Լական հակամարտությունները, դասա–կարգային անտագոնիզմը։ Իսկ բանվոր–ների ու գյուղացիների հարաբերությունը հիմնվում է հոր դաշինքի՝ բանվոր դասա–կարգի ն գյուղացիության դաշինքի վրա։ Տեղափոխությունից սկսած նրանք հա–մատեղ պայքարում են սոցիալիզմի և անդասակարգ կոմունիստական հասա–րակարգի համար։ Արդի պայմաններում Սովետական Միությունում գոյություն ունեն երկու Գ․՝ բանվոր դասակարգը և կոլտնտեսային գյուղացիությունը և նրան–ցից սերած սոցիալական խավը՝ մտավորա–կանությունը։ Դ–ի վերացմանը մեծ չափով նպաստում են գիտատեխնիկական առաջ–ընթացի նվաճումները։ Արագ թափով բարձրանում է բանվորների ն գյուղացի–ների կուլտուր–տեխ․ մակարդակը։ Աշ–խատավորության տնտ․ ն հոգնոր զարգա–ցումը նպաստում է մտավոր ու ֆիզիկա–կան աշխատանքի, գյուղի և քաղաքի Էա–կան տարբերությունների վերացմանը, Դ–ի վերացմանը։ ՍՄԿԿ XXIV և XXV հա–մագումարները ցույց տվեցին, որ Դ–ի և դասակարգային տարբերությունների վե–րացումը ՍՍՏՄ կոմունիստական շինա–րարության համար դարձել է օրակարգի հարց։ Գրկ․ Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Կոմունիստական կուսակցության մանիֆես–տը, Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընտիր երկ․, հ․ 1, Ե․, 1972։ Մարքս Կ․, Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը, նույն տեղում։ է ն– գելս Ֆ․, Անտի–Դյուրինգ, Ե․, 1968։ Ն ու յ– ն ի, Ընտանիքի, մասնավոր սեփականության ն պետության ծագումը, Ե․, 1969։ Ն ու յ ն ի, Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը, Ե․, 1971 (4-րդ բաժին)։ Энгельс Փ․, Общественные классы–Необходимые и излишние , Маркс К․, Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 19; Լենին Վ․ Ի․, Պետություն և ռեոքյուցիա, Երկ․, հ․ 25։ Ն ու յ ն ի, Մեծ նախաձեռնություն, Երկ․, հ․ 29։ Ն ու յ ն ի, «Ձախության» մանկական հիվանդությունը կոմունիզմի մեջ, Երկ․, հ․ 31։ Նույնի, Էկոնոմիկան ն քաղաքակա–նությունը պրոլետարիատի դիկտատուրայի դարաշրջանում, Երկ․, հ․ 30։ ՍՄԿԿ ծրագիրը, Ե․, 1974։ Семенов В․ С․, Проблема классов и классовой борьбы в современной буржуазной социологии, М․, 1959; Его ж е, Капитализм и классы, М․, 1969; Клас–сы, социальные слои и группы в СССР, М․ 1968; Международное совещание комму–нистических и рабочих партий, Прага, 1969; Руткевич М․Н․, Филиппов Ф․ Р․, Социальные перемещения, М․, 1970; Научный коммунизм и фальсификация его ренегатами, М․, 1972․ (Տես նաև Դասակար–գային պայքար հոդվածի գրականությունը)։ Գ․ Մխիթարյան
ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ, այդպես է կոչվում տրա–մաբանական բաժանումը, երբ այն կի–րառվում է գիտության մեջ։ Գիտության օբյեկտների հիմնական Դ․ կատարվում է ըստ նրանց Էական հատկանիշների (այսպես կոչված՝ բնական Դ․, օրինակ, բառերի Դ․ ըստ նրանց խոսքի մասային հատկանիշների)։ Բայց որոշ դեպքերում Դ–ման հիմք կարող են ընդունվել նան օբյեկտների ոչ Էական հատկանիշները, եթե դա նպատակահարմար է որնէ մաս–նավոր նկատառումով (այսպես կոչված՝ արհեստական Դ․, օրինակ, բառերի այբ–բենական Դ․ բառարաններ կազմելիս)։ Մեկ Դ․ ենթադրում է օբյեկտի ընձեռած հնարավորությունների սահմաններում տարբեր մակարդակներում հաջորդաբար կատարվող մի քանի բաժանումներ (օբ–յեկտի բաժանումը տեսակների, տեսակ–ների բաժանումը ենթատևսակների են)։ Բաժանումների այդ համակարգում մաս–նավորապես ընդունվում է տեսակների ու ենթատեսակների թվարկման որոշակի կարգ։ Տես նաև Բաժանում հասկացու–թյունների։
ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ (օգտակար հանածոների հարստացման մեջ), մանր նյութերի բա– ժաևումը խոշորության առանձին կարգե–րի՝ ըստ բաժանվող մասնիկնևրի յուրա–հատուկ բևութագրերի (չափերի, ձնի ևն)։ Կախված այև միջավայրից, որտեղ կա–տարվում է մասնիկների բաժանումը, տարբերում են թաց (հիդրավլիկական) եղանակ, որի առավեյությունը խոնավ նյութերի ն սուսպենզիաների Դ–ման հնա–րավորությունն է, և չոր (պնևմատիկ) եղա–նակ, որի դեպքում վերանում են Դ․ թան–կացնող չորացման բարդ գործողություն–ները։ Լայն կիրառություն է գտնում մաս–նիկներին որոշակի էլեկտրական լիցքի հաղորդումով կատարվող Դ․, որն օգտա–գործվում է փոքր քանակով թանկարժեք նյութերի Դ–ման համար։ Երբեմն Դ–ման միջոցով ստանում են վերջնական արտա–դրանքը, որի տեսակայնությունը որոշ–վում է նրա խոշորությամբ (օրինակ, կաո–լինի, ասբեստի հարստացման, հղկա–նյութերի արտադրության ժամանակ)։
ԴԱՍԱՅԻՆ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, տես Միա–պետություն։
ԴԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, մաթե–մատիկական տրամաբանության բաժին, համապատասխանում է ասույթների տրա–մաբանության այն ծավալուն ձնին, երբ տարրական ասույթները դիտվում են ոչ թե որպես միասնություն, այլ՝ օժտված յուրահատուկ սուբյեկտ–պրեդիկատային կառուցվածքով։ Այստևղ ասույթի մեջ մտնող հասկացությունները նույնացվում են նրանց ծավալի, այսինքն՝ նրանց համապատասխանող դասի հետ։ Ենթա–դրվում է, որ հասկացության բովանդա–կությունը արտահայտում է ոչ թե հարա–բերություն, այլ հատկություն, ուստի, Դ․ տ․ պարունակում է միայն մեկ տեղանի պրեդիկատներ։ Դ․ տ–յան հիմնական խըն– դիրն է ճշգրտել տարրական ասույթի ձնը և, դրան համապատասխան, ընդհանրաց–նել «տրամաբանական օրենք» հասկացու–թյունն ու տրամաբանական արտածման կանոնները։ Այն հարցը, թե տվյալ եզրա–կացությունը տրված նախադրյալների տրա–մաբանական արդյունքն է, թե՝ ոչ, հանգեց–վում է Դ․ տ–յան համապատասխան բանա–ձևի նույնաբար ճշմարիտ լինելու խնդրին։ Վերջինս, իր հերթին, հանգեցվում է ասույթների տրամաբանության մեջ լուծե–լիության պրոբլեմին, որի համար արդեն առկա է լուծման ալգորիթմական եղանա–կը։ Այսինքն՝ Դ․ տ–յան «լեզվով» գրված ցանկացած արտահայտության համար կա–րելի է ասել՝ տրամաբանական օրենք է այև, թե՝ ոչ։ Դ․ տ–յան մեջ а