թյուննեբի մեծ փոփոխություններով, և նրանց վրա կատարվող շինարարությու–նը ուղեկցվում է մեծ սահմանավւակում– ներով։ Տ ա ա ու կ կազմի Գ–ների խըմ– բին են պատկանում սառած ապարները, լողիկները (պլիվունները), կավային և ավազային տիղմերը, գիպսը, քարաղը, արհեստական Գ–ները։ Շինարարության համար այս խմբի Գ ները անբարենպաստ են։ Գ–նևրը որոշակի բնապատմական գոյացումներ են, ժամանակի ընթացքում վւոփոխվող բազմաբաղկացուցիչ համա–կարգեր ։ Նրանց հատկությունները կախ–ված են ծագումից, էպիգենետի՜զ պրոցես–ներից և տեղադրման պայմաններից։ Գ–ների ուսումնասիրությամբ զբաղվում է գրոննտագիտությունր։ Գ–ների հիմնա–կան հատկություններն են՝ տեսակարար և ծավալային մասսան, ծակոտկենությու–նը, պլաստիկությունը, կծկումը, ջրաթա–փանցությունը, էլեկտրահաղորդականու–թյունը, աղսորբցիայի հատկությունը և ձևափոխությունը։ Գործնականորեն առա–վել կարևոր են ձնափոխության և ամրու–թյան ևատկությունները, որոնցով բնու–թագրում են Գ–ների վարքը արտաքին բեռնվածության առկայությամբ։ Շինարա–րության վայրում Գ–ի շերտերի տեղա– դըրման բնույթը, գրունտային ջրերի մա–կարդակը հետազոտելու համար տրվում են հորատանցքեր, շուրֆեր, կատարվում է երկրաֆիզիկական ուսումնասիրություն–ներ և զոնդավորում։ Գ–ների վիճակը լավացնում են ցեմենտացնող և կապակ–ցող նյութերի ներարկման միջոցով, չո–րացման, սառեցման և այլ եղանակներով։ Գբկ․ Ломтадзе В․ Д․, Инженерная геология․ Инженерная петрология, Л․, 1970; Ն ու յ ն ի, Методы лабораторных исследо–ваний физико-механических свойств горных пород, Л․, 1972․
ԳՐՈՒՆՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գետնագի– տ ու թ յ ու ն, ինժեներական երկրաբա–նության բաժին, որն ուսումնասիրում է գբունտները շինարարության տեսան–կյունից։ Տիմնական խնդիրներն են՝ տար–բեր շինարարությունների ժամանակ գրունտների բնական ամրության փոփո–խությունների պայմանների ուսումնասի–րությունը, նրանց տիպերի և տեսակների առանձնացումն ու գնահատումը՝ կապված նախագծվող կառուցվածքների պահանջ–ների ևետ, հատկություևների բարելավ–ման մեթոդների մշակումը։ Բաժանվում է ընդհանուր Գ–յան, գրունտների տեխ․ մելիորացիայի և ռեգիոնալ Գ–յան։ Ընդ–հանուր Գ․ ուսումնասիրում է առավևլ տարածված ն տիպիկ գրունտների կազ–մությունը, կառուցվածքը, տեքստուրան և Գ–յան մյուս բաժինների տեսական հիմքն է։ Գրունտների տեխ․ մելիորացիան զբաղ–վում է տարբեր կառուցվածքների պահանջ–ներին համեմատ գրունտների ևատկու– թյունների արհեստական բարելավման մեթոդների տեսական ու փորձարարական մշակման հարցերով և ունի մեծ կիրառա–կան նշանակություն։ Ռեգիոնալ Գ․ ուսում–նասիրում է առանձին ծագումնաբանական տիպերի գրունտների և ևողերի ինժենե– րա–երկրաբանական առանձնահատկու–թյուններն