Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՏՍՍՏ Սովետների II համագումարում: Նրա վրա պատկերված են Մեծ և Փոքր Մսւսիսները, վերևում մուրճ և մանգաղ' ճառագայթներով շրջափակված հնգաթև աստղի վրա, իսկ ստորոտում կան խաղո– ղի ողկույզներ, աջ ու ձախ կողմերից' ցո– րենի հասկեր: Գերբի եզերքում հայե– րեն մակագրություն է' «Տայկական Սո– վետական Սոցիալիստական Տանրսւ– պետություն», ներքևում' կարմիր ֆոնի վրա, հայերեն և ռուսերեն լեզուներով մակագրություն' «Պրոլետսւրնև՚ր բոլոր երկրների, միացե՛ք» (ՏՍՍՏ Սահմանա– դրություն, 120-րդ ևոդված): ՏՍՍՏ գերբը հայ ժողովրդի պետական սուվերենության խորհրդանիշն է: Պատկերազարդումը տես 24–25 էջերի միջև' ներդիրում:

ԳԵՐԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, զ ի ն Ш ն շ ա՜ նագիտություն, հերալդիկա, պատմագիտության օժանդակ մասնաճյուղ: Ուսումնասիրում է գերբերն ու զինա– նշանները' իբրև սկզբնաղբյուրներ: Նպաս– տում է ձեռագրերի, զինանշան կրող հու– շարձանների, արվեստի ն այլ առարկա– ների ծագման, պատկանելության, ժա– ռանգման ճանապարհի, տնտ. ն մշակու– թային կապերի պարզաբանմանը: Իբրև գիտաճյուղ' կապված է սերնդաբանության, դրամագիտության, հնագրության, կնքա– գիտության ևետ: Գ–յան տվյալներև օգ– տագործվում են պատմական գիտության տարբեր բնագավառներում: Հ. Սսւրգսյսւն

ԳԵՐԲԱՐՁՐ ՀԱՃԱՒԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵ–

ՐԱՊԻԱ (УВЧ – թերապիա), գերբարձր հաճախականության Էլեկտրական դաշտը բուժիչ նպատակով օգտագործելու մեթոդ: Կատարվում է հատուկ ապարատների մի– ջոցով, որոնք 3 • 107–3 • 10® հց հաճախա– կանությամբ (ալիքի երկ. 1 – 10 մ) չմարող Էլեկտրամագնիսական տատանումների գեներատորներ են: Նրա բուժիչ ազդեցու– թյունը որոշվում է այն տաքությամբ, որն առաջանում է հյուսվածքների կողմից Էլեկտրական Էներգիայի կլանման հետե– վանքով, ինչպես նաև Էլեկտրական տա– տանումներով մարմնի օրգաններում և հյուսվածքներում նյարդային ընկալիչնե– րի գրգռման շնորհիվ: Ունի հակաբորբո– քային, ներծծող և ցավը հանսգտացնող ազդեցություն: Ի տարբերություն դիաթեր– միայի, այն նպատակահարմար է ջերմու– թյունը վատ հաղորդող հյուսվածքների (ոսկրային, ճարպային) ախտահարումնե– րի բուժման համար: Ցուցված է ոսկրերի ե փափուկ հյուսվածքների սուր, ենթասուր, վարակիչ, թարախային պրոցեսների, հո– դերի, ավշային հանգույցների և ծայրամա– սային նյարդերի բորբոքումների դեպքում: Տակացուցված է տուբերկուլոզի, չարորակ նորագոյացությունների, սւրտերիոսկլերո– զի և արյունահոսային նախատրամադրու– թյան ժամանակ: Գ. Մկրտչյւսն

ԳԵՐԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, տես Գերկարճ աւիքներ:

ԳԵՐԴԱՍՏԱՆ, նահապետական ընտանիք, ընտանեկան հա– մայնք, ընտանիքի պատմական գոյա– ձև: Առաջացել Է, երբ քայքայվել է մայրիշ– խանական տոհմը և ձևավորվել հայրիշ– խանականը: Նախապես ընդգրկում Էր հայրական կողմից' միևնույն նախնուց սերված 4–5, երբեմն Էլ' ավելի սերունդ– ներ: Գ–ի ծագումը պատմականորեն պայ– մանավորված էր տնտ. նոր ձևերի (արո– րային երկրագործություն, անասնապա– հություն) առաջացմամբ, ընդ որում ար– տադրողական ուժերի զարգացման տվյալ մակարդակում գերադասելի էր տնտեսու– թյունը վարել մարդկանց մեծ խմբերով: Գ–ի բնորոշ գծերն էին ունեցվածքի (հող, անասուններ, աշխատանքի գործիքներ ևն) խմբային սեփականությունը, համատեղ արտադրությունը և սպառումը, համայնքի բոլոր անդամների հավասարությունը: Գ. հասարակական զարգացման համապա– տասխան աստիճանում եղել է բոլոր ժո– ղովուրդների մոտ: Տայկ. Գ–ին վերաբե– րող տեղեկություններ կան Մովսես Ւ^ո– րենսւցու, Փավստոս Բուզսւնդի երկերում, Ներսես Շնորհալու կանոններում, Մխի– թար Գոշի և Սմբատ Սպարապետի դա– տաստանագրքերում, իրավաբանական սկզբնաղբյուրներում: Ըստ ավելի ուշ շըր– ջանի նյութերի, Գ. որոշ ժամանակ գոյու– թյուն ունենալով փոքր ընտանիքին զու– գահեռ' պահպանել է իր ուրույն գծերը: Առանձին Գ ներ բաղկացած էին 70–100 մարդուց: Տամեմատաբար փոքր կազմ (20–30) ունեին Արարատյան դաշտի, Լոռու, Շիրակի, Զանգեզուրի գյուղերի Գ–ները: Գյուղի սոցիալիստական վերա– փոխմամբ Գ. կորցրեց իր տնտ. նշանա– կությունը' տեղի տալով փոքր ընտանի– քին: Գրկ. Սամուելյան Ի>., Տին Հայաս– տանի կուլտուրան, հ. 3, Ե., 1941: Кара– петян Э., Армянская семейная община, Е,, 1958. է. Կարապետյան

ԳԵՐԵԶՄԱՆՈՑ, գերեզման ui- տ ու ն, թաղումների համար հատկաց– ված տարածություն: Նախաքրիստոնեա– կան շրջանի Գ. ընդունված է անվանել դամբարանադաշտ: Նշանավոր անձանց թաղման համար հատկացված տեղը եր– բեմն կոչվում է պանթեոն: Տայաստանում յուրաքանչյուր բնակա– վայր ունեցել է և ունի իր Գ.: Ըստ Մովսես Խորենացու' այն բլուրը, որտեղ ընկել Է Բելը իր զորականների հետ, Տայկը կո չել է Գերեզմանք (պատմիչի օրոք կոչ– վելիս է եղել Գերեզմանակ): Երբեմն առանձին թաղամասեր և նույնիսկ ար– յունակցական խմբեր ունեցել են իրենց Գ.: Գ–ները համարվել են պաշտամունքի վայրեր, ուստի, նույնիսկ միևնույն վայ– րում բնակվող, բայց տարբեր կրոնների ու աղանդների պատկանող ազգերի հան– գուցյալները թաղվել են տարբեր Գ–ներում: Շատ տապանաքարերի վրա կան արձա– նագրություններ, ուր նշված են հանգուց– յալի ծննդյան և մահվան թվականները, երբեմն նաև կատարած գործերը, մահվան առիթը ևն: Որոշ շիրմաքարերի ձևավո– րոււՈւերն ունեն գեղարվեստական, իսկ տապանագրերը' պատմական (արձանա– գրագիտական) արժեք: Կաթողիկոսների և այլ եկեղեցականների Գ–ները լինում են վանքերի բակերում: ՍՍՏՄ–ում Տայրենական մեծ պատե– րազմի ժամանակ շրջափակումների, մար– տական գործողությունների հետևանքով զոհվածների թաղման վայրերում կառուց– ված են հուշարձան–կոթողներ (Պիսկսւր– յովյան Գ.' Լենինգրադում, Փառքի բար– ձունքը' Լվովում ևն): Նոր Գ–ները կառուցվում են ժամանա– կակից սանիտարական ու տեխ. պահանջ– ներին համապատասխան: ՍՍՏՄ–ում սահ– մանված կանոնների համաձայն' Գ. պետք Է գտնվի հասարակական և բնակելի շեն– քերից առնվազն 300 մ հեռավորության վրա, յուրաքանչյուր 10 հզ. բնակչին հատ– կացվի 1,2 հա գերեզմաևոցային տարա– ծություն: Գ–ները պետք է ունենան կա– նաչապատված հատվածներ (ողջ տարած– քի 20%-ից ոչ պակաս): Սանիտարական կանոնների պահպանման շնորհիվ Գ–ները չեն դառնում համաճարակների և վարա– կիչ հիվանդությունների վայր: Աշխարհում հայտնի Նովոդևիչիե (Մոսկ– վա), Պեր–Լաշեզ (Փարիզ), Արլինգտոն– յան (Վաշինգտոև) և այլ Գ ներ համար– վում են պատմական հուշարձաններ: Վ. Աւեքսանյան

