օգտագործվում է հատկապես վերնագրե– րում, գրքերի ձևավորումների մեջ։ Գ․ տերմինը կիրառվում է նաև «ձեռագիր» իմաստով, վերջինս դիտվում է որպևս գրչի կողմից կամ գրչով գրված գիրք։ I ПОДЧИНИ ․ I․MIII-l! , l‘li։ !>-1HIH| ․i․ihiw՝ ՝ Դոագիո գրաաե– I * սակի նմուշ
ԳՐՉԱԳՐՈՒԹՅՈՒՆ (մանուսկրիպտիկա), տես Գրիչ։
ԳՐՉՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏ, գրելու արվեստ, ուսմունք գրության մասին։ Ստեղծվել է հին աշխարհում, լայնորեն տարածվել միջնադարում։ Գ․ ա․ միավորում է գիտու–թյան, արվեստի, արհեստի տարրեր, գործնական և տեսական գիտելիքներ, որոնց մեկտեղումով ստեղծվել է փաթե–թը, արձանագրությունը, ձեռագիրը, դի–վանական փաստաթուղթը։ Գ․ ա–ի մեջ մտնող այդ տարրերը կարելի է բաժանել երկու մասի, մեկը վերաբերում է գրա– նյութին, այսինքն՝ պապիրուս, մագաղաթ, թուղթ, թանաք, ներկ, գրիչ, կազմ պատ–րաստելու, տողեր գծելու, պրակավորելու և նման աշխատանքների համար նյութեր ու գործիքներ հայթայթելուն, մյուսը՝ բուն գրելու հետ կապված գործողությանը, որն ընդգրկում է գիրը, գրատեսակը, բնագիրը, ուղղագրությունը, կետադրու–թյունը, սրբագրությունը, մանրանկար–չությունը, կազմազարդերը։ Սրանք սեր–տորեն կապված են միմյանց և հասարա– կական–տնտեսական կյանքի զարգացմա–նը համընթաց փոփոխվել են ժամանակի ընթացքում։ Առաջին գրանյութը եղել է քարը, հետո նրան միացել է աղյուսը, ապա՝ պապիրուսը, որի ևետ գործած–վել է մագաղաթը և նրան դուրս մղել։ Տետագայում մագաղաթին փոխարինել է թուղթը և դարձել համարյա միակ ու ամե– նամասսայական գրանյութը (միայն քարն է մնացել վիմարձանագրությունների հա–մար)։ Տայ Գ․ ա․ հայերեն գրերի և գրատեսակ– ների հետ ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը։ Գ․ ա–ի առաջին գործը Սողոմոնի առակ–ներն են, որոնք թարգմանել են Մեսրոպ Մաշտոցը և նրա աշակերտներ Տովևան Եկեղեցացին ու Տովսեփ Պաղնացին, իսկ մագաղաթի վրա գրել է հելլեն գրիչ Տռո– փանոսը։ Այս թարգմանության և գրու–թյան ժամանակ մշակվել է հայ Գ․ ա․, որի մեջ և հմտացել են Մաշտոցի հետ Միջագետք գնացած աշակերտները։ Մաշ–տոցը Վաղարշապատ է վերադարձել հա–յոց նորաստեղծ գրերով և նրանցով գրված առաջին ձեռագրով։ Տետագայում Վա– ղարշապատում և գրչության այլ կենտրոն–ներում Գ․ ա․ կատարելագործվեց, հա– րըստացավ, դարձավ գիտության ուսուց–ման, ազգային դպրության կերտման ու պահպանման հուսալի զենքը։ Ա․ Մաթևոսյան
ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ, միջնադար–յան հայ մշակույթի կենտրոններ, բնակա–վայրեր կամ հաստատություններ, որտեղ ձեռագրեր են գրվել, արտագրվել, նկա–րազարդվել, կազմվել, նորոգվել և պահ–պանվել։ Ձեռագրեր ստեղծվել են հիմնա– կանում վանքերին ու մենաստաններին, եպիսկոպոսարաններին ու դպրոցներին կից գրչատներում՝ նպատակ ունենալով ձեռագրերի բազմացումը ինչպես առօրյա օգտագործման, ուսուցման ու ընթերցման կարիքները բավարարելու, այնպես էլ հետագա սերունդներին փոխանցելու հա–մար։ Եղել են նաև առանձին տներ, որտեղ գրիչները ձեռագրեր ընդօրինակելու հա–մար օգտագործել են աշակերտների և ընտանիքի անդամների աշխատանքը։ Գ․ կ–ում ձեռագրեր ընդօրինակելու հետ ստեղծվել են պատմագրական, գրական, գիտական, դավանաբանական բնույթի գործեր։ Գ․ կ․ եղել են գրի պահպանման ու զարգացման, մանրանկարչության ու կազմարարական արվեստի, մագաղաթի ու թղթի մշակման, նևրկերի ու թանաքի պատրաստման և գրչության արվեստին առնչված այլ արհեստների կենտրոններ։ Խոշոր կենտրոններում եղել են գրչա– պետներ ու սրբագրիչներ, որոնք հետևել են ձեռագրի գեղեցկությանը, գրագիտու–թյանը, ճշգրտությանը։ Տայ առաջին գըր– չության կենտրոնը Վաղարշապատն է՛– Այդտեղ, V դարից սկսած գրվել, բազմաց–վել և Տայաստանի տարբեր կողմերն են առաքվել հայերեն ձեռագրեր։ Սրանք իրենց հևրթին ընդօրինակվել ու բազմաց–վել են գրչության այլ կենտրոններում։ Տաշվվում են ավելի քան 1500 Գ․ կ․, որոնք գործել են տարբեր ժամանակնե–րում և ունեցել են տարբեր ընդգրկում։ Առավել նշանավոր էին Վաղարշապատի, Սյունյաց, Անձեացյաց, Տաթևի, Վարա– գի, Նարեկի, Արգինայի, Տաղպատի, Սանահինի, Աղթամարի, Գետիկի, Գոշա– վանքի, Խորանաշատի, Խորվիրապի, Մշո Առաքելոց և Գլակա վանքերի, Երզնկայի, Կարինի, Կարսի, Գլաձորի, Ապրակու– նիսի, Խառաբաստի, Մեծոփի, Սսի, Գրա– զարկի, Ակների, Գռների, Ադանայի, Խի–զանի, Վանի, Բաղեշի, Կաֆայի, Սուր– խաթի, Պոլսի, Երուսաղեմի, Նոր Ջուղայի Գ․ կ․։ Տայ գրչության կենտրոններ են եղել նաև Վրաստանում, Իրանում, Ռու–սաստանում, Իտալիայում, Տնդկ աս տա–նում, Տոլանդիայում, Լեհաստանում, Եգիպտոսում և այլ վայրերում։ Տես նաև Գրչության արվեաո։ Ա․ Մաթևոսյան
ԳՐՉՈՒԹՅՈՒՆ, տես Գրչության արվեաո։
ԳՐՏՆԱԿԻՉ ՀԱՍՏՈՑ, ալրաղաց մեքենա։ Օգտագործվում է ևաև աղի և այլ սորուն նյութերի մանրման համար։ Աշխատան–քային օրգանները մեկ կամ երկու զույգ գրտնակներն են (հարթ կամ ակոսավոր մակերևույթով), որոնք տարբեր շրջանա–յին արագություններով պտտվում ևն հան–դիպակաց ուղղությամբ։
