խագուշակեց (1935), որը հետագայում փորձով հայտնաբերվեց և կոչվեց л-մեզոն։ Փոխազդեցության պրոցևսի միջանկյալ փուլերում առաքվող և կլանվող քվանտ– ևերը կոչվում են վիրտուաչ մասնիկներ։ Պարտադիր չէ, որ դրանք կլանվեն և առաքվեն տարբեր մասնիկներից։ Օրի–նակ, էլեկտրոնը կարող է կլանել իր իսկ առաքած վիրտուալ ֆոտոևը։ Այդ պրո–ցեսը կարևլի է անվանել Էլեկտրոնի և ֆոտոնային վակուումի (նվազագույն՝ զրո–յական Էներգիայով վիճակ, որում բացա–կայում են ֆոտոնները) փոխազդեցու–թյուն։ Տամանման ձնով կարելի է մտցնել Էլեկտրոն–պոզիտրոնային վակուում հաս–կացությունը, որը բնութագրվում է որպես ֆոտոնի անցում e+e~ զույգի, վերջինս, կարճատև գոյություևից հևտո, անիևիլաց– ման է ենթարկվում և նորից ֆոտոն տա–լիս։ Մասնիկների ու դաշտերի և էլեկտրա–մագնիսական ու էլեկտրոև–պոզիտրոնա– յին դաշտերի վակուումի փոխազդեցու–թյան հետևողական հաշվառումը, մաթ․ գործողության բոլոր էտապներում ռել–յատիվիստական ինվարիանտության խըս– տիվ պահպանումը ևանգեցրին ժամանա–կակից քվանտային էլեկտրադինամիկայի տեսական հզոր ապարատի ստեղծմանը (Ս․ Տոմոնագա, Ցոլ Շվինգեր, Ռ․ Ֆեյն– ման), ապարատ, որը հնարավորություն տվեց կանխագուշակևլ ու բացատրել նուրբ էֆեկտների մի ամբողջ շարք (Լեմբի շե–ղում, էլեկտրոնի և ^-մեզոնի անոմալ մագնիսական մոմենտ նն)։ ժամանակակից քվանտային էլեկտրա–դինամիկայում և Դ․ ք․ տ–ում կարևոր տեղ եև գրավում զանգվածի և լիցքի վերա– ևորմավորմաև խնդիրևերը։ Ըստ խոտո–րումների տեսության, զրոյակաև մոտա–վորության դեպքում, երբ փոխազդեցու–թյունը հաշվի չի առնվում (առկա են միայն ազատ դաշտեր), էլեկտրոնն օժտված է սկզբնական ա0 զանգվածով և e0 լիցքով։ Փոխազդեցության առկայության դեպքում Шб-ին գումարվում է զանգվածի դաշտա–յին մասը՝ ա*․-ը, որի արժեքն անվերջ մեծ է (դիտարկման մեթոդի անկատարելու–թյան պատճառով)։ Մշակված է անվևրջու– թյան բացառման հատուկ գործողություն։ Տաշվարկներում գումարային անվերջ զանգվածի փոխարեն դրա ֆիզիկական (փորձնական) արժեքի օգտագործումը կոչ–վում է զանգվածի վերանոր– մ ա վ ո ր ու մ։ էլեկտրոնի էլեկտրական դաշտն ազդում է էլեկտրոն–պոզիտրոնային զույգերի բաշխման վրա․ տեղի է ունենում էլեկտրոն–պոզիտրոնային վակուումի բևե–ռացում, որի ևետևանքով էլեկտրոնը շըր– ջապատվում է վիրտուալ պոզիտրոնների ամպով, և ևրա էֆեկտիվ լիցքը փոքրանում է։ Գումարային լիցքի (սկզբնական լիցքի և վակուումի բևեռացման հետ կապված ուղղման գումարը) փոխարեն ընդհանուր լիցքի՝ փորձից ստացվող մեծության օգ–տագործումը կոչվում է լիցքի վերա– նորմավորում։ Քվանտային էլեկ–տրադինամիկան վերանորմավորելի է, սակայն վերջավոր թվով մեծությունների վերանորմավորումը դաշտի ոչ բոլոր տե–սություններում է թույլ տալիս վերացնել տարամիտումը։ Օրինակ, թույլ փոխազ–դեցության տեսությունը (փոխազդեցու– թյան հաստատունի