Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քրիստոնեականները՝ գերեզմանոցներ։ Լայն առումով Դ․ այն վայրն է․ ուր կան դամբւսրւսնւսբւուրներ։ Սևանի ավազանում կան շաա Դ–եր, որոնցից առավել հայտնի է Լճաշենինը (պեղող՝ Տ․ Մնացականյան)։ Տայ աս տանի տարածքում հայտնի են նաև Արթիկի (պեղող՝ Թ․ Խաչատրյան), Գո– լովինոյի (ունի 280X 120 մ2 տարածու–թյուն, պեղել են Տ․ Մնացականյանը և Տ․ Մարտիրոսյանը 1950-ին և 1953-ին), Ռեդկին լագերի (ունի մոտ 400 մ2 տարա–ծություն, պեղել է Բայերնը 1877-ին), Թազաքենդի (առաջինը պեղել է Պ․ Չար– կովսկին 1896-ին), Էլարի (1927-ին պե– ղել է Ե․ Լալայանը, այժմ շարունակում է Է․ Խանզադյանը) և այլ Դ–եր, որոնք պա–րունակում են քարի դարից մինչև ուրար– տակաև ժամանակաշրջանի նյութեր։ Ս․ Եսայան

ԴԱՄՅԱՆՈՎ Գեորգի Պիրվանով (1892– 1958), բուլղարական բանվորական շարժ–ման գործիչ։ 1912-ից Բուլղարական կո–մունիստական կուսակցության (ԲԿԿ) ան–դամ։ 1923-ի Սեպտեմբերյան հակաֆա–շիստական ապստամբության ղեկավար–ներից Է։ 1929-ին ավարտել է Մոսկ–վայի Ֆրունզեի անվ․ զինվորական ակա–դեմիան։ 1935-ին ընտրվել է ԲԿԿ ԿԿ–ի անդամ և վերադարձել Բուլղարիա։ 1937– 1944-ին ապրել է ՍՍՏՄ–ում։ 1945-ին ըն– տըրվել է ԲԿԿ ԿԿ–ի քաղբյուրոյի անդամ։ 1946–50–ին եղել է ԲԺՏ ժողովրդական կրթության մինիստր, 1950-ից՝ ժողովրդա–կան ժողովի նախագահության նախա–գահ։ ԴԱՅ ՉԺԵՆ (19․1․1723–1․7․1777), չին մատերիալիստ փիլիսոփա։ Ըստ նրա, բնությունը հավերժ և անկախ է մարդկա–յին գիտակցությունից, իսկ շարժումը «դաոյի» իրական դրսևորումների՝ դրա–կան «յանի» և բացասական «ինի» փոխ–ներգործության արդյունքն է’- Դ– Չ․ գըտ– նում Էր, որ բնությունը և հասարակությու–նը ենթարկվում են բնական անհրաժեշ–տությանը։ Նա ճանաչողության հիմք է համարել զգայությունը։ Տասարակական հարցերում պաշտպանել է հումանիզմի և լուսավորությաև գաղափարները։

ԴԱՅԼԱՒ՚ԼՈՒ, գյուղ Տայկական ՍՍՏ Ազիզ– բեկովի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ, անասնա–պահությամբ, ծխախոտագործությամբ, մեղվաբուծությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ–գրադարան, բուժկայան։ Դ–ի շըր– ջակայքում պահպանվել են հին գյուղա–տեղի, ձիթհանքի մնացորդներ։ Դ․ հիմ–նադրվել է հին բնակավայրի տեղում, XIX դ․ կեսին։ Բնակիչները եկել են Ազա– տեկ գյուղից։

