Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կում է «Երնան», «Սևան», «Կռմիւոաս», «Անուշ» մակնիշներով Դ–ներ։ ԴԱՇՏ, գյուղ Սյունիքի Գողթն գավառում։ 1820-ին նրա տեղում կառուցվել է Ներքին Ագուլիսը։ Տես Ագոււիս՝․ ԴԱՇՏ, գյուղ Տայկական ՍՍՏ Էջմիածնի շրջանում, էջմիածին–Աշտարակ խճուղու մոտ, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս–արե– վելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է բան–ջարաբուծությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Ունի ութամյա դըպ– րոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Տիմնադրվել է 1926-ին։ ԴԱՇՏ (մաթեմատիկայում), տես Օղակ։

ԴԱՇՏԱԴԵՄ, գյուղ Արնմայան Տայաս– ւոանում, Բիթլիսի վիլայեթի Խութ–Բռնա– շեն գավառում։ XX դ․ սկզբին ուներ 137 (30 տուն) հայ բն․։ Զբաղվում էիև երկրա–գործությամբ ն անասնապահությամբ։ Գյուղն ուներ Ս․ Ախպերիկ վանքը, ուր ուխտի էին գնում հայերն ու քրդերը։ Տայերը տեղահանվել են 1915-ի ևղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել Է, մյուսը՝ բնակություն հաստատել ՏՍՍՏ Աշտարա–կի շրջանի Ավան ն Թալինի շրջանի Իրինդ գյուղերում։ Դ–ում է ծնվել գրող Խ․ Դաշ– աենցը։ ԴԱՇ ՏԱ ԱԿՆ ԵՐ (Microtinae), կրծողնե–րի կարգի կաթնասունների ենթաընտա–նիք։ Մանր ն միջին մեծության կենդանի–ներ են, աչքերը՝ փոքր, դունչը՝ բութ, պոչը՝ կարճ։ Տայտնի է 100 տեսակ՝ տա–րածված Տյուսիսային կիսագնդում (բա–ցառությամբ արնադարձային գուոիների)։ ՍՍՏՄ–ում կա 12 սեռի 47 տեսակ, որից 8-ը՝ նան ՏՍՍՏ Ստեփանավանի, Կիրովա–կանի, Ազիզբեկովի, Վեդու, Գորիսի և այլ շրջաններում։ Բնակվում են ամենատար–բեր բնակլիմայական պայմաններում։ Փո–րում են խոր բներ։ Բազմանում են գարնա–նը և աշնանը, ունենում՝ 1–8 ձագ։ Բու–սակեր են, վնաս են հասցնում գյուղատնտ․ կա–լաուր աներին, վարակիչ հիվանդու–թյունների հարուցիչների կրողներ են։ Մշկամուկը և ջրային դաշտամուկը ուևեև արդյունագործական նշանակություն։ 2 Դաշւոամկներ․ 1․ ձյան դաշտամուկ, 2․ սովորական դաշտամուկ

ԴԱՇՏԱՅԻՆ ՍՊԱԹՆԵՐ, ապար կազմող միներալների տարածված խումբ։ Տիմնա– կանում նատրիումի, կալցիումի, կալիու– մի ն հազվադեպ՝ բարիումի ալյումասիլի– կատներ են ու կազմում են մագմատիկ ապարների շուրջ 60%–ը։ Բյուրեղանում են մոնոկլինային և տրիկլինային համակար–գերում։ Գույնը՝ սպիտակ, կարմրավուն, վարդագույն, գորշ նն։ Կարծրությունը՝ 6, խտությունը՝ 2500–2900 կգ/մ3։ Ըստ բաղադրության բաժանվում են կալիում– նատրիումային (օրթոկլազ, սանիդին ևն), նատրիում–կալցիումային (պլագիոկլազ– ներ) և բարիում–կալիումայիև խմբերի։ Տանդիպում են մագմատիկ ծագման (գրա– նիտներ, սիենիտներ նն), մետամորֆա– յին (գնեյսներ ևև) ու ևստվածքային (կոնգ–լոմերատներ ևն) ապւսրևերում։ Դ․ ս․ պարունակում են արժեքավոր հազվա–գյուտ և ցրված տարրեր։ Օգտագործվում են որպես ճենապակու ն հախճապակու հումք ապակու և ցեմեևտի արտադրու–թյան մեջ, որոշ տարատեսակները՝ իբրև կիսաթանկարժեք քար (ամազոնիտ, լուս–նաքար)։ Տիմնական արդյունաբերական կուտակները կապված են ւցեգմատիտների հետ։ ՍՍՏՄ–ում Դ․ ս–ի խոշոր հանքավայ–րեր կան Կարելիայում, Ուրալում, Օւկրա– ինայում, Կոլա թերակղզում, Անդրբայկա– լում, արտասահմանում՝ ԱՄՆ–ում, Կանա– դայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում և այլուր։ ՏՍՍՏ–ում Դ․ ս․ հանդիպում են մագմատիկ ապարների կազմում բազմա–թիվ վայրևրում։

ԴԱՇՏԱՆ, մեն ստրուացիա (men- struatio, լատ․ menses – ամսական, luna- ria – լուսին), արյունահոսություն արգան–դից․ առաջաևում է սեռականապես հասուն կնոջ օրգանիզմում, պարբերաբար՝ 26– 28 օրը մեկ, միջին թվով 3–4 օր տնողու– թյամբ։ Բնականոն Դ–ի ընթացքում կինը կորցևում է 50–150 մչ արյուն։ Դ․ յուրա–հատուկ է միայն մարդկանց և մարդանման կապիկներին։ Օրգանիզմի ընդհանուր դրությունից, կլիմայական ու կենցաղային պայմաններից կախված, առաջին Դ․ (մե– նարխե) սկսվում է 11 –15 տարեկանում։ Դ–ի առաջանալը 11 տարեկանից շուտ և 17 տարեկաևից ուշ վկայում է ներզատիչ գեղձերի (ձվարաններ, հիպոֆիզ, մակ–երիկամ) գործունեության խանգարումնև– րի և սեռական համակարգի թերզարգաց–ման (ինֆանտիլիզմ) մասին։ Դ․ կարող է շարունակվել մինչն 45–48 տարեկանը, որից հետո սկաիսմ է փոխանցիկ՝ կլիմաք– սային շրջան (տես Կւիմաքս), ապա վրա է հասնում դաշտանադադարը (մենոպաու– զա) և ընդմիշտ մարում են ձվարանների ^ բոլոր ֆունկցիաները։ Դ․, որպես բնակա–նոն ֆիզիոլոգիական երնույթ, բացակա–յում է մինչև ևասունացումը, հղիության, երեխային կերակրելու ընթացքում և կլի– մաքսից հետո։ Դ–ի առաջին օրից մինչև հաջորդ Դ–ի առաջիև օրն ընկած ժամանա–կամիջոցը կոչվում է դաշտանային ց ի– կ ը լ։ Այդ ցիկլը կարգավորվում է բարձր տարբերակված նյարդային կորիզների (սեռական կենտրոններ) միջոցով, որոևք տեղակայված են միջանկյալ ուղեղի հիպո– թալամուսային շրջանում։ Այդտեղ գոյա–նում և կուտակվում եև բարդ կառուցված–քով նյութեր՝ ռ և լ ի զ ի ն գ հ n ր մ ո ն ներ կամ ռ և լ ի զինգ–գ ո ր ծ ո ն ն և ր, որոնք նյարդային և արյունային ճանա–պարհներով անցնում են հիպոֆիզ։ Դրանց ազդեցությամբ հիպոֆիզում արտադրվում են գոնադոտրոպ հորմոններ։ Վերջին–ներս արյան հոսքով անցնում և տեղա–բաշխվում են կնոջ բոլոր օրգաններում։ Դ–ային ցիկլի