Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մոսկվայի ժող․ ստեղծագործության տների ցուցահանդեսներին։ Ինքնագործ արվեստի համամիութենական փառատոնի դափնեկիր (1967)։ Տեղինակ է «Հայկական ժանյակ» (1966), «Հայկական ասեղնագործություն» (1972) և «Հայկական կարպետ» (1975) գրքերի։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

ԴԱՎԹՅԱՆ Վահագն Արմենակի (ծն․ 15․8․ 1922, Արաբկիր, Արևմտյան Հայաստան), հայ սովետական բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ ՀՍՍՀ կուլտուրայի վաստ․ գործիչ (1971)։ ՀՍՍՀ պետ․ մրցանակի դափնեկիր (1977)։ 1926-ին ընտանիքով Արաբկիր գյուղաքաղաքից փոխադրվել է Սովետական Ռուսաստան (Կրասնոդար)։ 1932-ին հաստատվել է Երնանի արվարձան Արաբկիր ավանում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ավարտել է Երևանի պետ․ համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1948)։ Խմբագրել է «Գրական թերթ»-ը (1962–65), «Հայրենիքի ձայն»-ը (1965–67)։ 1967-ից աշխատում է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում որպես նախագահի տեղակալ։ Անդրանիկ գիրքը («Առաջին սեր») հրատարակել է 1947-ին, հետագա տարիներին՝ «Աշխարհի առավոտը» (1950), «ճանապարհ սրտի միջով» (1953), «Լուսաբացը լեռներում» (1957), «Ամառային ամպրոպ» (1964), «Գինու երգը» (1966), «Ծուխ ծխանի» (1969), «Անկեզ մորենի» (1972) ժողովածուները։ Գրել է քնարական բանաստեղծություն, բալլադ, ասք, պոեմ։ Դ–ի երկերում ընդգծվում են սերը, հողի և աշխատանքի պոեզիան, բնությունը, պատմության առավել դրամատիկ դրվագները [պատմական ասքերը և, մասնավորապես, «Թոնդրակեցիներ» (1961) պոեմը՝ նվիրված IX դ․ հայ սոցիալական շարժումներին]։ Դ․ թարգմանություններ է կատարևլ Ս․ Եսենինից, Շ․ Պետեֆիից, Ռ․ Բյոռնսից, Ա․ Բլոկից, Ա․ Կիրակոսյանից և ուրիշներից։ Գրել է ակնարկներ, հրապարակախոսական, գրականագիտական հոդվածներ, հուշագրային նոթեր ևն։ Հեղինակն է «Մհերի դուռը» դրամատիկ երկի, որը 1970-ին բեմադրել է Գ․ Սունդուկյանի անվ․ պետ․ ակադեմիական թատրոնը։ Ստեղծագործությունները թարգմանվել են ռուս․, ուկր․, վրաց․, ադրբ․, անգլ․, ֆրանս․, իսպաներեն, պարսկ․ և այլ լևզուներով։

Երկ․ Երկ․ ժող․, 2 հատորով, հ․ 1–2, Ե․, 1973-75։

ԳրկԹամրազյան Հ․, Պոեզիան պատմության քառուղիներում, Ե․, 1971, էջ 207 – 66։ Աղաբաբյան Ս․, Գրական հերկերում, Ե․, 1974, Էջ 186 – 96։

ԴԱՎԹՅԱՆ Տիգրան Հովնանի (10․12․1905, Թավրիզ – 1938, Լենինգրադ), հայ սովետական քանդակագործ։ 1923-ին Թավրիզից տեղափոխվել է Երևաև։ Սովորել է

Տ․ Դավթյան․ «Լողորդուհի», կավ (1936-1937)

