Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խորի շրջանում)– 31․7․1944, Լիտվական UUS], գվարդիայի գնդապետ, դիվիզիա–յի հրամանատար։ ՍՄԿԿ անդամ։ 1916-ին ավարտել է Թիֆլիսի պրապորշչիկների դպրոցը։ Մասնակցել է առաջին ևամաշ– խարհային պատերազմին Կովկասյան ռազմաճակատում։ Սովետական բանա–կում ծառայել է 1921-ից, սկզբում Տայկա–կան հրաձգային գնդում (1923–32), ապա ԲԳԿԲ–ի Բաքվի ուսումնական կենտրո–նում։ 1931-ին ավարտել է «Վիստրել» դաս–ընթացները (Մոսկվա)։ Տայրենական մեծ պատերազմի ժամանակ որպես բրիգադի հրամանատար մասնակցել է Կալինինի ռազմաճակատի գործողություններին, Կովկասի պաշտպանությանը (1942–43)։ 1944-ին Առաջին մերձբալթյան ռազմա–ճակատում եղել է դիվիզիայի հրամանա–տար։ Զոհվել է դիտակետում՝ դիվիզիայի ռազմ, գործողությունները ղեկավարելիս։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2, ետ–մահու՝ Տայրենական պատևրազմի 1-ին աստիճանի շքանշաններով։ Մ․ Սահակյան

ԴԱՆԻԵԼՏԱՆ ՆՇԱՆԱԳՐԵՐ, IV դարի վերջին կամ V դարի սկզբին Տայաաոա– նում օգտագործված գրևրը՝ բերված Դանիել Ասորի եպիսկոպոսի մոտից։ Ոմանց կարծիքով Դ․ ն․ եղել են նախա– մաշտոցյան շրջանում գործածական հայկ․ գրերը։ Ուրիշների կարծիքով Դ․ ն․ որևէ օտար լեզվի նշանագրեր են, որոնք, հար–մարեցվելով, օգտագործվել են հայերենի համար։ Տետագայում պարզվել է, որ դրանք թերի են և չեև համապատասխա–նում հայերենի հնչյունական համակար–գին։

ԴԱՆԻԵԼՅԱՆ5 Երեմ Իվանի [1901, գ․ Արանզամին (այժմ՝ Լեռնային Ղարաբա– ղի ԻՄ Ստևփանակերտի շրջանում)– 1943], Սովետական Միության ևերոս (ետ–մահու, 15․1․1944), գվարդիայի ավագ սերժանտ։ ՍՄԿԿ անդամության թեկնածու 1943-ից։ Տայրենական մեծ պատերազմում եղել է գնդացրայիև հաշվարկի հրամանա–տար։ 1943-ի սեպտեմբերին մասնակցել է Գնեպրի գետանցմանը։ Գետի աջ ափին՝ Վյաւհ և Գալկի գյուղակների շրջակայ–քում Դ․ անձամբ ոչնչացրել է հակառակոր–դի գնդացրային երկու կրակակետ, 28 զինվոր ու սպա։ Այդ մարտում էլ Գ․ ըն–կել է հերոսի մահով։

ԴԱՆԻԵՐԵՆ, դանիացիների լեզուն, Դա–նիայի պաշտոնական լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմ․ ճյուղի հս․ (սկանդինավյան) ենթա–ճյուղին։ Խոսողների թիվը՝ շուրջ 5 մլն։ XVI–XIX դդ․ գրական լեզվի դեր է կատա–րել նաև Նորվեգիայում։ Գրավոր հնա– գույն (ռունագիր) աղբյուրները վկայված են IX դարից։ Տիմնական բարբառներն են՝ յուտլանդական, կղզիների (զելանդա– կան, որոնց հիմքի վրա կազմավորվել է ժամանակակից գրական դանիերենը) և արևելա–դանիական։ Կառուցվածքով վեր–լուծական տիպի լեզու է։ Տարբերակում է երկար և կարճ ձայևավորևեր։ Շեշտը ուժա–յին է։ Խուլ բաղաձայնները շնչեղ են։ Գո–յականն ունի երկու սեռ՝ ընդևանուր և չեզոք, երկու հոլով՝ ընդհանուր և սեռա–կան։ Առկա են որոշյալի և աևորոշի կար–գեր։ Դերանուններն ունեն երկու հոլով' սուբյեկտի և օբյեկտի (ենթակայի և խընդ– րի)։ Բայը հարուստ խոնարևում ունի, դիմային փոփոխությունների չի ենթարկ–վում․ բացակայում է կերպի կարգը։ Այ–բուբենը՝ լատինագիր։ Գրկ․ Васильевич И․ Г․, Датский язык, М․, 1962; Новакович А․ С․, Практический курс датского языка, М․, 1969․ Հ․ Պեարոսյան