ընթացքում առաջացած փո–փոխությունները ամենից ցայտուն ար–տահայտվում են ձվարաններում ն ար–գանդում․ ձվարանային դաշ–տանային ցիկլ ու մ հորմոնների ազդեցությամբ ձվարաններում գրաաֆյան ֆոլիկուլները աճում են, հասունանում և պատռվում, տեղի է ունենում ձվազատում (օվուլյացիա), իսկ ֆոլիկուլների տեղում առաջանում է դեղին մարմին։ Այդ ձնաբա– նական փոփոխություններն ուղեկցվում են սեռական ստերոիդային հորմոնների (էստրոգեններ ն պրոգեստերոն) առաջա–ցումով։ Արգանդային դաշտա–նային ցիկլ ու մ Էստրոգենների ազ–դեցությամբ արգանդում կատարվում են վերականգնող պրոցեսներ, նրա լորձա–թաղանթի մակերևսային շերտը 4–5 ան–գամ հաստանում է, ուռչում, դառնում փա– վւուկ, պատրաստվում ընդունելու բեղմնա–վորված ձուն։ Եթև բեղմնավորումը տեղի չի ունենում, դեղին մարմինը և ձվաբջիջը մահանում են, արգանդի լորձաթաղանթի մակերեսային շերտը պոկվում է, արյան ու լորձի հևտ դուրս գալիս դեպի արտա–քին աշխարհ (սկսվում է Դ․)։ Դ–ից առաջ կնոջ օրգանիզմում առաջանում են մի շարք երևույթներ, պուլսի հաճախացում, արյան ճնշման բարձրացում, նյարդային գրգռվածություն, հոգնածություն, քնկո–տություն, արյան շրջանառության, ջեր–մակարգավորման, նյութափոխանակու–թյան ալիքաձև տեղաշարժեր (ամբողջ օրգանիզմի ցիկլ կամ դաշտանային ալիք)։ Բնականոն դաշտանային ցիկլի դեպքում այդ երնույթները տատանվում են ֆիզիոլոգիական սահմաններում և չեն իջեցնում կնոջ աշխատունակությունը, սա–կայն երբեմն կարող են ուժևղանալ և կրել ախտաբանական բնույթ։ Դ–ի խ ա ն– գարումներ, դիսմենոռեա– ն և ր․ լինում ևն առաջնային, որը հաճախ ևկատվում է աղջիկների և չծննդա– բերած կանանց օրգանիզմում, ովքեր նախ–կինում չեն տառապել կանացի հիվանդու–թյուններով, և երկրորդային, որն առաջաևում է կանանց սեռական օրգան–ների բորբոքային պրոցեսների, ուռուցք–ների, արգանդի դիրքի փոփոխություննե–րի ևետեանքով։ Դ․ կարող է խանգարվել նաև հոգեկան ցնցումների (Դ–ի մասին անտեղյակ աղջիկների մոտ առաջին Դ–ի ժամանակ), հղիությունից երկարատև խու–սափելու, նյարդային համակարգի խան–գարումների (հիսթերիա, նևրասթենիա), սակավարյուևության, հյուծվածության, ավիտամինոզների և սեռական անբավա– րարվածության դեպքերում։ Դ–ի խանգար–ման ձևերն են՝ Դ–ի բացակայություն (ամենոռեա), քիչ արյունով Դ․ (հիպո– մենոռեա), կարճատև Դ․ (օլիգոմեևոռեա), հազվադեպ Դ․ (օպսոմենոռեա), ցիկլիկ արյունահոսություններ՝ առատ Դ․ (մե– նոռագիաներ), ցավոտ Դ․ (ալգոդիսմե– նոռեայ և արյուևահոսային արգանդախ– տեր (հեմոռագիկ մետրոպաթիաներ)։ Լի–նում են նաև արգանդային արյունահոսու–թյուններ, որոնք կապ չունեն Դ–ային ցիկ–