Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Գնաք ջաբեղենի մշակությամբ, անասնապահու–թյամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան։

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼՒԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, գերագույն հրամանատար (верховный главнокомандующий, chef supreme; der Oberste Befehlshaber; the supreme commander-in-chief), սովորա–բար պատերազմական, երբեմն նաև խա–ղաղ պայմաններում պետության կամ պե–տությունների կոալիցիայի զինված ուժե–րի բարձրագույն ղեկավար։ Օժտվում է արտակարգ իշխանությամբ նաև տվյալ երկրի և ռազմաբեմի տերիտորիայում քաղաքացիական հաստատությունների և անձանց նկատմամբ։ Այդ պաշտոնը Ռու–սաստանում սահմանվել է 1914-ին։ Առա–ջին համաշխարհային պատերազմի ժա–մանակ (1914–17) այն զբաղեցրել են մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչը, Նիկոլայ II, գեն․ Մ․ Ալեքսենը, գեն․ Ա․ Բրուսիլո– վը, գեն․ Լ․ Կոռնիլովը, Ա․ Կերենսկին, գեն․ Ն․ Գուխոնինը։ Տոկտեմբերյան հեղափոխության հաղ–թանակից հետո ժողկոմսովետը Գ․ գ․ հ․ նշանակեց Ն․ Կռիլենկոյին (1917-ի նոյեմ–բեր – 1918-ի մարտ)։ Տայրենական մեծ պատերազմի ժամանակ (1941-ի օգոստ․ 8-ից) և ետպատերազմյան շրջանում ՍՍՏՄ Գ․ գ․ հ․ էր Ի․ Ստալինը։ 1939–45-ի երկրորդ համաշխարհային պատերազմում Գ․ գ․ հ–ի պաշտոն են զբաղեցրել Գերմանիայում Ա․ Տիտլերը (1938–45), Կ․ Դյոնիցը (1945-ի ապրիլի 30-ից), իսկ հակահիտլերյան կոալիցիա–յում՝ Տյուսիս–Արնմտյան Եվրոպայի դաշ–նակիցների Էքսպեդիցիոն ուժերի Գ․ գ․ հ․ էր գեն․ Դ․ Էյզենհաուերը (1943-ի դեկ–տեմբեր – 1945-ի հուլիս)։ Մի շարք երկրներում, ըստ սահմանա–դրության, Գ․ գ․ հ․ են՝ պրեզիդենտը (ԱՄՆ, Ֆրանսիա), կանցլերը (ԳՖՏ), կայս–րը (ճապոնիա), թագավորը կամ թա–գուհին (Մեծ Բրիտանիա)։ 1950-ից սահ–մանվել է Տյուսիս–ատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) եվրոպական միացյալ զինված ուժերի Գ․ գ․ հ–ի պաշտոն, որ զբաղեցրել են բացառապես ամերիկյան գեներալնե–րը՝ Դ․ Էյզենհաուեր (1950–52), Մ․ Ոփ– ջուեյ (1952–53), Ա․ Գրյունտեր (1953– 1956), Լ․ Նորսթեդ (1956–63), Լ․ Լեմնիտ– ցեր (1963–69), Է․ Գուդփեյստեր (1969– 1974), Ա․ Տեյգ (1974-ից)։

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆ, պետության բարձրագույն դատական մարմին։ Որպես առաջին ատյանի դատարան, քննում է բացառիկ կարևորության քաղաքացիա կան և քրեական գործեր (օրինակ, բարձ–րագույն պաշտոնատար անձանց կատա–րած հանցագործությունների և առավել վտանգավոր հանցագործությունների վե– րաբերյալ գործեր)։ Որոշ կապիտալիստա–կան պետություններում Գ․ դ–ները քննում են նահանգների, երկրամասերի, կանտոն–ների միջև առաջացած