ԳԵՐԵԿ (Gierek) Էդվարդ (ծն. 6.1.1913, Կատովիցեի վոյեվոդություն, գ. Պորոմբ– կա), ԼԺՏ քաղաքական և պետական գոր– ծիչ: Կրթությամբ հանքային ինժեներ է: 1923–34-ին ապրել է Ֆրանսիայում, աշ– խատել ածխահանքերում, 1931-ին մտել է Ֆրանսիայի կոմկուսի շարքերը: 1934-ին արտաքսվել է Լեհաստան: 1937-ին վտա– րանդվել է Բելգիա և մտել Բելգիայի կոմ– կուսի շարքերը: 1940–44-ին, Բելգիայի օկուպացիայի տարիներին, մասնակցել է Դիմադրության շարժմանը: 1948-ին վե– րադարձել է Լեհաստան և մինչև 1970-ը աշխատել ԼԲԿ ԿԿ–ի, ԼՄԲԿ ԿԿ–ի մար– միններում, Սիլեզիայի և Կատովիցեի վոյեվոդային կոմիտեներում: 1959-ի մար– տից ԼՄԲԿ ԿԿ–ի քաղբյուրոյի անդամ է: 1970-ի դեկտեմբերին ընտրվել է ԼՄԲԿ ԿԿ–ի առաջին քարտուղար: Գ. ԼԺՏ սեյմի դեպուտատ է: Պարգևատրվել է ԼԺՏ շքա– նշաններով, 1973-ին' Լենինի շքանշանով:

ԳԵՐԻԼԻԱ (իսպ. guerrilla, guerra – պա– տերազմ բառից), պարտիզանական պա– տերազմի անվանում Իսպանիայում և Լատինական Ամերիկայի երկրներում: Առավել հայտնի է իսպանական հեղափո– խության (1808–14) շրջանի Գ., որը զու– գակցել է ֆրանս. զավթիչների և ֆեոդա– լիզմի դեմ մղվող պայքարը:

ԳԵՐԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ էլեկտրաքի– միական, էլեկտրոդի հավասարակշիռ պոտենցիալի փոփոխությունը էլեկտրո– լիզի ընթացքում, պայմանավորված էւեկ– տրաքիմիական բեեոացմամբ: Տարբերում են կաթոդային և անոդային Գ.: Դրանց արժեքը կախված է էլեկտրոդային ռեակ– ցիայի տեսակից, հոսանքի խտությունից, է. Գերեկ