Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Տես նաև Հունաստան Տ ի և․ ճարտա–րապետություն, Կերպարվեստ բաժինները։ Պատկերազարդումը տես 256–257 էջե–րի միջև՝ ներդիրում, աղյուսակ XI։ Գբկ․ Полевой В․ М․, Искусство Гре–ции․ Древний мир, М․, 1970․

ԴԱՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ընդհանուր միջնակարգ կրթության տեսակ, որը հիմ–քում ունևր լատիևերեն ու հունարեն լե–զուների, ինչպես նաև անտիկ գրականու–թյան ուսուցումը։ Դ․ կ․ ձևավորվել է Եվ– րոպայում, Վերածնության դարաշրջանում։ Առաջին Դ․ կ–յան ուս․ հաստատություն–ներից են՝ իտալ․ հումանիստներ Գուարի– նո Վերոնեզեի և Վիտտորինո դա Ֆելտ– րեի դպրոցները։ XV դ․ վերջում Դ․ կ–յան բովանդակությունը վւոփոխվեց։ Դպրոց–ների գերակշռող մասում լատիներենի յուրացումը ձևակաև բնույթ էր կրում։ Դ․ կ–յան զարգացման նոր շրջանն սկսվեց XVIII դ․ կեսերին, Արևմտյան Եվրոպայի երկրներում, հատկապես Գերմանիայում։ Լատիներենը ն հունարենը նորից դար–ձան հին աշխարհի կուլտուրայի ժառան–գության յուրացման հիմնական միջոց։ Դ․ կ․ առանց էական փոփոխության պահ–պանվեց մինչև XIX դ․ վերջը։ Ռուսաստա–նում XVII դ․ ստեղծվեցին հունա–լատինա– կան դպրոցներ, բացվեցին Կիև–Մոգի– լյովյան և Սլավոնա–հունա–լատինական ակադեմիաները։ XVIII դ․ կազմակերպ–վեցին առաջին գիմնազիաները՝ Պետեր– բուրգի գիտությունների ակադեմիային կից (1726), Մոսկվայի համալսարանին կից (1756) ն Կազանում (1758)։ XIX դ․ 2-րդ կեսից դասական գիմնազիաներին զուգահեռ գործում էիև նաև ռեալական գիմնազիաները (տես Ռ հաչա կան կըր– թություն)։ XX դ․ սկզբին գիմնազիանե–րում որոշ չափով կրճատվեցին յատինե– րենի ժամերը, նրանց մեծ մասից հանվեց հունարենի ուսուցումը, սակայն մինչն Տոկտեմբերյան սոցիալիստական մեծ հե–ղափոխությունը Դ․ կ․ մնաց միջնակարգ կրթության համակարգում։

ԴԱՍԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆ, տես Գրաբար։

ԴԱՍԱԿԱՆ ՖԻսԻԿԱ, մինչև XIX դ․ ֆի–զիկայի պայմանական անվանումը։ Ընդ–գրկում է այն բաժինները, որոնցում էա–կան նշանակություն չունեն միկրոաշխար–հին յուրահատուկ քվանտային օրինաչա–փությունները։