ԴԱՅԿԱ ( <անգլ․ dike, dyke – քարե պատ), զուգահեռ մակերեսներով սահմա–նափակված ինտրուզիվ մարմին, որը տե–ղադրված է ուղղահայաց կամ մեծ թեքու–թյամբ։ Տանդիպում է երկրակեղևի ճեղք–վածքներում ներդրված մագմատիկ գո–յացումների ձևով։ Ունի մեծ երկարություն, խորություն և համեմատաբար փոքր հզո–րություն։ Ըստ տարածման դասավորու–թյան, Դ–ները լինում են միմյանց նկատ–մամբ զուգահեռ տեղադրված, ռադիալ և շրջագծային։ Տաճախ օգտակար հանա– ծոների (ոսկի, բազմամետաղներ ևն) որոնողական նշաններ են։ ԴԱՆ Դիմիտրիե (8․10․1856, Սուչավա – 25․5․1927), ռումինացի հայագետ, գրող։ Զբաղվել է Ռումինիայի, Բուկովինայի պատմությամբ և հայագիտության տարբեր ճյուղերով։ 1890-ին գերմ․ լույս է ընծա– յել «Արևևլահայերը Բուկովինայում» (հա– յերեև թրգմ․ 1891), 1894-ին՝ «Մինաս Թո– խաթեցի․ Մոլդովայի հայերի կրած հալա–ծանքը 1551 թ․» (գերմ․) գործերը, որոնք լույս են տեսել նաև ռում․։ Ուևի ուսում–նասիրություններ նաև հայ ձեռագրա–գիտության, Տայոց եկեղեցու պատմու–թյան, հայկ․ սովորույթների ու հավա–տալիքների մասին։ ԴԱՆՍ (Dana) Ջեյմս (1813–1895), ամե–րիկացի երկրաբան։ Ավարտել է Ելի հա–մալսարանը (1833)։ Նյու Տեյվենի հա–մալսարանի երկրաբանության և միներա– լոգիայի պրոֆ․ (1855–92)։ 1837-ին տվել է մինևրալևերի քիմ․ դասակարգումը, որն անփոփոխ է մնացել մինչև XIX դ․ վերջը։ 1873-ին Դ․ առաջարկել է <գեոսինկ{ինւա> և <գեոանաիկւինաւ> տերմինները։ Դ–ի կարծիքով երկրակեղևի խոշոր ճկվածքնե–րի ու ծալքերի առաջացումը պայմանա–վորված է Երկրագնդի սեղմմամբ և երկ–րակեղևի կրճատմամբ։ Օրգ․ աշխարհի էվոլյուցիայի տեսության մեջ առաջ է քա–շել «ցեֆալիզացման» էմպիրիկ սկզբուն–քը, ըստ որի, կենդանիների զարգացումն ընթանում է նյարդային համակարգի բար–դացման ուղղությամբ՝ ցածրակարգ օր–գանիզմներից դեպի բարձրակարգերը։

ԴԱՆԱԿ (լատ․ Caelum), համաստեղու–թյուն երկնքի հարավային կիսագնդում, գտնվում է Էրիդան, ժամացույց, Ոսկե ձկնիկ, Կենդանագիր, Աղավնի և Նապաս–տակ համաստեղություննևրի միջև։ Տս․ միջին լայնություններից ևրևում է աշ–նանն ու ձմռանը։

ԴԱՆԱԿԱԳԼՒՓԿ (փայտամշակ–ման մեջ), հավաքովի կարող գործիք, կազմովի ֆրեզ (ֆրեզիչ գլխիկ)։ Օգտա–գործվում է ֆրեզիչ, բութակամշակման և ագրեգատային հաստոցներում։ Տիմնակա–նում բաղկացած է մասնատվող իրանից և ներդրովի կտրիչներից։ Կան երկ–, ևռա– և բազմակտրիչային Դ–ներ՝ ուղիղ կամ ձևավոր դանակներով։ Դ․ են անվանում նան ռեյսմուսային, ռանդիչ և ֆուգանիչ հաստոցների դանակալիսեռները, որոնք ունեն համանման կառուցվածք։

ԴԱՆԱՅԱ, հունական դիցաբանության մեջ՝ Արգոսի արքա Ակրիսիոսի գեղանի դուստրը, որի ապագա որդին, ըստ գուշակ–ների, սպանելու էր պապին։ ճակատա–գրից խուսափելու նպատակով վերջինս Դ–ին պահում էր մարդկանցից հեռու՝ ստորերկրյա սենյակներում։ Սակայն Զևսը սիրահարվում է Դ ին, ոսկե անձրնի տես–քով հայտնվում նրա մոտ։ Դ․ ունենում է մի որդի (Պերսևսը), որը հետագայում պատճառ է դառնում Ակրիսիոսի մահվան։ Վերածննդի շրջանի մի շարք արվեստա–գետներ (Կորրեջո, Տիցիան, Ռեմբրանդ և ուրիշներ) իրենց ստեղծագործություն–ներում անդրադարձել են Դ–ի առասպե– էին։

