Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(մահ․ մոտ 950-ին) օրոք կազմավորվեց միասնական դանիական թագավորու–թյուն, իսկ Կնուդ Մեծի (1018–35) ժա–մանակ դանիական թագավորի իշխանու–թյան տակ միավորվեցին Դ․, Անգլիան, Նորվեգիան։ XI–-XII դդ․ հին տոհմական ավագանուն փոխարինեց հողատիրակա–նը։ Վալդեմար I (1157–82), կնուդ VI (U82–1202) ն Վալդեմար II (1202–41) թագավորները նվաճեցին Բալթիկ ծովի սլավ, ու գերմ․ ափերը և Տյուսիսային էստոնիան։ XIII –XIV դդ․ ֆեոդալիզմը Դ–ում ամրապնդվեց ֆեոդալական դասա–կարգի առանձին խմբավորումների միջև սուր պայքարում, որն ավարտվեց թագա–վորական իշխանության վերացմամբ։ Սա–կայն XIV դ․ կեսին Վալդեմար IV Ատեր– դագը (1340–75) վերականգնեց թագավո–րական իշխանությունը։ 1380-ին կնքվեց դանիա–նորվեգական ունիան (տես Դա՜ նիա–Նորվեգական ունիա 1380–1814), իսկ 1397-ին, Մարգարիտ Դանիացու օրոք, Կալմարյան ունիան (տես Կախ ւսր յան ունիա 1391-1523)՝ Դ–ի, Շվեդիայի և Նորվեգիայի (Իսլանդիայի հետ) միջն։ 1460-ին, երբ դանիական թագավոր Քրիս– տիան I Շլեզվիգի դուքս և Տոլշտայնի կոմս ընտրվեց, այդ իշխանություններն անձնական ունիա կնքեցին Դ–ի հետ։ Դ–ում վերջնականապես ևաստատվեցին ֆեոդալա–ճորտատիրական հարաբերու–թյուններ։ XVI դ․ 30-ական թթ․ Դ–ում սկսվեց ժող․ շարժում, որը, ինչպես Գեր– մանիայում, ընթանում էր Ռեֆորմացիայի դրոշի ներքո։ 1523-ին Շվեդիան վերջնա–կանապես խզեց դաշինքը Դ–ի հետ։ Դա– նիա–շվեդ․ պատերազմներն ավարտվե–ցին Դ ի պարտությամբ և Բալթիկայում շվեդ, գերիշխանության հաստայյւմամբ։ XVI դ․ Դ․ կորցրեց Տոլշտայնը։ Անհաջող էր նան Դ–ի մասնակցությունը (1625– 1629) համաեվրոպական Երեսնամյա պա–տերազմին (տես Երեսնամյա պատերազմ 1618-48)։ «Ջրահարս» քանդակը Կոպենհագենում XVII դ․ Դ–ում երնան եկան առաջին մանուֆակտուրաները, առաջացան առև–տրական ընկերություններ, որոնք ձեռ–նամուխ եղան գաղութային զավթումնե–րի։ Սակայն դանիական բուրժուազիան թույլ էր։ Տիրապետում էր սակավաթիվ, բայց տնտեսապես ու քաղաքականապես ուժեղ արիստոկրատիան։ 1655-ին Ֆրե– դերիկ 111-ի (1648–70) հրապարակած օրենքով Դ․ վերածվեց բացարձակ միա–պետության։ Քրիստիան VII-ի թագավո– րության (1766–1808) ժամանակ, առա–ջին մինիստր Ի․ Ֆ․ Ստրուենսեի նախա–ձեռնությամբ, 1770–72-ին բարեփոխում–ներ կատարվեցին այսպես կոչված լուսա–վորյալ բացարձակապետության ոգով։ 1788-ին՝ մասամբ, իսկ 1800-ին՝ ամբող–ջությամբ վերացվեց ճորտատիրական իրա–վունքը։ Տարկադրյալ մասնակցությունը նապոլեոնյան պատերազմներին (Ֆրան–սիայի կողմում) ավարտվեց Դ–ի ռազմ, պարտությամբ և