վեճերը։ Դատական հսկողության կարգով ստուգում է մնացած դատարանների վճիռների և որոշումների օրինականությունն ու հիմնավորվածու– թյունը։ Որոշ կապիտալիստական պետու–թյուններում (օրինակ՝ ԱՄՆ) ունի օրենք–ների մեկնաբանման իրավունք։ ՍՍՏՄ Գ․ դ–ի վրա դրված է ՍՍՏ Միու–թյան և միութենական հանրապետություն–ների դատական բոլոր հաստատություն–ների գործունեության հսկողությունը, որը իրականացնում է կոնկրետ գործեր քննե–լու, ինչպես նաև դատարաններին գործող օրենսդրության կիրառման հարցերով ղե–կավար պարզաբանումներ տալու միջո–ցով։ Գ․ դ․ ունի օրենսդրական նախաձեռ–նության իրավունք։ Ընտրվում է ՍՍՏՄ Գերագույն սովետի կողմից 5 տարի ժա–մանակով՝ նախագաևի, տեղակալների, դատարանի անդամների ն ժողովրդական ատենակալների կազմով։ Միութենական հանրապետությունների Գ․ դ–ների նախա–գահները ՍՍՏՄ Գ․ դ–ի կազմի մեջ են մտնում ի պաշտոնե։ ՍՍՏՄ Գ․ դ–ի ներքին կառուցվածքը ն գործունեության կարգը սահմանված է ՍՍՏՄ, միութենական և ինքնավար հանրապետությունների դա–տարանակազմության օրենսդրության ևի– մունքներով (1958) և ՍՍՏՄ Գ․ դ–ի կանո–նադրությամբ (1957)։ ՍՍՏՄ Գ․ դ․ գործում է 3 դատական կոլեգիա (քաղաքացիական գործերով, քրեական գործերով, զինվորա–կան)։ ՍՍՏՄ բարձրագույն դատական ատյանը ՍՍՏՄ Գ․ դ–ի պլենումն է, որը գումարվում է ոչ պակաս, քան 3 ամիսը մեկ։ Քննարկում է Գ․ դ–ի նախագահի և գլխավոր դատախա–զի գանգատները Գ․ դ–ի կոլեգիաների, ինչպես նան միութենական հանրապետու–թյունների Գ․ դ–ների կողմից կայացված որոշումների և դատավճիռնևրի վերաբեր–յալ, եթե վերջիններս հակասում են համա–միութենական օրենսդրությանը կամ խախ–տում են այլ միութենական հանրապետու–թյունների շահերը։ Քննարկում է ևաև դատական պրակտիկայի ընդհանրացման և դատական վիճակագրության նյութերը, դատական մարմիններին ղեկավար պար–զաբանումներ է տալիս գործող օրենսդրու–թյան կիրառման վերաբերյալ։ Պլենումը քննում է Գ․ դ ի կոլեգիաների հաշվետվու–թյունները, գնահատում նրանց գործունեու–թյունը։ Քննարկվում են օրենսդրական կարգով լուծման ենթակա և ՍՍՏՄ օրենք–ների մեկնաբանման հետ կապված հար–ցեր։ ՏՍՍՏ Գ․ դ․ Տայկական ՍՍՏ դատա–կան բարձրագույն մարմինն է։ Նրա վրա է դրված ՏՍՍՏ բոլոր դատական մարմին–ների գործունեության հսկողությունը։ Ունի օրենսդրական նախաձեռնության իրա–վունք։ Իբրև Գ․ դ․ կազմավորվել է 1925-ի հունվարին, 1923-ի մայիսի 5-ից Երևանում գործող հանրապետության վճռաբեկ դա–տարանի փոխարեն։ ՏՍՍՏ Գ․ դ–ի կազ–մումը, գործունեությունը և կառուցվածքը որոշվում է ՏՍՍՏ Սահմանադրությամբ և համանման է ՍՍՏՄԳ․դ–ին։ Ունի քաղա–քացիական գործերի և քրեական գործե– րի դատական կոլեգիաներ, նախագահու–թյուն և պլենում։ Քաղաքացիական գործե–րի