ԴԱՆԱՅԻԴՆԵՐ, ըստ հին հունական դի–ցաբանության, եգիպտական թագավոր Բելի որդու՝ Դանայոսի 50 աղջիկները։ Դանայոսի եղբայր Եգիպտոսի 50 որդի–ներից հալածված Դ ․ հոր հետ փախչում են Արգոս, որտեղ վրա են հասնում հետա– պնդողները և Դանայոսից պահանջում իրենց կնության տալ աղջիկներին։ Դա– նայոսը հարկադրված համաձայնվում է, բայց դուստրերին հրամայում է հարսա–նիքի գիշերն սպանել ամուսիններին։ Բոլորը, բացառությամբ մեկի (որը դար–ձավ Արգոսյան թագավորների նախամայ–րը), կատարում են հոր հրամանը։ Տան– ցագործության համար աստվածները Դա–նայոսի աղջիկներին դատապարտում են մահից հետո Տարտարոսում անտակ կա–րասը ջրով լցնելու պատժին։ Այստեղից Էլ առաջացել է «Դանայան կարաս» կամ «Դանայան աշխատանք» արտահայտու–թյունը, որ նշանակում է անարդյունք, անվերջանւպի աշխատանք։

ԴԱՆԱՆԳ (Da Nang), Տուբան, քա–ղաք ն նավահանգիստ Տարավային Վիետ– նամում, Տարավ–Չինական ծովի ափին։ 334,2 հզ․ բն․ (1968, ՄԱԿ–ի տվյալներով)։ Կան սննդի և տեքստիլ արդյուևաբերու– թյան ձեռնարկություններ։

ԴԱՆԳԵ Շրիպադ Ամրիտ (ծն․ 10․10․1899, Բոմբեյի պրովինցիա), հնդկական բան–վորական շարժման գործիչ։ 1920-ական թթ․ եղել է Բոմբեյի արհմիությունների ղեկավարներից։ 1922–24-ին հրատարա– կել է «Սոցիալիստ» («The Socialist») ամ–սագիրը։ Դ․ Տնդկաստանի կոմկուսի հիմ–նադիրներից Է։ Երկար տարիներ գլխա– վորևլ է Տամահնդկական արհմիություն–ների կոնգրեսը։ 1962-ին ընտրվել է կոմ–կուսի ազգային խորհրդի նախագահ։ Գրել է բանվորական և արհմիութեևակաև շարժ–ման պատմության հարցերին նվիրված աշխատություններ։

ԴԱՆԴԱՂԱՍՐՏՈՒԹՅՈՒՆ, բրադի–կարդիա (հուն․ Зрааис – դանդաղ ն харбкх – սիրտ), սրտի կծկումների հա–ճախականության դանդաղում (1 րոպեում 60 զարկից պակաս)։ Տաճախ նկատվում է նախասիրտ–փորոքային անցանելիության օրգ․ խանգարումների դեպքում (սրտի բլո–կադա, սրտամկանի ինֆարկտ, բորբո–քային ախտահարումներ), ինչպես նան առողջ մարդկանց և մարզիկների օրգա–նիզմում։

ԴԱՆԴՈՒՌ (Portulaca Լ․), դանդուռազգի– ների ընտանիքի միամյա բույսերի ցեղ։ Ցողունները մերկ են, պառկած, շառա– վըղաձն տարածվում են տարբեր կողմեր, հազվադեպ ուղղաձիգ են։ Տերևները նըս– տադիր են, երկարավուն կամ սեպաձե, մսալի։ Ծաղիկները գտնվում են տերևա–ծոց երում և ունեն վառ դեղին գույն։ Դ․ վայրի վիճակում աճում է Տարավային Եվրոպայում, Արևելյաև Տնդկաստանում, Տարավային Ամերիկայում, ՍՍՏՄ–ում։ Կուլտուրական տեսակները մշակվում են որպես բանջարանոցային բույսեր։ Տերննե– րըն ու երիտասարդ ընձյուղները կտրում են ցանքից 20 –30 օր հետո և օգտագոր–ծում թարմ կամ պահածոյացված վիճա–կում։ Տայտնի է ավելի քան 200 տեսակ, որից մեկ տևսակը՝ սովորական Դ․ (Po- leracea Լ․), ամենուրեք տարածված է ևաև ՏՍՍՏ–ում։