Գեղարվեստա–արդյունաբերական տեխնիկումում (1925–27) և Լենինգրադի պոլիտեխնիկական կերպարվեստի ինստ–ում (1928–32, ղեկ․ Ա․ Տ․ Մատվեև)։ Ապրել և ստեղծագործել է Լենինգրադում։ Աշխատել է մոնումենտալ դեկորատիվ արձանագործության (պատմահեղափոխական և մարզակաև թեմաներ) և դիմաքանդակի ասպարեզում։ Կերտել է Վ․ Ի․ Լենինի կերպարը։ Դ–ի լենինիանայից մեզ են հասել մարմարե կիսանդրիներ, որոնք գտնվում են Վ․ Ի․ Լենինի թանգարանի լենինգրադյան ֆիլիալում (երկուսը), Լենինգրադի պիոներների պալատում և Հայաստանի պևտական պատկերասրահում։ Շահել է մրցանակներ, որոնցից երկուսը միութենական մրցույթներում (Ս․ Շահումյանի մոնումենտի Էսքիզ, 1928, Երնան, խրախուսական մրցանակ, Վ․ Ի․ Լենինի մոնումենտի Էսքիզ, 1933, Լենինգրադ, երկրորդ մրցանակ)։ Դ–ի աշխատանքների զգալի մասը չի պահպանվել։ Գործերից են՝ «Ջութակահար Հ․ Նալբանդյանի կիսանդրին» (1928, ՀՍՍՀ գրականության և արվեստի Ե․ Չարենցի անվ․ թանգարան, Երնան), Ա․ Ս․ Պուշկինի երկու դիմաքանդակը (1937, Լենինգրադի պիոներների պալատ, Միխայլովսկոյե, Պուշկինի տուն–թանգարան), «Գրոհ» (բարձրաքանդակ–պաննո, 1935), Ս․ Մ․ Կիրովի արձա–նը (1936–37), «Լողորդուհի» (1936–37), «Բասկետբոլ» (1937)։ Լոմոնոսովի անվ․ ճենապակու գործարանի համար ստեղծել է կենցաղային մանրաքանդակներ։

ԳրկՀարությունյան Վ․, Արձանագործ Տիգրան Դավթյան, Ե․, 1968։

Վ․ Հարությունյան

ԴԱՎԻԴ (David) ժակ Լուի (30․8․1748, Փարիզ – 29․12․1825, Բրյուսել), ֆրանսիացի նկարիչ։ 1766–74-ին սովորել է Փարիզի գեղանկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիայում՝ պատմանկարիչ ժ․ Մ․ Վիենի մոտ, 1775–80–ին՝ Իտալիայում, ուր մոտիկից ծանոթացել է անտիկ արվեստին։ Դ․ եղել է նախահեղափոխական կլասիցիզմի ամենանշանավոր ներկայացուցիչը։ Առաջին անգամ կլասիցիզմի սկզբունքները Դ–ի մոտ ի հայտ են եկել «Բելիզարիոսը ողորմություն է խնդրում» (1781, Գեղեցիկ արվեստների թանգարան, Լիլլ) կտավում և լիովին արտահայտվել են «Հորացիոսների երդումը» (1784, Լուվր) գործում, որը հասարակությունը ընդունել է իբրև պայքարի կոչ։ 1780-ական թթ․ գործերին («Սոկրատեսի մահը», 1787, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Ցորք) բնորոշ են մտահղացման վեհությունը, կերպարների հանդիսավորությունը, կոմպոզիցիայի քանդակայնությունը։ 1780–90-ական թթ․ դիմանկարներում մարմնավորվել են եռանդուն և կամային մարդու կլասիցիստական պատկերացումները («Բժիշկ Ա․ Լերուա», 1783, Ֆաբր թանգարան, Մոնպելյե)։ Դ․ ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխության մասնակիցն Էր, յակոբինյան Կոնվենտի անդամ, Լուվրում ստեղծել է Ազգային թանգարան, նրա ղեկավարությամբ է արձակվել Թագավորական ակադեմիան, որի անդամն էր 1784-ից։ 1790-ական թթ․ վերջին, թերմիդորյան հակահեղափոխական հեղաշրջումից հետո, Դ․ նորից է դիմել անտիկ պատմության դրամատիկ դեպքերին («Հռոմեա– ցիների և սաբինների ճակատամարտը դադարեցնող սաբինուհիները», 1799, Լուվր)։ 1804-ից եղել է Նապոլեոնի «առաջին նկարիչը»։ Նրա պատվերով կատարել է «Թագադրություն» (1805–07, Լուվր) նկարը։ 1790–1810-ական թթ․ ստեղծել է հանդիսավոր («Մադամ Ռեկամիե», 1800, Լուվր), ռեալիստական (Սերիզիա ամուսինների, 1795, Լուվր) դիմանկարներ։ 1816-ին Բուրբոնների վերահաստատումից հետո Դ․ մեկնել է Բրյուսել։ Եղել է Ա․ Գրոյի, Ֆ․ ժերարի, Ժ․ Օ․ Դ․ Էնգրի և շատ ուրիշների ուսուցիչը։ ԳրկКузнецова И․ А․, Луи Давид, М․, 1965․

Ժ․ Լ․ Դավիդ․ «Մարատի մահը» (1793, ժամանակակից արվեստի թանգարան, Բրյուսել)