ըստ ևնարավորության օգնություն էին ցույց տալիս ռուս, բանակին։ 1840-ական թթ․ Սենատի որոշմամբ թույլատրվեց մոլդավացիներին և ռուսնե–րին ընտրելու իրեևց ներկայացուցիչնե–րին Գ–ի մագիստրատում և քաղաքային դումայում։ 1860–70-ական թթ․ բուրժ․ ռեֆորմներից հետո իսպառ վերացավ Գ–ի հայկ․ գաղութի ինքնավարությունը։ Սակայն ևայերին հաջողվեց Գ–ում պահ–պանել իրենց համայնքը։ Գ–ում է ծնվել սովետական ականավոր զորապետ Գ․ Կ․ Ռսկանյանը։ Գրկ․ Ананян Ж․ А․, Армянская ко–лония Григориополь, Е․, 1969․ ժ․ Մնան յան

ԳՐԻԳՈՐՅԱՆ Աշոտ Տիգրանի [ծն․ 8(21)․ 3․1910, գ․ Քերթ (ԼՂԻՄ Մարւոունու շըր– ջան)], հայ սովետական մեխանիկ։ Ֆիզ–մաթ գիտ․ դ–ր (1962), պրոֆեսոր (1963)։

ՌՍՖՍՏ գիտ․ վաստ․ գործիչ (1970)։ ՍՄԿԿ անդամ 1931-ից։ Գիտությունների պատ–մության միջազգային ակադեմիայի (Փա–րիզ) ակադեմիկոս (1963)։ Գիտություն–ների փիլիսոփայության և պատմության միջազգային միության փոխպրեզիդենտ (1974)։ Ավարտել է Մոսկվայի պետ․ համալսարանը (1936), ուր և 1950–54–ին աշխատել է։ 1954-ից ՍՍՏՄ ԳԱ բնագիտու–թյան և տեխնիկայի պատմության ինստ–ի ֆիզմաթ գիտությունների, իսկ 1970-ից՝ մեխանիկայի պատմության բաժնի վարի– չըև է։ Տիմևական աշխատանքները վերա–բերում են մեխանիկայի վարիացիոն սկզբունքների, դասական մեխանիկայի աքսիոմաների ու հիմնական հասկացու–թյունների, հայրենական ն անտիկ մեխա–նիկայի պատմությանը։ Երկ․ Популярные беседы о механике, М․» 1965; Механика от античности до наших дней, 2 изд․, перераб․ и доп․, М․, 1974․

ԳՐԻԳՈՐՅԱՆ Արծվին Տայկի (ծն․ 25․5․ 1935, Թիֆլիս), հայ սովետական ճարտա–րապետ։ Տայաստանի ճարտարապետնե–րի միության վարչության նախագահ (1974–ից)։ ՍՄԿԿ անդամ 1958–ից։ Ավար–տել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ի շին․ ֆակուլտետի ճարտ․ բաժինը (1958)։ 1959-ից աշխատում է «Երևաննախագիծ» ինստ–ում (1965-ից՝ նախագծի գլխավոր ճարտ․)։ Մասնակցել է Երևանի ևանգըս– տյան գոտու կանաչապատման հեռանկա–րային պլանի, Երևանյան լճի կոմպլեքսի, «Ծովինար» ռեստորանի (Զ․ Տ․ Տեր–Զա– քարյանի հետ) նախագծմանը։ 1974-ին Երնանի կենտրոնի հատակագծման և կա–ռուցապատման նախագծի համար համա–միութենական մրցանակաբաշխությունում ճարտ–ների խմբի կազմում արժանացել է առաջին մրցանակի։ Զբաղվում է նաև գե–ղանկարչությամբ ։

ԳՐԻԳՈՐՅԱՆ Գևորգ Ստեփանի [Զ ի ո տ– տ ո, 12(24)․11․1897, Թիֆլիս – 23․11․ 1976, Երևան], հայ սովետական նկարիչ։ ՏՍՍՏ վաստ․ նկարիչ (1967)։ 1916– 1919-ին սովորել է Թիֆլիսի՝ Գեղար–վեստը խրախուսող կովկասյան ըն–կերության նկարչության և քանդակա–գործության դպրոցում (դասատու՝ Ե․ Թա– դևոսյան), 1921–23-ին՝ Մոսկվայի բարձ–րագույն գեղարվեստական արվեստա–նոցներում (դասատուներ՝ Ա․ Ա․ Վեսնին, Լ․ Ս․ Պոպովա)։ Ապրել և ստեղծագոր– ծել է ծննդավայրում (1962-ից՝ Երե– վանում)։ Տիմնական ժաևրերը՝ դիմա–նկար, նատյուրմորտ և բնանկար։ Թիֆ– լիսի «մեյդանը», հայկական եկեղեցինե–րը, գունագեղ շուկաներն ու կինտոները Գ–ի ստեղծագործական ոգեշնչման աղ–բյուրներ են հանդիսացել։ 1920–30-ական թթ․ գործերում («Տայկուհու», 1922, «Շո–ղիկի», 1929, «Մոր», 1929, դիմանկարները, «Բնանկար», 1922, «Նատյուրմորտ ան–ձեռոցիկով», 1922, «Նատյուրմորտ։ Մըր– գեր», 1929, «Տերոսի մահը», 1929) շա–գանակագույնի, կանաչի, դեղինի զուսպ համադրությամբ ստեղծված պարզ, կա–ռուցիկ ձևերը Գ–ի խստաշուևչ արվեստին հաղորդում են հոգեբանական խորություն ու էպիկական հնչեղություն։ 1927-ին, Տոկ– աեմբերյան հեղափոխության 10-ամյակին նվիրված ցուցահանդեսում (Մոսկվա), Գ–ի ներկայացրած, «Ստեփան Շահումյան» (1926) և «Առաջնորդի մահը» (1927) աշ–խատանքները բարձր են գնահատվել մոսկովյան մամուլի կողմից։ Գաղթական հայ կնոջ ընդհանրացված կերպարը խոր– հըրդանշում է «Մանուշակը» դիմանկարը (1929)։ 1930-ական թվականներից սկսած Գ–ի ևրփնագիրը դարձել է հնչեղ ու կեն–սահաստատ («ճանապարհ անտառում», 1930, «Վիրավոր բանվորը», 1930, «Դիա–նայի դիմանկարը», 1945, «Սայաթ–Նովա», 1961)։ 1960-ական թթ․ աշխատանքներում («Նատյուրմորտ կիտրոններով», 1962, «Մարդը լևռնևրում», 1963, «Նատյուրմորտ խաղաթղթերով», 1965) գունապատկերը դարձել է բազմազան, լուսավոր։ «Վարդա–