ԴԱՍԱԿԱՐԳ, տես Դասակարգեր։

ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ, դա–սակարգային հասարակարգերում փոխ–հարաբերություն մարդկանց խոշոր խըմ– բերի միջև, որոնք հասարակական արտա–դրության որոշակի համակարգում տար–բերվում են իրենց տեղով, արտադրու–թյան միջոցների հանդեպ և աշխատան–քի հասարակական կազմակերպման մեջ ունեցած դերով ու, հևտևաբար, հասարա–կական հարստությունից ստացած իրենց մասով։ Շահագործողական հասարակար–գերում Դ․ կ․ հիմնականում ընդգրկում է երկու հակադիր դասակարգ՝ ստրկատի–րության օրոք՝ ստրկատերեր և ստրուկ–ներ, ֆեոդալիզմի՝ կալվածատերեր ու ճորտ գյուղացիներ, կապիտալիզմի՝ կա–պիտալիստներ և բանվորներ։ Տակա– մարւո դասակարգերի միջն միշտ տեղի է ունենում անհաշտ պայքար, որը հասարա– կության զարգացման շարժիչ ուժն Է։ Սոցիսղիզմի հաղթանակը արմատապես փոխում է հասարակության Դ․ կ․։ Ստեղծ–վում է արտադրամիջոցների հասարակա–կան սեփականություն, վերանում է շա–հագործումը, հաստատվում բանվոր դա–սակարգի ու գյուղացիության բարեկա–մություն։ Անցումը կոմունիզմին կմևր– ձեցնի սոցիալիստական սեփականության երկու ձները, կվերացնի քաղաքի և գյու–ղի, ֆիզիկական ու մտավոր աշխատան–քի միջև եղած էական տարբերություննե–րը, կվերանան բանվոր դասակարգի, գյուղացիության ու ինտելիգենցիայի միջև եղած սահմանները։ Կոմուևիզմի լիակա–տար կառուցումը կհանգեցնի անդասա–կարգ ևասարակարգի ստեղծմանը և հա– սարակությաև բոլոր անդամների սոցիա–լական հավասարությանը։

ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐ, հակամարտ դասակարգերի պայքար, որի հիմքում ընկած են դասակարգային շահևրը և ձգտումները։ Դասակարգերի և Դ․ պ–ի գիտական տեսությունը մշակել են մարք–սիզմի հիմնադիրները։ Դ․ պ․ արդյունք է դասակարգերի տնտ․ շահերի հակամար–տության, որն անխուսափելիորեն հան–գեցնում է սոցիալական բախումների։ «Ազատն ու ստրուկը, պատրիկն ու պլե–բեյը, կալվածատերն ու ճորտը, վարպետն ու ենթավարպետը, կարճ՝ ճնշողն ու ճընշ– վոզը հավիտենական հակամարտության մեջ են եղել իրար հետ, անընդհատ պայ–քար են մղել՝ մերթ թաքնված, մերթ բացա–հայտ պայքար, որը միշտ վերջացել է ամբողջ հասարակական շենքի հեղափո–խական վերակառուցմամբ կամ պայքա–րող դասակարգերի ընդհանուր կործան– մամբ» (Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Կոմունիստական կուսակցության մանի–ֆեստը, Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընտիր երկ․’ հ․ 1, 1972, էջ 138)։ Սակայն այդ հե–ղափոխությունները մի դասակարգային հակամարտությունը փոխարինել են մեկ ուրիշով՝ մշտապես կատարելագործելով մարդու շահագործումը մարդու կողմից, սրելով անտագոնիստական հակասու–թյունները, կատարելագործելով Դ․ պ․։ Պատմությանը հայտնի են ն՛ ստրուկների հուժկու ապստամբություններ, և՝ մեծ մասշտաբի ու անընդմեջ գյուղացիական պատերազմներ, տևական սոցիալական շարժումներ, որոնք խարխլել են տիրող հասարակական կարգերի հիմքերը։ Սա–կայն միայն կապիտալիստական հասա–րակարգն է, որ իր զարգացման ընթաց–քում ստեղծում է ինչպես դասակարգերի, այնպես էլ Դ․ ․պ–ի և ընդհանրապես սո–ցիալական անտագոնիզմի վերացման նյու–թական ու հոգևոր պայմանները։ Կապիտա–լիզմը ծնում է պրոլետարիատին, արտա–դրության միջոցներից զուրկ բազմամիլիոն աշխատավորական զանգվածին, որն իր սոցիալական գործունեությամբ, պատմա–կան դերով հակադրվում է բուրժուազիա–յին։ Պայքարի ընթացքում կազմավորվում է պրոլետարիատի քաղաքական–մարտա– կան կուսակցությունը, ձևավորվում հասա–րակության արմատական վերափոխման նրա գիտակաև աշխարհայացքը։ Պրոլե– տարիատը Դ․ պ․ է մղում երեք հիմնական ձևով՝ տնտ․, քաղ․ ն գաղափարական։ Դ․ պ․ առավել զարգանում է սոցիալական հեղափոխության ժամանակ, որն իրագոր–ծում է հնի կործանումն ու նորի ստեղծու–մը։ Բանվոր դասակարգը իր պայքարով համաշխարհային պատմական բազում հաղթանակների է ևասել՝ հաստատելով գիտական կոմունիզմի մասին մարքս– լևնինյան ուսմունքը, նոր, պրակտիկ փոր–ձով հարստացնելով այն։ Այդ հաղթանակ–ներից ամենանշանակալիներն են Տոկ–տեմբերյան սոցիալիստական մեծ հեղա–փոխությունը, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված սոցիա–լիստական երկրները։ Դ․ պ–ի նոր փուլ նշանավորեց գաղութային սիստեմի փլու–զումը, որի շնորհիվ աշխարհի բազմա–միլիոն ևարստահարված ժողովուրդներ ձեռք բերեցին ազգային անկախություն, տնտ․ ու կուլտուրական վերելքի հնարա–վորություններ։ Ազգային–ազատագրական պայքարը ոչ միայն նշանակում է պայ–քար գաղութատիրության և իմպերիալիզ–մի դեմ, այլև պայքար սոցիալական ազա–տագրության, համադեմոկրատական նպա–տակների համար։ Ներկայումս, սոցիա–լիզմի առկայության պայմաններում, Դ․ պ․, միջազգային չափանիշով, մղվում է երկու հակադիր սիստեմների միջև։ Սո–ցիալական երկու սիստեմների հակասու–թյունը արդի ևամաշխարհային պատմու–թյան շարժիչ ուժն է։ Սա Դ․ պ–ի նոր ար–տահայտություն Է, որը մի առանձին երկ– րից տեղափոխվել է միջազգային ասպա–րեզ։ Դ․ պ–ի նոր պայմաններում ուժերի հարաբերակցությունը փոխվել է այնպես, որ սոցիալիզմի ուժերին օբյեկտիվորեն միացել են նաև դեմոկրատիայի, խաղա–ղության ն անկախության, սոցիալական երկու համակարգերի խաղաղ գոյակցու–թյան համար պայքարող ուժերը։ Իմպե–րիալիզմը ստիպված է տեղի տալ, դիմել տնտ․ համագործակցության կոնկրետ քայ–լերի։ Սրանք ևս Դ․ պ–ի նոր նվաճումներ են, որոնք ուղի են հարթում դասակարգա–յին անտագոնիզմի վերացման համար ընդհանրապես։ Դասակարգերի և Դ․ պ–ի վերացման հարցը կապվում է պըոլեաա– րիատի քաղ․ իշխանության հետ։ Զարգաց–նելով Կ․ Մարքսի և Ֆ․ Էնգելսի ուսմունքը՝ Վ․ Ի․ Լենինը իսկական մարքսիստ է հա–մարում նրան, ով Դ․ պ–ի տեսությունը հասցնում է ւցրուեաարիաաի դիկտատու–րայի ընդունմանը, քանի որ դասակար–գերի և Դ․ պ–ի վերացումը կարող է տեղի ունենալ միայն պրոլետարիատի քաղ․ իշխանության պատմական զարգացման պայմաններում։ Վ․ Ի․ Լենինը նշում էր պրոլետարիատի դիկտատուրայի դարա–շրջանին բնորոշ Դ․ պ–ի հինգ նոր ձև․ 1․ տապալված դասակարգերի դիմադրու–թյան ճնշում, 2․ քաղաքացիական պատե–րազմ, 3․ մանր բուրժուազիայի չեզոքա–ցում, 4․ բուրժուազիայի և բուրժ․ մասնա–գետների օգտագործում, 5․ նոր կարգա–պահության դաստիարակում։ Սրանցից երկրորդը և չորրորդը արդի դարաշրջա–նում պարտադիր չեն՝ սոցիալիզմի ուղին բռնած յուրաքանչյուր երկիր կարող է ստանալ սոցիաւիստական երկրների ան–շահախնդիր օգնությունը։ Իսկ երրորդը պարտադիր չէ այն ևրկրի համար, որտեղ մանր բուրժուազիան երկրի քաղ․ ուժերի