ԴԱՆՂՏԱՆ Մամիկոն Տիգրանի [ծն․ 1․10․ 1907, գ․ Ձորաղբյուր (այժմ՝ ՏՍՍՏ Աբով– յանի շրջանում)], հայ սովետական քիմի–կոս։ Քիմ․ գիտ․ դ–ր (1949), ՏՍՍՏ գիտ․ վաստ․ գործիչ (1969)։ ՍՄԿԿ անդամ 1943- ից։ Ավարտել է Երևանի համալսարանի քիմ․ ֆակուլտետը (1936)։ 1951-ից նույն համալսարանի օրգ․ քիմիայի ամբիոնի վարիչն է, աշխատել է էւաև որպես քիմ․ ֆակուլտետի դեկան։ Գիտական աշխա–տանքները վերաբերում ևն բազմաֆունկ– ցիոնալ y-լակտոնների սիևթեզին և դրաևց տարբեր փոխարկումների ուսում–նասիրությանը։ Պարգևատրվել է «Պատվո նշաև» և Տոկտեմբերյան ևեղափոխու– թյան շքանշաններով։

ԴԱՆՏՈՆ (Danton) ժորժ Ժակ (1759– 1794), Ֆրանսիական մեծ հեղափոխու–թյան գործիչ։ Կրթությամբ իրավաբան։ Մեծ ազդեցություն է ունեցել կորդեփեր– ների ակումբում, ապա հարել յակոբինյան–ներին։ 1792-ի օգոաոոս–սեպւոեմբերին, Փարիզի վրա ավաորո–պրուսական ինտեր–վենտների հարձակման օրերին, դրսևո–րել է մեծ եռանդ՝ ժողովրդին կոչ անելով պաշտպանել հեղափոխական հայրենիքը։ 1792-ին ընտրվել է Կոնվենտում, 1793-ին՝ առաջին Հասարակական փրկության կո–միտեում և դարձել նրա փաստացի ղեկա–վարը։ Արտաքին քաղաքականության աս–պարեզում հանդես է եկել «բնական սահ–մանների» գաղափարի պաշտպանությամբ, մերժել «հեղափոխական պատերազմը», չի բացառել, սակայն, համաձայնությունը հակաֆրանսիական կոալիցիայի պետու–թյունների հետ։ Երբ սրվել է պայքարը Լեոան և ժիրոնդիստների միջև, փորձել է հաշտեցնել այդ երկու քաղ․ հոսանքնե–րը։ 1793-ից զբաղվել է մասնավոր գործե–րով և հարստացել։ 1793–94-ին, իր շուրջը համախմբելով աջ յակոբինյաններին, հան–դես է եկել Ռոբեսպիերի հեղափոխական կառավարության դեմ՝ պահանջելով մեղ–մացնել հեղափոխական տեռորը, վերացնել մաքսիմումի մասին օրենքը։ 1794-ի ապ–րիլի 2-ին Դ․ իր համախոհների հետ դա–վաճանության մեղադրանքով հանձնվել է հեղափոխական տրիբունալի դատին և ապրիլի 5–ին մահապատժի ենթարկվել։ Մ․ Հովհաննիսյան

