Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


իրավասությանն է պատկանում ՍՍՏՄ կազմում նոր միութենական հանրապետու–թյուն ընդունելու, միութենական հանրա–պետությունների միջև եղած սահմանները փոփոխևլու, միութենական հանրապետու–թյան կազմում նոր ինքնավար հանրապե–տությունների և իևքնավար մարզերի կազ–մավորումը ևասաատելու իրավունքները։ ՍՍՏՄ Գ․ ս․ ընտրում է նախագահություն, կազմավորում է ՍՍՏՄ Մինիստրների սո–վետ, ընտրում է գերագույն դատարան, նշանակում գլխավոր դատախազին։ Գ․ ս․ ունի երկպալատյա կառուցվածք, որը պայ–մանավորված է ՍՍՏՄ ժողովուրդների ընդհանուր և առանձնահատուկ շահերի ներդաշնակ զուգորդման անհրաժեշտու–թյամբ։ ՍՍՏՄ ժողովուրդների ընդհանուր շահերն արտահայտում է միության սո–վետը, իսկ ազգային առանձնահատուկ շահերը՝ ազգությունների սովեաը։ Պա–լատները օժտված են միևնույն իրավունք–ներով։ Պալատների միջև տարաձայնու–թյուն լինելու դեպքում վիճելի հարցը հանձնվում է պարիտետային ևիմունքով նրանցից ստեղծվող համաձայնեցուցիչ հանձնաժողովին։ Եթե այս հանձնաժողո– վըն tl չի հանգում համաձայնեցված որոշ–ման կամ նրա կողմից ընդունված որոշումը չի բավարարում պալատներից մեկին, ապա հարցը կրկին քննարկվում է պալատնե–րում։ Եթե այս անգամ էլ պալատները չեն հանգում միասնական որոշման, ապա Գ․ ս–ի Նախագահությունը արձակում է Գ․ ս․ և նշանակում նոր ընտրություններ։ Գ․ ս–ի գործունեության հիմնական ձևը նստաշրջանն է, որն իրենից ներկայաց–նում է պալատների բոլոր դեպուտատնե–րի ընդհանուր ժողով։ Ըստ սահմանադրու–թյան, նստաշրջանները գումարվում են նա–խագահության կողմից տարեկան 2 անգամ։ Արտահերթ նստաշրջաննևրը գումարվում են նախագահության հայեցողությամբ կամ միութևնական հանրապետություններից մեկի պահանջով։ Պալատների նիստևրը տեղի են ունենում առանձին–առանձին կամ համատեղ։ Պալատների օժանդակ մար–միններն են ավագների խորհուրդները և մշտական ու ժամանակավոր հանձնաժո–ղովները։ Ցուրաքանչյուր պալատում ստեղծվում է ավագների խորհուրդ՝ բաղ–կացած դեպուտատների խմբերի ներկա–յացուցիչներից, որը, լինելով խորհրդակ–ցական մարմին, նախապես քննարկում է նստաշրջանի հարցերը, օրակարգի նա–խագիծը, քննարկման կարգը, ընտրվող մարմինների անձնակազմին վերաբերվող առաջարկները։ Պալատներում գործում են մանդատային, օրենսդրական նախա–գծումների, պլանա–բյուջետային, արտա–քին գործերի, արդյունաբերության, շի–նարարության, առողջապահության և սո–ցիալական ապահովության, գյուղա–տնտեսության, ժողովրդական կրթության և այլ մշտական հանձնաժողովներ։ Գ․ ս․ հրատարակում է օրենքներ և որոշում–ներ, ըևդունում է դեկլարացիաներ, կո–չեր, հայտարարություններ։ Գ․ ս․ ընտ–րում է Գ․ ս՜ի Նախագահություն՝ նախա–գահի, նրա 15 տեղակալի (յուրաքանչյուր միութենական հանրապևտության Գ․ ս–ի Նախագահության նախագահները), քար–տուղարի և 20 անդամի կազմով։ Նախա– գահությունն իր գործունեության համար հաշվետու է Գ․ ս–ին։ Նրա լիազորություն–ների շրջանակը սահմանված է ՍՍՏՄ սահմանադրության 49-րդ հոդվածում։ 1937–74-ին ՍՍՏՄ–ում գումարվել են 9 Գ․ ս–ներ։ Միութենակաև և ինքնավար հանրապետությունների միապալատ Գ, ս–ների կազմակերպման ու գործունեու–թյան կարգը որոշվում է համապատաս–խան հանրապետության սահմանադրու–թյամբ։ ՏՍՍՏ Գ․ ս–ի գործունեության կարգն ու ներքին կառուցվածքը նույնա–կան է ՍՍՏՄ Գ․ ս–ին։ ՏՍՍՏ Գ․ ս–ի աշ–խատանքային լեզուն հայերենն է։ Գ– ս՜ի Նախագահությունն ունի նախագահ, եր–կու տեղակալներ, քարտուղար և 15 ան–դամ։ Մինչև 1938-ը Գ․ ս–ի ֆունկցիան կա–տարել է սովետների համագումարը, նրա նստաշրջանների միջև ընկած ժամանա–կամիջոցում՝ ևանրապետության Կենտ–րոնական գործադիր կոմիտեն։ ՏՍՍՏ Գ․ ս–ի մեկ դեպուտատ ընտրվում է 8 հզ․ բնակչից։