դատական կոլեգիային իրավունք է վե–րապահված ժողովրդական դատարանից վերցնել ցանկացած քաղաքացիական գոր–ծը և այն վարել՝ որպես առաջին ատյանի դատարան։ Քրեական գործերի դատական կոլեգիան, որպես առաջին ատյանի դա–տարան, քննում է պետական, սոցիալիս–տական տնտեսության, արդարադատու–թյան, անձի դեմ ուղղված և այլ ծանր հան–ցագործությունների վերաբերյալ գործեր։ Իբրև վճռաբեկ ատյանի դատարաններ, կո–լեգիաները քննում են շրջանային (քաղա–քային) ժողովրդական դատարանների՝ օրինական ուժի մեջ չմտած վճիռների, դատավճիռների և որոշումների դեմ տըր– ված վճռաբեկ գանգատները։ ՏՍՍՏ բարձ–րագույն դատական ատյանը ՏՍՍՏ Գ․ դ–ի պլենումն է՝ կազմված նախագահից, տե–ղակալներից և անդամներից։ Պլենումը նիստեր է գումարում առնվազն 3 ամիսը մեկ անգամ։ Քննում է Գ․ դ–ի նախագա–հության քրեական և քաղաքացիական գործերով կայացրած որոշումների դեմ տրված գանգատները, դատական պրակ–տիկայի ուսումնասիրության նյութերը, դա–տարաններին ղեկավար պարզաբանում–ներ է տալիս ՏՍՍՏ օրենսդրությունը կի–րառելու ևարցերով, միջնորդություն է հարուցում ՏՍՍՏ Գերագույն սովետի նախագահության առջև այն հարցերով, որոնք պահանջում են օրենսդրական լու–ծում և օրենքների մեկնաբանում, ևաստա– տում է դատական կոլևգիաների կազմերը, լսում նրանց հաշվետվությունները։ Մ․ ԹովԱապւսն

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎ£Տ, պետական իշխա–նության բարձրագույն ներկայացուցչա–կան ն միակ օրենսդիր մարմին ՍՍՏՄ–ում։ Ընտրվում է 4 տարի ժամանակով ընդ–հանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեար–կությամբ։ Գ․ ս․ որպես երկրի պետական իշխանության բարձրագույն օրգան ստեղծ–վել է 1936-ի դեկտ․ 5-ի սահմանադրու–թյամբ։ Մինչ այդ պետական իշխանու–թյան բարձրագույն մարմինը սովետների համագումարն Էր, նստաշրջանների միջև ընկած ժամանակամիջոցում՝ Կենտրո–նական գործադիր կոմիտեն (ԿԳԿ)։ ՍՍՏՄ Գ․ ս–ի բացառիկ իրավասությանն է պատկանում ՍՍՏՄ օրենքների հրապա–րակումը, ժողովրդական տնտեսության պլանի սահմանումը, պետական բյուջեի և դրա կատարման վերաբերյալ հաշվե– տըվության հաստատումը, հողօգտագործ–ման, հողի ընդերքից, անտառներից, ջրե–րից օգտվելու, լուսավորության և առողջա–պահության հիմունքնևրի, աշխատանքա–յին օրենսդրության, դատարանակազմու–թյան և դատավարության օրենսդրության, ինչպես նաև քաղաքացիական ու քրեա–կան, ամուսնության և ընտանիքի մասին օրենսդրության հիմունքների և այլ օրենս–գրքերի ու օրենսդրության հիմունքների սահմանումը, ամնիստիայի մասին հա–մամիութենական ակաերի հրապարակու–մը։ Նրա իրավասության մեջ կենտրոնա–կան տեղ են գրավում պատերազմի և խա–ղաղության հարցերի լուծման հետ կապ–ված լիազորությունները։ Նրա բացառիկ