ու տարածվածությունը։ Գ․ սերտորեն կապված է պետրոգրաֆիայի, ինժեներական երկրաբանության ն հա–րակից այլ գիտությունների հետ։ Գ․ ձևա–վորվել է ՍՍՏՄ–ում 1920-ական թթ․՝ կապված սոցիալիստական շինարարու–թյան ծավալման հետ։ Նրա զարգացման գործում մեծ ավանդ ունեև Պ․ Ա․ Զեմյատ– չենսկին, Մ․ Մ․ Ֆիլատովը, Վ․ Վ․ Օխո– տինը, Ֆ․ Պ․ Սավարենսկին, Վ․ Ա․ Պրիկ– լոնսկին, Ն․ Յա․ Գենիսովը և ուրիշներ։ Կապիտալիստական շատ երկրներում Գ․ չի առանձնացվում որպես ինքնուրույն գիտություն, այլ մտնում է գ և ո տ և խ– ն ի կ ա յ ի մեջ, որն ընդգրկում է գրունտ– ների մեխանիկայի ն հիմքաշինության հարցերը։ Գբկ․ Грунтоведение, под ред․ Е․ М․ Сергеева, М․, 1971․
ԳՐՈՒՆՏԱՅԻՆ ՋՐԵՐ, երկրի մակերևույ–թից հաշված առաջին մշտական ջրատար հորիզոնի ջրերը, որոնք տեղադրված են զգալի տարածք ունեցող ջրամերժ շերտի վրա։ Սնվում են մթնոլորտային տեղում–ներից, գետերից, լճերից, ջրամբարնե–րից, հազվադեպ՝ արտեզյան ջրերից ն խտացող ջրային գոլորշիներից։ Գ․ ջ–ին բնորոշ է ճնշման բացակայությունը, նրանց սնման և տարածման մարզերը սովորաբար համընկնում են։ Ըստ տեղանքի երկրբ․ կառուցվածքի ն գեոմորֆոլոգիական առանձնահատկությունների առաջացնում են տեղադրման տարբեր ձևեր՝ հոսքեր, ավազաններ են։ Գ․ ջ–ին սնող աղբյուրի ջրի քանակի և մակարդակի տատանում–ները անդրադառնում ևն նրանց տեղա– դըրման խորության, քանակի, քիմ․ կազմի վրա։ Մակերևույթի տեղադրման խորու–թյունը որոշվում է անմիջական չափումնե–րի միջոցով՝ ջրհորերում, հորատանցքե– րում և լեռնային այլ փորվածքներում։ Չափումների տվյալների հիման վրա կա–ռուցվում են հիդրոիզոգծերի քարտեզներ, որոնց օգնությամբ որոշում են տեղադըր– ման խորությունը, հոսքի ուղղությունը և ծախսը։ Գ․ շ․ երկրակեղևում ունեն համ–ընդհանուր տարածում և ենթարկվում են ֆիզիկա–աշխարհագրական գոտիականու– թյաևը՝ բևեռներից դեպի հասարակած փոխվում է նրանց քանակը, տեղադրման խորությունը, քիմ․ բաղադրությունն ու ֆիզիկական հատկություննևրը։ Առանձ–նացվում են Գ․ ջ–ի հետևյալ տիպերը՝ գե–տահովիտների, սառցադաշտային նըստ– վածքների, տափաստաևների, ծովային ավազաթմբերի ևն։ Տայկ․ բարձրավանդակում Գ․ ջ–ով հա–րուստ եև միջլեռնային գոգավորություն–ները և լավային գոյացումները։ Մթնոլոր–տային ջրերը, հեշտությամբ թափանցելով ճեղքավոր լավաների մեջ, առաջացնում են Գ․ ջ–ի հզոր հոսքեր։ Վերջիններս գե–տահովիտներում և էրոզիոն կտրվածքնե–րում բեռնաթափվում են աղբյուրների ձևով (Քառասունակն, Գյումուշի, Շաքիի, Ակունքի ևն)։ Գ․ ջ․ ունեն ժողովրդա–տնտեսական կարևոր նշանակություն՝ օգ–տագործվում են քաղաքների, գյուղական բնակավայրերի, արդյունաբևրական ձեռ–նարկությունների ջրամատակարարման համար։ Գյւկ․ Саваренский Ф․П․, Гид–рогеология, М․, 1935; Ланге O․K․, Гид–рогеология, М․, 1969․