ԴԱՆՏԻԳ (Danzig), լեհական Գդանսկ քաղաքի գերմաներեն նախկին անվանու–մը, տես Գդանսկ։ ԴԱՆՈհԲ (հուն․ Л1атро£, գերմ․ Donau, հունգ․ Duna, բուլղ․-սերբ․ Dynab․, չեխ․ Dunaj, ռոլմ․ Dunarea), գետ Եվրոպայում, երկարությամբ երկրորդն է Վոլգայից հե–տո։ Երկարությունը 2850 կմ է, ավազանը՝ 817 հզ․ կմ2, ընդհանուր անկումը՝ 678 մ։ Սկիզբ է առնում Շվարցվալդ լեռների (ԳՖՏ) արլ․ լանջերից և թափվում Սև ծով։ Դ–ի ավազանի սահմաններում են գտնվում (ամբողջությամբ կամ մասամբ) Ավստրի– ան, Բուլղարիան, Տունգարիան, Ոումի– նիան, Տարավաավիան, Չեխոսլովակիան, ԳՖՏ, ՍՍՏՄ, Շվեյցարիան, Իտալիան, Լեհաստանը։ Ըստ հոսքի բնույթի Դ․ բաժանվում է վերին, միջին և ստորիև հոսանքների։ Վ և ր ի ն Դանուբը (մինչև Վիեննա) տիպիկ լեռնային գետ է․ հոսում է Շվարց– վալդով, Շվաբ–Բավարիա սարահարթով։ Ալպերի և Չեխական զանգվածի սահման–ներում գետահովիտը նեղ ու խոր է․ ունի զառիթափ լանջեր։ Տունի լայնությունը (մինչև Ուլմա քաղաքը) 20–100 մ Է, ավե–լի ցածր (մինչև Վիեևնա)՝ 100-350 մ, հոսքի արագությունը՝ –2,Տ մ/վ։ Տունը որոշ տեղերում պատված է կարգավորող և պաշտպաևող թմբերով։ Մ ի ջ ի և Դա– ն ու բ ը (Վիեննայից մինչև Երկաթե Դար–պասներ) հոսում է Միջին–Դանուբյան հարթավայրով։ Գետահովիտը այստեղ լայն է (5–20 կմ), ողողատային, հունը՝ ոլորապտույտ, ճյուղավորված, հոսքի ա րագությունը՝ 0,3–1,1 մ/վ։ Միջին հոսան–քում հատում է մի քանի լեռնաշղթաներ ու բլրաշարեր՝ առաջացնելով նեղ, բայց ոչ երկար կիրճեր (Տունգարական Դարպաս–ներ, Վիշեգրադի կիրճ, Երկաթե Դարպաս–ներ, Կազանե), դառնում սահանքավոր, հովիտը նեղանում է» ջրի հոսքի արագու–թյունը մեծանում մինչև 2,2–4,7 մ/վ։ Ստորին Դանուբը (Երկաթե Դար–պասներից մինչև գետաբերան) հարթա–վայրային, լայնահուն (1–2 կմ), դանդա–ղահոս (0,5–1 մ/վ) գետ է, առաջացնում է գետոլորաններ և գետաբազուկևեր։ Դ–ում ձկաև որսը տարեկան կազմում է 550–650 հզ․ ց։ Դ․ հարակից գետային ավազանների հետ նավարկելի ջրանցքնե–րով միացնելու միջազգային ծրագրեր են մշակվում։ Նախապատրաստվում է Տռե– նոս, Էլբա և Օդրա ջրանցքների կառուցու–մը, որով կավարտվի Եվրոպայի միասնա–կան նավարկելի ցանցի ստեղծումը։ Դ–ի իրավական ռեժիմի շուրջը պետու–թյունները պայքար են ծավալել դեռևս XVIII դ․ սկզբներից։ 1948-ի Բելգրադի միջազգային համաձայնագրով Դանուբով նավարկելու իրավունք է վերապահվել բոլոր պետությունների առևտրակաև ևա– վերին։ «ԴԱՆՈհԲ», երկշաբաթաթերթ, ապա՝ յոթ–նօրյա։ Լույս է տեսել 1891–92-ին, Ռուս– չուկում (այժմ՝ Ռուսե, Բուլղարիա)։ Խըմ– բագիր՝ Մ․ Թյությունճյան։ Ունեցել է հըն– չակյան ուղղություն։ Ձգտել է իր շուրջը համախմբել Բուլղարիայի և Ռումինիայի հայերին, ընտրությամբ ստեղծել ազգա–յին հաստատությունները (դպրոցներ, եկե–ղեցիներ ևև) ղեկավարող կենտրոնական վարչություն։ Լուսաբանել է Բալկանյան երկրներում ապրող հայերի առօրյան, մշակութային և ուսումնական կյանքը։ Զետեղել է թղթակցություններ Կ․ Պոլսում, Թիֆլիսում, Թեհրանում և այլ վայրերում բնակվող հայերի կյանքից, տպագրել բանաստեղծություններ ու պատմվածք–ներ, հոդվածներ ազգային և միջազգային իրադարձությունների մասին։ Թղթակցել են Վ․ Փափազյանը, Լ․ Սրմագաշյանը, Շ․ Կամսարականը, Գ․ Արսլանյանը և ուրիշներ։