ԳԵՐԱՆԴԻ, հնձի պողպատե գործիք՝ շեղ–բի լայն բացվածքով։ Գեռնս ուրարտ․ շըր– ջանում առաջացել է նախնական Գ․է որի կոթը ամրացվել է կապիչներով։ Սրանից առաջացել է երկսայրի հարթ շեղբով հայկ․ Գ․, որով ևարել են ն՛ աջից ձախ, և՛ ձախից աջ։ Ծանր լինելու պատճառով Տա յա ստա–նում XIX դ․ այն տեղի է տվել եվրոպական Գ–ուն (հարում է միայն աջից ձախ)։ Վ․ Բղոյան

ԳԵՐԱՆԻՈԼ (լատ․ Geranium – խորդենի), 2,6 – դիմեթիլօկտադիեն – 2,6–ոլ–8, CioHisO, օրգանական միացություն։ Բաց դեղնավուն, վարդի հոտով հեղուկ է, եռման ջերմաստիճանը՝ 229–230° C, խտությունը՝ 889 կգ/մ3։ Լուծվում է սպիր–տում և եթերում։ Ջրում չի լուծվում։ խոր–դենու, վարդի և այլ ծաղկաբույսերի եթե–րային յուղերի բաղադրիչ մասն է։ Ստա–նում են այդ յուղերը վերամշակելով, ինչ–պես նաև ցիարալի ընտրողական հիդրու– մով կամ լինալոոլի իզոմերացմամբ (քա–ցախաթթվի անհիդրիդի հևտ տաքացնե–լով)։ Օգտագործվում է օծանելիքի և հո–տավետ օճառի արտադրության մեջ։

ԳԵՐԱՍԻՄՈՎ Ալեքսանդր Պավլովիչ [30․8 (11․9)․1869, Իրկուտսկ–10․11․1942, Ավերդ– լովսկ], ռուս սովետական երկրաբան։

ՌՍՖՍՏ գիւո․ վաաո․ գործիչ։ 1895-ին ավարտել է Պետերբուրգի լեռնային ինս–տիտուտը։ 1908-ից աշխատել է Կովկասում։ Գ․ եղել է Կովկասի երկրաբանության պար–բերական հետազոտությունների կազմա–կերպողը, երկար տարիներ ուսումնասի–րել է նրա հանքային ջրերը, հրային ապար–ների պետրոգրաֆիան։ Նրա խմբագրու–թյամբ կազմվել է Կովկասի ընդհանուր երկրաբանական քարտեզը։ 1935-ին ըն– տըրվել է Տամամիութենական միներա– լոգիական ընկերության նախագաև։

ԳԵՐԱՍԻՄՈՎ Իննոկենտի Պետրովիչ [ծն․ 9(22)․12․1905], ռուս սովետական աշխար–հագրագետ, ՍՍՏՄ ԳԱ ակադեմիկոս (1953-ից)։ Ավարտել է Լենինգրադի հա–մալսարանը (1926)։ Տիմնական աշխա–տանքները վերաբերում են հողերի ծագ–մանը, աշխարհագրությանը, գեոմորֆո–լոգիային։ Սովետական աշխարհագրա–գետների Ազգային կոմիտեի նախագահն Ա․ Պ․ Գերասիմով Ս․ Ա․ Գերասիմով է (1957-ից), Տողագետների համամիութե–նական ընկերության պրեզիդենտը (1963-ից), արտասահմանյան մի շարք ակադևմիաների անդամ։ Երկ․ Очерки по физической географии за–рубежных стран, М․, 1959; Основы почвове–дения и география почв, М․, 1960 [соавт․ М․ А․ Глазовская]․

ԳԵՐԱՍԻՄՈՎ Միխայիլ Միխայլովիչ (1907–1970), ռուս սովետակաև մարդա– բան–քանդակագործ և հնագետ։ 1950– 1970-ին եղել է ՍՍՏՄ ԳԱ ազգագրության ինստիտուտի պլաստիկ վերականգնման լաբորատորիայի վարիչ։ Տայտնի է գան–գի հիման վրա դեմքը վերականգնելու աշխատանքներով։ Իր մշակած մեթոդով վերականգնել է նախամարդու որոշ տի–պերի (պիթեկանտրոպոս, սինանտրոպոս), ինչպես նաև ավելի քան 200 պատմական անձանց (Ցարոսլավ Իմաստուն, Իվան Ահեղ, Շիլլեր ևն) դիմաքանդակներ։

ԳԵՐԱՍԻՄՈՎ Սերգեյ Ապոլինարիևիչ [ծն․ 21․5(3․6)․1906, Եկատևրինբուրգ, (այժմ՝ Սվիրդլովսկ)], ռուս սովետական կինոռեժիսոր։ ՍՍՏՄ ժող․ արտիստ (1948)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Գ–ի ռեժիսորական վարպետությունը բացահայտվել է «6ոթ խիզախներ» (1936), «Կոմսոմոլսկ» (1938), «Ուսուցիչը» (1939), «Երիտասարդ գվար–դիա» (1948) և մի շարք այլ կինոնկարնե–րում։ Լավագույն կինոէկրանավորումնե–րից են «Դիմակահանդես»-ը (1941) և «Խա–ղաղ Գոն»-ը (1957–58, 3 սերիա)։ 1931-ից Կադր «խաղաղ Դոն» կինոնկարից (1957–58), ռեժ․ Ս․ Ա․ Գերասիմով դասավանդում է Տամամիութենական պետ․ կինոինստիտուտում (1946-ից պրոֆեսոր)։ Գ–ի աշակերտներից են ռեժ․ Լ․ Կուլիջա– նովը, Ֆ․ Գովւաթյանը։ Արժանացևլ է