և 3 դասերի հետ կա–տարվում են հետևյալ գործողություննե–րը․ 1․ հատում, որից ստացվում է նոր՝ а Ո |3 դաս, 2․ գումարում aU (Լ 3․ a դասին լրացնող ճ դասի կառուցում։ Այնուհետև ներմուծվում են դասերի պատկանելիու–թյան՝ с և հավասարության՝ = հարաբե–րությունները (az>P, a=P)։ Երբ քննարկ–վող տիրույթը պարունակում է միայն մեկ տարր, ապա դասևրի և ասույթների միջև կատարվող գործողությունները համընկ–նում են, և Դ․ տ․ դրսևորվում է որպես ասույթների տրամաբանություն։ Դ․ տ․ պատմականորեն եղել է Արիստոտելի սիլլոգիստիկայի որոշ խնդիրները հան– րաևաշվի և երկրաչափության խնդիրնե–րին հանգեցնելու մի փորձ։ Ներկայումս Դ․ տ․ հազվադեպ է դիտվում որպես մաթ․ տրամաբանության ինքնուրույն բաժին, նրա բոլոր պրոբլեմները հեշտությամբ լուծվում են ւցրեդիկատների տրամաբա–նության միջոցով։ Մ․ Ավեաիսյան
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ, արտադրության, գիտու–թյան, կուլտուրայի, լուսավորության, առողջապահությանն այլ բնագավառների աշխատողների պատրաստման կամ որա–կավորումը բարձրացնելու ձև։ Կազմա–կերպվում են հիմնականում ըստ մասնա– գիտությունների՝ գիտելիքներ ու հմտու–թյուններ հաղորդելու նպատակով։ Լայ–նորեն տարածված են ժողովրդական տնտ․ տարբեր բնագավառների մասնագետնե–րի որակավորման բարձրացման Դ․։ Գո–յություն ունեն մշտական և ժամանակա–վոր Դ․։ Ուսման տնողությունը կախված է ուսուցման նպատակից և բովանդակու–թյունից։ Դ․ ստեղծվում են հիմնարկ–ձեռ– նարկություններում, որակավորման բարձ–րացման (վերապատրաստման) ինստ–նե– րում ևն։ Դ․ ղեկավարում են հատուկ կա–նոնադրությամբ։ Ուսուցումը ձրի է։ Ցե–րեկային Դ–ում սովորողներն ապահով–վում են թոշակով կամ պահպանվում է նրանց աշխատավարձը։ 1971-ին ՍՍՏՄ–ում Դ–ի ուսուցման սիստեմում նոր մասնա–գիտություն են ստացել կամ որակավորու–մը բարձրացրել 17,8 մլն բանվոր ու ծա–ռայող և մոտ 1,6 մլն կոլտնտեսական։
ԴԱՍՂԵԿ, դասարանի ղեկա–վար, հանրակրթական դպրոցի ուսու–ցիչ, որը կատարում է դասարանի աշա–կերտական կոլեկտիվի պատասխանատու կազմակերպչի պարտականությունը։ Դ․ պաշտոնը սովետական դպրոցում հաս–տատվել է 1930-ական թթ․։ Տիմնական պարտականությունները սահմանված են միջնակարգ ևանրակրթական դպրոցնե–րի կանոնադրությամբ։ Դաստիարակ–չական աշխատանք է կատարում մյուս ուսուցիչների, պիոներական ջոկատավարի և կոմերիտական խմբի հետ համագոր–ծակցած։ Նպաստում է մանկավարժական ընդհանուր պահանջների իրականացմա–նը։ Երեկոյան (հեռակա) հանրակրթական միջնակարգ դպրոցներում Դ․ սերտ կապ է պահում այն ևիմնարկությունների հետ, որտեղ աշխատում են սովորողները։ Դ․ պաշտոնը գոյություն ունի նաև միջնակարգ մասնագիտական և պրոֆեսիոնալ–տեխ– նիկական ուսումնական հաստատություն–ներում։ Դ–ին նշանակում է դիրեկտորը։ Դ–ի համար հրատարակվում է «Վոսպի– տանիյե շկոլնիկով» («Воспитание школь–ников») ամսագիրը։
ԴԱՍՆԱՎՈՐՔ, գավառ Մեծ Տայքի Տու– րուբերան նահանգում, Կարին քաղաքից