տերիտորիալ կորուստ–ներով (Նորվեգիան, Տելհոլանդ կղզին)։ Ֆրանսիայի ն Գերմանիայի բուրժ․ հե–ղափոխությունների ազդեցությամբ Դ․ հե–ղափոխական վերելք ապրեց։ 1849-ի Տու– նիսյան սահմանադրությամբ Դ․ վերածվեց սահմանափակ միապետության՝ ևրկպա– լատ պառլամենտով։ 1848–50-ի դանիա– պրուսական և 1864-ի ավստրո–դանիա– պրուսական պատերազմներից հետո Դ․, զրկվելով Շլեզվիգից, Տոլշտայնից և Լաու– ենբուրգից, վերածվեց ազգային տեսա–կետից միատարր պետության։ 70-ական թթ․, որպես I Ինտերնացիոնալի սեկցիա–ներ, Դ–ում կազմավորվեցին բանվորա–կան ս–դ․ կազմակերպություններ։ 1871-ին ստեղծվեց Դ–ի ս–դ․ ռեֆորմիստական կուսակցությունը (ԴՍԴԿ), 70-ական թթ․ երնան եկան առաջին արհմիությունները։ 1914–18-ի առաջին համաշխարհային պատերազմում Դ․ չեզոքություն պահպա– նեց։ 1917-ի Տոկտեմբերյան սոցիալիստա–կան մեծ ևեղափոխության ազդեցությամբ Դ–ում ուժեղացավ բանվորական շարժումը։ 1919-ին հիմնադրվեց Դանիայի կոմու–նիստական կուսակցությունը (ԴԿԿ)։ 1918-ին Դ․ ստիպված ինքնուրույնություն տվեց Իսլանդիային՝ դանիա–իսլանդական ունիայի (1918–44) շրջանակներում։ 1920-ի հանրաքվեով Դ ին վերադարձվեց Տյուսիսային Շլեզվիգը։ 1924–42–ին (բա–ցառությամբ 1926–29-ի) իշխանության գլուխ էր կանգնած Ստաունինգի աջ ս–դ․ կառավարությունը։ 1924-ի ևունիսին Դ–ի և ՍՍՏՄ–ի միջն հաստատվեցին դիվանա– գիտակաև ևարաբերություններ։ 1929-ի համաշխարհային ս!նտ․ ճգնաժամի ժամա–նակ Դ․ ֆինանսա՜տնտեսական ծանր դրության մեջ էր։ 1933-ին կար 200 հզ–ից ավելի գործազուրկ։ Տեղի էր ունենում դասակարգային ուժերի բնեռացում։ Մե–ծանում էր ԴԿԿ–ի ազդեցությունը։ 1932-ին առաջին անգամ պառլամենտում ընտրվե–ցին կոմունիստներ (2 հոգի)։ 30-ական թթ․ միայն ԴԿԿ էր հետևողական պայքար մղում ֆաշիստական սպառնալիքի դեմ։ 1940-ի ապրիլի 9-ին Գերմանիան օկու–պացրեց Դ․։ 1941-ի օգոստոսին արգելվեց ԴԿԿ։ 1942-ի հունիսի 22-ին դանիական կառավարությունը խզեց դիվանագիտա–կան ևարաբերությունները ՍՍՏՄ–ի հետ։ 1942-ից ծավալվեց Դիմադրության շար–ժումը։ Երկրի շատ քաղաքներում տեղի էին ունենում հակաֆաշիստական գործա–դուլներ։ 1943-ի օգոստոսին գերմանա– ֆաշիստական զավթիչները պաշտոնանկ արեցին է․ Սկավենիուսի կառավարությու–նը (կազմվել էր 1942-ի նոյեմբերին)։ Իշ–խանությունը երկրում անցավ գերմ․ օկու– պացիոն կառավարչության ձեռքը։ 1943-ի սեպտ․ 16-ին կազմավորվեց Դիմադրու–թյան շարժման ղեկավար մարմին Ազա– տության խորհուրդը (կոմունիստների մասնակցությամբ), որը ձեռնամուխ եղավ անլեգալ բանակի կազմավորմանը։ Զին–ված ուժերի հևտ միասին այն 1945-ի մայիսի 5-ին