ԳՐՈԻՆՏԱՊՈՍՊ, ճնշումային խողովա–կաշարերով հիդրոխառնուրդը մղող–փո– խադրող մեքենա։ Բարձակային տիպի միաստիճան, միակողմանի ներծծումով կենտրոնախույս պոմպ Է։ Տեղադրվում է լողացող և ցամաքային հողածծիչ կայան–ներում։ Շինարարական և հանքային աշ–խատանքների համար ՍՍՏՄ–ում առաջին Գ–երը պատրաստվել են 1935-ին։ Ներկա–յումս թողարկվում են մինչն 12000 մ3/ժ արտադրողականությամբ (ըստ հիդրո - խառնուրդի) և 0,9 Մն/մ2 (90 մ ջր․ ս․) ճնշմամբ Գ–եր։
ԳՐՈՒՆՏՆ ԵՐԻ ՄԵԽԱՆԻԿԱ, տեխնիկա–կան գիտության ճյուղ, որն ուսումնասի–րում է գրունտների լարումը, ձևափոխու–թյունը, ամրությաև և կայունության պայ–մանները, նրանց վիճակի ն հատկություն–ների փոփոխություններն արտաքին, գըլ– խավորապես մեխանիկական ներգոր–ծությամբ։ Տիմնվում է առաձգականու–թյան, պլաստիկության ու սողքի տեսու–թյունների, հիդրավլիկայի, թերմոդինա–միկայի, գրունտագիտության, ֆիզիկա–կան և կոլոիդների քիմիայի դրույթների վրա։ Տետազոտում է գրունտները՝ որպես շինությունների հիմքեր, հողային կա–ռուցվածքների նյութ և ստորերկրյա կա–ռույցների միջավայր։ Գրունտների փո–փոխությունները դրսնորվում են խտաց–ման և դուրս մղման հետևանքով կառույց–ների նստմամբ, լանջերի ու շեպերի դանդաղ սողքով, աղետային սողանքնե–րով ու փլվածքներով։ Գ․ մ–ի եզրակացու–թյունները կիրառվում են ստորերկրյա կառույցների, շինությունների հիմքերի, օդանավակայանների, ճանապարհների և այլնի նախագծման գործում։ Գ․ մ ի առաջին դրույթները տվել են Շ․ Կուլոնը, Ս․ Ռենկինը։ ժամանակակից Գ․ մ–ի հիմնադիրն է Կ․ Տերցագին (1925)։ Գ․ մ․ վերջնական ձևավորվել է ՍՍՏՄ–ում 1930-ական թթ․։ Նրա զարգացմանը նպաս–տել են սովետական գիտնականները (Ն․ Մ․ Գերսևանով, Վ․ Ա․ Ֆլորին, Վ․ վ․ Սոկոլովսկի, Ն․ Ա․ Ցիտովիչ և ուրիշներ)։ Արտասահմանյան գիտնականներից զգա–լի ավանդ ունեն Ա․ Սկեմտոնը, Ա․ Բիշո– պը, Լ․ Բյերումը, Ռ․ Պեկը և ուրիշներ։ 1936-ին ստեղծվել է Գրունտների մեխա–նիկայի և հիմքաշինության միջազգային ընկերությունը, որի աշխատանքներին ՍՍՏՄ–ը մասնակցում է 1957-ից։ ՏՍՍՏ–ում Գ․ մ–ի բնագավառի հետազոտություններ կատարվում են ԳԱ համակարգում, ուսում–նասիրվում են լանջային սողանքները, ժայռային գրունտների մեխանիկան ն այլ հարցեր։ Գրկ․ Флорин В․ А․, Основы меха–ники грунтов, т․ 1–2, Л․ –М․, 1959–61; Терцаги К․, Пек Р․, Механика грун–тов в инженерной практике, пер․ с англ․, М․, 1958․
ԳՐՈՒՇԵՎՈՅ Վլադիմիր Գավրիլովիչ [18(29)․9․1891, Պետերբուրգ–23․2․1976, Լենինգրադ], սովետական երկրաբան։ Երկրաբանա–հանքաբանական գիտ․ դ–ր (1950), պրոֆեսոր (1953)։ Ավարտել է Պետրոգրադի լեռնային ինստ–ը (1922)։ 1924–26 և 1932–35-ին ուսումնասիրի է Ալավերդու ն Ղափանի հանքադաշտերը։ Քաջարանի պղնձամոլիբդենային հան–