ԴԱՆԴՈՒՐՏԱՆ Ալհքսհյ (Ալեքսանդր) Սեբգեյի (ծն․ 26․6․1905, Թիֆլիս), հայ սո– վեաական բեմանկարիչ։ 1925-ից Լենին– գրադում զբաղվել է գործվածքեղենի ն հախճապակու նկարազարդումով։ 1932-ին հրավիրվել է Երնաև որպես թատերական նկարիչ։ Գլխավոր գործերից են՝ Չայ–կովսկու «Կարապի լիճը» (1935), Վերդիի «Տրավիատա» (1936), Պուչչինիի «Բոհե–մա» (1936, բոլորն էլ՝ Սպենդիարյանի անվ․ օպերայի ն բալետի թատրոնում), Ա․ Այ– վազյանի «Քաջ Նազար» (1948, ըստ Դ․ Դե– միրճյանի, Երնանի երաժշտական կոմե–դիայի թատրոն) ներկայացումնևրի, «Անա–հիտ» (1947, Ա․ Սաֆարյանի ն Ցու․ Շվեցի հետ) կինոնկարի ձևավորումները։ 1965– 1968-իև Մոսկվայի «Բալետ սառույցի վրա» պետ․ անսամբլի գլխավոր նկարիչն Էր։ Ա․ Դ ա ն դ ու բ յ ա ն, «Քաջ Նազար» բե–մադրության (ըսա Դ․ Գեմիրճյանի, երաժշա․ Ա․ Այվազյանի, Երնանի երաժշտական կո–մեդիայի թատրոն, 1948) գործող անձանց զգեստների էսքիզներ ԴԱՆձԱՍՆԵՐ, հայ սովետական դերա–սաններ։ 1․ Իզաբելլա Գրիգորի Դ ա ն զ ա ս [իսկակաև ազգանունը՝ Կ ո– զ ո դ յ ա ն, ծն․ 3(16)․12․1903, Նոր Նա–խիջևան]։ ՏՍՍՏ ժող․ արտիստուհի (1950)։ Տայկ Դանզասի կինը։ 1929-ին ավարտել է Դոնի Ռոստովի երաժշտական տեխնի–կումը։ Բեմական գործունեությունն սկսել է 1926-ից՝ Դոնի Ռոստովում։ Խաղացել է Թբիլիսիի, Բաքվի, Կրասնոդարի, Երե– վանի, Լևնինակաևի թատրոններում՝ դրա–մատիկական և օպերետային ներկայա–ցումներում։ 1942-ից աշխատում է Երնանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Դերերից են՝ Էլիզա (Շոուի «Պիգմալիոն», 1935), Նատաշա (Շիրվանզադեի «Մոր– գանի խնամին», 1948), Ռւստիան (Ա․ Այ–վազյանի «Քաջ Նազար», ըստ Դ․ Դեմիրճ– յանի, 1948), Միրաբելլա (Շտրաուսի «Գնչուների բարոն», 1952), Կատարինա, Բեատրիչե (Շեքսպիրի «Անսանձի սան–ձահարումը», 1958, «Մեծ աղմուկ ոչըն– չից», 1960)։ Դ–ին հատուկ է կոմեդիա– կան–օպերետային ժանրի նուրբ զգացո–ղությունը, բեմական փայլն ու գրավչու–թյունը։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 2․ Տայկ Քրիստափո– րի Դանզաս [իսկական ազգանունը՝ Բ ի ն ա յ ա ն, 10(22)․5․1899, Նոր Նախ– իջնան – 22․3․1977, Երնան]։ ՏՍՍՏ ժող․ արտիստ (1950)։ Սովորել է ծննդավայ–րի հայկ․ հոգևոր սեմինարիայում, ապա Խարկովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Մասնագիտական կրթու–թյունն ստացել էԴոնի Ռոստովում, Մ|օԱՏ–ի դերասան Ա․ Պ․ իյառլամովի «Դրամատի–կական դասընթացներում»։ Բեմական գոր– ծունեությունն սկսել է 1919-ին՝ տեղի ռուս, թատրոնում։ 1920-ից որպես ռեժի–սոր, դրամատիկական և օպևրետային դերասան հանդես է եկել Դոնի Ռոստովի, Թբիլիսիի, Բաքվի, Կրասնոդարի, Լենի– նականի հայկ․ թատրոններում։ Եղել է Ռոստովի հայկ․ սովետական առաջին երաժշտ․ կոմեդ․ թատրոնի (1922), Երևանի (1942) նույնատիպ թատրոնի հիմնադիր–ներից։ 1942-ից աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Դե–րերից են՝ Բոնի (Կալմանի «Սիլվա», 1925, 1933, 1939, 1942), Ֆլորիդոր (Էրվեի «Մադմուազել Նիտուշ», 1933), Ալֆրեդ (Շոուի «Պիգմալիոն», 1935), Նազար (Ա․ Այվազյանի «Քաջ Նազար», ըստ Դ․ Դե– միրճյանի, 1948), Ստեֆան (Շտրաուսի «Գնչուների բարոն», 1952), Չոկան (Կո– տոյանի «Սիրո հովիտը», 1956)։ Բեմադրել է Կալմանի «Սիլվա» (1923, 1933), «Մա– րիցա» (1925, 1933, 1943), Լեհարի «Կենս–ուրախ այրին» (1933) օպերետնևրը, Սուն– դուկյանի «1սաթաբալա»-ն (1937)։ Դ․ վար–պետորեն տիրապետում էր օպերետային* ժանրի արտահայտչամիջոցներին, վերա–մարմնավորման արվեստին։ Ի․ և Տ․ Դ–ի արվեստը նպաստել է Սովետական Տա– յաստանում օպերետային