ԳՐՏՆԱԿՈՒՄ, նախապատրաստուկի ծա–վալային դրոշմման պրոցես։ Կատարվում է մեքենայի (կռման գրտնակի) գլանիկ–ներին ամրացված պտտվող դրոշմոցնե–րով (սեկտորներով)։ Նախապատրաստու–կը տեղադրում են գրտնակի վրա, երբ գլանիկները գտնվում են ոչ աշխատանքա–յին դիրքում(նկ․ ա)։ Գլանիկնևրը, պտըտ– վելով հակադարձ ուղղությամբ, բռնում են նախապատրաստուկը և ձևափոխում այն (նկ․ բ)։ Գ․ բարձրարտադրողական պրո–ցես է, թույլ է տալիս ստանալ ճշգրիտ նա– խապատրաստուկներ՝ մետաղի օգտագործ–ման մեծ գործակցի դեպքում։ Գրտնակման սխեմա, ա – սկզբնա–կան դիրք, բ – աշխատանքային դիրք, /, 5․ գրտնակներ, 2, 4․ դրոշմոցներ, 3․ նախապատ–րաստուկ
ԳՐՈՒՆԻՆ Տիմոֆեյ Իվանովիչ [20․1․1898, Մոկշան (այժմ՝ Պենզայի մարզում)՛ – 19․8․1970, Միւոիշչի (Մոսկվայի մարզում)], սովետական արևելագետ։ Սովորել է Մոսկ–վայի արևելագիտության ինստ–ում։ 1938– 1958-ին եղել է Մոսկվայի Ֆրունզեի անվ․ ռազմ, ակադեմիայի դասախոս։ Գ․ թուրք, լեզվի ուսումնասիրության ձեռնարկնե–րի հեղինակ Է։ 1930-ից Ա․ Ե․ Կրիմսկու ղեկավարությամբ սկսել է ուսումնասի–րել հայ–ղփչաղական լեզվական առնչու–թյունները (Ուկրաինայի և Լեհաստանի հայ գաղթօջախներում XVI –XVII դդ․ խո–սել են ևայերենի և ղփչաղերենի խառ–նուրդով)։ Գ–ի «XVI դ․ փաստաթղթեր պո– լովեցյան լեզվով (Կամենեց–Պոդոլսկի հայ գաղութի դատական արձանագրություն–ները)» (Մոսկվա, 1967, ռուս․) աշխատու–թյունը մեծ ներդրում է հայ–ղփչաղական լևզվական առնչությունների ուսումնա–սիրության և Ուկրաինայի ու Լեհաստանի միջնադարյան հայկ․ գաղութների աղ–բյուրագիտության մեջ։ Յա․ Դաշկևիչ
ԳՐՈՒՆՏ ( <գերմ․ Grund–հիմք, հող), բնահող, գետին, հողմևահարման գոտում տեղադրված ինժեներա–շինարա– րական օբյեկտ–ապարի պայմանական– կիրառական անվանումը։ Գ․ կարող է ծա–ռայել որպես շենքերի և տարբեր ինժե–ներական կառույցների հիմնարան, մի–ջավայր (թունել, խողովակամուղ ևն), շինանյութ (ճանապարհներ, ամբարտակ ևն)։ Գ–ները ստորաբաժանվում են ժայ–ռային, փուխր և հատուկ կազմի խմբերի։ ժայռայինին պատկանում են հրա–յին, մետամորֆային և նստվածքային ապարները, որ տեղադրված են միաձույլ կամ ճեղքավոր զանգվածի ձևով։ Սրանք ինժեներա–շինարարական տեսակետից հանդիսանում են առավել կատարյալ ապարներ (բարձր կայունություն, թույլ ձևափոխություն և ջրաթափանցություն)։ Այսպիսի Գ–ի տարածման վայրերը բարե–նպաստ են ցանկացած կառույցի համար։ Փ ու խ ր Գ–ների խմբի մեջ մտնում են կոպտաբեկոր, չկապակցված ապարնե–րը, որոնք պարունակում են 50%–ից ավե–լի, 2 г/г/–ից մեծ չափսի բեկորնևր։ Այս խմբից են ավազները, գլաքարը, կավերը և լյոսային ապարները, որոնք աչքի են ընկնում ֆիզիկական վիճակի և հատկու–