զինաթափեց կապիտուլաց–ված գերմանա–ֆաշիստակաև զորքերին։ 1945-ի մայիսի 9–ին սովետական բանակը ազատագրեց Բոռնհոլմ կղզին (սովետա–կան զորքերն այնտեղից հեռացան 1946-ի ապրիլի 5-ին)։ 1945-ի մայիսին Դ․ վերա–կանգնեց դիվանագիտական հարաբերու–թյունն՛երը ՍՍՏՄ հետ։ Նույն տարում Դ․ դարձավ ՄԱԿ–ի հիմնադիր–անդամ։ 1945-ի ընտրություններում ԴԿԿ ստացավ 18 ման–դատ։ 1949-ին Դ․ ստորագրևց Տյուսիս– աալանտյան պակտը (ՆԱՏՕ), 1950-ին ԱՄՆ–ի և Դ–ի միջև ստորագրվեց «ռազմա–կան օգնության» համաձայնագիր, իսկ 1951-ին՝ «Գրենլանդիայի պաշտպանու–թյան» պայմանագիրը։ 1953-ին ուժի մեջ մտավ նոր սաևմանադրությունը, որի համաձայն ստեղծվեց միապալատ պառ–լամենտ (ֆոլկետինգ)։ Ետպատերազմյան տարիներին մեծ թափ ստացավ Դ–ի աշխատավորների պայքա–րը։ Երկրի տնտ․ դժվարությունները աշ–խատավորների հաշվին կարգավորելու Բաունսգորի կոալիցիոն բուրժ․ կառա–վարության (1968–71) փորձերը գործա–դուլային հզոր շարժման պատճառ դար–ձան։ Տնտեսականից բացի, բանվորներն առաջ էին քաշում նաև քաղ․ պահանջներ։ 1971-ին կազմվեց սոցիալ–դեմոկրատների միակուսակցական կառավարությունը՝ Ե․ Օ․ Կրագի գլխավորությամբ։ 1960-ին Դ․ մտավ Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի (ԱԱԵԱ) մեջ։ 1972-ին Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Նորվեգիա–յի հետ Դ․ դարձավ «Ընդհանուր շուկայի», Ածխի և պողպատի եվրոպական միավոր–ման, Ատոմային էներգիայի գծով եվրո–պական համագործակցության անդամ։ Դ–ի ն ՍՍՏՄ ւքիջև ստորագրվել են օդա–յին հաղորդակցության (1956), կուլտու–րական համագործակցության (1962), ֆի–նանսական փոխադարձ պահանջների կարգավորման (1964), ատոմային էներ–գիայի խաղաղ նպատակներով օգտագործ–ման (1968), առնտրական (1969) ևն հա– մաձայնագրեր։ 1970-ին Դ–ի կառավարու–թյունը արտահայտվեց Եվրոպայում ԱՄՆ–ի զինված ուժերը պահպանելու օգտին։ Միաժամանակ նա պաշտպանեց Վարշա–վայի պայմանագրի մասնակից պետու–թյունների առաջարկությունը՝ անվտան–գության և համագործակցության համա–եվրոպական խորհրդակցություն հրավի– րելու մասին։ 1972-ին պաշտոնական այցով Դ–ում եղավ ՍՍՏՄ Մինիստրների սովետի նախագահ Ա․ Կոսիգինը, 1973-ին Սովե–տական Միությունում՝ Դ–ի պրեմիեր–մի– նիստր Ա․ Ցորգենսենը։ VI․ Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և մյուս հասարակա–կան կազմակերպությունները Քաղաքական կուսակցություններ։ Դանիայի կո մ․ ու նիստական կ ու ս ա կ ց ու թ յ ու ն (ԴԿԿ), հիմնա–դրվել է 1919-ին։ Դանիայի ս ո– ցիալ–դեմոկրատական կու– սակցություն (ԴՍԴԿ), ստեղծվել է 1871-ին, ունի 135 հզ․ անդամ (1974-ի