ժանրի կատա–րողական ավանդույթների հաստատմանը։ Գրկ․ Սարգսյան Ս․ Տ․, Սիրելի անուններ, Ե․, 1967։ Լալայանց Տ․, Դանզասներ, Ե․, 1973։ Ս․ Հարությունյան ԴԱՆ ԹԵ (Դ ա ն տ ե) Ալիգիերի (Dante Alighieri, մայիս, 1265, Ֆլորենցիա – 14․9․1321, Ռավեննա), իտալացի բա–նաստեղծ։ Վաղ շրջանի ստեղծագործու–թյուններում («Նոր կյանք», 1292) ևրգել է սիրած կնոջը՝ Բեատրիչեին։ Դա երկրա–յին սիրո գովքն Էր, որի պատմական իմաստը մարդկային անհատի գիտակցու–թյան զարթոնքի բանաստեղծացումն Է։ Դ․ ակտիվորեն մասնակցել է Ֆլորենցիա– յի քաղ․ կյանքին։ Տարել է «սպիտակ» գվելֆներին (հիմնականում առևտրա–ար– հեստագործական շրջանների կուսակցու–թյուն)։ «Սև» գվելֆների (քաղաքային ազնվականության կուսակցություն) հաղ–թանակից հետո տարագրվել Է, հեռակա դատապարտվել մահվան (1302)։ Ավելի ուշ շրջանում հեռացել է «սպիտակներից»։ Երկրորդ անգամ մահվան է դատապարտ–վել 1315-ին (դատավճիռը վերացվել է 1966-ին)։ Կյանքի վերջին 6 տարին անց է կացրել Ռավեննայում։ Դ․ իտալ․ գրական լեզվի հիմնադիրն Է։ Դ–ի գլուխ գործոցը «Կատակերգություն» պոեմն է (գրել է մոտ 1307–21-ին, առա– «Աստվածային կա–տակերգություն» (1969) գրքի կազ–մը Ա․ Դանթե ջին տպագիր հրտ․ 1472), որ սերունդներն անվանել են «Աստվածային կատակեր–գություն»։ Պոեմն ամփոփում է միջնա–դարյան աշխարհայեցողությունը և ար–տացոլում նոր շարժման ընձյուղումը։ Բաղկացած է երեք մասից՝ «Դժոխք», «Քա–վարան», «Դրախտ», որոնց միջով անցնում է երեք առաջատար մոտիվ՝ քաղ․ աշխար–հի, հոգևորականության և բարքերի անկ–ման քննադատությունը։ «Աստվածային կատակերգության» մեջ շոշափվել են գի– տական–փիլ․ բնույթի հարցեր, արտացոլ–վել նոր տրամադրություններ, տևղ գտել պատմական իրադարձություններ ու դեմ–քեր։ Գեղարվեստական ձևի տեսակետից այն մի սահմանագիծ է եվրոպական նոր գրականության պատմության մեջ։ Դրա–նով ավարտվում է միջնադարյան մշա–կույթը, միաժամանակ սկսվում նոր ժա–մանակի գեղարվեստական մտածողու–թյունը, որով և Դ․ համարվում է «․․․ միջ–նադարի վերջին բանաստեղծը և դրա հետ միասին նոր ժամանակի առաջին բանաս–տեղծը» (Կ․ Մարքսը և Ֆ․ Էնգելսը արվես–տի մասին, հ․ 1, էջ 411)։ Դ–ի հումանիզմի հիմքը նրա հետաքրքրությունն է երկրա–յին կյանքի, մարդկային անհատի ճակա–տագրի նկատմամբ։ Նրան հուզում է Իտա–լիայի, Ֆլորենցիայի ճակատագիրը։ Պոե–մի գործող անձանցից առանձնապես ուշա–գրավ են իմաստուն Վերգիլիոսը, փառա–հեղ ու քնքուշ Բեատրիչևն և ինքը՝ Դ․, հպարտ, կրքոտ, անհաշտ, միաժամա–նակ զգայուն՝ մարդկային տառապանք–ների հանդեպ։ Դ․ պոևմում մերթ անհատ է, մերթ մարդկության ներկայացուցիչ։ Դ–ի ստեղծագործություննևրը հայերեն առաջինը թարգմանել են Վենևտիկի Մխի–թարյան միաբանության անդամները։ Տա– յերեն թարգմանության սկզբնական շըր– ջանը գրաբարյանն է (1865–95), երբ «Աստվածային կատակերգության» միև–նույն դրվագի մի քանի թարգմանություն–ներ կատարվել են չափածո և արձակ։ Առաջին հայերեն (գրաբար) թարգմանու–թյունը Ա․ Բագրատունունն է (1866)։ Գոր–ծի մի փոքր մասը («Դժոխք», Երգ Գ) տպագրվել է 1868–ին «Բազմավեպ»-ում։ Տայ իրականության մեջ առաջին անգամ «Աստվածային կատակերգություն»-ը (ան–տիպ) գրաբարով ամբողջապես թարգմա–նել է Դ․ Նազարեթյանը։ XIX դ․ վերջերին Ա․ Ղազիկյանը ձեռնարկել է պոեմի աշ–խարհաբար թարգմանությանը, որը տևել է մի ամբողջ երեսնամյակ (1899–1930)։ Արևելահայերենով առաջին լիակատար թարգմանությունը կատարել է Ա․ Տայա– նր։ Տայ գրողներից շատերը (Մ․ Նալբան–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/275
Արտաքին տեսք