փոքրության պատճա–ռով այստեղ ևս կիրառևլի է խոտորումնե–րի տեսությունը) առաջին մոտավորության դեպքում երնույթների լայն շրջանակի հա–մար ֆիզիկական ճիշտ արդյունքներ է տալիս, սակայն հաջորդ մոտավորություն–ների դիտարկումը հանգեցնում է նոր տի–պի տարամիտումների առաջացմանը։ Ուժեղ փոխազդեցության տեսությունում փոխազդեցությունը տարածողների դերը կատարում են մեծ զանգվածի մասնիկնե–րը՝ մեզոնները։ Մեզոդինամիկայում փոխ–ազդեցության հաստատունը համեմատա–բար ավելի մեծ է, քան էլեկտրադինամի–կայում։ Այդ հանգամանքը թույլ չի տալիս խոտորումների տեսությունը կիրառել ուժեղ փոխազդեցությունների համար։ Ուստի զարմանալի չէ, որ ուժեղ փոխազդող մասնիկների դեպքում խոտորումների տե–սության ցածր մոտավորություններն ան–գամ հանգեցնում են փորձի ևետ չհամընկ–նող արդյունքների։ Այսպիսով, թույլ փոխազդեցության տե–սությունը վերանորմավորելի չէ, իսկ ուժեղ փոխազդեցության համար խոտորումների տեսությունը կիրառելի չէ։ Վերջին ժամա–նակներս, էլեկտրամագնիսական, ուժեղ և թույլ փոխազդեցությունների միասնա–կան վերանորմավորելի տեսության կա–ռուցման հնարավորության շնորհիվ (տես Դաշտի միասնական տեսություն), նշված դժվարությունների հաղթաևարման գոր–ծում որոշակի հաջողություններ են ձեռք բերվել։ Այդ հետազոտությունների հետ մեկտեղ Դ․ ք․ տ–ում մշակվել են նան այլ մեթոդներ։ Գրանցից է ռելյատիվիստա–կան ինվարիանտության, պատճառակա–նության (բացառում է լույսի արագությու–նից մեծ արագությամբ ազդանշանների փոխանակումը)ն սպեկտրայնության (բնո–րոշում է ֆիզիկական համակարգի թույ–լատրելի վիճակների էներգիայի դրական լինելը՝ վակուումի զրոյական էներգիայի նկատմամբ) վրա հիմնվող աքսիոմատիկ մոտեցումը։ Գրկ․ Швебер С․, Введение в реляти–вистскую квантовую теорию поля, пер․ с англ․, М․, 1963; Берестецкий В․ Б․, Лифшиц Е․ М․, П ит а е в с к и й Л․ П․, Релятивистская квантовая теория, М․, 1968 (Ландау Л․ Д․, Лифшиц Е․ М․, Теоретическая физика, т․ 4, ч․ 1); Лиф–шиц Е․ М․, Питаевский Л․ П․, Релятивистская квантовая теория, М․, 1971 (Ландау Л․ Д․, Лифшиц Е․ М․, Теорети–ческая физика, т․ 4, ч․ 2); Боголюбов Н․ Н․, Ширков Д․ В․, Введение в тео–рию квантованных полей, 2 изд․, перераб․, М․, 1973․ Ս․ Մ ատին յան , вп ւ․ Շահնազարյան
ԴԱՇՏՈՅԱՆ Մկրտիչ Սերգեյի [1914, Նոր՝՝ Բայազետ (այժմ՝ Կամո) – 9․12․1944, Պոնտե դը Լեոնի, Իտալիա], սովետական բանակի ռազմիկ, Իտալիայի դիմադրու–թյան շարժման հերոս։ Տայրենական մեծ պատերազմի ժամանակ կևրչում վիրա–վոր վիճակում գերվել է (1942) և տարվել Իտալիա։ Փախել է համակեևտրոնացման ճամբարից և միացել Միլանից հս․ գործող 54-րդ գարիբալդիական հարվածային «Մա– կարիո» բրիգադին։ Արիաբար մարտնչել է իտալ․ պարտիզանների շարքերում և զոհվել Պոնտե դը Լեոնիի շրջանում ծա– վալված մարտում։ Տայտնի է եղել «Մի– շա», «Միշել» ծածկանուններով։ Դ․ հռչակ վել է Իտալիայի ազգային հերոս։ Ետմա–հու արժանացել է (1965) իտալ․ «Մարտա–կան խիզախության համար» բրոնզե մե–դալի։ Ե․ խաչեյան
ԴԱՇՏՈՅԱՆ Ռուբեն Պետրոսի [13․9․1879, Նոր Բայազետ (այժմ՝ Կամո) – 1937], հեղափոխական, կուսակցական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1902-ից։ Ավարտել է Թիֆ– լիսի Ներսիսյան դպրոցը (1898)։ «Տայ սոցիալ–դեմոկրատների միության» ն նրա օրգան «Պրոլետարիատ» թերթի հիմնա–դիրներից։ Աշխատակցել է բոլշնիկյան «Կայծ», «Նոր խոսք», «Նոր օրեր» թեր–թերին։ 1917-ին եղել է զինվորական ծառա–յության մեջ, ընտրվել է Ախալցխայի բան–վորների և զինվորների դեպուտատների սովետի նախագահ։ Տայաստանում սովե–տական կարգերի հաղթանակից հետո նշա–նակվել է Ղամարլուի (Արտաշատ), Նոր Բայազետի (1921) Տեղկոմի, Ղարաքիլի– սայի (Կիրովական, 1922), Դիլիջանի (1924) գավգործկոմների նախագահ, ՏՍՍՏ Կենտգործկոմի քարտուղար, միաժամա–նակ նախագահի տեղակալ։ Ընտրվել է ՏՍՍՏ, Անդրֆեդերացիայի Կենտգործկոմ–ների անդամ։ Պարգնատրվել է Աշխատան–քային կարմիր դրոշի շքանշանով։ Հ․ Օհանյան
ԴԱՇՈՒՅՆ, զենք։ Սրածայր է, երկսայրի, բռնակով ն կարճ շեղբով։ Գործածվել է ձեռնամարտում, երբեմն տնտ․ նպատակ–ների (արմտիք և բույսեր հավաքելու, միս կտրատելու ևևի) համար։ Տնագույև Դ–ները պատրաստվել են քարից (վանա– կատ, կայծքար նն) և անասունների եղ–ջյուրներից, այնուհետև՝ մետաղից (պղինձ, բրոնզ, երկաթ, պողպատ)։ Տայաստանում պեղումների ժամանակ հայտնաբերվել են բրոնզի և երկաթի դարերի Դ–ներ ու Դ–ի նախշազարդված պատյաններ (երկրաչա–փական, բուսական և կենդանական նախ–շերով)։ Տայաստանում և Կովկասում հա–րուստ և ազդեցիկ անձինք կրել են կաշե–պատ, ոսկեզօծ, նախշազարդ պատյաննե–րով, քանդակազարդ բռնակներով (փըղ– ոսկր, ոսկի, արծաթ ևն) Դ–ներ։ Կովկաս–յան մի շարք ժողովուրդների տղամարդիկ Դ․ կրում են իբրև զգեստի մաս (որպես քաջությաև խորհրդանիշ)։
ԴԱՇՔԵՆԴ, գյուղ Տայկական ՍՍՏ Վար–դենիսի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հարավ–արևելք։ Կոլտևտեսություևն զբաղ–վում է անասնապահությամբ և դաշտա–վարությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, հիվանդանոց։ Պահպանվել են Աստվածածին (1281) ն Կաթողիկև Ս․ Գնորգ (XIII դ․) եկեղեցի–ները, այրեր, խաչքարերով գերեզմանոց–ներ (X–XVII դդ․)։
ԴԱՇՔԵՍԱՆ, քաղաք, Ադրբեջանական ՍՍՏ Դաշքեսանի շրջանի վարչական կենտ–րոնը։ Գտնվում է Կուր գետի վտակ Կոշ– կարչայի ափին, Կիրովաբադից 40 կմ հվ–արմ․։ 9 հզ․ բն․ (1970), հայեր, ադրբե–ջանցիներ, ռուսներ։ Ունի լեռնահարստա– ցուցիչ կոմբինատ։ Արդյունահանում են կոբալտ, բաց եղանակով՝ երկաթահանք, որը Ալաբաշլի կայարանից էլեկտրիֆի–կացված երկաթուղով հիմնականում ուղարկվում է Ռուս թավի ի (Վրաց․ ՍՍՏ)